Շոն Փեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոն Փեն
Seanpenn1.jpg
Հարվի Միլք ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2008 թ. լուսանկար
Հասակը177 սմ[1]
Ծնվել էօգոստոսի 17, 1960 (59 տարեկան)[1]
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ[1]
Ակտիվ շրջան1973–այժմ
ԺանրերԴրամա,
Քրեական,
Թրիլեր[1]
Ընտրանի"Կառլիտոյի ուղին",
"Խաղը"
Ծնողներհայր՝ Լեո Փեն, մայր՝ Այլին Ռայան
Ամուսին(ներ)Մադոննա (1985–1989), Ռոբին Ռայթ Փեն (1996–2010)
(2 երեխա)[1]
Համատեղ ապրող(ներ)Շարլիզ Թերոն
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներՕսկար լավագույն դերասանի համար և Օսկար լավագույն դերասանի համար
IMDbID 0000576
ԿինոՊոիսկID 1293

Շոն Փեն (անգլ.՝ Sean Penn, օգոստոսի 17, 1960(1960-08-17)[2][3][4][5][6], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ամուսնացած է եղել հայտնի երգչուհի Մադոննայի ու դերասանուհի Ռոբին Ռայթի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Փենը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 17-ին Սանտա Մոնիկա քաղաքում (Կալիֆորնիայի նահանգ)՝ ռեժիսոր Լեո Փենի և դերասանուհի Այլին Ռայանի ընտանիքում։ Նրա հոր՝ Լեո Փենի (Leo Z. Penn, 1921-1998) ծնողները հրեա ներգաղթյալներ էին Լիտվայից և Ռուսաստանից[7], ովքեր ԱՄՆ էին եկել 1898 և 1914 թվականներին[8][9][10]։ Շոնի մայրը՝ Այլին Ռայան (Eileen Ryan, ծննդյան անունը՝ Անուչի, ծնվ․ 1928), իտալական և իռլանդական ծագմամբ կաթոլիկ է։ Փենը մեծացել է աշխարհիկ ընտանիքում և համարվում է ագնոստիկ[11][12]։ Դպրոցում Փենը սովորել է Էմիլիո Էստևեզի, Չառլի Շինի և Ռոբ Լոուի հետ, ովքեր հետագայում դարձան դերասաններ։ Նրա փոքր եղբայրը՝ Քրիս Փենը, նույնպես դարձավ դերասան։

19 տարեկանում Փենը տեղափոխվում է Նյու Յորք։ 1985 թվականին ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց նրա ամուսնությունը փոփ երգչուհի Մադոննայի հետ։ 1989 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ 1996 թվականին Փենն ամուսնանում է դերասանուհի Ռոբին Ռայթի հետ։ 2010 թվականին լրագրողի ծեծելու համար 3 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կինոկարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով։ 1991 թվականին Փենը հանդես է գալիս որպես ռեժիսոր՝ իր իսկ սցենարի հիման վրա նկարահանելով «Վազող հնդկացի» ֆիլմը։ 1995 թվականին նա Սյուզան Սարանդոնի հետ խաղում է Թիմ Ռոբբինսի «Մեռյալն է գալիս» դրամայում, և այդ դերի համար արժանանում է «Օսկար» մրցանակի։ Նրա ռեժիսորական հաջորդ ֆիլմը եղել է «Դիրքապահը խաչմերուկում»-ը, որում գլխավոր դերը կատարել է Ջեք Նիկոլսոնը: 1997 թվականին Փենը Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստանում լավագույն դերասան անվանակարգում Նիկ Կասսավետեսի «Նա հիասքանչ է» ֆիլմում խաղացած դերի համար։ Այդ ֆիլմում նրա հետ խաղում էին կինը՝ Ռոբին Ռայթը, և Ջեն Տրավոլտան։ 1999 թվականին Փենը ստանում է երկրորդ Օսկարը Վուդի Ալենի «Քաղցր և զզվելի» ֆիլմի դերի համար։ 2003 թվականին Վենետիկյան կինոփառատոնի Վոլպի գավաթ մրցանակն է ստանում տղամարդու լավագույն դեր անվանակարգում՝ «21 գրամ» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա իր կինոկարիերայի ընթացքում 54 տարբեր կինոմրցանակ է ստացել։ Խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր ֆիլմերից են՝

  • 1988 - «Գույներ»
  • 1989 - «Մենք հրեշտակներ չենք»
  • 1993 - «Կառլիտոյի ուղին»
  • 1995 - «Մեռյալն է գալիս»
  • 1997 - «Խաղը»
  • 1997 - «Շրջադարձ»
  • 1998 - «Բարակ կարմիր գիծ»
  • 2001 - «Ես Սեմն եմ»
  • 2003 - «21 գրամ»
  • 2003 - «Խորհրդավոր գետը»
  • 2005 - «Թարգմանչուհին»
  • 2006 - «Ողջ թագավորական շքախումբը»
  • 2008 - «Հարվի Միլք»
  • 2010 - «Արդար խաղ»
  • 2011 - «Կենաց ծառը»

54 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 57-ի, որոնց թվում՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129660833 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. SNAC — 2010.
  4. Internet Broadway Database — 2000.
  5. filmportal.de — 2005.
  6. Discogs — 2000.
  7. Генеалогия на портале Ancestry
  8. Փեն ընտանիքի ծագումնաբանությունը: Նրա փոքր եղբայրը` Կրիս Փենը, նույնպես դարձել է դերասան: Նրան մեծ ճանաչում բերեց «Վատ տղաներ» ֆիլմում խաղացած դերը: Դերասանի պապը՝ Մոյշե Փինոն (Մորիս Դանիել Փեն, 1897-1981), ԱՄՆ ներգաղթել է 1914 թվականին Մերկինեից, տատիկը՝ (Լեյա (Էլիզաբեթ Մերիոն) Մելնիկով, 1895—?), ծնողների հետ գաղթել է 1898 թվականին Ռուսական կայսրությունից։
  9. Dead Myth Walking
  10. Келли, Ричард Т., «Шон Пенн, Жизнь и времена», 2004 год. С. 9-10. ISBN 1-84195-623-6
  11. Հրեաներ, ովքեր Օսկար են ստացել
  12. Շոն Փենն աթեիստ