Քեթրին Հեփբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Քեթրին Հեփբորն
անգլ.՝ Katharine Hepburn
Katharine Hepburn promo pic.jpg
Ք. Հեփբորն, 1941 թ. ստուդիայի լուսանկար
Հասակը 171 սմ
Ծնվել է մայիսի 12, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2][3][4][5][5]
Ծննդավայր Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մահացել է հունիսի 29, 2003({{padleft:2003|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2][4][5][5] (96 տարեկանում)
Մահվան վայր Օլդ Սեյբրուկ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Կրթություն Բրին Մար քոլեջ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոն աթեիզմ
Մասնագիտություն Դերասանուհի, Սցենարիստ
Ակտիվ շրջան 1932–1994
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա
Ծնողներ հայր՝ Thomas Norval Hepburn, մայր՝ Քեթրին Մարթա Հյութոն Հեփբորն
Ամուսին(ներ) Օգդեն Սմիթ
(ամուսնալուծված)
Համատեղ ապրող(ներ) Սփենսեր Թրեյսի
Պարգևներ և մրցանակներ
IMDb ID 0000031
ԿինոՊոիսկ ID 102546


Քեթրին Հեփբորն (անգլ.՝ Katharine Hepburn, մայիսի 12, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2][3][4][5][5], Հարթֆորդ, Հարտֆորդ շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1] - հունիսի 29, 2003({{padleft:2003|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2][4][5][5], Օլդ Սեյբրուք, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի, 12 անգամ ներկայացվել է Օսկարի և արժանացել 4 Օսկարի Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, ինչը կինոյի պատմության մեջ ռեկորդ է, դերասան-դերասանուհիներից ամենաշատը հենց նա է ստացել Օսկար մրցանակ։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1 տեղում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Հեփբորնը ծնվել է 1907 թվականի մայիսի 12-ին ԱՄՆ-ում, Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում։ Հայրը մասնագիտությանբ բժիշկ, ուրոլոգ վիրաբույժ Թոմաս Նորվալ Հեփբորնն էր, մայրը սուֆրաժիստուհի Քեթրին Մարթա Հյութոնը։ Նա ընտանիքի 6 երեխաներից 2-րդն էր։ Ուսում ստացել է Bryn Mawr քոլեջում։ Դպրոցական տարիներին նա ամաչկոտ էր և դժվար էր ձեռք բերում նոր ընկերներ։

12 տարեկանից սկսած նա խաղում է սիրողական ներկայացումներում։ 1928 թվականին կայանում է նրա նորամուտը Բալթիմորի թատրոնում, իսկ մեկ տարի անց խաղում է արդեն Բրոդվեյում։ Հենց այդ ժամանակ էլ ամուսնանում է Ֆիլադելֆիա քաղաքի բնակիչ, մասնագիտությամբ բրոքեր Օգդեն Սմիթի հետ։ Սակայն նրանց ամուսնությունը երկար չի տևում և նրանք 1934 թվականին բաժանվում են։

1942 թվականին «Տարվա կինը» ֆիլմի նկարահումների ժամանակ ծանոթանում է դերասան Սփենսեր Թրեյսիի հետ, ում հետ ունենում է երկարատև սիրավեպ՝ գրեթե 30 տարի և միասին նկարահանվում են ևս 9 ֆիլմում։ 1962-ից 1967 թվականներին Քեթրին Հեփբորնը չի նկարահանվում ֆիլմերում և խնամում է անկողնային հիվանդ Սփենսեր Թրեյսիին, ով իր օրինական կնոջից (ում հետ ամուսնացած էր 1928 թվականից) առանձին էր ապրում։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը Սթենլի Կրամերի «Գուշակիր, ով է գալու ճաշին» ֆիլմն էր։ Միայն Թրեյսիի մահից հետո Քեթրին Հեփբորնը վերադառնում է կինո և թատրոն։ Սփենսեր Թրեյսի-Քեթրին Հեփբորն զույգը համարվում է Հոլիվուդյան ամենանշանավոր դերասանական աստղային զույգերից մեկը։

Քեթին Հեփբորնը մահացել է 2003 թվականի հունիսի 29-ին 96 տարեկան հասակում Կոնեկտիկուտ նահանգի Օլդ-Սեյբրուկ քաղաքում գտնվող իր առանձնատանը։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Հեփբորնի նորամուտը կինոյում կայացել է 1932 թվականին «Բիլլին ամուսնալուծության մասին» ֆիլմում։ Դերասանուհին փայլում է դերասանական խաղով 1933 թվականին նկարահանված իր հաջորդ երկու «Վաղ փառք» և «Փոքրիկ կանայք» ֆիլմերում։ 1938 թվականին Քերի Գրանտի հետ նկարահանվում է «Փոքրիկի դաստիարակությունը» ֆիլմում, որը սակայն հաջողություն չի ունենում և այդ ֆիլմի տապալումից հետո Հեփբորնը 2 տարի չի նկարահանվում կինոյում հրաժարվելով բոլոր առաջարկներից։ Դերասանուհին կինո վերադառնում է միայն 1943 թվականին խաղալով «Ֆիլադելֆյան պատմություն» ֆիլմում։ Դրանից հետո նկարահանվում է կինոյում խաղալով իր ժամանակի ամերիկացի նշանավոր ռեժիսորների ֆիլմերում ընկերակցելով մյուս հայտնի դերասաններին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի ֆիլմերում
Առավել նշանավոր ֆիլմերն են։

