Իմ անունն է Էռլ
«Իմ անունն է Էռլ» (անգլ.՝ My Name Is Earl), ամերիկական կատակերգական հեռուստատեսասերիալ (սիթքոմ), որտեղ գլխավոր դերասանն է` Էռլ Ջեյ Հիկին, պատմում է սխալները ուղղելու փորձերի մասին, որը կատարել է իր վաղ կյանքում։ Սերիալը պրոդյուսավորվել է 20th Century Fox հեռուստաընկերության կեղմից։ Սերիալի ցուցադրումը սկսվել է 2005 թվականի սեպտեմբերի 20-ին, NBC հեռուստաալիքով։ Փակվել է 4-րդ սեզոնից հետո։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռլի կյանքը, ով փոքր խաբեբա էր, լի էր սխալներով և սխալ որոշումներով։ Ակնթարթային վիճակախաղով 100000 դոլլար շահելուց անմիջապես հետո, նա ավտովթարի է ենթարկվում և կորցնում է իր շահած տոմսը։ Հիվանդանոցում նրա մեջ մի միտք է ծագում, որ ամեն ին գրպանի մեջ է և անհաջողությունները հետպնդում են նրան այն բանի համար, որ ինքը նույնպես անավարտ անհաջողության աղբյուր է իրեն շրջապատողների համար։ Հերոսը որոշում է շեշտակի փոխել իր կյանքը։ Նա ցանկանում է ուղղել բոլոր սխալները, սկսած իր քմահաճություններից տարրական դպրոցում, երբ հնարամտորեն ծաղրում էր համադասարանցիներին և խլում էր ամեն ինչ, ինչ ձեռքի տակ էր ընկնում։ Այս նպատակով նա ցուցակ է կազմում իր տարբեր տեսակի արարքներից կազմված, որոշելով փնտրել և գտնել բոլորին, ում երբևէ վատ բան է արել և ցանկանում է փոխհատուցել չարությունը, ինչ գնով էլ որ լինի։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեգ Գարսիան` հեռուստասերալի ստեղծողը, գրում էր սցենարներ հիմնվելով մեկ այլ «Այո, սիրելիս» իրավիճակային կատակերգության վրա։ Սկզբում նա սցենարը տանում է Fox հեռուստաընկերություն, բայց այնտեղ նրան խնդրում են փոփոխություններ կատարել սցենարի մեջ։ Այդ ժամանակ նա դիմում է NBC հեռուստաընկերություն, ենթադրելով, որ իրենից կգնեն սցենարներ։ Նա հույսը դրել էր հաջողության վրա և այն արդարացավ։ Երբ գլխավոր դերի համար հրավիրեցին Ջեյսոն Լիին, նա ասաց, որ հետաքրքրված չէ հեռուստատեսության աշխատանքի մեջ և հրաժարվեց։ Ավելի ուշ նա կրկին հրաժարվեց, մինչև վերջապես կարդաց վերջնական սցենարը։ Սակայն, վերջնական խոսք չտվեց, քանի որ տատանվեց Գրեգ Գարսիայի հետ հանդիպելուց։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 20-ին և Միացյալ Նահանգներում ւնեցել է 14,9 միլիոն հեռուստադիտող։ Սերիալը դարձավ շատ այտնի։ Այն դիտում էին բոլոր մասնագիտությունների մարդիկ, տարիքային լսարանը` 18-ից 49 տարեկան։ Առաջին սեզոնում ցույց են տվել 22 սերիա, սակայն հեռուստադիտողները պահանջում էին շարունակություն և ցուցադրությունը թարմացվել է երկրորդ սեզոնում (2006—2007)։ Հաջողությունը այնքան մեծ էր, որ երրորդ սեզոնի առկայությունը ակնհայտ էր։ Երրորդ սեզոնի առաջին դրվագը ցուցադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 27-ին։ Ավելի ուշ, 13-րդ դրվագում, երրորդ սեզոնի նկարահանումները դադարվեցին Գիլդիայի սցենարիստների գործադուլի պատճառով, բայց ապրիլի 3-ին, երբ գործադուլն ավարտվեց արտադրությունը թարմացվեց։ Հետագա ինը սերիաները նկարահանվել և ցուցադրվել են ապրիլին, ընդամենը երեք շաբաթում։ Բացի այդ երրորդ սեզոնում ներառված էր 22 սերիա, նախատեսված 25 սերիայի փոխարեն։ NBC ընկերությունը այդպիսի քայլի է գնացել, քանի որ պատրաստվում էր չորրորդ սեզոնի