Էդի Ռեդմեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդի Ռեդմեյն
Eddie Redmayne by Gage Skidmore.jpg
Ծնվել է հունվարի 6, 1982(1982-01-06)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Կրթություն Էտոն քոլեջ և Թրինիթի քոլեջ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ազգություն Անգլիացիներ
Մասնագիտություն կինոդերասան, թատրոնի դերասան և մոդել
Ամուսին(ներ) Հանա Բեգշոու
(2014 թվականից)
Պարգևներ և մրցանակներ Laurence Olivier Award for Best Actor in a Supporting Role, Օսկար լավագույն դերասանի համար, Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ, Screen Actors Guild Award for Outstanding Performance by a Male Actor in a Leading Role, Tony Award for Best Featured Actor in a Play, Լոուրենս Օլիվյեի պարգև և Թատերական համաշխարհային մրցանակ

Էդի Ռեդմեյն (անգլ.՝ Eddie Redmayne, հունվարի 6, 1982(1982-01-06)[1][2], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան և մոդել։ 2010 թվականին «Կարմիրը» ներկայացմանը կատարած դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակին, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է և «Օսկարի» և BAFTA-ի մրցանակակիր «Ամեն ինչի տեսություն» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդի Ռեդմեյնը ծնվել է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։ Որոշ ժամանակ սովորել է Իտոնի քոլեջում[3], ապա տեղափոխվել է Քեմբրիջի Տրինտի քոլեջ արվեստների պատմության ֆակուլտետ[3], որն ավարտել է 2003 թվականին։

Էդիի դեբյուտը կայացել է «Գլոբուս» թատրոնի բեմում 2002 թվականին Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերը» պիեսայի հիման վրա ներկայացման ժամանակ։ Նա նաև հաղթել է Critics' Circle Theatre Awards-ի 50-րդ մրցանակաբաշխության «Լավագույն սկսնակ դերասան» անվանակարգում[4] Էդվարդ Օլբիի դերի համար (2004)։

2009 թվականին Էդին խաղաց Ջոն Լոգանի «Կարմիրը» ներկայացմանը[5]։ Այս դերի համար նա 2010 թվականին արժանացավ «Լոուրենս Օլիվյեի անվան մրցանակին» որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասան»[6]։ Նա կրկին խաղաց իր դերն այս ֆիլմում Բրոդվեյի թատրոնում, ինչի համար ստացավ «Թոնի» մրցանակը «Լավագույն դերասանի կողմից լավագույն կատարում» անվանակարգում։

Էդի Ռեդմեյնի հեռուստատեսային աշխատանքների թվին են պատկանում «Թեսը Դ’Էրբերվիլեյ ցեղից» մինիսերիալը, «Երկրի սյուները» սերիալը, ինչպես նաև մի շարք ֆիլմեր, որոնցից հայտնի են «Կարդալով մտքերը», «Վայրի հմայք» և «Բոլեյն ցեղից ևս մեկը» ֆիլմերը։

Գիտնական Սթիվեն Հոքինգի դերը «Ամեն ինչի տեսություն» ֆիլմում դերասանին «Ոսկե գլոբուս» մրցանակը բերեց, ինչպես նաև անվանակարգը «Օսկար» և «BAFTA» մրցանակաբաշխություններում։

2008 թվականին Էդի Ռեդմեյնը դարձավ Բարբերիի մոդել[7]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդի Ռեդմեյնը 2014 թվականի դեկտեմբերի 15-ին ամուսնացել է Հանա Բեգշոուի հետ[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2006 Կարդալով մտքերը Ալեքս Ֆորբս
2006 Բարի հովիվ Էդվարդ Ուիլսոն կրտսեր
2007 Վայրի հմայք Էնթոնի Բեյքլենդ
2007 Եղիսաբեթ․ ոսկե տարիք Էնթոնի Բեբինգթոն
2008 Դեղին թաշկինակ Գորդի
2008 Բոլեյն ցեղից ևս մեկը Ուիլյամ Սթեֆորդ
2009 Օքսիդ Քուերթի Դուլիթլ
2009 1939 Ռալֆ Քեյս
2010 Սև մահ Օսմունդ
2011 Գավառացին Էդի Քրիզեր
2011 Իմ շաբաթը Մերիլինի հետ Քոլին Քլարք
2012 Թշվառները Մարիուս Փոնթմերսի
2013 Կյանքը բարձրության վրա ինքն իրեն
2014 Ամեն ինչի տեսություն Սթիվեն Հոքինգ Օսկար մրցանակ լավագույն դերասանի համար
2015 Յուպիտերի վերելքը Բալեմ Աբրասաքս
2015 Դանիացի աղջիկը Էյնար Վեգեներ / Լիլի Էլբե
2016 Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց Նյութ Սքամենդեր Նկարահանում

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
1998 Կենդանիների տապան Ջոն Հարդի Դրվագ՝ "Ճագարները լոգարանում"
2003 Բժիշկները Ռոբ Հանթլի Դրվագ՝ "Կրեշչենդո"
2005 Եղիսաբեթ I Սաութհեմփթոնի կոմս Դրվագ՝ "Սաութհեմփթոն"
2008 Թեսը Դ’Էրբերվիլեյ ցեղից Էնջել Քլեր 4 դրվագ
2010 Երկրի սյուները Ջեք Ջեքսոն 8 դրվագ
2012 Դայլայլ Սթիվեն Ուրայսֆորդ 2 դրվագ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դեր Նշումներ
1992–1993 Օլիվեր Գործարանի աշխատող #46 Ուեսթ Էնդ
2002 Տասներկուերորդ գիշեր Վիոլա Շեքսպիրի գլոբուս
400–րդ տարեդարձ
2003 "Վարպետ Հարոլդը"...և տղաները Վարպետ Հարոլդ Համազգային թատրոն
2004 Այծ, կամ Ո՞վ է Սիլվիան Բիլի Ալմեիդա թատրոն
2004 Հեքուբա Փոլիդորուս Դոնմար Վեյրհաուզ
2007 Հիմա կամ հետո Ջոն Ռոյալ կորտ թատրոն
2009–2010 Կարմիր Քեն Դոնմար Վեյրհաուզ / Ջոն Գոլդեն թատրոն
2011–2012 Ռիչարդ II Ռիչարդ II արքա Դոնմար Վեյրհաուզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Eddie Redmayne: The darling of the Donmar is making tracks into Hollywood(անգլ.) The Independent կայքում
  4. «Almost Famous»։ London: timesonline.co.uk։ 2005-05-26 
  5. The Big Interview:Eddie Redmayne(անգլ.) The Official London Theatre Guide կայքում
  6. Latest News:Wilson, Redmayne and Bartlett win debut Olivier Awards(անգլ.) The Official London Theatre Guide կայքում
  7. «CRASH!: The ABCs of Burberry – Starring Eddie Redmayne and Alex Pettyfer»։ Copilotcrash.blogspot.com։ 2008-01-10։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-15-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 2 
  8. «It's OFFICIAL! Actor Eddie Redmayne marries Hannah Bagshawe in Winter Wonderland ceremony at Somerset's Babington House»։ Daily Mail (London)։ դեկտեմբերի 15, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]