տարեթիվ ֆիլմի անվանում օրիգինալ անվանում ռեժիսոր խաղընկերներ
1933 Վաղ փառք Morning Glory Լոուել Շերման Դուգլաս Ֆերբենքս
1933 Փոքրիկ կանայք Little Women Ջորջ Կյուկոր
1935 Էլիս Ադամս Alice Adams Ջորջ Սթիվենս
1938 Փոքրիկի դաստիարակություն Bringing Up Baby Հովարդ Հոուքս Քերի Գրանտ
1940 Ֆիլադելֆյան պատմություն The Philadelphia Story Ջորջ Կյուկոր Ջեյմս Ստյուարտ
Քերի Գրանտ
1942 Տարվա կինը Woman of the Year Ջորջ Սթիվենս Սփենսեր Թրեյսի
1944 Վիշապի սերունդները Dragon Seed Հարոլդ Բուկե
Ջեք Կոնուեյ
Ակիմ Թամիրով
1945 Առանց սիրո Without Love Հարոլդ Բուկե Սփենսեր Թրեյսի
1947 Խոտի ծով The Sea of Grass Էլիա Կազան Սփենսեր Թրեյսի
1947 Սիրո երգը Song of Love Ժան Ժենե
1949 Ադամի կողը Adam's Rib Ջորջ Կյուկոր Սփենսեր Թրեյսի
1951 Աֆրիկական թագուհին The African Queen Ջոն Հյուսթոն Համֆրի Բոգարտ
1952 Փիթը և Մայքը Pat And Mike Ջորջ Կյուկոր
1956 Ամառ Summertime Դևիդ Լին
1956 Անձրևի վաճառողը The Rainmaker Ջոզեֆ Էնթոնի Բերտ Լանկաստեր
1962 Երկար օրը գնում է գիշեր Long Day's Journey into Night Սիդնի Լյումետ Ռալֆ Ռիչարդսոն

Ջեյսոն Ռոբարդս

1967 Գուշակիր, ով է գալու ճաշին Guess Who's Coming to Dinner Սթենլի Կրամեր Սփենսեր Թրեյսի

Սիդնի Պուատյե

1968 Առյուծը ձմռանը The Lion In Winter Էնթոնի Հարվի Պիտեր Օ'Թուլ

Էնթոնի Հոփքինս
Թիմոթի Դալտոն

1981 Ոսկե լճի վրա On Golden Pond Մարկ Ռայդելլ Հենրի Ֆոնդա

Ջեյն Ֆոնդա

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bacall, Lauren (2005). By Myself and Then Some. London: Headline. ISBN 0-7553-1350-X.
  • Berg, Scott A. (2004 edition [First published 2003]). Kate Remembered: Katharine Hepburn, a Personal Biography. London: Pocket. ISBN 0-7434-1563-9.
  • Britton, Andrew (2003 edition [First published 1984]). Katharine Hepburn: Star as Feminist. New York City, NY: Columbia University Press. ISBN 0-231-13277-8.
  • Chandler, Charlotte (2011 edition [First published 2010]). I Know Where I'm Going: Katharine Hepburn, a Personal Biography. Milwaukee, WI: Applause. ISBN 1-907532-01-3.
  • Curtis, James (2011). Spencer Tracy: A Biography. London: Hutchinson. ISBN 0-09-178524-3.
  • Dickens, Homer (1990 edition [First published 1971]). The Films of Katharine Hepburn. New York City, NY: Carol Publishing Group. ISBN 0-8065-1175-3.
  • DiEdwardo, Maryann Pasda (2006). The Legacy of Katharine Hepburn: Fine Art as a Way of Life: A Memoir. Bloomington, IN: AuthorHouse. ISBN 1-4259-6089-8.
  • Edwards, Anne (1985). A Remarkable Woman: A Biography of Katharine Hepburn. New York City, NY: William Morrow & Company, Inc. ISBN 0-688-04528-6.
  • Haver, Ronald (1980). David O. Selznick's Hollywood. London: Martin Secker & Warburg Ltd. ISBN 0-394-42595-2.
  • Hepburn, Katharine (1991). Me: Stories of My Life. New York City, NY: Alfred A. Knopf. ISBN 0-679-40051-6.
  • Higham, Charles (2004 edition [First published 1975]). Kate: The Life of Katharine Hepburn. New York City, NY: W. W. Norton. ISBN 0-393-32598-9.
  • Horton, Ros and Sally Simmons (2007). Women Who Changed the World. London: Quercus Publishing Plc. ISBN 1-84724-026-7.
  • Kanin, Garson (1971). Tracy and Hepburn: An Intimate Memoir. New York City, NY: Viking. ISBN 0-670-72293-6.
  • Mann, William J. (2007). Kate: The Woman Who Was Hepburn. New York City, NY: Picador. ISBN 0-312-42740-9.
  • Dickstein, Morris (2002). "Bringing Up Baby (1938)", in The A List: The National Society of Film Critics' 100 Essential Films, ed. Jay Carr. Cambridge, MA: Da Capo. ISBN 0-306-81096-4.
  • Prideaux, James (1996). Knowing Hepburn and Other Curious Experiences. Boston, MA: Faber and Faber. ISBN 0-571-19892-9.
  • Verlhac, Pierre-Henri (2009). Katharine Hepburn: A Life in Pictures. San Francisco, CA: Chronicle Books. ISBN 0-8118-6947-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]