Jump to content

Ռոբերտ դե Նիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ դե Նիրո
անգլ.՝ Robert De Niro
Ծնվել էօգոստոսի 17, 1943(1943-08-17)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] կամ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՍտելլա Ադլերի դերասանական ստուդիա, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Little Red School House and Elisabeth Irwin High School?, HB Studio, P.S. 41? և Հռոդոսի նախապատրաստական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
Ազգությունիտալական ծագումով ամերիկացի
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, թատրոնի դերասան, դերասան, թատերական պրոդյուսեր, պրոդյուսեր, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող և կինոսցենարիստ
Ժանրերդրամա, թրիլեր, հոգեբանական թրիլեր ֆիլմ, քրեական ֆիլմ, էպիկական ֆիլմ, գանգստերային ֆիլմ, մարտաֆիլմ, սպորտային ֆիլմ, սարսափ ֆիլմ, կոգեբանակն սարսափ ֆիլմ, crime drama film?, ֆիլմ կողոպուտի մասին, քրեական թրիլլեր, նեո նուառ, ռազմական ֆիլմ, war drama?, historical drama film?, միստիկ ֆիլմ, ֆիլմ նուար, պատմական ֆիլմ, կինոկատակերգություն, վեստեռն և ֆենթեզի ֆիլմ
ԸնտրանիՏաքսու վարորդ, Կնքահայրը 2, The Untouchables?, Լավ տղաներ, Raging Bull?, Կազինո, Վախի հրվանդան, Իռլանդացի, Տապ, Բրոնքսյան պատմություն, Կատակերգության արքան, Jackie Brown?, Հույսի շողերի հավաքածուն, New York, New York?, Ծաղկի լուսնի սպանողներ, Մի անգամ Ամերիկայում, Եղնիկի որսորդ, Awakenings?, Bang the Drum Slowly?, Ծանոթացեք ծնողների հետ, Մալավիտա, Brazil?, The Mission?, Hi, Mom!?, Ջոկեր, Կեղծ գայթակղություն և Mean Streets?
Ծնողներհայր՝ Ռոբերտ Դե Նիրո Ավ., մայր՝ Վիրջինիա Էդմիրալ
Ամուսին(ներ)Դայեն Էբոթ և Գրեյս Հայթաուեր
Համատեղ ապրող(ներ)Շարմեյն Սինքլեր և Toukie Smith?
Երեխա(ներ)Դրենա դե Նիրո, Raphael De Niro?[5], Elliot De Niro?, Julian De Niro? և Airyn De Niro?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Ռոբերտ դե Նիրո կրտսեր (անգլ.՝ Robert De Niro, Jr., օգոստոսի 17, 1943(1943-08-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ դե Նիրոն ծնվել է 1943 թ. օգոստոսի 17-ին։ Ռոբերտ դե Նիրոյի նախնիները գաղթել են Իտալիայից ԱՄՆ։ Նրա հայրը՝ Ռոբերտ դե Նիրո ավագը հայտնի քանդակագործ ու նկարիչ էր։ Մայրը՝ Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր։ Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ դե Նիրո կրտսերը։ Իսկ 3 տարի անց դե Նիրոյի ծնողները ամուսնալուծվում են։ Ռոբերտ դե Նիրոյի մանկությունը անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու-Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր։ Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»։ 10 տարեկան հասակում նա խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առյուծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո մոր նախաձեռնությամբ տեղափոխվում է սովորելու Նյու-Յորքի Ֆիորելլո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև Ալ Պաչինոն։

Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Կնքահայրը 2», «Տաքսու վարորդը», «Վերջին մագնատը», «Եղնիկների որսորդը», «Կատաղած ցուլ», «Խոստովանության գաղտնիքները», «Մի անգամ Ամերիկայում», «Անձեռնմխելիները», «Անգելի սիրտը», «Մենք հրեշտակներ չենք», «Փառավոր տղաներ», «Արթնացում», «Վախի հրվանդանը», «Գիշեր և քաղաք», «Կատաղած շունը և Գլորիան», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո», «Ծանոթություն ծնողների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ 2»։

Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզե-ի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։

Առավել նշանավոր ֆիլմերն են

ՏարեթիվՀայերեն անվանումԲնագիր անվանումԴերռեժիսորխաղընկերներ
1974«Կնքահայրը 2»The Godfather Part IIերիտասարդ Վիտո ԿոռլեոնեՖրենսիս Ֆորդ ԿոպպոլաԱլ Պաչինո
1976«Տաքսու վարորդ»Taxi DriverՏրեվիս ԲիկլՄարտին ՍկորսեզեՋուդի Ֆոսթեր

Հարվի Քեյթլ

1976«Վերջին մագնատը»The Last TycoonՄոնրո ՍտարԷլիա ԿազանՋեք Նիկոլսոն

Ռոբերտ Միտչեմ
Թոնի Քերթիս
Անժելիկա Հյուսթոն

1978«Եղնիկների որսորդը»The Deer HunterՄիխայիլ ՎրոնսկիՄայքլ ՉիմինոՄերիլ Սթրիփ
1980«Կատաղած ցուլ»Raging BullՋեյք ԼաՄոտտաՄարտին ՍկորսեզեՋո Պեշի
1981«Խոստովանության գաղտնիքները»Raging Bullմոնսինյոր Դեսմոնդ ՍպելլասիՈւլու ԳրոսբարդՌոբերտ Դյուվալ
1984«Մի անգամ Ամերիկայում»Once Upon a Time in AmericaԴևիդ Աարոնսոն, ձախլիկՍերժիո ԼեոնեՋեյմս Վուդս

