Մատնիչը (ֆիլմ, 1935)
Մատնիչը անգլ.՝ The Informer | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1], քրեական ֆիլմ[1] և վեպի էկրանավորում |
Թեմա | Իռլանդիայի հանրապետական բանակ |
Հիմք | The Informer? |
Թվական | 1935 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Ֆորդ[2][1] |
Պրոդյուսեր | Ջոն Ֆորդ |
Սցենարի հեղինակ | Դադլի Նիքոլս |
Դերակատարներ | Հեզեր Էյնջել[2][3], Վիկտոր Մակլագլեն[2][3], Ունա Օ᾽Կոննոր[3], Մարգո Գրեմ[3], Պրեստոն Ֆոսթեր[2][3], Ուոլլես Ֆորդ[3], Դոնալդ Միք[3], Ջի Էմ Կերիգան, Ջո Սոյեր[3], Ֆրենսիս Ֆորդ[2][3], Դենիս Օ'Դի[3], Barlowe Borland?[3], Ջոզեֆ ՄակԴոնալդ Ֆարել, Jack Mulhall?[3], Ջեյմս Մյուրեյ[3], Ռոբերտ Փերիշ[3], Ուորդ Բոնդ, Հարրի Թենբրուք[4], Ֆրենկ Մարլոու[4], Ֆրենկ Հեգնի[4], Էդի Չանդլեր[4] և Էրլ Ֆոքս[4] |
Օպերատոր | Ժոզեֆ Օգաստ |
Երաժշտություն | Մաքս Սթայներ |
Մոնտաժ | Ջորջ Հայվլի |
Պատմվածքի վայր | Իռլանդիա |
Կինոընկերություն | RKO Pictures |
Տևողություն | 91 րոպե |
The Informer (1935 film) Վիքիպահեստում |
«Մատնիչը» (անգլ.՝ The Informer), ռեժիսոր Ջոն Ֆորդի դրաման, որը նկարահանվել է Լայմ Օ᾽Ֆլաերտի (անգլ.՝ Liam O'Flaherty, ирл. Liam Ó Flaitheartaigh, 28 օգոստոս 1896 — 7 սեպտեմբեր 1984) վեպի հիման վրա(1924)։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի մայիսի 1-ին ֆրանսիական «Նորմանդիա» տրանսատլանտյան լայներում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը տեղի են ունենում 1922 թվականին, Դուբլինում՝ Իռլանդիայի անկախության պատերազմի թեժ մարտերի ժամանակ։ Ջիպո Նոլանը վռնդվում է ապստամբական կազմակերպությունից և քաղցած է մնում։ Իմանալով, որ իր սիրելի Քեթին ստիպված է գումար վաստակել պանելների վրա, նա գայթակղվում է և բրիտանական իշխանություններին հանձնում իր լավագույն ընկերոջը՝ Ֆրենկիին, որը Իռլանդիայի հանրապետական բանակի անդամ է։ Ստացված գումարով (20 ֆունտ) նա պատրաստվում է Քեթիի հետ մեկնել Ամերիկա։ Սակայն խիղճն ու մեղքի զգացումը հանգիստ չեն տալիս նրան…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Մակլագլեն — Ջիպո Նոլան
- Հեզեր Էյնջել — Մերի Մակֆիլլիպ
- Պրեստոն Ֆոսթեր — Դեն Գալահեր
- Մարգո Գրեմ — Կեթի Մեդդեն
- Ուոլլես Ֆորդ — Ֆրենկի Մակֆիլլիպ
- Ունա Օ᾽ Կոննոր — միսիս Մակֆիլլիպ
- Ջ. Կերրիգան — Թերրի
- Ջո Սոյեր — Բարթլի Մալհոլլանդ
- Ֆրենսիս Ֆորդ — «դատավոր» Ֆլինն
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935 — ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ Լավագույն ֆիլմի համար։
- 1935 — Վենետիկի կինոփառատոնում՝ լավագույն սցենարի համար մրցանակ (Դադլի Նիկոլս)։
- 1936 — Օսկարի 4 մրցանակ. լավագույն ռեժիսոր ( Ջոն Ֆորդ), լավագույն ադապտացված սցենարի համար (Դադլի Նիկոլս), լավագույն դերասանի համար (Վիկտոր Մակլագլեն), լավագույն երաժշտության համար (Մակս Ստայներ)։ Բացի դրանից, ֆիլմն առաջադրվել է «լավագույն ֆիլմ», «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
- 1936 — Լավագույն սցենարի համար մրցանակ Նյու Յորքի կինոքննադատների ընկերության վենետիկյան կինոփառատոնում լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար (Ջոն Ֆորդ)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Осведомитель»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Осведомитель»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնիչը (ֆիլմ, 1935)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1935 ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Ջոն Ֆորդի ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Օսկարակիր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- 1930-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1922 թվականին
- 1930-ականների անգլերեն ֆիլմեր