Jump to content

Սանդրա Բուլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրա Բուլոք
անգլ.՝ Sandra Bullock
Ծնվել էհուլիսի 26, 1964(1964-07-26)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրԱրլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[4][5]
ԿրթությունԱրևելյան Կարոլինայի համալսարան և Washington-Liberty High School?
Քաղաքացիություն ԱՄՆ,  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և  Գերմանիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, ռեստորատոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, գործարար, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր
Ծնողներմայր՝ Helga Meyer?
Ամուսին(ներ)Ջեսի Ջեյմս[6][7]
Համատեղ ապրող(ներ)Թեյթ Դոնովան[8], Մեթյու Մակքոնահի[9][10] և Ռայան Գոսլինգ[11][12]
Պարգևներ և մրցանակներ

Սանդրա Բուլոք (անգլ.՝ Sandra Bullock, [ˈsændrə 'bʊlək], հուլիսի 26, 1964(1964-07-26)[1][2][3][…], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[4][5]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի բարձր վարձատրվող աստղերից մեկը։

2010 թվականին դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Բուլոքը ծնվել է Վաշինգտոնի արվարձաններում։ Նրա մայրը՝ գերմանուհի Հելգա Մայերը (մահացել է 2000 թվականի ապրիլի 4-ին), օպերային երգչուհի էր, հայրը՝ Ջոն Բուլոքը, վոկալի ուսուցիչ Ալաբամա նահանգում[14][15][16]։ Սանդրայի կրտսեր քույրը՝ Ջեզին, ստացել է իրավաբանական կրթություն[17]։

Սանդրան մինչև տասներկու տարեկանը ապրել է հիմնականում Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, որտեղ հաճախել է շտայներովյան (վալդորֆյան) դպրոց` «Ան դեր Շտայնպլատե»[18], զբաղվել է բալետով, ինչպես նաև ունենալով վոկալային լավ տվյալներ` կատարել է փոքր պարտիաներ այն ներկայացումներում, որոնց մասնակցել է նրա մայրը[14]։ Ժամանակ առ ժամանակ ընտանիքն ապրել է Զալցբուրգում և Վիեննայում[19]։ Գերմանիայում Բուլոքը հաճախել է անգլալեզու դպրոց և եղել ամենալավ սովորողների շարքում։

Արլինգտոնում Սանդրայի հասակակիցները երկար ժամանակ նրան վերաբերվել են որպես օտարի՝ չցանկանալով ընդունել իրենց շրջան։ Բայց շուտով նա դարձել է ֆուտբոլային թիմի աջակցության խմբի ղեկավարը։

Դպրոցն ավարտելուց հետո Սանդրան ցանկացել է իրավաբանական կրթություն ստանալ Հյուսիսային Կարոլինայում։ Սակայն որոշ ժամանակ անց թողել է ուսումն ու մեկնել Նյու Յորք։ Նա երազում էր դառնալ ֆոտոմոդել կամ ուղեկցորդուհի ինքնաթիռում, սակայն ստիպված է եղել որպես մատուցողուհի աշխատել էժանագին ռեստորաններում։ Այդ ժամանակ էլ նրա մեջ դերասանուհի դառնալու ցանկություն է առաջացել, և նա սկսել է հաճախել դերասանական վարպետության դասերի։

Մինչ տասնութ տարեկանը Սանդրա Բուլոքն ունեցել է երկքաղաքացիություն (ԱՄՆ և Գերմանիա)[20]։ 2009 թվականին նա կրկին դիմել է Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար[21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ խոսում է գերմաներեն։ Երկու անգամ 1 մլն դոլար է նվիրաբերել Ամերիկյան Կարմիր Խաչին։ Երկար ժամանակ վարել է Porsche, 2004 թվականից վարում է Prius[22]:

