Մարտին Լանդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Լանդաու
անգլ.՝ Martin Landau
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1928(1928-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 15, 2017(2017-07-15)[2][3][5][…] (89 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանBeth David Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն[6]
ԿրթությունՊրատտի ինստիտուտ և James Madison High School?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
ԱմուսինԲարբարա Բեյն[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJuliet Landau? և Susan Landau Finch?
Commons-logo.svg Martin Landau Վիքիպահեստում

Մարտին Լանդաու (անգլ.՝ Martin James Landau: հունիսի 20, 1928(1928-06-20)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 15, 2017(2017-07-15)[2][3][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, դերասանական վարպետության դասավանդող, խաղացել է նաև հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։ Ունեցել է երկար տարիների դերասական կարիերա, 200-ից ավելի ֆիլմեր, հեռուստաֆիլմեր և սերիալներ, աշխատել է որպես ծաղրանկարիչ։

Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է, այդ թվում` Օսկար, Ոսկե գլոբուս, Էմմի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Լանդաուն ծնվել է 1928 թվականին Նյու Յորքում, հրեական ընտանիքում:Հայրը մորրիս Լանդաու և մայրը սելմա Բախման[8]։ Ավարտել է Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոցը, ապա սովորել և ավարտել Պրատտի ինստիտուտը։ Մոտ 5 տարի աշխատել է «Daily News» օրաթերթում որպես ծաղրանկարիչ, ցանկանալով դառնալ նկարիչ, սակայն արդյունքում ընտրել է դերասանի մասնագիտություն[9]։

1955 թվականին ընդունվել է Նյու Յորքի Դերասանական ստուդիա, որտեղ սովորել է ապագա նշանավոր դերասան Սթիվ Մակքուինի հետ։ Հետագայում ծանոթացել է Ջեյմս Դինի հետ, ով դարձել է իր լավագույն ընկերը[10]։

1957-1993 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Բարբարա Բեյնի հետ, նրան ունեցել են 2 աղջիկ` Սյուզան (ծն. 1960), մասնագիտությամբ պրոդյուսեր և Ջուլիետ (ծն. 1965), ով ծնողներին հետևով ընտրել է դերասանի մասնագիտություն[11]։

Մարտին Լանդաուն մահացել է 2017 թվականին Լոս Անջելեսում, 89 տարեկան հասակում[11]։ Որպես մահվան պատճառ նշվել է արյունազեղումը և սրտային խնդիրները[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերից են.
«Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» - 1959
«Կլեոպատրա» - 1963
«Երբևէ պատված պատմություններից ամենամեծը» - 1965
«Թաքեր. Մարդը և նրա երազանքը» - 1988
«Էդ Վուդ» - 1994
«Քաղաքապետարան» - 1996
«Հանցագործություններ և արարքներ» - 1999
«Նիրհած հովիտը» - 1999

Դերասանական գործունեության հետ միասին Մարտին Լանդաուն դասավանդել է դերասանական վարպետություն։ Նրա ուսանողների թվում են եղել Ջեք Նիկոլսոնը և Անժելիկա Հյուսթոնը[13]։

Վերջին աշխատանքը կինոյում ռեժիսոր Ատոմ Էգոյանի 2015 թվականի «Հիշել» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերն էր Հոլիվուդյան մեկ այլ տարեց նշանավոր դերասան Քրիստոֆեր Պլամմերը։

Խաղացել է «Կոլոմբո» հեռուստասերիալում։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]