Ուիլյամ Ֆորսայթ
Ջո Պեշի
Դեննի Այելլո

1987«Անձեռնմխելիները»The UntouchablesԱլ ԿապոնեԲրայան դե ՊալմաՇոն Քոնների
Քևին Քոսթներ
1987«Անգելի սիրտը»Angel HeartԼուիս ՍայֆերԱլան ՓարքերՄիքի Ռուրկ
1989«Մենք հրեշտակներ չենք»We’re No AngelsՆեդՆիլ ՋորդանՇոն Փեն
1990«Փառավոր տղաներ»GoodfellasՋիմմի ԿոնվեյՄարտին ՍկորսեզեՋո Պեշի
1990«Արթնացում»AwakeningsԼեոնարդ ԼոուվՊեննի ՄարշալՌոբին Ուիլյամս
Մաքս ֆոն Սյուդով
1991«Վախի հրվանդանը»Cape FearՄաքս ՔեյդիՄարտին ՍկորսեզեՆիկ Նոլթի
Ջեսիկա Լենգ
Գրեգորի Պեք
Ռոբերտ Միտչեմ
1992«Գիշեր և քաղաք»Night and the CityՀարրի ՖաբիանԻրվին ՎինկլերՋեսիկա Լենգ
Էլի Ուոլլակ
1993«Կատաղած շունը և Գլորիան»Mad Dog and GloryՈւեյն ԴոբիՋոն ՄաքնոութոնԲիլ Մյուռեյ


Ումա Թուրման

1993«Բրոնքսյան պատմություն»A Bronx TaleԼորենցո ԱնելլոՌոբերտ Դե Նիրո
1994«Մերի Շելլի Ֆրանկենշտեյնը»Mary Shelly’s FrankensteinհրեշՔենեթ ԲրանաՔենեթ Բրանա


Հելենա Բոնեմ Քարթեր

1995«Կազինո»CasinoՍեմ ՌոտստայնՄարտին ՍկորսեզեՇերոն Սթոուն
Ջո Պեշի
Ջեյմս Վուդս
1995«Տապ»HeatՆիլ ՄակկոլիՄայքլ ՄանԱլ Պաչինո
Վել Քիլմեր

Նատալի Փորտման
Ջոն Վոյթ

1996«Քնածները»Sleepersհայր ԲոբբիԲարի ԼևինսոնԴասթին Հոֆման
Բրեդ Փիթ

Քևին Բեյքոն

1996«Մարվինի սենյակը»Marvin’s Roomբժիշկ ՈւոլլիՋերրի ԶեքսԼեոնարդո ԴիԿապրիո
Մերիլ Սթրիփ

Դայան Քիթոն

1997«Ոստիկանները»Cop Landլեյտենանտ Մո ՏիլդենՋեյմս ՄենգոլդՍիլվեստր Ստալոնե
Հարվի Քեյթլ

Ռեյ Լիոտա

1998«Ռոնին»RoninՍեմՋոն ՖրանկենհայմերԺան Ռենո
1999«Վերլուծիր սա»Analyze ThisՊոլ ՎիտտիՀարոլդ Ռեմիս
2000«Ծանոթացեք ծնողների հետ»Meet the ParentsՋեք ԲեռնսՋեյ ՌոաչԲեն Սթիլեր
2004«Ծանոթացեք Ֆաքերների հետ»Meet the FockersՋեք ԲեռնսՋեյ ՌոաչԲեն Սթիլեր
Դասթին Հոֆման
Բարբարա Սթրեյզենդ
2009«Ամեն ինչ կարգին է»Everybody's FineՖրենկ ԳուդԿիրկ ՋոնսՔեյթ Բեքինսեյլ
Դրյու Բերիմոր
2010«Ծանոթացեք Ֆաքերների հետ 2»Little FockersՋեք ԲեռնսՓոլ ՎայցԲեն Սթիլեր
Դասթին Հոֆման
Ջեսիկա Ալբա
Բարբարա Սթրեյզենդ
Օուեն Ուիլսոն
2012«Հույսի շողերի հավաքածուն»Silver Linings PlaybookՓեթրիք "Փեթ" Սոլիտանո ԱվագԴեվիդ Օ. ՌասսելլԲրեդլի Քուփեր
Ջենիֆեր Լոուրենս
Ջեքի Ուիվեր
Անուփամ Քհեր
Քրիս Թաքեր

Մրցանակներ և փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2 անգամ արժանացել է «Օսկար» կինոմրցանակի, 1975 թվականին լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում «Կնքահայրը 2» ֆիլմի համար և 1980 թվականին լավագույն դերասան անվակարգում «Կատաղած ցուլ» ֆիլմի համար, որի համար ստացել է նաև «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակ։ Եվս մեկ Ոսկե գլոբուս ստացել է 2011 թվականին կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար։ Ընդհանուր առմամբ արժանացել է 31 տարբեր կինոմրցանակների Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում 8 ֆիլմ։ Ռոբերտ Դե Նիրոն գլխավորել է 2011 թվականի Կաննի կինոփառատոնի ժյուրին։

Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը գերազանցում է 2 միլիարդ դոլլարը։ 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ նրա ամենաշահութաբեր ֆիլմերը հետևալներն են.

  • «Ծանոթություն Ֆաքերների հետ» - 576 միլիոն դոլլար
  • «Ծանոթություն ծնողների հետ» - 330 միլիոն դոլլար
  • «Հակամարտություն» - 187 միլիոն դոլլար
  • «Վախի հրվանդանը» - 182 միլիոն դոլլար
  • «Վերլուծիր սա» - 177 միլիոն դոլլար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ դե Նիրո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ դե Նիրո» հոդվածին։