Ջորջ Արլիս
Ջորջ Արլիս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 10, 1868[1][2] |
Ծննդավայր՝ | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի թիվ՝ | փետրվարի 5, 1946[1][2] (77 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | գրող, դրամատուրգ, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ՝ | Օսկար լավագույն դերասանի համար և Օսկար |
IMDb։ | ID 0002183 |
Ջորջ Արլիս (անգլ.՝ George Arliss, ապրիլի 10, 1868[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1946[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և դրամատուրգ, մեծ հաջողության է հասել ԱՄՆ-ում։ Առաջին բրիտանացի դերասանը, որը ստացել է «Օսկար» մրցանակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Արլիսը ծնվել է Լոնդոնում (Անգլիա), մկրտությանով անունը եղել է Աուգուստուս Ջորջ Էնդրյուս, բայց ավելի հաճախ նրան կոչել են Ջորջ Աուգուստուս Էնդրյուս, իսկ ազգականները նրան անվանել են հորեղբայր Գաս։ Արլիսը սովորել է Հերրոու դպրոցում, այնուհետև սկսել է աշխատել հոր հրատարակչությունում, բայց 18 տարեկանում հանուն իր կարիերայի թողել է այդ աշխատանքը։ Իր դերասանական կարիերան սկսել է 1887 թվականին՝ անգլիական մի գավառական քաղաքի բեմում։ 1900 թվականին Արլիսն արդեն երկրորդական դերեր է խաղացել Լոնդոնի Ուեստ-Էնդ թատրոնում։ 1901 թվականին շրջագայության է մեկնել Միսիս Պատրիկ Քեմպբելի թատերախմբի հետ՝ նպատակ ունենալով ամբողջ շրջագայության ընթացքում մնալ ԱՄՆ-ում։ Արլիսը այնտեղ մնացել է քսան տարի, և, ի վերջո, դարձել է 1908 թվականի «Սատանան» պիեսի աստղը։ Պրոդյուսեր Ջորջ Թայլերը 1911 թվականին Լուի Նապոլեոն Պարկերին խնդրել է պիես գրել հատուկ Արլիսի համար, այդպես էլ ստեղծվել է բրիտանական վարչապետի մասին պատմող «Դիզրայելի» պիեսը, որի հետ դերասանը հինգ տարի շրջել է:
Կարիերան կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյում իր կարիերան սկսել է «Սատանան» (1921) ֆիլմից, որին հաջորդում են «Դիզրայելի» և չորս այլ համր ֆիլմեր: Մինչ օրս պահպանվել են Ջորջի համր նկարներից միայն մի քանիսը, ինչպիսիք են «Սատանան», «Շաբաթական 20 դոլար», «Կանաչ աստվածուհին», որը հիմնված է հիթային պիեսի վրա, որտեղ գլխավոր դեր է խաղացել: 61 տարեկան հասակում Արլիսը հաջողությամբ Դիսրեյլի» ֆիլմը վերածել է հնչյունային ֆիլմի (և արժանացել Օսկարի որպես լավագույն դերասան):
Warner Bros.»-ի հետ պայմանագրով Արլիսը նկարահանվել է 10 ձայնային ֆիլմերում, որոնց շնորհիվ դարձել է հայտնի, ինչպես նաև նրան բազմաթիվ ստեղծագործական հնարավորություններ են տվել: Հետաքրքրական է, որ նրա դերասանական կազմի քասթինգը և սցենարիստները եղել են ստուդիայի կողմից իրեն տրված արտոնություն, որը նույնիսկ նրա պայմանագրում նշված չի եղել: Այս ֆիլմերից մեկում՝ «Մարդը, որը խաղացել է Աստված» (1932), Բեթ Դեյվիսը գլխավոր դեր է խաղացել: Մինչ կյանքի վերջ Դեյվիսն ասել է, որ Արլիսն անձամբ է պնդել իր թեկնածությունը, որպեսզի նրան հնարավորություն տա բացահայտել և ցույց տալ իր հնարավորությունները: Բեթը նկարահանվել է նաև «Աշխատավոր» ֆիլմում (1933):
Արլիսը «Warner Bros.»-ում հասցրել է աշխատել ինչպես կադրում, այնպես էլ կադրից դուրս: Նրա օգնականը՝ Մոդ Հաուելը, դարձել էպրոդյուսերի օգնական, և այդ ժամանակ Հոլիվուդում այն քիչ կանանց առաջնորդներից մեկն էր: Առաջին երեք ֆիլմերի վրա աշխատելուց հետո Արլիսը հաստատել է Ջոն Ադոլֆիին իր հաջորդ բոլոր ֆիլմերի ռեժիսորի պաշտոնում: Շուտով Ադոլֆը դարձել է հաջողակ ռեժիսոր, իսկ Արլեսի հետ նրա ֆիլմերը ֆինանսական հաջողություն ունեցան: Արլիսը նախընտրել է բոլոր ֆիլմերում աշխատել այնպիսի դերասանների հետ ինչպիսք են` Իվան Սիմփսոնը (որը նաև քանդակագործ էր) և Չարլզ Էվանսը: Բայց Արլիսը նաև առաջարկել է այլ դերասանների՝ Ջեյմս Կեգնին, Ռանդոլֆ Սքոթին և Դիկ Փաուելին: Իր ֆիլմերում ևս Արլիսը ունեցել է դերեր:
