Jump to content

Վիկտոր Մաքլագլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Մաքլագլեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումդերասան, բռնցքամարտիկ, կինոդերասան, ռազմական գործիչ, հեռուստատեսային դերասան և սպա
Երկիր Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 10, 1886(1886-12-10)[1][2][3]
ԾննդավայրՌոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն[4]
Մահվան ամսաթիվնոյեմբերի 7, 1959(1959-11-07)[1][2][3] (72 տարեկան)
Մահվան վայրՆյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Վիկտոր Մաքլագլեն (կամ Մաք-Լագլեն անգլ.՝ Victor McLaglen, դեկտեմբերի 10, 1886(1886-12-10)[1][2][3], Ռոյալ Թանբրիջ Ուելս, Միացյալ Թագավորություն[4] - նոյեմբերի 7, 1959(1959-11-07)[1][2][3], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլիացի բռնցքամարտիկ և ամերկացի դերասան, Օսկարի մրցանակակիր լավագույն դերասանի համար(1936)[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Էնդրյու դե Էվերլեյթ Մակլագլենը ծնվել է 1886 թվականի դեկտեմբերի 10-ին անգլիական Կենտ նահանգի ոչ մեծ քաղաքում, եպիսկոպոսի ընտանիքում։ Երբ Վիկտորը դեռ երեխա էր նրա ընտանիքը տեղափոխվել է Հարավային Աֆրիկա, որտեղ նա չորս եղբայր է ունեցել[6]։

Ծառայողական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորը 14 տարեկանում թողել է իր ընտանիքը և միացել Բրիտանական բանակին, ցանկանալով մասնակցել Անգլո-բուրական պատերազմին (1899-1902)։ Սակայն Վիկտորին ռազմաճակատ չեն ուղարկել, այլ ընդունել են Վինձորի ամրոցի պահակախմբի շարքերը։ Երբ պարզվել է նրա իրական տարիքը, նրան ստիպված են եղել հեռացնել բանակից։

Սպորտային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Մակլագլենը չորս տարի անց տեղափոխվել Է Կանադա, որտեղ սկսել Է հացի գումար վաստակել՝ մասնակցելով բռնցքամարտի խաղերի։ Վիկտորը ռինգում ունեցել է մի քանի նշանավոր հաղթանակներ, և նրա ամենահայտնի մենամարտը անցկացվել է ծանր քաշային աշխարհի առաջին ապագա սևամորթ չեմպիոն Ջեք Ջոնսոնի հետ[7]։ Բռնցքամարտի ռինգից բացի, Վիկտորը Կանադայում գտնվելու ընթացքում կրկեսում հանդես է եկել նաև որպես ծանրորդ։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակլագլենը 1913 թվականին վերադարձել է Անգլիա, որտեղ ընդունվել է Իռլանդական թագավորական ֆուզիլյորների բանակ, որի շարքերում էլ մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմի տարիներին նա կապիտանի կոչում է ստացել և որոշ ժամանակ զբաղեցրել է Բաղդադի ռազմական ոստիկանության պետի պաշտոնը[8]։ Պատերազմի վերջին տարիներին Մակլագլենը կրկին սկսել է բռնցքամարտով զբաղվել և 1918 թվականին ստացել է բրիտանական բանակի ծանր քաշային կարգի չեմպիոնի կոչում։ Պատերազմի ավարտից հետո նա մնացել է Անգլիայում, որտեղ սկսել է իր կարիերան՝ նկարահանվելով համր ֆիլմերում[9]։ Նրա կարիերան սկսվել է 1920-ական թվականների սկզբին, երբ նա տեղափոխվել է Հոլիվուդ։ Հետագայում Վիկտորը հաջողությամբ տեղափոխվել է համրից հնչյունային կինո և իր ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել 1935 թվականին, երբ նկարահանվել է Մատնիչը ֆիլմում[10]։ Այդ դերի համար նա արժանացել է Օսկար լավագույն դերասանի համար մրցանակի։ 1953 թվականին՝ իր կարիերայի ավարտին, նա ևս մեկ անգամ արժանացել է Օսկարի մրցանակի Լուռ մարդը ֆիլմում դերակատարման համար, որի գլխավոր դերակատարն էր Ջոն Ուեյնը։ Մասնավորապես հայտնի էին Մակլագլենի դերերը Ջոն Ֆորդի ֆիլմերում։ Իր կարիերայի ավարտին նա մի քանի անգամ հայտնվել է նաև հեռուստատեսությամբ[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորը երեք անգամ ամուսնացած է եղել։ 1919 թվականին նա առաջին անգամ ամուսնացած է եղել Էնիդ Լամոնտի հետ։ Նրանք ունեցել են տղա՝ էնդրոն և աղջիկ՝ Շեյլան։ Էնդրոն հետագայում դարձել է ռեժիսոր և պրոդյուսեր։ Կնոջ մահից հետո 1942 թվականին ամուսնացել է Սյուզան Բուրգհեմանի հետ, սակայն նրանք ամուսնալուծվել են։ 1948 թվականին Վիկտորը ամուսնացել է Մարգարիտ Պամֆրիի հետ։

