Դասթին Հոֆման
Դասթին Հոֆման անգլ.՝ Dustin Lee Hoffman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1937[1][2][3][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Կրթություն | Սանտա Մոնիկա քոլեջ, Neighborhood Playhouse թատերական դպրոց և Լոս Անջելեսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, դերասան, թատերական պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Lisa Hoffman? |
Երեխա(ներ) | Ջեյք Հոֆման |
Պարգևներ և մրցանակներ | Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Դոնոսիտա պարգև, Էննի մրցանակ, Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն դերասանի համար, Թատերական համաշխարհային մրցանակ, «Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, AFI կյանքի նվաճումներ մրցանակ և Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ |
Դասթին Հոֆման (անգլ.՝ Dustin Lee Hoffman, իսկական անուն ազգանունը՝ Դասթին Լի Հոֆման, օգոստոսի 8, 1937[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։
Նկարահանվել է ամերիկյան նշանավոր շատ ռեժիսորների հայտնի ֆիլմերում։ Դասթին Հոֆմանը իր խաղացած դերերով և ստացած մրցանակներով, արժանի է կոչվելու ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը։ Հատկապես տպավորիչ են նրա խաղացած հոգեբանական, մելոդրամիկ բարդ դերերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասթին Լի Հոֆմանը ծնվել է 1937 թվականի Լոս-Անջելեսում (նրան կոչել են Դասթին ի պատիվ Դասթին Ֆարնումի ամերիկյան պարող ու համր կինոյի դերասան)։ Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են։ Մի առիթով Հոֆմանը ասել է, որ նրանք թերևս աթեիստներ են եղել[5]։ Հայրը՝ Գարրի Հոֆմանը (մահացել է 1946 թ.) աշխատել է Columbia Pictures ընկերությունում, տարբեր մասնագիտություններով՝ բեմադրող նկարիչի օգնական, դեկորացիաների ձևավորող, ռեկվիզիտոր և այլն։ Փորձել է նաև բացել սեփական բիզնես՝ «Harry Hoffman Furniture Company» կահույքի արտադրամասը, սակայն անհաջող[6], ապա աշխատել է կահույքի վաճառքի գործակալ։ Մայրը՝ Լիլլան, ջազային դաշնակահարուհի էր (1909 - 1981)։
Դասթինը ընտանիքում երկրորդ երեխան էր։ Մեծ եղբայրը՝ Ռոնալդը, հաջողակ փաստաբան և էկոնոմիստ էր։ Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել երբ նա 5 տարեկան էր։ Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազ երաժիշտ։ Արդեն դպրոցից սկսած նա հետաքրքրվում է թատրոնով և կինոյով։ 1995 թվականին ավարտելով Լոս Անջելեսի դպրոցը ընդունվում է Սանտա-Մոնիկայի երկամյա ուսուցմամբ քոլեջը։ Մեկ տարի անց կիսատ թողնելով այնտեղ ուսումը սկսում է հաճախել ԱՄՆ-ի ամենահին պետական թատրոններից մեկի՝ «Pasadena Playhouse» դերասանական կուրսերին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասթին Հոֆմանը երկու անգամ է ամուսնացել։
Նրա առաջին կինը Էնն Բյոռնն էր (ծն. 1943 թ.), նրանք ամուսնացել են 1969 թվականին մայիսի 4-ին։ Նրանք ունեցել են երկու աղջիկ՝ Կարինը (ծն. 1966, մինչև օրինական ամուսնությունը), ով հետագայում որդեգրվել է Հոֆմանի կողմից և Ջենը (ծն. 1970)։ Նրանց համատեղ ամուսնական կյանքը կարելի է ասել չի ստացվում և 1980 թվականի հոկտեմբերի 6-ին ամուսնալուծվում են։
Ամուսնալուծությունից մի քանի օր անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին, Հոֆմանը ամուսնանում է փաստաբան Լայզա Գոտտսգենի հետ։ Նրան ունեցել են 4 երեխա՝ Ջեկոբ Էդուարդս (1981), Ռեբբեկա (1983), Մաքսվելլ Գեոֆրի (1984) և Ալեքսանդրա Լիդիա (1987)։
Դերասանը ընկերական մոտիկ կապերի մեջ է հայտնի դերասաններ Ուորեն Բիթիի, Ռոբերտ Դյուվալի և իր ուսանողական ընկեր Ջին Հեքմենի հետ։
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասթին Հոֆմանը ունի լիբերալ հայացքներ։ Նա երկար ժամանակ աջակցում էր ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը և անկախ թեկնածու Ռալֆ Նեյդերին[7]։
1997 թվականին Հոլիվուդի մի քանի այլ աստղերի ու հայտնի կինոդեմքերի հետ ստորագրում է գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլին ուղղված բաց նամակ, որը տպագրվում է «International Herald Tribune» թերթում։ Նամակը վերաբերվում էր Գերմանիայի Սաենտոլոգիայի կրոնական ուղղության հետևորդների իրավունքների պաշտպանությանը[8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնականում շրջանում խաղացել է հեռուստաֆիլմերում, սկսած 1961 թվականից, իսկ կինոյում առաջին դերը 1967 թվականին «Վագրի ելքը» ֆիլմում էր, իսկ նույն տարում նրա մասնակցությամբ «Շրջանավարտը» ֆիլմը լուրջ հաջողություն ունեցավ։
Ընդհանուր թվով խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։
Առավել նշանավորներ ֆիլմերն են.
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
52 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 25-ի։ Դրանց թվում՝
- 2 Օսկար - «Կրամերն ըննդեմ Կրամերի» և «Անձրևի մարդը» ֆիլմերի համար Օսկար լավագույն դերասանի համար
- 6 «Ոսկե Գլոբուս»
- 5 «BAFTA»
- 1 «Սեզար»
- 4 Դավիթ դի Դոնատելլո
- 1 «Էմմի (մրցանակ)»
- Բեռլինի, Սան Ֆրանցիսկոյի և Չիկագոյի կինոփառատոնների մեկական մրցանակ և այլն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118552414 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Դասթին Հոֆմանի կենսագրություն
- ↑ Դասթին Հոֆմանի կենսագրություն Yahoo! Movies կայքում
- ↑ «NEWSMEAT ▷ Dustin Hoffman’s Federal Campaign Contribution Report»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-15-ին։ Վերցված է 2012-01-25
- ↑ Nelan Bruce W. (1997-02-10)։ «Does Germany Have Something Against These Guys?»։ Time։ ISSN 0040-781X։ Վերցված է 2016-08-22
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lenburg, Jeff Dustin Hoffman։ Hollywood’s Antihero. - iUniverse, 2001. - 206 с. - ISBN 9780595182701
- Игорь Мусский 100 великих актеров. - ВЕЧЕ, 2003. - 528 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- IMDb-ում էջ
- Դասթին Հոֆմանի կենսագրություն
- top10films կայքում
- Դասթին Հոֆմանը kinopoisk կայքում
- Դասթին Հոֆմանի մասին film.ru կայքում
- հարցազրույց Դասթին Հոֆմանի հետ Archived 2008-12-06 at the Wayback Machine.
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Օսկարակիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