Արլիսը սերտորեն համագործակցել է «Warner Bros.» ստուդիայի գործադիր պրոդյուսերի հետ։ Դարիլ Զանուկը, այդ պատճառով էլ 1933 թվականին հեռացել է ստուդիայից: Դրանից հետո Արլիսը սկսել է ֆիլմեր նկարահանել «20th Century Pictures» ստուդիայում:
Արլիսի ստեղծագործությունների շարքում առաջին հերթին հիշվում են նրա պատմական կենսագրությունների շարքը, ինչպիսիք են՝ «Ալեքսանդր Համիլթոն» (1931), «Վոլտեր» (1933), «Ռոթշիլդների տուն», «Երկաթե դուռ» (1934) և «Կարդինալ Ռիշելի» (1935): Հիշարժան են նաև կատակերգությունները՝ «Միլիոնատերը», «Հաջող աղետները», «Աշխատավոր» և «Վերջին ջենտլմենը»:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Արլիսը ամուսնացած է եղել Ֆլորենս Արլիսի (1871-1950) հետ։ Նրանց ամուսնությունը տևել է 1899 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև նրա մահը: Երեխաներ չեն ունեցել, բայց ըստ որոշ տեղեկատու հրապարակումների «Gainsborough Pictures» ստուդիայի տնօրեն Լեսլի Արլիսին սխալմամբ անվանում էին նրանց որդին: Ջորջը և Ֆլորենս Արլիսը հաճախ միասին են հանդես եկել ինչպես բեմում, այնպես էլ ֆիլմերում (համր և ձայնային ֆիլմերում), և գրեթե միշտ խաղացել են ամուսինների կերպարներ: Բայց եթե Ֆլորենսը հարմար չի եղել դերի համար, ապա Արլիսը նրան փոխարինել է այլ դերասանուհիներով, բացի այդ, Ֆլորենսը էլ է մերժել Արլիսի առաջարկած դերերից շատերը:
Վերջին աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արլիսը գրեթե 70 տարեկան է եղել, երբ ավարտել է «Բժիշկ Շին» բիլմի վրա աշխատանքը, 1937 թվականին։ Սույն թվականին Ջորջը և Ֆլոն վերադարձել են Ամերիկա, որպեսզի այցելեն իրենց ընկերներին, որոնց թվում է եղել հայտնի աստղագետ Էդվին Հաբլը։ 1938 թվականի հունվարին, պրոդյուսեր և ռեժիսոր Սեսիլ Բլաունտ դե Միլլը կազմակերպում է, որ Արլիսը խաղա Դիսրեյլի՝ իր դերը, հանրաճանաչ ռադիոշոույի «Lux Radio Theatre» եթերում: Այդ իրարձությունը հայտարարվում է, որպես «ռադիոյի պատմության նոր էջ»։ 1938 թվականի մարտին Ջորջը և Ֆլորը հայտնվել են նույն ռադիոյում՝ «Մարդը, ով խաղում էր Աստծված» ադապտացիայով, իսկ 1939 թվականի հունվարին «Կարդինալ Ռիշելյո» ռադիո-ներկայացումը, նրանց համատեղ վերջին տպավորիչ ելույթն է եղել: 1939 թվականի ապրիլին Արլիսը վերադարձել է Լոնդոնի իր տուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կանխել է Արլիսի վերադարձը Ամերիկա՝ հետագա բոլոր տարիներին։ 1941 թվականի սեպտեմբերին Արլիսը ներքաշվում է սկանդալի մեջ, բրիտանական կառավարությունը նրան մեղադրել է նրանց պահանջները չկատարելու մեջ՝ ԱՄՆ-ում և Կանադայում բանկային հաշիվները չտրամադրելու համար: (Մի քանի շաբաթ անց նման մեղադրանքներ են ներկայացվել նաև դերասան-դրամատուրգ Նոել Քաուարդի դեմ): Երկուսն էլ պնդել են, որ տեղյակ չեն եղել նոր օրենքի մասին, բայց, չնայած դրան, նրանք տուգանվել են և հրապարակայնորեն նվաստացվել:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արլիսը բնակվել է Պանբուրնում (Բերքշիր)։ Կինոռեժիսոր Դերրիլ Զանուկը փորձել է Արլիսին վերադարձնել Հոլիվուդ, որպեսզի Արլիսը խաղա «Աառնետորս» ֆիլմի (1942) գլխավոր դերը։ Սակայն գերմանական ռազմա-օդային ուժերի ռմբակոծության պատճառով Արլիսը ստիպված է եղել մնալ իր հայրենի քաղաքում։