նկարահանմանը։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեգ Գարսիան` սերիալի ստեղծողը հայտարարեց, որ NBC ընկերությունը տատանվում է 5-րդ սեզոնի հարցում։ Երկար բանակցություններից հետո, այդպես էլ չհաջողվեց քաջալերել։ Այդ ժամանակահատվածում Ջեյսոն Լին սկսել էր աշխատել այլ նախագծերում, իսկ Իտեն Սապլին նկատելիորեն նիհարել էր և պարզվեց, որ այդ անում էր հանուն այդ դերի։ Եվս մեկ բանակցությունից հետո, սիթքոմի դերասանները համաձայնվեցին վերադառնալ իրենց դերերին, եթե NBC ընկերությունը բարձրացներիրենց վճարները 1,5 անգամ, սակայն այն հրաժարվեց այդ քայլից։ Հետո Fox ընկերությունը ուղղակի ստեղծեց ուրից նախագիծ NBC-ի համար, սերիալի դերասանները սկսեցին հեռուստատեսությունում և կինոյում փնտրել այլ նախագծեր, իսկ Գրեգ Գարսիան աշխատում էր նոր սիթքոմի ստեղծման վրա։ 2012 թվականի հունիսին, NBC-ը վերջնականապես փակեցին նախագիծը, չնայած Ջեյսոն Լին, Իտեն Սապլին, Ջեյմի Պրեսլին և Էդի Ստիպլզը դեմ չէին հայտնվել սերիալի մի քանի վերջնական դրվագներում։ NBC հեռուստաընկերությունը հայտարարեց, որ դա հնարավոր է լավ պայմաններում։ Էդի Ստիպլզը հայտարարեց, որ նա կարող է բանակցություններ տանել սերալի Спин-офф վերաբերյալ։ Սիթքոմի սյուժեն պետք է կատարվի մինչև «Իմ անունն է Էռլ» սերիալի իրադարձությունները, Ջեյսոն Լին պատմեց, որ նա նույնպես բանակցություններ է տանում այդ սերիալում Էռլ Խիկի կերպարի հայտնվելու վերաբերյալ, սակայն միայն դրվագներում։ Գրեգ Գարսիան հայտարարեց, որ եթե սերիալը հայտնվի, ապա այն չի հեռարձակվելու NBC-ով։
Հերոսներ և դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռլ Իոսաֆատ Հիկկի[2] (Ջեյսոն Լի)
- Գլխավոր հերոս և սերիալի պատմող (պատմում է իր անունից)։ Էռլին իր հոր պատվով պետք է անվանեին Կառլ(անգլ.՝ Сarl), սակայն քանի որ նրա հայրը ուներ ծուռ-մուռտիկ ձեռագիր, այսպիսով ծննդյան վկայականում գրեցին Էռլ (անգլ.՝ Earl):
Ռենդալ Դյու «Ռենդի» Հիկկի[2] (Իտեն Սապլի)
- Էռլի փոքր եղբարը։ Գեր, միամիտ և փոքր-ինչ մանկամիտ, սակայն պարբերաբար ցուցադրում էր տարբեր ընդունակություններ և տաղանդներ։ Հայտնվել է Էռլի վատ արարքների ցուցակում։ Օգնում է Էռլին մեղքերը քավել։ Երկու սեզոնների ընթացքում սիրահարված է եղել Կատալինային։
Ջոյ Տյորներ (Ջեյմի Պրեսսլի) Էռլի նախկին գրավիչ կինը։ ՀԻմա ամուսնացած է Կրաբովշիկ Դառնելի հետ։ Մի քանի անգամ փորձել է սպանել Էռլին, որ տիրանա նրա ունեցվածքին։
Դարնել (Ծովախեցգետին) Տյորներ (Էդդի Ստիպլզ)
- Ջոյի ներկայիս ամուսինը։ Աշխատում է «Ծովախեցգետնի խրճիթ» (անգլ.՝ Crab Shack) բարում։ Նրա իրական անուն է՝ Հարրի Մոնրո։ Նա ավարտել է քոլեջը 14 տարեկանում, բայց թաքցնոմ է ճշմարտությունը իր մասին, քանի որ համարվում է վկաների պաշտպանման ծրագրի մաս (դրա պատճառները բացահայտվում են 4-րդ սեզոնի 19-րդ սերիայում)։ Տիրապետում է 7 լեզվի, վարպետորեն նվագում է թավջութակ, կարող է դիպչելով տարբերել պանրի 54 տեսակ (2-րդ սեզոն 13-րդ սերիա)։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ (2-րդ սեզոն 21-րդ սերիա)։ Նախընտրում է, որպեսզի նրան անվանեն Ծովախեցգետին կամ Դարնել, բայց ոչ միայն Հարրի։ Պահում է կրիայի Պարոն Կրիա անունով (անգլ.՝ Mr. Turtle): Լավ տեղյակ է խոտի սորտերից։ Նրան անվանել են ծովախեցգետին, ուտելիքի պատճառով, որը նա մատուցում է «Ծովախեցգետնի խրճիթ»-ում։
