Ռոնալդ Քոլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Քոլման
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1891(1891-02-09)[1][2][3][…]
ԾննդավայրՌիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 19, 1958(1958-05-19)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան և դերասան
ԱմուսինBenita Hume?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքronaldcolman.com
 Ronald Colman Վիքիպահեստում

Ռոնալդ Չարլզ Քոլման (անգլ.՝ Ronald Charles Colman, փետրվարի 9, 1891(1891-02-09)[1][2][3][…], Ռիչմոնդ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 19, 1958(1958-05-19)[1][2], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), անգլիացի դերասան, որն իր հայրենիքում կարիերան սկսել է թատրոնում և համր կինոյում, այնուհետև գաղթել է Միացյալ Նահանգներ և հաջողություն է ունեցել հոլիվուդյան կինոկարիերայում։ Առավել հայտնի է եղել 1920-ական, 1930-ական և 1940-ական թվականներին[7]։ Օսկարի է արժանացել «Բուլդոգ Դրամոնդ» (1929), «Դատապարտյալը» (1929) և «Պատահական հունձ» (1942) ֆիլմերի համար։ Քոլմանը նկարահանվել է մի քանի դասական ֆիլմերում, այդ թվում ՝ «Հեքիաթ Երկու քաղաքի մասին» (1935), «Կորած հորիզոն» (1937) և «Զենդայի գերին» (1937):Քոլմանը, դասական «Քիսմեթ» գունավոր ֆիլմում (1944) գլխավոր դերակատարն էր Մառլեն Դիտրիխի հետ․ ֆիլմը չորս Օսկարի է առաջադրվել։«Կրկնակի կյանք» ֆիլմի համար Քոլմանը 1947 թվականին «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է Օսկար և Ոսկե գլոբուս մրցանակների։

Քոլմանը Հոլիվուդյան Փառքի ծառուղում առաջին աստղ ստացողն էր՝ ֆիլմերում ցուցաբերած իր աշխատանքի համար, իսկ հեռուստատեսային աշխատանքի համար նա արժանացել է երկրորդ աստղի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Չարլզ Քոլմանը ծնվել է Անգլիայի Սուրեյ նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Նա մետաքսավաճառ Չարլզ Քոլմանի և նրա կնոջ՝ Մարջորի Ռեդ Ֆրեյզերի երկրորդ որդին ու չորրորդ երեխան է[8]։ Նրա քույրերն ու եղբայրներն էին Էրիկը, Էդիթը և Մարջորին։ Կրթությունը ստացել է Լիտլհեմփթոնի գիշերօթիկ դպրոցում, որտեղ էլ հասկացավ, չնայած իր ամաչկոտությանը, սիրում է դերասանական խաղը[9]։ Քոլմանը մտադրիր էր ճարտարագիտություն սովորել Քեմբրիջում, սակայն 1907 թվականին հոր՝ թոքաբորբից հանկարծակի մահը դա ֆինանսապես անհարին դարձրեց[9]։

Քոլմանը դարձել է հայտնի սիրողական դերասան և 1908–ից 1909 թվականներին եղել է «Վեսթ Միդլսեքս» (West Middlesex ) դրամատիկական ընկերության անդամ։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմում հանդես է եկել 1914 թվականին։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում Բրիտանական Շոգենավերի ընկերությունում (British Steamship Company) որպես գործավար աշխատելիս[8]՝ 1909 թվականին միացավ Լոնդոնի Շոտլանդական գնդին[10][11]՝ որպես տարածքային բանակի զինվոր, և Առաջին աշխարհամարտին լինելով մոբիլիզացված, 1914 թվականի սեպտեմբերին Լա Մանշով անցավ Ֆրանսիա՝ մասնակցելու Արևմտյան ռազմաճակատի մարտերին։ 1914 թվականի հոկտեմբերի 31-ին, Մեսինների ճակատամարտում[10] ռումբի բեկորները լրջորեն վնասել էին Քոլմանի ոտքի հոդակապը, և նրան կաղ թողել, ինչն էլ նա փորձում էր թաքցնել մնացած իր ողջ դերասանական կարիերայի ընթացքում։ Արդյունքում, 1915 թվականին նրան հեռացրին բրիտանական բանակից[12]։ Նրա գործընկերներից՝ հոլիվուդյան դերասաններ Կլոդ Ռեյնսը, Հերբերտ Մարշալը, Սեդրիկ Հարդվիկը և Բեզիլ Ռեթբոունը, բոլորն էլ պատերազմի ժամանակ ծառայել են Լոնդոնի շոտլանդական բանակում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանը բավականաչափ ապաքինվել էր պատերազմի ժամանակ ստացած վնասվածքներից, ուստի 1916 թվականի հունիսի 19-ին Լոնդոնի Կոլիզեյ թատրոնում (London Coliseum)՝ Լենա Էշվելի հետ հանդես եկավ Ռահմաթ Շեյխի դերում՝ «Արականի Մահարանի» պիեսում, ինչպես նաև նույն տարվա դեկտեմբերին Դրամատիկական թատրոնում (Playhouse)՝ Սթեֆն Ուեզերբիի դերում Չարլզ Գոդդարդի/Փոլ Դիկիի «Խաբուսիկ տիկինը» պիեսում, իսկ 1917 թվականի մարտին հանդես եկավ Ուեբբերի դերում՝ Քորթ թատրոնում (Court Theatre): 1918 թվականի փետրվարին Դեսպանների (Ambassadors Theatre) թատրոնում Քոլմանը խաղաց Ջորջ Լյուբինի դերը «Փոքր եղբայր» պիեսում։ 1918 թվականի ընթացքում հանդես է եկել Դեյվիդ Գոլդսմիտի դերում Փուչիկ (the Bubble) թատրոնում։

