Քեթի Բեյթս
![]() |
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Քեթի Բեյթսը 2015 թվականի San Diego Comic-Con International-ին
|
|||||||||
Հասակը | 160 սմ | ||||||||
Ծնվել է | հունիսի 28, 1948[1][2][3] (69 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ![]() |
||||||||
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան և William Esper Studio[4] | ||||||||
Քաղաքացիություն | ![]() |
||||||||
Ազգություն | ![]() |
||||||||
Մասնագիտություն | Դերասանուհի, Ռեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ | ||||||||
Ակտիվ շրջան | 1963–այժմ | ||||||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
||||||||
Ընտրանի | "Միզերի" | ||||||||
Ամուսին(ներ) | Թոնի Կամպիզի (1991-1997, ամուսնալուծված) | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ, Օսկար լավագույն դերասանուհու համար, Ոսկե գլոբուս և Screen Actors Guild Award | ||||||||
IMDb | ID 0000870 | ||||||||
ԿինոՊոիսկ | ID 379 | ||||||||
mskathybates.com | |||||||||
|
Քեթի Բեյթս (անգլ.՝ Kathy Bates, հունիսի 28, 1948[1][2][3], Մեմֆիս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր։
Բովանդակություն
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեթի Դոյլ Բեյթսը ծնվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Դալլասի Հարավային մեթոդիկական համալսարանում։ Համալսարանում սովորելու տարիներին «Ալֆա, Դելտա, Պի» կանանց կազմակերպության նախագահն էր։
Նորամուտը կինոյում կայացել է 1971 թվականին Միլոշ Ֆորմանի «Բաժանում» ֆիլմում փոքրիկ դերով։ 1973 թվականից սկսած աշխատում է նաև թատրոնում, որտեղ քիչ թե շատ հաջողված կարելի է համարել «Սրտի հանցագործությունը» 1978 թվականին բեմադրության մեջ։ 80-ական թթ. ակտիվորեն մասնակցում է Բրոդվեյական բեմադրություններին, նկարահանվում է նաև հեռուստատեսությունում, իսկ ֆիլմերում ստանում է միայն երկրորդական դերեր։
Քեթի Բեյթսին ճանաչում է բերում «Միզերի» ֆիլմը, որի համար նա ստանում է Օսկար։ 1990 ական թթ.-ից սկսած Բեյթսը նաև զբաղվում է ռեժիսորական աշխատանքով, հիմնականում հեռուստասերիալներում աշխատելով։
Ներկայումս նա նկարահանվում է «Հարրիի օրենքը» հեռուստատեսային սերիալում։
1991 թվականին ամուսնանում է դերասան Տոնի Կամպիզիի հետ, ում հետ ամուսնացած է եղել մինչև 1997 թվականը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր թվով նկարահանվել է մոտ 100 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։
Առավել հայտնի ֆիլմերն են.
տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|
1990 | «Դիկ Թրեյսի» | Ուորեն Բիթի | Ալ Պաչինո Մադոննա Ուորեն Բիթի |
1990 | «Միզերի» | Ռոբ Ռեյներ | Ջեյմս Կան Լորեյն Բեքոլ |
1991 | «Խորոված կանաչ պոմիդորներ» | Ջոն Էվնետ | |
1992 | «Ստվերներ և մշուշ» | Վուդի Ալեն | Վուդի Ալեն Ջոն Մալկովիչ Միա Ֆերրոու Մադոննա |
1992 | «Երկրորդ շնչառություն» | Բիբան Կիդրոն | Մարչելլո Մաստրոյաննի Շիռլի Մակլեյն |
1994 | «Նորտ» | Ռոբ Ռեյներ | Բրյուս Ուիլիս Էլայջա Վուդ |
1997 | «Տիտանիկ» | Ջեյմս Քեմերոն | Լեոնարդո ԴիԿապրիո Քեյթ Ուինսլեթ |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտ 25 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 42-ի։
Այդ թվում՝
- 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը
- «Միզերի» - Օսկար լավագույն դերասանուհու համար
- 6 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2 անգամ
- «Միզերի»
- «Կեսգիշերային հերթափոխ»
- 8 անգամ ներկայացվել է Էմմի
- 2 անգամ ներկայացվել է BAFTA-ի և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
- ↑ 5,0 5,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #131919830 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|