Մարլի Մեթլին
Մարլի Մեթլին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 24, 1965[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր՝ | Morton Grove, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, վիպասան, գրող, ինքնակենսագիր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0559144 |
marleematlin.net |
Մարլի Մեթլին (անգլ.՝ Marlee Matlin, օգոստոսի 24, 1965[1][2], Morton Grove, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որ վաղ մանկության տարիներին կորցրել է լսողությունը բարձր ջերմությամբ ուղեկցված հիվանդության պատճառով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերայի սկզբում նա դերակատարումով հանդես է եկել Փոքր աստծո զավակները պիեսի բեմադրության մեջ։ 1986 թվականին պիեսը նրա մասնակցությամբ էկրանավորվել է և Մեթլինին բերել Օսկար հեղինակավոր կինոմրցանակ «Լավագույն դերասանուհի անվանակարգում։ Նա այդ մրցանակին արժանացած առաջին և միակ խուլ դերասանուհին է[3] և չորրորդ դերասանուհին համաշխարհային կինոյի պատմության մեջ, ով այդ պարգևն ստացել է իր դեբյուտային դերի համար։ Դերասանական իր այդ աշխատանքի համար Մեթլինն արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի։
1991-1993 թվականներին դերասանուհին նկարահանվել է «Ողջամիտ կասկած» սերիալում, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» երկու անվանակարգում։ Բացի այդ, Մեթլինը չորս անգամ առաջադրվել է հեռուստատեսային «Էմմի» մրցանակի. երկու անգամ՝ 1994 թվականին՝ «Սայնֆելդ » և «Ֆորպոստ» հեռուստասերիալներում կատարած դերերի համար, 2000 թվականին՝ «The Practice» հեռուստասերիալում և 2004-ին՝ «Օրենք ու կարգ. Հատուկ կորպուս» հեռուստասերիալում դերակատարման համար։
1999-2006 թվականներին Մեթլինը նկարահանվել է «Արևմտյան թևը» քաղաքական սերիալում, 2007-2009 թվականներին՝ «Sextime» սերիալում, որը պատմում է լեսբուհի երկու ընկերուհիների ճակատագրի մասին։ Դերասանուհին մարմնավորել է Ջոդիին՝ սերիալի գլխավոր հերոսուհու սիրեցյալին, որը տաղանդավոր նկարչուհի էր և Կալիֆորնիայի համալսարանի դասախոս։ Մեթլինը իբրև հրավիրյալ կինոաստղ՝ նկարահանվել է նաև Հուսահատ տնային տնտեսուհիներ/Desperate Housewives, CSI: Crime Scene Investigation և Անունս Էռլ է/My Name is Earl հեռուստասերիալներում։
Կինոարվեստի ասպարեզում ներդրած ավանդի համար Մեթլին Մարլին արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
2002 թվականին նա լույս է ընծայել հիշողությունների իր գիրքը։
Չորս երեխա ունի Քևին Գրանդալսկու հետ ամուսնությունից. նրանք բոլորն էլ լսողություն ունեն։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակը | Տարին | Անվանակարգը | Վերնագիրը | Արդյունքը |
---|---|---|---|---|
Օսկար | 1987 | Օսկար լավագույն դերասանուհու համար | Փոքր Աստծո զավակները | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս | 1987 | Կանացի լավագույն դերակատարում դրամատիկ ֆիլմում | Հաղթանակ | |
1992 | Կանացի լավագույն դերակատարում դրամատիկ հեռուստասերիալում | Ողջամիտ կասկած | Առաջադրված | |
1993 | Առաջադրված | |||
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ | 1994 | Հրավիրյալ լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Սայնֆելդ | Առաջադրված |
Հրավիրյալ լավագույն դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում | Ֆորպոստ | Առաջադրված | ||
2000 | Պրակտիկա | Առաջադրված | ||
2004 | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Առաջադրված | ||
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 1996 | Լավագույն դերասանական կազմ դրամատիկ հեռուստասերիալում | Ֆորպոստ | Առաջադրված |
2022 | Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում | CODA: Խուլ ծնողների երեխան | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Shoshannah Stern — Ready for Prime Time»»։ Ability Magazine։ Արխիվացված օրիգինալից 2021-03-21-ին։ Վերցված է 16.11.2021
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lang Harry, Meath-Lang Bonnie (1995)։ Deaf Persons in the Arts and Sciences։ Westport, Connecticut: Greenwood Press։ էջեր 244–247։ ISBN 9780313291708
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մարլի Մեթլին Վիքիպահեստում |
---|
- Մարլի Մեթլին Internet Movie Database կայքում
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