Մահացել է Մայդա-Հիլլում (Լոնդոն), 1946 թվականի փետրվարի 5-ին, 77 տարեկանում՝ բրոնխիալ ասթմայից։ Ֆլորենս Արլիսն ամուսնու հետ ապրել է 4 տարի: Թաղված է Լոնդոնի Հարրոու Ուիլդի բոլոր սրբերի գերեզմանատանը։ Նրա շիրիմին կինեմատոգրաֆի նրա հաջողության մասին հիշատակում չկա, սակայն այնտեղ նշված է նվաճումը, որով Ջորջը շատ է հպարտացել՝ Արվեստի պատվավոր վարպետի աստիճանը։
Նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1919 թվականին Արլիսը ստացել է Կոլումբիայի համալսարանի Արվեստի պատվավոր վարպետի աստիճան։
- Արլիսը կենդանահերձմանը դեմ է եղել, և Չիկագոյի Իլինոյս նահանգում հիմնադրել է Ազգային Հակակենդանահերձման միությունը։
- 1921 թվականից մինչև 1938 թվականը եղել է Ամերիկայի Եպիսկոպոսական Գիլդիայի դերասանների նախագահը։
- 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում դրել են Ջորջ Արլիսի անվանական աստղը կինոարտադրության մեջ նրա ներդրման համար։ Նա գտնվում է Հոլիվուդի բուլվարում, նրա համարը՝ 6648։
- 1934 թվականին բրիտանացի կինոդիտողները Արլիսսին անվանել են տղամարդկանց շրջանում իրեն ամենասիրելի դերասանը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմոգրաֆիա | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
1921 | Սատանա | The Devil | Բժիշկ Մյուլեր |
Դիսրաելի | Disraeli | Բենջամին Դիսրաելի | |
1922 | Ոգևորված կրքով | The Ruling Passion | Ջեյմս Օլդեն |
Մարդը, ով խաղում էր Աստծված | The Man Who Played God | Մոնտգոմերի Ռոյլ | |
1923 | Կանաչ Աստվածուհի | The Green Goddess | Ռաջա Ռուհա |
1924 | 20 դոլլար մեկ շաբաթում | Twenty Dollars a Week | Ջոն Ռիվզ |
1929 | Դիսրաելի | Disraeli | Բենջամին Դիսրաելի |
1930 | Կանաչ Աստվածուհի | The Green Goddess | Ռաջա Ռուհա |
Հին անգլերեն | Old English | Սիլվանուս Հեյթորփ | |
1931 | Միլիոնատեր | The Millionaire | Ջեյմս Օլդեն |
Ալեքսանդր Համիլթոն | Alexander Hamilton | Ալեքսանդր Համիլթոն | |
1932 | Մարդը, ով խաղում էր Աստծված | The Man Who Played God | Մոնտգոմերի Ռոյլ |
Հաջողակ աղետ | A Successful Calamity | Հենրի Ուիլթոն | |
1933 | Թագավորի արձակուրները | The King’s Vacation | Ֆիլիպ, թագավոր |
Աշխատող մարդը | The Working Man | Ջոն Ռիվս | |
Վոլտեր | Voltaire | Վոլտեր | |
1934 | Ռոթշիլդների տունը | The House of Rothschild | Մայեր Ռոթշիլդ / Նաթան Ռոթշիլդ |
Վերջին ջենտելմենը | The Last Gentleman | Քեբոտ Բառ | |
Երկաթե դուքս | The Iron Duke | Վելինգսթոն դուքս | |
1935 | Կարդինալ Ռիշելյո | Cardinal Richelieu | Կարդինալ Ռիշելյո |
Պառավը | The Guv’nor | Ֆրանսուա Ռոթշիլդ aka The Guv’nor | |
Անդրատլանտյան թունել | The Tunnel | Մեծ Բրիտանիայի վարչապետ | |
1936 | Արևելքը հանդիպում է Արևմուտքին | East Meets West | Սուլթան Ռանգայա |
Նրա Լուսավորությունը | His Lordship | Ռիչարդ Ֆրեյզեր / Լորիմեր, Դանկաստեր լորդ | |
1937 | Բժիշկ Շին | Doctor Syn | Բժիշկ Շին |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fells, Robert M. George Arliss: The Man Who Played God (Scarecrow Press, 2004)
- Fells, The Arliss Archives: The Further Adventures of the Man Who Played God (Arliss Publishing House, 2011)
- Fells, More Rarities From the Arliss Archives: A 125th Anniversary Salute to George Arliss (Arliss Publishing House, 2012)
- Fells, The 1921 Lost DISRAELI: A Photo Reconstruction of the George Arliss Silent Film (Arliss Publishing House, 2013)
- Arliss, George. Up the Years from Bloomsbury (1927)
- Arliss, George. My Ten Years in the Studios (George Arliss by Himself in UK) (1940)
|