2005 թվականին Բուլոքն ամուսնացել է հեռուստահաղորդավար և մոտոցիկլետներ արտադրող Ջեսի Ջեյմսի հետ[23]։ 2010 թվականի մարտին` «Օսկար» ստանալուց հետո, մամուլում լուրեր տարածվեցին Ջեսի դավաճանությունների մասին, որոնք նա հետո հաստատեց։ 2010 թվականի ապրիլին Սանդրան որոշեց ամուսնալուծվել։ Այս գործընթացը պաշտոնապես ավարտվել է 2010 թվականի հունիսին։

Բուլոքն ունի երկու որդեգրած երեխա` որդին` Լուի Բարդոն (ծնվ. 2010 թվականի հունվարին, որդեգրվել է նույն թվականի ապրիլին)[24][25] և դուստրը` Լեյլան (ծնվ. 2012 թվականին, որդեգրվել է 2015 թվականի դեկտեմբերին)[26]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1987ԴահիճներըHangmenԼիզա ԷդվարդսՄարտական,
Թրիլեր,
Արկածային
Ջ. Քրիստիան ԻնգվորդսենՌիկ Ուոշբերն,
Դոգ Թոմաս,
Քեյթ Բոգարտ,
Ջ. Քրիստիան Ինգվորդսեն
1989Բիոնիկական հաշվեհարդար. Վեց միլիոն դոլար արժողությամբ մարդը և Բիոնիկական կինըBionic Showdown։ The Six Million Dollar Man and the Bionic WomanՔեյթ ՄասոնՖանտաստիկ,
Մարտական
Ալան Ջ. ԼևիԼինդսեյ Վագներ,
Լի Մեյջորս,
Ռիչարդ Անդերսոն,
Ջեֆ Յագեր
1989Շրջանավարտուհու սպանությունըThe Preppie MurderՍտեյսիԴրամա,
Քրեական
Ջոն ՀերցֆելդԴեննի Այելո,
Ուիլյամ Բոլդուին,
Ջոաննա Կերնս,
Լարա Ֆլին Բոյլ,
Դորոտի Ֆիլդինգ
1989Կրոնական ձեռնարկությունReligion, Inc.Դեբբի ԿոսգրեյվԿատակերգությունԴենիել ԱդամսՋոնաթան Պեններ,
Ջերալդ Օրանժ,
Ջորջ Պլիմպտոն,
Վենդի Ադամս
1989Ո՞վ է կրակել Պետի վրաWho Shot Patakango?Դևլին ՄորանԿատակերգությունՌոբերտ ԲրուքսԴևիդ Էդվին Նայտ,
Քևին Օթո,
Աարոն Ինգրեմ,
Բրեդ Ռենդոլ
1990Գործարար կինըWorking GirlՏես ՄաքԳիլՍերիալ,
Կատակերգություն
Մեթյու ԴայմոնդՋորջ Նյուբերն,
Էնթոնի Թայլեր Քուին,
Ջուդի Պրեսկոտ,
Էդի Բյորդ
1990Լաքի / ՀնարավորությունLucky/ChancesՄարիա ՍանտանջելոՍերիալ,
Դրամա,
Մելոդրամա
Բազ ԿյուլիկՎինսենտ Իրիսարի,
Մայքլ Նեյդեր,
Էնն-Մարի Ջոնսոն,
Էրիկ Բրադեն
1992Սիրային ըմպելիք №9Love Potion No. 9Դայան ՖարրոուՖենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Դեյլ ԼոներՏեյթ Դոնովան,
Մերի Մարա,
Դեյլ Միդկիֆ,
Հիլարի Բեյլի Սմիթ
1992ԱնհետացումThe VanishingԴայան ՇևերԹրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Ջորջ ՍլյոյզերՋեֆ Բրիջես,
Կիֆեր Սազերլենդ,
Նենսի Տրևիս,
Պարկ Օվերալ
1992Ո՞ւմ կարելի է սպանելWho Do I Gotta Kill?ԼորիԿատակերգություն,
Քրեական
