Ռոբերտ Դոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Դոնաթից)
Ռոբերտ Դոնատ
Ծննդյան թիվ՝մարտի 18, 1905(1905-03-18)[1][2][3][…]
Ծննդավայր՝Withington, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանի թիվ՝հունիսի 9, 1958(1958-06-09)[1][2][3] (53 տարեկան)
Վախճանի վայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0232196

Ռոբերտ Դոնատ (անգլ.՝ Friedrich Robert Donat, մարտի 18, 1905(1905-03-18)[1][2][3][…], Withington, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4] - հունիսի 9, 1958(1958-06-09)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), թատրոնի և կինոյի անգլիացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ[6]։

Դերասանն ամենից շատ հայտնի է Ալֆրեդ Հիչքոքի «Երեսունինը աստիճաններ» և «Ցտեսություն, Միստր Չիպս» ֆիլմերում իր դերերով, որի համար Նա «Օսկար» Է ստացել լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Դոնատը ծնվել է Անգլիայում՝ Մանչեսթերի Ուիթինգթոնի արվարձանում[7]։ Մանուկ հասակում նա տառապել է կակազությամբ, բայց համառ պարապմունքները նրան թույլ են տվել ոչ միայն ազատվել այդ թերությունից, այլև հետաքրքրություն են առաջացրել դասական պիեսների հատվածների ասմունքի նկատմամբ։ Ռոբերտը հաճախել է Մանչեսթերի տղաների դպրոց, իսկ 16 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում։

1930 թվականին Դոնատը նորամուտը նշել է Լոնդոնի բեմում, իսկ երկու տարի անց գրավել է կինոպրոդյուսերների ուշադրությունը, որոնք նրան հրավիրել են «Վաղվա մարդիկ» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։ Նրա առաջին խոշոր հաջողությունը Թոմաս Կալպեպերի դերն էր Ալեքսանդր Կորդայի «Հենրի VIII-ի անձնական կյանքը» պատմական դրամայում (1933)։

Դոնատի ազնվական տեսքը և բարձր հասակը (183 սմ) նրան թույլ են տվել ստեղծել անգլիացի ջենտլմենի հաջող կերպար։ Այդ տարիներին նման ամպլուան անսովոր էր անգլիական կինեմատոգրաֆի համար, և քննադատները նրան համեմատել են հոլիվուդյան դերասաններ Քլարկ Գեյբլի և Գերի Կուպերի հետ։

«Հենրի VIII-ի անձնական կյանքը» ֆիլմի հաջողությունը Ռոբերտ Դոնատին բերել է հոլիվուդյան «Կոմս Մոնտե-Քրիստո» (1934) ֆիլմում նկարահանվելու հրավեր։

Նկարահանումներից հետո Դոնատը վերադարձել է Անգլիա, չնայած «Կապիտան Բլադի ոդիսականում» կապիտան Բլադի դերում նկարահանվելու ցանկությանը, նրա դերը հետագայում խաղացել է դեռ անհայտ Էրոլ Ֆլինը։

Դոնատի դերասանական կարիերայում ամենանշանավոր ֆիլմերն են դարձել Ռենե Կլերի «Ուրվականը գնում է արևմուտք» կատակերգությունը (1935), որում նա կատարել է միանգամից երկու դեր՝ ուրվականի և ամրոցի տերը, ապա Հիչկոկի «Երեսունինը աստիճաններ» լրտեսական թրիլերը (1935)՝ դետեկտիվ դերի մեջ[8], Քինգ Վիդորի սոցիալական դրաման՝ ըստ Ա. Քրոնինի «Ցիտադել» վեպի, որի համար նա առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար և «Ցտեսություն Միստեր Չիպս» ֆիլմը։ Վերջինս 1940 թվականին նրան բերեց երկար սպասված «Օսկարը»։

Նա շատ է խաղացել թատրոնում, օրինակ այնպիսի հրաշալի բեմադրություններում, ինչպիսիք են «Սատանայի աշակերտը» (1938) և «Այն տունը, որտեղ սրտերը կոտրվում են» (1942) Բեռնարդ Շոուի պիեսներում, «Շատ աղմուկ ոչնչից» (1946), և հատկապես Թոմաս Էլիոթի «Մարդասպանը Մայր տաճարում» (1952) պիեսում Թոմաս Բեքեթի դերում Լոնդոնի «Օլդ Վիկ» թատրոնում։

Դոնատը շատ էր ցանկանում նկարահանվել ևս երկու ֆիլմերում՝ Լոուրենս Օլիվիեի «Հենրի V» ֆիլմում (1944), բայց դերը ստացել է Լեսլի Բենքսը, և Դևիդ Լինի «Օլիվեր Թվիստը» ֆիլմում (1948), բայց Լինը նախընտրել է Ռոբերտ Նյուտոնին։

