Հոլիվուդյան փառքի ծառուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլիվուդյան պողոտան

Հոլիվուդյան փառքի ճեմուղի (անգլ.` Hollywood Walk of Fame), Հոլիվուդյան պողոտայի և Վայն սթրիթ փողոցի երկու կողմերում գտնվող մայթերի շարան։ Մայթերի վրա գտնվում են աստղեր, որոնք նվիրված են հայտնի անձնավորություններին, ովքեր մեծ ձեռքբերումներ են ունեցել կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզներում։ Աստղեր են շնորհվում ոչ միայն իրական մարդկանց, այլ նաև գեղարվեստական կերպարների։

Ըստ «NPO Plog Research» կոչվող շուկայական հետազոտություն կատարող ֆիրմայի 2003 թվականի զեկույցի՝ փառքի ճեմուղին տարեկան իր մոտ է գրավում 10 միլիոն զբոսաշրջիկների։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառքի ճեմուղին ընդհանուր առմամբ ձգվում մոտ 3 կիլոմետր։

1,8 մետր ընդմիջումներով մայթերի վրա շարված են մոտ 2400 աստղ։ Բուն մայթը պատրաստված է իտալական տեռացո կոչվող կերամիկական շինանյութի մուգ ածխագույն տեսակից, իսկ աստղերը՝ վարդագույն տեռացոյից։ Աստղերի մեջ գտնվում են հատուկ տարբերանշանները, որոնք ցույց են տալիս տվյալ անձի գործունեության բնագավառը։ Դրանք էլ պատրաստված են բրասս կոչվող մետաղից (չշփոթել բրոնզի հետ)։ Տարբերանշաններն ունեն հետևյալ տեսքը.

Walk of Fame Category Motion Pictures.jpg Դասական տեսախցիկ - ներկայացնում է կինոյի բնագավառը
Walk of Fame Category Television.jpg Ալեհավաքով հեռուստացույց - ներկայացնում է հեռուստատեսության բնագավառը
Walk of Fame Category Recording.jpg Ձայնապնակ - ներկայացնում է երաժշտության բնագավառը
Walk of Fame Category Radio.jpg Ռադիո միկրոֆոն - ներկայացնում է ռադիոյի բնագավառը
Walk of Fame Category Theater.jpg Կատակերգության և ողբերգության դիմակներ - ներկայացնում է թատրոնի բնագավառը (ավելացվել է 1984 թ.ին)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]