Ֆրենկ ՌեյնոնՋեյմս Լորինզ,
Թոնի Դարոու,
Ջոն Կոսթելո,
Վինսենտ Պաստորե,
Ֆրենկ Ջիո
1993Երեկույթ Բևեռլի ՀիլզումWhen the Party's OverԱմանդաԴրամա,
Կատակերգություն
Մետյու ԻրմասՌեյ Դոն Չոնգ,
Քրիս Կամ,
Էլիզաբեթ Բերիջ,
Բրայան ՄակՆամարա
1993Այն՝ ինչ կոչում են սերThe Thing Called LoveԼինդա Լյու ԼինդենԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Փիթեր ԲոգդանովիչՌիվեր Ֆենիքս,
Սամանտա Մետիս,
Դերմոտ Մալրունի,
Կ. Տ. Օսլին
1993ԿործանողըDemolition ManԼենինա ՀաքսլեյՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Մարկո ԲրամբիլաՍիլվեսթր Ստալոնե,
Ուեսլի Սնայփս,
Նայջել Հոտորն,
Բենջամին Բրեթ
1993Ես պայքարել եմ Էռնեստ Հեմինգուեյի հետWrestling Ernest HemingwayElaineԴրամա,
Մելոդրամա
Ռենդա ՀեյնսՌոբերտ Դյուվալ,
Ռիչարդ Հարիս,
Շիրլի ՄակԼեյն,
Միկոլե Միրկուրիո
1993Ամազոնուհին հրդեհի մեջFire on the AmazonԱլիսա ՌոտմանՄարտական,
Դրամա,
Արկածային
Լուիս ԼլոսաՔրեյգ Շեֆֆեր,
Հուան Ֆերնանդես,
Ջուդիտ Չեպման,
Ռամսեյ Ռոս
1994ԱրագությունSpeedԷննի ՊոտերՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Յան դե ԲոնտԿիանու Ռիվզ,
Դենիս Հոփեր,
Ջո Մորտոն,
Ջեֆ Դենիելս
1995Մինչ դու քնած էիրWhile You Were SleepingԼյուսի Էլիանոր ՄոդերացՄելոդրամա,
Կատակերգություն
Ջոն ՏյորտելտաուբԲիլ Պուլման,
Փիթեր Գալահեր,
Փիթեր Բոյլ,
Ջեք Ուորդեն
1995ՑանցThe NetԱնժելլա Բենետ, Ռուտ ՄարքսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Իրվին ՈւինկլերՋերեմի Նորտեմ,
Դեննիս Միլեր,
Դայան Բեյքեր,
Վենդի Գազել
1995Գողացված սրտերTwo If by SeaRozՄելոդրամա,
Կատակերգություն
Բիլ ԲեննետԴենիս Լիրի,
Սթիվեն Դիլեյն,
Յաֆետ Կոթո,
Մայկ Ստար
1996Սպանելու ժամանակն էA Time to KillԷլեն ՌոարկԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջոել ՇումահերՄեթյու Մակքոնահի,
Սեմյուել Ջեքսոն,
Քևին Սպեյսի,
Օլիվեր Պլատ
1996Սիրո և պատերազմի մեջIn Love and WarԱգնես ԿուրովսկիԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Կենսագրական
Ռիչարդ ԱթենբորոՄակՔենզի Էսթին,
Քրիս Օ’Դոնել,
Մարգո Ստեյնբերգ,
Ալան Բեննեթ
1997Արագություն 2. Սեփական նավարկության վերահսկումSpeed 2։ Cruise ControlԷննիՄարտական,
Թրիլեր,
Մելոդրամա,
Քրեական
Յան դե ԲոնտՋեյսոն Պատրիկ,
Ուիլեմ Դեֆո,
Տեմուերա Մորիսոն,
Բրայան ՄակԿարդի
1998Հույսի փայլատակումներHope FloatsԲիրդի ՓրուիթԴրամա,
Մելոդրամա
Ֆորեսթ ՈւիտակերԳարի Կոնիկ կրտ.,
