Սիդնի Պուատյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Սիդնի Պուատյե
Sidney Poitier
Poitier cropped.jpg
1963 թ. լուսանկար
Ծնվել է փետրվարի 20, 1927 (89 տարեկան)
Ծննդավայր Մայամի, Ֆլորիդա,ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոն կաթոլիկություն
Մասնագիտություն դերասան,կինոռեժիսոր
Ակտիվ շրջան 1943
Ամուսին(ներ) Խուանիտա Հարդի (1950–65)
Ջոաննա Շիմկուս (1976–)
Երեխա(ներ) Սիդնի Տամիա Պուատյե (ծն. 1973)
Պարգևներ և մրցանակներ Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր, Ազատության նախագահական շքանշան, Մարիան Անդերսոնի պարգև, Գրեմմի, Henrietta Award, Օսկար լավագույն դերասանի համար, «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում, «Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ, AFI կյանքի նվաճումներ մրցանակ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, ԱՄՆ կինդորասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար, Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար, NAACP Image Award for Outstanding Actor in a Television Movie, Mini-Series or Dramatic Special, NAACP Image Award – Hall of Fame Award և Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

պաշտոնական կայք

IMDb-ում էջ

Սիդնի Պուատյե (անգլ.՝ Sidney Poitier, փետրվարի 20, 1927, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, նաև ռեժիսոր, Օսկարի դափնեկիր։ Առաջին սևամորթ դերասանն է ով ստացել Օսկար լավագույն դերասանի համար մրցանակը։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնի Պուատյեն ծնվել է Մայամիում, Բահամյան ծագում ունեցող ծնողների ընտանիքում։ Մանկությունն անցել է Բահամյան Կղզիների Քեթ կղզում։ ԱՄՆ է կրկին տեղափոխվել 15 տարեկանում։ Սկզբում նա խաղացել է թատրոնում և չնայած խիստ ընդգծված խոսքային շեշտադրմանը (ակցենտ), Պուատյեն ԱՄՆ-ում ձեռք է բերում ճանաչում, մասնավորապես խաղալով «Պորգի և Բեսս» ներկայացման մեջ։

Ապա սկսվում է նկարահանվել կինոյում որպես հավասար հանդես գալով սպիտակամորթ դերասանների հետ («Չխոնարհվող գլուխներ», Թոնի Քերթիսի հետ)։ Սևամորթների իրավունքների պաշտպանության պայքարի ժամանակներում, Պուատյեն դարձավ առաջին սևամորթ դերասանը, ում հոնորարները արդեն հավասարվեցին մյուս դերասանների հոնորարների հետ։ («Սովորեք սիրով», 1967)։

1960 ական թթ. վերջին Պուատյեն նկարահանվեց մի քանի հայտնի ֆիլմերում, որտեղ արծարծվում էին ռասսսայական խտրականության հարցեր, «Գուշակի, ով է գալու ճաշին», «Տոթ ամառային գիշերվա ժամանակ», որը ստացավ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակ, և մի քանի տարից անց նկարահանվեց այս ֆիլմի երկու շարունակություն՝ «Իմ անունն է միստր Թիբս» (1970) և «Կազմակերպություն» (1971)։ Սկսած 1970-ական թթ. Պուատյեն սկսվում է զբաղվել նաև ռեժիսորական աշխատանքներով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի ապրիլի 29-ին ամուսնանում է Խուանիտա Հարդիի հետ և 1973 թ. ծնվում է նրանց աղջիկը՝ Սիդնի Տամիա Պուատյեն, ով դարձավ դերասանուհի։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից կարելի է առաձնացնել Քվենտին Տարանտինոյի «Մահվան ապացույց» ֆիլմը։ Պուատյեն և Հարդին ամուսնալուծվում են 1965 թվականին։

1976 թվականից ամուսնացած է լիտվա-հրեական ծագումով կանադացի դերասանուհի Ջոաննա Շիմկուսի հետ (Ռոբեր Էնրիկոյի «Արկածներ որոնողները» ֆիլմում Լետիսիա Վայսի դերակատար)։ Ամուսնությունից հետո Շիմկուսը չի նկարահանվում։

1997 թվական Սիդնի Պուատյեն նշանակվում է Ճապոնիայում և Բահամյան կղզիներում ԱՄՆ-ի դեսպան և մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը։ Նա նաև Բահամյան կղզիներում ՅՈւՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցիչն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ընդհանուր թվով 54 ֆիլմում, 9 ֆիլմի ռեժիսոր է։
Առավել նշանավոր ֆիլմերից են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1955 «Դպրոցական ջունգլիներ» Ռիչարդ Բրուքս Պոլ Մազուրսկի
1956 «Քաղաքային սահման» Մարտին Ռիտ Ջոն Կասսավետիս
1958 «Չխոնարհվող գլուխներ» Սթենլի Կրամեր Թոնի Քերթիս
1963 «Վիկինգների նավերը» Ջեք Կարդիֆ Ռիչարդ Ուիդմարկ
1965 «երբևէ պատմված պատմություններից ամենամեծը» Ջորջ Սթիվենս
Դևիդ Լին
Չառլթոն Հեսթոն
Մաքս ֆոն Սյուդով
Խոսե Ֆերրեր
Թելլի Սավալաս
Մարտին Լանդաու
1967 «Տոթ ամառային գիշերվա ժամանակ» Նորման Ջուիսոն Ռոդ Սթայգեր
1967 «Գուշակր, ով է գալու ճաշին» Սթենլի Կրամեր Սփենսեր Թրեյսի
Քեթրին Հեփբորն
1988 «Մահացու կրակ» Ռոջեր Սփոթիսվուդ Թոմ Բերինջեր
1997 «Շնագայլը» Մայլք Քեյթոն Ջոնս Բրյուս Ուիլիս
Ռիչարդ Գիր
Ջեք Բլեք

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնի Պուատյեն ստացել է ընդհանուր թվով 26 կինոմրցանակ, ներակայցված է եղել ևս 25-ի, որոնց թվում 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը լավագույն դերասան և Օսկար կինոյում ունեցած ավանդի համար։ 10 անգամ ներակայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը, 6 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 1-ը, 2 անգամ ներկայացվել է Էմմիի։ Ստացել է նաև Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ, Սան Սեբաստիանի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն։

Կինոմրցանակներից բացի Պուատյեն ստացել է նաև ԱՄՆ նախագահի ազատության մեդալ և Բրիտանական կայսրության պատվո շքանշան, սըր կոչում։

Վարկանիշային ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնի Պուատյեն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում հետևալ տեղերում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]