Հոլլի Հանթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Հոլլի Հանթեր
Holly Hunter by Gage Skidmore.jpg
Հոլլի Հանթերը 2015 թվականի San Diego Comic Con International-ում
Ծնվել է մարտի 20, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3][4] (59 տարեկան)
Ծննդավայր Կոնայերս, Ռոքդեյլ շրջան, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Քարնեգի Մելոն համալսարան և Եյլի դրամայի դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, կինոպրոդյուսեր, ձայնային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1981 - այժմ
Ընտրանի «Դաշնամուր», «Առաջնորդին սպանողը»
Ամուսին(ներ) Յանուշ Կամինսկի (1995-2001)
Համատեղ ապրող(ներ) Գորդոն Մակդոնալդ (2001-ից)
Երեխա(ներ) զույգ որդիներ՝ Կլոդ, Պրես (2006 թվականի հունվար)
Պարգևներ և մրցանակներ

Los Angeles Film Critics Association Award for Best Actress (1987)

,

New York Film Critics Circle Award for Best Actress (1987)

,

National Board of Review Award for Best Actress (1987)

,

Primetime Emmy Award for Outstanding Lead Actress in a Miniseries or a Movie (1989)

,

Օսկար լավագույն դերասանուհու համար (1993)

,

National Society of Film Critics Award for Best Actress (1993)

,

National Board of Review Award for Best Actress (1993)

,

New York Film Critics Circle Award for Best Actress (1993)

,

London Film Critics Circle Award for Actress of the Year (1993)

,

Golden Globe Award for Best Actress – Motion Picture Drama (1993)

,

AACTA Award for Best Actress in a Leading Role (1993)

,

Los Angeles Film Critics Association Award for Best Actress (1993)

,

Լավագույն դերասանուհի (1993)

,

Primetime Emmy Award for Outstanding Lead Actress in a Miniseries or a Movie (1993)

,

BAFTA Award for Best Actress in a Leading Role (1994)

և

Las Vegas Film Critics Society Award for Best Supporting Actress (2004)

IMDb ID 0000456
Commons-logo.svg Հոլլի Հանթեր՝ Վիքիպահեստ

Հոլլի Հանթեր (անգլ.՝ Holly Hunter, մարտի 20, 1958({{padleft:1958|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2][3][4], Կոնայերս, Ռոքդեյլ շրջան, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի, 1994 թվականին «Օսկար» մրցանակի դափնեկիր «Դաշնամուր» ֆիլմում լավագույն դերակատարման համար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլլի Հանթերը ծնվել է 1958 թվականի մարտի 20-ին Կոնայերսում, Ջորջիա, ԱՄՆ, տնային տնտեսուհի Օպել Մարգերիտի և ֆերմեր Չարլզ Հանտերի ընտանիքում[5]։ Կրթություն ստացել է Փիթսբուրգի Կարնեգի-Մելոն համալսարանում։ Այն ավարտելուց հետո աշխատել է «City Theatre» թատրոնում, որտեղ հայտնվել է որոշ թատերական ներկայացումներում։

կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Հանտերը դերասանուհի Ֆրենսիս ՄակԴորմանդի հետ միասին, ում հետ միասին մեկ սենյակում ապրել են Եյլի համալսարանում ուսանելու տարիներին և այնուհետև մեկնել Նյու Յորք, տեղափոխվում են Լոս Անջելես, որտեղ Հանտերը բնակություն է հաստատում միևնույն տանը Կոեն եղբայրների հետ, ովքեր նրա համար դերեր են գրում «Դաստիարակելով Արիզոնային» (1987) և «Օ, որտեղ ես, եղբայր» (2001) ֆիլմերում։

Կինոյում դերասանուհին նորամուտել է «Այրում» սարսափ ֆիլմում, սակայն հաջողության հասել է բավականին ուշ, «Հեռուստատեսային նորություններ» կատակերգության թողարկումից հետո։ Ֆիլմում դերակատարման համար Հանտերը անվանակարգվում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, սակայն նա հաղթանակը զիջում է Շերին։

Նորամուտից հետո Հանտերը որոշ ժամանակ աշխատում էր հեռուստատեսությունում և երկու անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի, «Ռոյն ընդդեմ Ուեյդի» և «Առաջնորդին սպանողը» մինի-ֆիլմերում դերերի համար։

Հոլին կրկին դեպի իրեն է հրավիրում ուշադրությունը 1993 թվականին, նկարահանվելով երկու ֆիլմերում՝ «Դաշնամուր» և «Կազմակերպություն»։ Հանտերը մեկ տարում միանգամից երկու անվանակարգում է ստանում «Օսկար» մրցանակի՝ և որպես «Լավագույն դերասանուհի», և որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Սակայն, հենց «Դաշնամուր» ֆիլմը Հոլլի Հանթերի համար դառնում է հաջողակ։ Նա ոչ միայն արժանանում է կինոակադեմիայի արձանիկին, այլ նաև շահում է գործնականում բոլոր մրցանակները, որոնց անվանակարգվել էր։

Հանտերի համար նաև հաջողակ է դառնում հասունացող աղջիկ-դեռահասի մոր դերը «Տասներեք» դրամայում, որի համար նա կրկին առաջադրվում է «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և BAFTA մրցանակների։