Ջինա Ռոուլենդս,
Մեյ Ուիտման,
Մայքլ Պարե
1998Սենդվիչներ սարքելովMaking SandwichesՄելդա ԿլաբԿարճամետրաժՍանդրա ԲուլոքՄեթյու Մակքոնահի,
Էրիկ Ռոբերտս,
Բետ Գրանտ,
Ռոջեր Բերնբաում
1998Պրակտիկ մագիաPractical MagicՍալլի ՕուենսՖենտեզի,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գրիֆին ԴանՆիկոլ Քիդման,
Ստոքարդ Չենինգ,
Դայենն Ուիսթ,
Գորան Վիշնիչ
1998Եգիպտոսի արքայազնըThe Prince of EgyptՄիրիամ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Դրամա,
Արկածային,
Ընտանեկան,
Պատմական
Բրենդա Չեպման
Սթիվ Խիկներ
Սայմոն Ուելս
Վել Կիլմեր,
Ռեյֆ Ֆայնս,
Միշել Պֆայֆեր,
Ջեֆ Գոլդբլյում
1999Բնության ուժերըForces of NatureՍառա ԼևիսՄելոդրամա,
Կատակերգություն
Բրոնուեն ՀյուզԲեն Աֆլեկ,
Մորա Տիրնի,
Սթիվ Զան,
Բլայթ Դաններ
2000Արտակարգ լրտեսըGun ShyՋուդի ԹիպՄելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Էրիկ ԲլեկնիԼիամ Նիսոն,
Օլիվեր Պլատ,
Հոսե Սունիգա,
Մայքլ ԴեԼորենցո,
Էնդրյու Լոեր
200028 օրDaysԳվեն ՔոմինգսԴրամա,
Կատակերգություն
Բեթի ԹոմասՎիգո Մորտենսեն,
Դոմինիկ Ուեսթ,
Էլիզաբեթ Պերկինս,
Ազուրա Սքայ
2000Միսս ազգակցությունMiss CongenialityԳրեյսի ՀարտՄարտական,
Կատակերգություն,
Քրեական
Դոնալդ ՓիթրիՄայքլ Քեյն,
Բենջամին Բրեթ,
Կենդիս Բերգեն,
Ուիլյամ Շետներ
2002-2007Ջորջ ԼոպեսGeorge LopezԷմիՍերիալ,
Դրամա,
Կատակերգություն
Ջո Ռեգալբուտո
Ջոն Պասկվին
Բոբ Կոեր
Բելիտա Մորենո,
Վալենտե Ռոդրիգես,
Ջորջ Լոպես,
Կոնստանս Մարի,
Լուիս Արման Գարսիա
2002Սպանությունների հաշվարկMurder by NumbersՔեյսի Մեյիվիտեր, Ջեսսիկա Մերրի ՀադսոնԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Բարբետ ՇրյոդերԲեն Չապլին,
Ռայան Գոսլինգ,
Մայքլ Փիթտ,
Ագնես Բրակներ
2002Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքներըDivine Secrets of the Ya-Ya SisterhoodՍիդալի 'Սիդդա' ՈւոլքերԴրամաՔելլի ՀոուրիԷլեն Բերսթին,
Ֆիոնուլա Ֆլենագան,
Ջեյմս Գարներ,
Չերի Ջոնս
2002Երկշաբաթյա նոթագրությունTwo Weeks NoticeԼյուսի ԿելսոնՄելոդրամա,
Կատակերգություն
Մարկ ԼոուրենսՀյու Գրանտ,
Ալիսիա Ուիթ,
Դենա Այվի,
Ռոբերտ Քլեյն
2004ԲախումCrashՋին ԿաբոտԴրամաՊոլ ՀագգիսԴոն Չիդլ,
Մեթ Դիլոն,
Ռայան Ֆիլիփ,
Թերենս Հովարդ
2005ՍիրելինLoverboyմիսսիս ՀարկերԴրամա,
Մելոդրամա
Քևին ԲեյքոնՔիրա Սեջվիկ,
Քևին Բեյքոն,
Մեթ Դիլոն,
Օլիվեր Պլատ
