Վենետիկի կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենետիկի կինոփառատոն
Տեսակ Q220505?
Վայր Վենետիկ
Հեռախոս +39 041 5218 711
Անցկացնող La Biennale di Venezia
45°24′21.51″ հս. լ. 12°22′02.24″ ավ. ե. / 45.405975° հս. լ. 12.36729° աե. ե.
Venice Film Festival Վիքիպահեստում

Վենետիկի կինոփառատոնը ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Իտալիայում` Վենետիկում։ Փառատոնը հիմնադրել և անցկացնում է La Biennale di Venezia (Վենետիկի երկամյա) կազմակերպությունը։ Առաջին անգամ անցկացված լինելով 1932թ. օգոստոսի 6-21-ը` որպես Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդես, Վենետիկի կինոփառատոնը հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը։ 1935թ.-ից դարձել է ամենամյա։ Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է։ Շնորհվում են Արծաթե առյուծ, Վոլպի գավաթ (թարգմանվում է Աղվեսի գավաթ) և ժյուրիի մրցանակներ։

Արտաքին հղումներ[խմբագրել]