2008 թվականի մայիսի 30-ին, կինոյում ունեցած մեծ ավանդի համար, Հոլլի Հանթերը աստղի է արժանանում Հոլիվուդյան փառքի ծառուղիում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2001 թվականներին Հոլլի Հանթերը ամուսնացած էր օպերատոր Յանուշ Կամինսկիի հետ («Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին», «Աշխարհների պատերազմ»)[7]։

Դերասանուհին նաև հանդիպել է բրիտանական դերասան Գորդոն Մակդոնալդի հետ։ 2006 թվականի հունվարին, 47 տարեկան հասակում, դերասանուհին ունենում է զույգ-որդիներ՝ Կլոդ և Պրես[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1981 Այրում The Burning Սոֆի
1984 Լրացուցիչ հերթափոխ Swing Shift Ջիանի
1984 Ուղղակի արյուն Blood Simple Էլենա Տրենդ
1987 Դաստիարակելով Արիզոնային Raising Arizona Էդվինա «Էդ» ՄակԴոնոու
1987 Ուղղու վերջը End of the Line Շառլոտա
1987 Հեռուստատեսային նորություններ Broadcast News Ջեյն Կրեյգ
1987 Սպանություն ճահճում Murder On The Bayou Կենդի Մարշալ
1989 Միսս Ֆեյերվերկ Miss Firecracker Կառնել Սքոթ
1989 Կենդանիների վարքը Animal Behavior Կորել Գրայբլ
1989 Ընդմիշտ Always Դորինդա Դարստոն
1991 Եվս շրջանակ Once Around Ռինատա Բելա
1993 Դաշնամուր The Piano Ադա ՄակԳրեֆ
1993 Կազմակերպություն The Firm Թեմի Հեմփֆիլ
1993 Առաջնորդին սպանողը The Positively True Adventures of the Alleged Texas Cheerleader-Murdering Mom Վանդա Հոլոուեյ
1995 Նմանակողը Copycat Էմ Ջեյ Մոնահան
1995 Տոնակատարություններին տուն Home for the Holidays Կլաուդիա Լարսոն
1996 Ավտովթար Crash Հելեն Ռեմինգտոն
1997 Կյանք՝ սովորականից վատ A Life Less Ordinary Օ'Ռեյլի
1998 Ամբողջական կոճ Living Out Loud Ջուդիթ Մուր
1999 Հիսուսի որդին Jesus' Son Միրա
2000 Կանացի գաղտնիքներ Things You Can Tell Just by Looking at Her Ռեբեկա Վայնոն
2000 Փնտրեք կնոջը Woman Wanted Էմմա Ռայլի
2000 Թայմկոդ Timecode Ռինի Ֆիշբայն
2000 Օ, որտեղ ես, եղբայր О, где же ты, брат? Պեննի
2002 Մեկ մղոն լուսնի լույսի Moonlight Mile Մոնա Կեմպ
2003 Զղջում Levity Ադել Իսլի
2003 Տասներեք Thirteen Մելանի «Մել» Ֆրիլենդ
2004 Փոքրիկ սև գիրք Little Black Book Բերբ
2004 Սուպերընտանիք The Incredibles Էլեն Պար/Էլաստիկա
2005 Ինը կյանք Nine Lives Սոնյա
2005 Մեծ սպիտակ բեռ The Big White Մարգարետ Բերնել
2007-2010 Փրկեք Գրեյսին Saving Grace Գրեյս Հանադարկո
2012 Ջեքի Jackie Ջեքի
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice սենատոր Ֆինչ

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Թվական Անվանակարգ Ֆիլմ/Հեռուստասերիալ Արդյունք
Օսկար 1988 Լավագույն դերասանուհի Հեռուստատեսային նորություններ Առաջադրված
1994 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կազմակերպություն Առաջադրված
Լավագույն դերասանուհի Դաշնամուր Հաղթանակ
2004 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Տասներեք Առաջադրված
BAFTA 1994 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի]] Կազմակերպություն Առաջադրված
Լավագույն դերասանուհի Դաշնամուր Հաղթանակ
2004 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Տասներեք Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1988 Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում Հեռուստատեսային նորություններ Առաջադրված
1990 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ռոյն ընդդեմ Ուեյդի Առաջադրված
1994 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Առաջնորդին սպանողը Առաջադրված
Լավագույն դերասանուհի դրամայում Դաշնամուր Հաղթանակ
2001 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Հարլան շրջանի պատերազմը Առաջադրված
2004 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Տասներեք Առաջադրված
2008 Լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալում (դրամա) Փրկեք Գրեյսին Առաջադրված
Էմմի 1989 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Ռոյն ընդդեմ Ուեյդի Հաղթանակ
1993 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Առաջնորդին սպանողը Հաղթանակ
2000 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Հարլան շրջանի պատերազմը Առաջադրված
2001 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Կանացի գաղտնիքներ Առաջադրված
Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Երբ Բիլին հաղթում է Բոբին Առաջադրված
2008 Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Փրկեք Գրեյսին Առաջադրված
2009 Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Փրկեք Գրեյսին Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2004 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Տասներեք Առաջադրված
2008 Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Փրկեք Գրեյսին Առաջադրված
2009 Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Փրկեք Գրեյսին Առաջադրված
2010 Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում Փրկեք Գրեյսին Առաջադրված
2014 Լավագույն դերասանուհի հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում Լճի գագաթը Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]