1920 թվականին Քոլմանը գնաց Ամերիկա և Ռոբերտ Ուորվիկի հետ նկարահանվեց «Համարձակ երեքը» (The Dauntless Three ), այնուհետև Ֆեյ Բեյնթերի հետ՝ «Արևելքն Արևմուտքն է» (East Is West) ֆիլմերում։ 1920 թվականին ամուսնացավ իր առաջին կնոջ՝ Թելմա Ռայի հետ։ Նրանք ամուսնալուծվեցին 1934 թվականին։ 1921 թվականի հունվարին Նյու Յորքի Բութ թատրոնում (Booth theatre) նա Ուիլյամ Արչերի «Կանաչ աստվածուհի» ներկայացման մեջ խաղաց տաճարի քահանայի դերը։ Ջորջ Արլիսի հետ 1921 թվականի օգոստոսին, 39-րդ փողոցի թատրոնում «Գիշերային գլխարկ» ներկայացման մեջ հանդես եկավ Չարլզի դերում։ Քոլմանին հատկապես մեծ հաջողություն է բերել 1922 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի Կայսրություն թատրոնոմ (Empire Theatre) «Լա Տենդր» ներկայացումը, որում նա խաղում էր Ալեն Սերջիլի դերը։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջին Արթուրի հետ «Զրույց քաղաքի մասին» ֆիլմում (1942)

Բրիտանիայում Քոլմանն առաջին անգամ Սեսիլ Հեփվորթի Ֆիլմերում է նկարահանվել 1917 և 1919 թվականներին, իսկ ավելի ուշ նկարահանվել է Հին Բրոդվեստ կինոընկերությանը պատկանող «Ձյունն անապատում» ֆիլմում։ Նյու Յորքում «Լա Տենդեր» ներկայացման ժամանակ նրան նկատել է ռեժիսոր Հենրի Քինգը և գլխավոր դեր առաջարկել 1923 թվականի «Սպիտակ քույր» ֆիլմում՝ որպես Լիլիան Գիշի խաղընկեր նկարահանվելու համար։ Դա մեծ հաջողությունների սկիզբ դարձավ։ Դրանից հետո Քոլմանը հանուն կինոյի հրաժարվեց բեմից։ Նա դարձավ համր կինոյի բավականին հայտնի աստղ ինչպես ռոմանտիկ, այնպես էլ արկածային ֆիլմերում, որոնց թվում են «Խավարի հրեշտակը» (1925), «Ստելլա Դալաս» (1926), «Բյո Գեստ» (1926) և «Բարբարա Ուորֆի հաղթանակը» (1926) ֆիլմերը։ Նրա մուգ մազերն ու աչքերը, ինչպես նաև մարմնամարզական ու ձիավարության հմտությունները (մինչև իր կարերայի ավարտ նա է եղել իր հմտությունների հեղինակը) պատճառ հանդիսացան որ գրախոսները նրան անվանեն «Երկրորդ Վալենտինոո», քանի որ Քոլմանը հաճախ էր հանդես գալիս նմանատիպ էկզոտիկ դերերով[13]։ Համր կինոյի դարաշրջանի ավարտին Քոլմանը սկսեց աշխատել հունգարացի դերասանուհի Վիլմա Բանկիի հետ Սեմյուել Գոլդվինի ֆիլմերում։ Երկուսն էլ հայտնի դերասաններ էին, ովքեր մրցակցության մեջ էին Գրետա Գարբոյի և Ջոն Գիլբերտի հետ։