Վիկտոր Մակլագլենը մահացել է 1959 թվականի նոյեմբերի 7-ին՝ ինֆարկտից, Կալիֆոռնիայի ոչ մեծ քաղաքում, միաժամանակ նա Միացյալ Նահանգների քաղաքացի էր։ Կինոարվեստում ունեցած ավանդի համար նա աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Ընտրված կինոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Caption text
ՏարիՌուսերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
1926Ինչքան են բառերըWhat Price Glory?կապիտան Ֆլեգ
1928Դահճի տունHangman's HouseԴենիս Խոգան
1931ԱնպատվաբերDishonoredԳնդապետ Կռանաու
1931Գողացված զարդերThe Stolen Joolsկապիտան Ֆլեգ
1933Դիկ ՏուրպինDick TurpinԴիկ Տուրպին
1934Կորած պարեկությունThe Lost Patrolկապիտան
1935ՄատնիչըThe InformerՋիպո Նոլան
1937Փոքրիկ Վիլի ՎինկինWee Willie WinkieԴոնալդ Մակդաֆ
1939Գանգա ԴինGunga Dinկապիտան Մակ Մաչեսնի
1939ՌիոRioԴիրկ
1943Հավերժություն և մեկ օրForever and a DayԱրչիբալդ Սպեյվին, շվեցար
1946ՊոլուստանոկWhistle StopԳիտլո
1948Ֆորտ ԱպաչիFort Apacheկապիտան Ֆեստուս Մակեխի
1949Նա դեղին ժապավեն էր կրումShe Wore a Yellow Ribbonավագ սերժանտ Տիմոտի Կուինկենոն
1950Ռիո ԳրանդեRio Grandeավագ սերժանտ Տիմոտի Կուինկենոն
1952Լուռ մարդըThe Quiet ManՈւիլ Դանախեր
1953Կրակատաուի ըմբոստ ոգինFair Wind to JavaՕ Բրայեն
1955Ստվերների քաղաքCity of ShadowsՄեծ Տիմ Չեննինգ
1956Ամբողջ աշխարհում 80 օրվա ընթացքումAround the World in 80 DaysԳենրիետի ղեկը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  2. 1 2 3 4 GeneaStar
  3. 1 2 3 4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #141695277 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «FreeBMD Entry Info». www.freebmd.org.uk. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  6. Pocock, Roger (2015 թ․ օգոստոսի 11). «The Fighting Macks (an extraordinary family of brothers)». The Frontiersmen Historian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  7. Reeves, Carole (2009 թ․ դեկտեմբերի 22). «Bloomsbury People: Victor McLaglen's father – new revelations». Bloomsbury People. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  8. «Register». www.britishnewspaperarchive.co.uk. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին. {{cite web}}: Text "British Newspaper Archive" ignored (օգնություն)
  9. «JNC: The Science of JiuJitsu: McLaglan». ejmas.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Early Ju-jutsu: The Challenges by Graham Noble». www.dragon-tsunami.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  11. «Manitoba History: Winnipeg's "Quiet" Man: The Early Public Life of Film Star Victor McLaglen». mhs.mb.ca. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Մաքլագլեն» հոդվածին։