Ալիսա Միլանո
Ալիսա Միլանո | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 19, 1972[1] (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Bensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, նորաձևության դիզայներ, իրավապաշտպան, հեռուստատեսային պրոդյուսեր և child singer |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000192 |
alyssa.com |
Ալիսա Ջեյն Միլանո (անգլ.՝ Alyssa Jayne Milano, դեկտեմբերի 19, 1972[1], Bensonhurst, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ո՞վ է շեֆը» սիթքոմում Սամանտա Միշելի դերով (1984-1992) և «Հմայվածները» հեռուստասերիալում Ֆիբի Հոլիվելի դերով։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսա Ջեյն Միլանոն ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում։ Նրա մայրը՝ Լին, մոդելավորող է, իսկ հայրը՝ Թոմասը, ֆիլմերի երաժշտական խմբագիր է և հայտնի նավապետ[2]։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Կորի (ծնվել է 1982)։ Ալիսան մանկությունն անցկացրել է Սթաթեն Այլենդում և մշտապես այցելել է կաթոլիկ եկեղեցի[3]։ Այն բանից հետո, երբ Ալիսան դարձել է հայտնի, նրա ընտանիքը տեղափոխվել է Հոլիվուդ։ Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Շերման Օքս քաղաքի «Buckley School» դպրոցում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնմեկ տարեկանում մարմնավորել է Սամանթա Միշելի դերը «Ո՞վ է շեֆը» սիթքոմում։ Առնոլդ Շվարցենեգերի հետ նկարահանվել է «Կոմանդո» ֆիլմում։ 1988 թվականին նկարահանվել է «Պատանեկական զույգ» տեսահոլովակում։
1989-1992 թվականներին Ճապոնիայում ձայնագրել է հինգ երաժշտական ալբոմ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է նրա երաժշտական ալբոմների ավելի քան մեկ միլիոն օրինակ, իսկ ալբոմներից մեկը դարձել է պլատին։
Միլանոն նկարահանվել է «Վամպիրի գրկում», «Ուսանողուհու խոստովանություն» և «Մահացու մեղքերը»։ 1998 թվականի դեկտեմբերին նա ստացել է 230 000 դոլար անհայտ վեբ դիզայներից, որը համացանցում տարածել է նրա մերկ լուսանկարները։ Լուրեր են պտտվել, որ նա 2000 թվականին մերկ նկարահանվել է օծանելիքի գովազդում, օծանելիքի հետ վաճառվել են նաև պահպանակներ, սակայն WB և FOX ընկերությունները հրաժարվել են դա մեկնաբանել, իսկ Seventeen և Teen People ամսագրերում այդ բամբասանքները հերքվել են։ Այն բանից հետո, երբ նա նկարահանվել է «Բիկինի» ամսագրում, Թոնի Դանցան ասել է.
![]() |
Ես անհանգստանում եմ նրա համար, բայց դա իմ տեղը չէ՝ ինչ-որ բան ասելու համար, չէ որ ես նրա հայրը չեմ, ես միայն խաղացել եմ նրա դերը։ | ![]() |
Այնուհետև Ալիսա Միլանոյին մեծ հայտնիություն է բերել «Մելրոուզ Փլեյս», «Սփին սիթի» և առավել ևս «Հմայվածները» սերիալներում ունեցած դերերի համար։ «Հմայվածները» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանից հետո Հոլի Մարիի հետ, որի հետ նա ընկերացել է նկարահանումների ընթացքում, դառնում է այդ սերիալի պրոդյուսերը և թողարկում կանացի ներքնազգեստի շարք[4]։
Նկարահանվել է «Blink-182» խմբի «Josie» տեսահոլովակում, իսկ 2007 թվականին նկարահանվել է «Veet» և «SheerCover» կոսմետիկ ընկերությունների արտադրանքի գովազդում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Ալիսան եղել է ամուսնացած է Remy Zero երաժշտական խմբի անդամ Սինջան Թեյթի հետ։
2009 թվականի օգոստոսի 15-ից Միլանոն երկրորդ անգամ ամուսնացել է Creative Artists Agency սպորտային գործակալ Դեյվիդ Բագլիարիի հետ, որի հետ հանդիպել է նրանց հարսանիքից 2 տարի առաջ[5]։ Զույգը ունի երկու երեխա, Մայլո Թոմաս Բագլիարին (ծնվել է 31.08.2011)[6] և Էլիզաբելա Դիլան Բագլիարին (ծնվել է 04.09.2014)[7][8][9]։
Միլանոն ունի ալերգիա սոյայից և վախենում է ջրից, ինչի պատճառով առաջացել են խնդիրներ «Հմայվածները» սերիալի նկարահանումների ժամանակ։ Նաև տառապում է դիսլեքսիա հիվանդությամբ[10]։
Ալիսա Միլանոն բուսակեր է և կենդանիների իրավունքների շարժման ակտիվիստ[11]։
2019 թվականի օգոստոսին Միլանոն հայտնել էր, որ 1993 թվականին ինքը երկու անգամ աբորտ է արել, երբ հարաբերություններ է ունեցել դերասան Սքոթ Վուլֆի հետ։ Նա ընդունել է հակաբեղմնավորիչներ, բայց չնայած դրան՝ հղիացել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Alyssa Milano Biography (1974-)»։ Filmreference.com
- ↑ «WITCH ON HEELS»։ Geocities.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է 2008-07-10
- ↑ «Exclusive: Earl Charmed By Alyssa Milano»։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-14-ին։ Վերցված է 2007-09-06
- ↑ Wihlborg Ulrica (2009-08-15)։ «Alyssa Milano Gets Married!»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է 2009-08-15
- ↑ Alyssa Milano Gave Birth to a Boy!
- ↑ «Алисса Милано снова стала мамой!»։ www.starslife.ru։ 4 сентября 2014։ Վերցված է 2014-09-05
- ↑ Why Alyssa Milano Named Her Son After Milo Ventimiglia — Whom She Had ‘No Idea’ Had a Crush on Her
- ↑ Alyssa Milano Reveals Struggles with Anxiety and Postpartum Depression: 'Please Come Tell Me That I Am Not Alone'
- ↑ «Us Weekly reports Alyssa Milano was spotted sipping champagne at Mansion in Miami Beach»։ Abstracts.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է 2013-06-20
- ↑ Alyssa Milano
|
- Դեկտեմբերի 19 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Իրավապաշտպաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