Չնայած համր կինոներում ունեցած հաջողությանը, Քոլմանը չկարողացավ հասարակության համար լիովին բացահայտել իր տաղանդը նախքան հնչուն կինոների ի հայտ գալը․ «Քոլմանն ուներ շատ հմայիչ ու ականջին հաճելի ձայն»[14]։ Նրան հաճախ համարում էին բարեկիրթ անգլիացի ջենտլմեն, որի ձայնը մարմնավորում էր քաջությունն ու արտացոլում «կարծրատիպային անգլիացի ջենտլմենի» կերպարը[15][16]։ Անգլիացի կինոքննադատ Դեյվիդ Շիփմանն ասում էր, որ Քոլմանը «երազանքերի սիրեցյալն էր» ՝ հանգիստ, արժանապատիվ ու վստահելի։ «Չնայած նրան, որ Քոլմանն արկածային պատմություններում ակտիվ կերպար էր, նրա հմայքը, որն իրական էր, կապված էր իր հարգանքի հետ․ նա ազնվական գործիչ էր, որը երբեք կանգ չէր առնում»[17]։

Հնչուն կինոներում Քոլմանի առաջին մեծ հաջողությունը գրանցվեց 1930 թվականին, երբ նա առաջադրվեց Օսկար մրցանակի որպես լավագույն դերասան «Դատապարտյալը» և «Բուլդոգ Դրամոնդ» ֆիլմերում կերտած դերերի համար։ Դրանից հետո Քոլմանը նկարահանվել է մի քանի հայտնի ֆիլմերում․ «Ռաֆլս» (1930), «Դիմակահանդես» (1933), «Հնդկաստանի Կլայվը» և «Հեքիաթ երկու քաղաքի մասին» (1935), «Երկու դրոշի տակ» (1936), «Զենդայի գերին» և «Կորած հորիզոն»(1937), «Եթե ես թագավոր լինեի» (1938), «Պատահական հունձ» ու «Զրույց քաղաքի մասին» (1942)։ 1948 թվականին որպես լավագույն դերասան արժանացել է Օսկարի՝ «Կրկնակի կյանք» ֆիլմի համար։ Այնուհետև նկարահանվել է 1950-ականների «Շամպայն Կեսարի համար» կատակերգությունում։

Կյանքի մայրամուտում, Քոլմանը պայմանագիր էր կնքել Մետրո-Գոլդվին-Մայերի հետ «Անիծյալների գյուղ» ֆիլմում գլխավոր դերի համար։ Մահից հետո, սակայն, ֆիլմը դարձավ բրիտանական արտադրության ՝ Ջորջ Սանդերսի մասնակցությամբ, որն ամուսնացավ Քոլմանի այրու՝ Բենիտա Հյումի հետ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանի մասին հիշատակվում է բազմաթիվ վեպերում, բայց դրանցից առավել հայտնի է Ռալֆ Էլիսոնի «Անտեսանելի մարդը» վեպը՝ ի շնորհիվ Քոլմանի հմայիչ ու հայտնի ձայնի։ Վեպի գլխավոր հերոսն ասում է, որ կցանկանար ունենալ այնպիսի ձայն, ինչպիսին Քոլմանինն է, քանի որ այն շատ հմայիչ է, և այն համեմատում է ջենտլմենի կամ Esquire ամսագրի տղամարդու ձայնի հետ[18]։ Քոլմանն իսկապես շատ հայտնի էր իր ձայնով։ Ինչպես բրիտանական հանրագիտարաններում է ասված՝ Քոլմանն ունեցել է «հնչեղ, քաղցր ձայն՝ յուրահատուկ հաճելի տեմբրով»[19]։ Իր հմայիչ ձայնին զուգահեռ Քոլմանն ուներ խաղալու բավականին վստահ ձև, որն էլ օգնեց նրան դառնալ հնչուն կինոների գլխավոր աստղ[20]։

Ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանի վոկալային տաղանդը նպաստեց 1944 թվականի հունիսի 6-ին Ազգային հեռարձակող ընկերության նոր ծագրավորմանը։ Այդ օրը Քոլմանը կարդաց Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյի գրած «Բանաստեղծություն-աղոթք զավթիչ բանակի համար» գործը, որը նախատեսված էր Ազգային հեռարձակող ընկերության բացառիկ ռադիոյի եթերի համար[21][22]։

1945 թվականից Քոլմանը հաճախ էր մասնակցում Ջեք Բեննիի ռադիո-ծրագրին իր երկրորդ կնոջ՝ թատրոնի և կինոյի դերասանուհի Բենիտա Հյումի հետ, ում հետ ամուսնացել էր 1938 թվականին։ Նրանց կատակերգությունը աղբյուր հանդիսացավ, որպեսզի, 1950-ից 1952 թվականներին, Ֆիբեր Մաքգիի և Մոլլիի հովանու ներքո, սցենարն էլ Դոն Քուինի կողմից, Բեննին նոր ռադիո-կատակերգական "The Halls of Ivy" հաղորդումը պատրաստի, որտեղ Քոլմանները կխաղային՝ միջնակարգ ամերիկյան քոլեջի գրագետ, հմայիչ նախագահ և նախկին կին դերերում։ Ունկնդիրներին զարմացրել էր այն փաստը, որ 1951 թվականի հունվարի 24-ի «Գոյայի կտակը»՝ էպիզոդը, որն ուսումնասիրում էր հենց «Գոյայի կտակը» նկարը, և որը կասկածվում էր իր հանգուցյալ տիրոջ կողմից խարդախության մեջ մաքսատուրքերի վճարներից խուսափելու նպատակով այն Միացյալ Նահանգներ տեղափոխելու ժամանակ, գրել է հենց ինքը՝ Քոլմանը, ով զվարճանում էր իր նվաճումներով։

"The Halls of Ivy" հաղորդումը Ազգային հեռարձակող ընկերության ռադիոյով հեռարձակվել է 1950-1952 թվականներին, այնուհետև 1954-1955 թվականներին ցուցադրվել է CBS հեռուստատեսությամբ[23]։

Քոլմանը նաև «Սիրելի պատմություն» անթոլոգիայի (1946-1949) հաղորդավարն ու ամենահայտնի աստղն էր[24]։ Ուշագրավ էր նաև, 1948 թվականին "A Christmas Carol"-ում նրա՝ Սքրուջի տարած դերը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին թոքերի վարակի պատճառով Քոլմանը վիրահատվել է, որից հետո, սակայն, շարունակել է տառապել առողջական վատ վիճակի հետևանքով[7]։ Մահացել է 1958 թվականի մայիսի 19-ին, 67 տարեկան հասակում, թոքերի սուր քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից Սանտա Բարբարայում (Կալիֆոռնիա) և թաղվել տեղի գերեզմանատանը։ Իր երկրորդ կնոջից՝ Բենիտա Հյումից ուներ մի դուստր՝ Ջուլիետա Բենիտա Քոլմանը (1944)[25]։

Պարգևներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանը որպես լավագույն դերասան երեք անգամ առաջադրվել է Օսկարում։ Օսկարի երրորդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է մեկ անվանակարգ «Բուլդոգ Դրամոնդ»(1929) և «Դատապարտյալը» 1929) ֆիլմերում կերտած դերերի համար։ Կրկին Օսկարի է առաջադրվել «Պատահական հունձ» (1942) ֆիլմի համար նախքան «Կրկնակի կյանք» (1947) ֆիլմում մրցանակ ստանալը, որտեղ խաղացել է Էնթոնի Ջոնի դերը՝ կերտելով Օթելլոյի կերպարը, և փորձելով նույնացնել նրան։ Քոլմանն արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն դերասան 1947 թվականին «Կրկնակի կյանք» ֆիլմում խաղացած դերի համար։ 2002 թվականին Քոլմանի Օսկարի արձանիկը Քրիստիսի կողմից աճուրդով վաճառվել է 174,500 ԱՄՆ դոլարով[26]։

Քոլմանը Ջորջ Իսթմեն տան կողմից շնորհված «Ջորջ Իսթմեն» մրցանակի[27] դափնեկիր էր Կինոյի արվեստում ունեցած մեծ ավանդի համար։

Լոս Անջելեսի Հոլիվուդյան փառքի ծառուղում Քոլմանն ունի երկու աստղ․ մեկը ֆիլմերի համար 6801-րդ Հոլիվուդյան բուլվարում, մյուսը՝ հեռուստատեսության համար՝ 1623-րդ Վայն փողոցում։