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջուդի Գառլենդը խոստովանել է, որ իր «You Made Me Love You» երգը, որը նվիրված է Կլարկ Գեյբլին, նա անհաջող է համարում, քանի որ ի սկզբանե նա ցանկացել է այն գրել իր կուռքի՝ Դոնատի համար, որին նա նույնիսկ նամակ է գրել 1934 թվականին «Կոմս Մոնտե-Քրիստոյի» դիտումից հետո։

40-ական թվականներին Դոնատի ստեղծագործական ուղին բարդացել է խրոնիկական ասթմայով, սակայն այդ ընթացքում նա շարունակել է նկարահանվել գլխավոր դերերում՝ նկատելիորեն բարձրացնելով այնպիսի ֆիլմերի մակարդակը, ինչպիսիք են «Երիտասարդ Միստր Փիթը» (1942), «Տերտյուի արկածները» (Sabotage Agent, 1943), «Կյանքը փոխվեց» (1954)։ Որպես քննադատների անհաջողություն գնահատվել է «Դեղամիջոց սիրո համար» (1949) ֆիլմը՝ Դոնատի միակ ռեժիսորական աշխատանքը, որտեղ նա խաղացել է պատերազմի վետերան, որը փորձում է ամուսնանալ։

Բացի կինոյի և թատրոնի աշխատանքներից, Դոնատը հայտնի էր որպես դասական անգլիական պոեզիայի ընթերցող։ Կինոյում Դոնատի վերջին աշխատանքը դարձել է չինական մանդարինի դերը Մ. Ռոբսոնի «Երջանկության վեցերորդ աստիճանի կանգուն բակը» կինոնկարում (1958) Չինաստանում անգլիացի միսիոներների ճակատագրի մասին, որի նկարահանումների ժամանակ նա այլևս չէր կարող ապրել առանց թթվածնի բարձի։

Ռոբերտ Դոնատը մահացել է 1958 թվականին։ Նրա կենսագիր Քենեթ Բարոուն նշել է մահվան պատճառը որպես գլխուղեղի անոթների թրոմբոզ՝ ընդունելով, որ ասթմայի հիվանդությունը զգալիորեն թուլացրել է դերասանի առողջությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնատն ամուսնացել է երկու անգամ։ Ալլա Էնեսլի Վոյսիի հետ առաջին ամուսնությունից (1929-1946) դերասանն ունեցել է երեք երեխա։ Դոնատի երկրորդ կինը դարձել է անգլիացի դերասանուհի Ռենե Էշերսոնը (1953-1958)։

Կանադա-ամերիկացի դերասան Պիտեր Դոնատը Ռոբերտ Դոնատի եղբորորդին է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932 - «Վաղվա մարդիկ» (Men of Tomorrow),
  • 1932 - That Night in London,
  • 1933 - «Հենրի VIII-ի անձնական կյանքը» (The Private Life of Henry VIII),
  • 1933 - Cash,
  • 1934 - «Մոնտե Քրիստոյի առեղծվածը» (The Count of Monte Cristo), ռեժիսոր՝ Լի Ռոուլենդ,
  • 1935 - «Երեսունինը աստիճաններ» (The 39 Steps), ռեժիսոր՝ Ալֆրեդ Հիչքոք,
  • 1935 - «Ուրվականը գնում է արևմուտք» (The Ghost Goes West), ռեժիսոր՝ Ռենե Կլեր,
  • 1937 - «Ասպետ առանց զրահ» (Knight Without Armour), ռեժիսոր՝ Ժակ Ֆեյդեր,
  • 1938 - «Ցիտադել» (The Citadel), ռեժիսոր Քինգ Վիդոր,
  • 1939 - «Ցտեսություն, Միսթեր Չիպս» (Goodbye, Mr. Chips), ռեժիսոր՝ Սեմ Վուդ,
  • 1942 - «Երիտասարդ Պարոն Փիթը» (The Young Mr. Pitt),
  • 1943: - «Տերտյուի արկածները» (Sabotage Agent),
  • 1943: - The New Lot,
  • 1945: - «Կատարյալ օտարները» (Perfect Strangers), ռեժիսոր՝ Ալեքսանդր Կորդա,
  • 1947: - «Կապիտան Բոյկոտ» Captain Boycott (1947),
  • 1948: - «Տղա Վինսլովը/Գրավիչ տղան» (The Winslow Boy),
  • 1950: - «Դեղամիջոց սիրո համար» (The Cure for Love),
  • 1951: - «Կախարդական տուփ» (The Magic Box),
  • 1955: - «Կյանքը փոխվեց» (Lease of Life),
  • 1958: - «Երջանկության վեցերորդ աստիճանի կանգուն բակը» (The Inn of the Sixth Happiness), ռեժիսոր՝ Մարկ Ռոբսոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 http://www.debate.org/reference/film/actors-actresses/-names-starting-with-r/13
  5. 5,0 5,1 5,2 http://homepage.ntlworld.com/alscot1/Chriseccle.htm
  6. Obituary Variety, 11 June 1958.
  7. Ivor Brown and K.D Reynolds "Donat, (Frederick) Robert", Oxford Dictionary of National Biography, 2004
  8. "The Count of Monte Cristo (1934)", TCM Film Article

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]