Կատալինա Ռանա Արուկա (Նադին Բելասկես)
- Լատինաամերիկացի գաղթական, ով աշխատում է հավաքարար՝ հյուրանոցում, որտեղ ապրում են Էռլը և Ռենդին։ Գումար է վաստակում՝ աշխատելով «Չաբբի» (անգլ.՝ Chubby) գիշերային ակումբում։ Առաջին անգամ տեղափոխվել է ԱՄՆ անօրինական կերպով՝ կապիկների համար նախատեսված արկղերով։ Ռենդիի համակրանքի օբյեկտն է։
Միստեր Կրիա
- Դարնել Տյորների սիրելի կենդանին։ Սիրում է կարմիր աղցան (1-ին սեզոն 12-րդ սերիա)։ Այս տեսակի կրիաները, Դարնելի խոսքերով, ապրում են 150 տարի։ Ծնվել է 1913 թվականին, դավանում է Իուդաիզմի (4-րդ սեզոն 14-րդ սերիա)։
Երկրորդական հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարլ Հիկկի (Բո Բրիջես) — Էռլի և Ռենդիի հայրը։
- Քայ Հիկկի (Նենսի Լենեհան) — Էռլի և Ռենդիի մայրիկը։
- Դոժ Հիկկի (Լուիս Թ. Մոյլի) — Ջոյի մեծ որդին։
- Էռլ Հիկկի փոքր (Թրեյ Քարլայլ) — Ջոյի փոքր որդին։
- Քեննի Ջեյմս (մեծ — Գերգգ Բինկլի, երեխա Էնդի Պեսսոա) — փոքր տարիքում Էռլի ծաղր ու ծանակի զոհը և համասեռամոլ։
- Ռալֆ Մարիանո (Ջովաննի Ռիբիզի) — Էռլի մանկության ընկերը։
- Լիբերթի Վաշինգտոն (Տամալա Ջոնս) — Ջոյի խորթ քույրը։
- Պատտի (Դեյլ Դիկկի) - ցերեկային անբարոյական։
- Դիդի (Թրեյսի Էշթոն) - մեկ ոտքանի աղջիկ, ում մեքենան ժամանակին Էռլը գողացել է։
Հրավիրված աստղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերիս Հիլթոն
- Նկարահանվել է 3-րդ սեզոնի 15-րդ սերիայում՝ «Ես չեմ մահանա՝ մի փոքր օգնության շնորհիվ՝ ընկերներիս կողմից։ Մաս 2»։ Մարմնավորում է ինքն իրեն, հայտնվում է Էռլի տեսիլքներից մեկում, որը միահյուսվում է նրա իրական կյանքի հետ։ Ասում է ընդամենը մեկ նախադասություն՝ «That’s hot!» («Ընտիր է։»)՝ չորս անգամ։
Տատու Ալեքսանդր
- Նկարահանվել է 3-րդ սեզոնի 100-րդ սերիայում «Վարսավիր, որդի, ամուսին, հայր»։ Մարմնավորում է ինքն իրեն, հայտնվում է Էռլի տեսիլքներից մեկում՝ միահյուսվելով նրա իրական կյանքի հետ։ Ասում է ընդամենը մեկ խոսք՝ «Որտե՞ղ են իմ նիգգա մկրատները»։ Չորս անգամ։
- Նկարահանվել է 3-րդ սեզոնի մի քանի սերիաներում Բիլլի Կաննինգի դերում, Էռլի նոր կնոջ դերում։ Առաջին անգամ նրանք հանդիպել են, երբ նա գալիս է տեսնելու իր ընկեր Ֆրենկին։ Հարսանիքը տեղի է ունեցել 3-րդ սեզոնի 19-րդ սերիայում՝ «Սիրային ութանկյուն», ապահարզանը՝ եզրափակից 3-րդ սեզոնի 22-րդ սերիայում է, «Կեմդենցի։ Մաս 2»։
Մայքլ Ռապապորտ
- Հայտնվել է 3-րդ սեզոնում՝ բանտարկված Ֆրենկի դերում, դառնում է Էռլի ընկերը։
Քրստիան Սլեյտեր
- Հայտնվել է 2-րդ սեզոնի 8-րդ սերիայում «Թալանեցի ծխողին», որտեղ մարմնավորում է թմրամոլ Վուդիին։
Ստյուի Գրիֆֆին
- Նկարված հերոս։ Հայտնվել է DVD-ի տարբերակի 1-ին սեզոնի մինի էպիզոդում։ Էռլին կանգնեցնում է բոլորից վրեժխնդիր լինելու ճանապարհի վրա, ովքեր, որ նրան երբևէ վիրավորել են։
Բեն Ֆոստեր
- 3-րդ սեզոնի 1-ին սերիայում «Ինձ անվանում են բանտարկյալ 28301-016: Մաս 1», մարմնավորել է Էռլի բանտարկյալ հոգեբանական կոլեգային՝ Գլեն անունով։
- Հայտնվել են 1 սեզոնի 21-րդ սերայում՝ Էռլի մինչամուսնական ընկերուհու դերում։
Բյորտ Ռեյնոլդս
- Հայտնվել է երեք էպիզոդներում (2.2, 2.20, 4.27)՝ տեղացի մեծահարուստի և տարօրինակ Չաբբի անունով մարդու դերում։
Շոն Ասթին
- Հայտնվել է 2-րդ սեզոնի 22-րդ սերիայում, կենցաղային տեխնիկայի (քվակերի) վաճառող, Ռիքի դերում։