2005Միսս ազգակցություն 2. Գեղեցիկ է և վտանգավորMiss Congeniality 2։ Armed & FabulousԳրեյսի ՀարտՄարտական,
Կատակերգություն,
Քրեական
Ջոն ՊասկվինՌեջինա Կինգ,
Էնրիկե Մուրսիանո,
Ուիլյամ Շետներ,
Էրնի Հադսոն
2006Տուն լճի մոտThe Lake HouseKate ForsterՖենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ալեհանդրո ԱգրեսթիԿիանու Ռիվզ,
Քրիստոֆեր Պլամեր,
Էբոն Մոս-Բակրակ,
Վիլեկե վան Ամելրոյ
2006Վատ համբավInfamousՆելլի Հարփեր ԼիԴրամա,
Քրեական,
Կենսագրական
Դուգլաս ՄակԳրատՏոբի Ջոնս,
Դենիել Կրեյգ,
Փիթեր Բոգդանովիչ,
Ջեֆ Դենիելս
2007ԿանխազգացումPremonitionԼինդա ՀանսոնՖենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Մեննան ՅապոՋուլիան ՄակՄեհոն,
Շայեն ՄակԿլյուր,
Քորթնի Թեյլոր Բերնես,
Նիա Լոնգ
2009ԱռաջարկությունThe ProposalՄարգարետ ԹեյթԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Էնն ՖլետչերՌայան Ռեյնոլդս,
Մերի Ստինբերգեն,
Կրեյգ Տ. Նելսոն,
Բետի Ուայթ
2009Ամեն ինչ Սթիվի մասինAll About SteveՄերի ՀորովիցԿատակերգությունՖիլ ՏրեյլԹոմաս Հեյդեն Չյորչ,
Բրեդլի Կուպեր,
Քեն Ժոնգ,
DJ Կուալս
2009Անտեսանելի կողմըThe Blind SideԼեյթ Էննի ՏուոհիԴրամա,
Կենսագրական,
Սպորտային
Ջոն Լի ՀենքոքԿուինտոն Աարոն,
Տիմ ՄակԳրոու,
Ջեյ Հեդ,
Լիլի Կոլինզ
2011Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտExtremely Loud & Incredibly CloseԼինդա ՇելԴրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Սթիվեն ԴոլդրիԹոմաս Հորն,
Վիոլա Դևիս,
Թոմ Հենքս,
Մաքս ֆոն Սյուդով
2013Հակումով հարցաքննությունThe Heatհատուկ գորշակալ Սառա ԱշբումՄարտական,
Կատակերգություն,
Քրեական
Պոլ ՖայգՄելիսա ՄակԿարտի,
Քեյթլին Օլսեն,
Տարան Կիլեմ,
Թոմաս Ֆ. Ուիլսոն
2013ԳրավիտացիաGravityդոկտոր Ռայան ՍթոունՖանտաստիկ,
Թրիլեր
Ալֆոնսո ԿուարոնՋորջ Քլունի,
Բաշեր Սավաժ,
Էրիկ Միշելս
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1996Մեր հայրըOur Father
1998Հույսի փայլատակումներHope Floats
1999ՕրինախախտներըTrespasses
2000Արտակարգ լրտեսըGun Shy
2000Միսս ազգակցությունMiss Congeniality
2002-2007Ջորջ ԼոպեսGeorge Lopez
2002Սպանությունների հաշվարկMurder by Numbers
2002Երկշաբաթյա նոթագրությունTwo Weeks Notice
2004ՍեդբերիSudbury
2005Միսս ազգակցություն 2. Գեղեցիկ է և վտանգավորMiss Congeniality 2։ Armed & Fabulous
2009ԱռաջարկությունThe Proposal
2009Ամեն ինչ Սթիվի մասինAll About Steve
Ամանորյա նվերJingle