Նրա մասին կենսագրություն է գրել իր դուստրը՝ Ջուլիետա Բենիտա Քոլմանը 1975 թվականին․ «Ռոնալդ Քոլման․ Փակ անձնավորություն» (Ronald Colman: A Very Private Person)[28]։

Ռադիո ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլմանը տասնյակ դրվագներում մարմնավորել է Ջեք Բենիի հարևանին։

Տարեթիվ Ծրագիր Դրվագ / աղբյուր
1945 Սըսփենս Օգոստոսյան շոգ[29]
1945 Սըսփենս Դունվիչի սարսափը[30]
1946 Օսկար Կորած հորիզոն[31]
1946 Էնքոր թատրոն Դեղին Ջեք[32]
1952 Լյուքս ռադիո թատրոն Թշվառները[33]
1953 Սըսփենս Մահվան տեսիլք[34]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119023687 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.goldenglobes.com/person/ronald-colman
  6. https://walkoffame.com/ronald-colman/
  7. 7,0 7,1 «Obituaries». Variety. 1958 թ․ մայիսի 21. էջ 79. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին – via Archive.org.
  8. 8,0 8,1 «Colman, Ronald Charles». Oxford Dictionary of National Biography.
  9. 9,0 9,1 "Shelley Winters." Britannica Book of the Year, 2007. Encyclopædia Britannica Online Academic Edition. Encyclopædia Britannica Inc., 2013. Web. 16 September 2013
  10. 10,0 10,1 «Famous London Scottish». The London Scottish Regimental Trust. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Medal card of Colman, Ronald C, Soldier Number: 2148, Rank: Private, Corps: 14th London Regiment». The National Archives. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  12. Morley, Sheridan. (1983.) Tales from the Hollywood Raj: The British, the Movies and Tinseltown. The Viking Press, p. 66.
  13. Quirk, Lawrence J., The Films of Ronald Colman, Secaucus, New Jersey, 1977.
  14. Franklin, Joe, Classics of the Silent Screen, p. 148, 1959 The Citadel Press
  15. Franklin, Joe. Classics of the Silent Screen: A Pictorial Treasury. New York: Bramhall House, 1959. Print
  16. Zito, Stephen F., American Film Institute and the Library of Congress, Cinema Club 9 Program Notes, April, 1973 Post Newsweek Stations, Washington, D.C.
  17. Morley, p. 65.
  18. Ralph Ellison (1952). The Invisible Man. Random House.
  19. «Encyclopædia Britannica».
  20. William K. Everson (1978). American Silent Film. Oxford University Press.
  21. Millay, Edna St. Vincent; National Broadcasting Company (1944). Poem and prayer for an invading army (անգլերեն). New York: National Broadcasting Company. OCLC 1105316.
  22. «Audio recording of "Poem and Prayer for an Invading Army" by Edna St. Vincent Millay, read by Ronald Colman». Internet Archive. 1944 թ․ հունիսի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  23. Becker, Christine (2005 թ․ հոկտեմբերի 1). «Televising Film Stardom in the 1950s». Framework. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին – via Questia Online Library.(չաշխատող հղում)
  24. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջ 244. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին. «Favorite Story, transcribed dramatic anthology.»
  25. "Cremation for Ronald Colman" (AP). Kentucky New Era. 19 May 1958. p. 11.
  26. Dave Kehr, "Objection Quashes Sale of Welles's 'Kane' Oscar", The New York Times (22 July 2003)
  27. George Eastman Award
  28. Colman, Juliet Benita (1975). Ronald Colman, a Very Private Person: A Biography. Morrow. ISBN 9780688002749. «julia benita coleman.»
  29. «Escape and Suspense!: Suspense - August Heat». escape-suspense.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  30. «Escape and Suspense!: Suspense - The Dunwich Horror». escape-suspense.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  31. «'Horizon' Star». Harrisburg Telegraph. 1946 թ․ նոյեմբերի 23. էջ 19. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  32. «Those Were the Days». Nostalgia Digest. Vol. 41, no. 3. Summer 2015. էջեր 32–39.
  33. Kirby, Walter (1952 թ․ դեկտեմբերի 21). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 44. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  34. Kirby, Walter (1953 թ․ մայիսի 31). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 40. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Parker, John, editor, Who's Who in the Theatre, 10th edition revised, London, 1947, p. 437.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]