- Հայտնվել է 4-րդ սեզոնի 1-ին սերիայում՝ Բադդիի դերում, ով միշտ երազել է նկարահանել իր սեփական ֆիլմը։
Ադամ Գոլդբերգ
- Հայտնվել է առաջին սեզոնի 15-րդ սերիայում (Something to Live For)՝ Ֆայլոյի դերում, ով ցանկանում է վերջ տալ իր կյանքին՝ անպատասխան սիրո պատճառով, որը ստացել է Ջոյ Տյորների կողմից։
«Ամերիկական Չոպպեր» ռեալիթի շոուի մասնակիցները
- Հայտնվում են 3-րդ սեզոնի 16-րդ սերիայում մոտոցիկլավարների դերում (միգուցե իրենք իրենց դերում), որոնցից Էռլը և Ռենդին գողանում են մոտոցիկլ։ Ինչպես նաև էպիզոդի վերջում մոտոցիկլավարներից մեկի մարզաշապիկի վրա կարելի է կարդալ Orange County Choppers:
- Հայտնվել է 4-րդ սեզոնի 9-րդ սերիայում ինքն իր դերում։
Ջեյսոն Պրիստլի
- Հայտնվել է 4-րդ սեզոնի 10-րդ սերիայում Էռլի զարմիկի՝ Բլեյկի դերում։ Բլեյկը ունեցել է կարճատև ինտրիգ Ջոյի հետ։
- Հայտնվել է 1-ին սեզոնի 7-րդ սերիայում, գոլֆ խաղացող երկրպագուի, Սկոթի դերում։
- Հայտնվել է 1-ին սեզոնի 6-րդ սերիայում՝ դանակներ նետող աղջկա դերում։
- Հայտնվել է 4-րդ սեզոնի 19-րդ սերիայում գաղտնի ծառայության աշխատակցի դերում։ Նա Դարնելլի հայրն էր։ Նախկինում նրանք աշխատել են միասին, բայց հետագայում Դարնելլը հեռացել է։ Այժմ Դարնելլը ստիպված է կատարել վերջին հանձնարարությունը, որպեսզի գործակալությունը դադարեցնի որսը՝ նրա ետևից։
Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ | |||
---|---|---|---|
Թվական | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Դափնեկիր |
2006 | Էմմի | Կատակերգական հեռուստասերիալի լավագույն ռեժիսոր | Մարկ Բեկլենդ «Սկիզբ» էպիզոդի (1-ին սեզոն 1-ին սերիա) համար |
Կատակերգական հեռուստասերիալի լավագույն սցենարիստ | Գրեգ Գարսիա «Начало» «Սկիզբ» էպիզոդի (1-ին սեզոն 1-ին սերիա) համար | ||
2007 | Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն երկրորդական դերասանուհի | Ջեյմի Պրեսսլի | |
Անվանակարգեր | |||
Թվական | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Առաջադրված |
2006 | Էմմի | Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն երկրորդական դերասանուհի | Ջեյմի Պրեսսլի |
Ոսկե գլոբուս | Լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում (կատակերգություն կամ մյուզիքլ) | Ջեյսոն Լի | |
Լավագույն հեռուստասերիալ (կատակերգություն կամ մյուզիքլ) | |||
2007 | Nickelodeon Kids' Choice Awards | Լավագույն դերասան | Ջեյսոն Լի |
BAFTA | Տարվա միջազգային հեռուստահաղորդում | ||
Ոսկե գլոբուս | Լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում (կատակերգություն կամ մյուզիքլ) | Ջեյսոն Լի | |
2008 | Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն երկրորդական դերասանուհի | Ջեյմի Պրեսսլի | |
BAFTA | Տարվա միջազգային հեռուստահաղորդում | ||
Ժողովրդի ընտրություն | Լավագույն կատակերգություն հեռուստատեսությունում[3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 «phatInside Probe, Part 1». My Name Is Earl. Season 4. Սերիա 25. 2009-04-30. NBC.
- ↑ «People's Choice Awards Past Winners: 2008». Sycamore Productions. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт сериала «Меня зовут Эрл» на сайте телекомпании NBC
- Список грехов Эрла Хикки
|