Ռեժիսոր, Սցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1998Սենդվիչներ սարքելովMaking Sandwiches

Մրցանակներ ու անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1996 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Մինչ դու քնած էիր» ֆիլմի համար
  • 2001 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Միս ազգակցություն» ֆիլմի համար
  • 2010 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար կատակերգությունում կամ մյուզիքլում, «Առաջարկություն» ֆիլմի համար
  • 2014 — «Օսկար» — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
  • 2014 — «Ոսկե գլոբուս» — կնոջ լավագույն դերակատար դրամայում, «Գրավիտացիա» ֆիլմի համար
  • 2014 — BAFTA մրցանակ - լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար
  • 2014 — ԱՄՆ կինոդերասանների միավորման մրցանակ — լավագույն դերասանուհի, «Գրավիտացիա» ֆիլմի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 https://www.alamy.com/july-26th-2024-actress-sandra-bullock-celebrates-her-60th-birthday-she-was-born-sandra-annette-bullock-in-arlington-county-virginia-on-july-26th-1964-file-photo-by-zzgalaxystar-maxipx-2018-3418-sandra-bullock-at-the-90th-annual-academy-awards-oscars-presented-by-the-academy-of-motion-picture-arts-and-sciences-on-march-4-2018-in-hollywood-california-image614845689.html
  5. 1 2 https://www.madametussauds.com/wien/en/what-s-inside/party-and-hollywood/sandra-bullock/
  6. ↑ Sandra Bullock Biography
  7. ↑ Blitz-Scheidung für Sandra Bullock: Ex-Mann Jesse James verzichtet auf Unterhalt (գերմ.) — 2010.
  8. ↑ https://entretenimento.uol.com.br/noticias/redacao/2020/02/11/aniston-e-bullock-relembram-namoros-com-tate-donovan-ser-humano-paciente.htm
  9. ↑ https://www.countryliving.com/life/entertainment/a46553296/sandra-bullock-dating-history/?_x_tr_sl=en&_x_tr_tl=pt&_x_tr_hl=pt&_x_tr_pto=tc
  10. ↑ https://www.goalcast.com/matthew-mcconaughey-sandra-bullocks-relationship/
  11. ↑ https://www.usmagazine.com/entertainment/news/ryan-gosling-sandra-bullocks-2-year-age-gap-romance-explained/
  12. ↑ https://www.instyle.com/celebrity/ryan-gosling/tbt-ryan-gosling-sandra-bullock-relationship
  13. ↑ WIF Awards Retrospective — 2020.
  14. 1 2 «Biography». Sandra Bullock Online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  15. ↑ Sandra Bullock genealogy Արխիվացված 2008-01-06 Wayback Machine. RootsWeb, Ancestry.com: Վերցված է հունիսի 27, 2013։
  16. ↑ «Sandra Bullock Biography». Film Reference. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  17. ↑ «Sandra Bullock- Biography». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ Հունիսի 30-ին.
  18. ↑ «Was aus Waldorfschülern wurde | SWRinfo». swr.online (գերմաներեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  19. ↑ Sandra Bullock(գերմ.) // Wikipedia. — 2016-11-09.
  20. ↑ «Zimtzicke mit Haltung». Frankfurter Rundschau. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  21. ↑ «Sandra Bullock applying for German passport». The Local. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  22. ↑ driving.timesonline.co.uk(չաշխատող հղում)
  23. ↑ Муж Сандры Буллок оказался серийным изменщиком.
  24. ↑ World Exclusive: Meet Sandra Bullock’s Baby Boy! — Babies, Sandra Bullock: People.com
  25. ↑ «Sandra Bullock remains mum on Jesse James' engagement». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  26. ↑ «Sandra Bullock Is a Mom Again! Meet Her Adorable Daughter, Laila». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Բուլոք» հոդվածին։