Քլոի Գրեյս Մորեց (անգլ.՝ Chloe Grace Moretz, փետրվարի 10, 1997(1997-02-10)[1][2][3], Ատլանտա), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Նա իր դերասանական կարիերան սկսել է յոթ տարեկանից և նկարահանվել «Էմիտվիլի սարսափը» (2005), «Ամառվա 500 օրերը» (2009), «Թուլամորթի օրագիրը» (2010), Kick-Ass (2010), «Թույլ տուր ներս մտնեմ» (2010), «Հյուգո» (2011), Մռայլ ստվերներ (2012), Kick-Ass 2 (2013), Քերրի (2013), Եթե ես մնամ (2014)։
Քլոեյի առաջին դերը եղել է Վիոլետտայի դերը «Պատշպանը» սերիալում, իսկ առաջին կինոդերը՝ «Բելհոդերի սիրտը» Մոլլիի դերում։ Քլոեյի կարիերայի մեջ առաջին հաջողություն ունեցած ֆիլմը 1979 թվականին նկարահանված «Էմիտվիլի սարսափը» սարսափ-ֆիլմի ռիմեյք տարբերակն է։ Ֆիլմը նրան բերեց «Young Artist Award» մևցանակաբաշխության նոմինացիա։ Դրան հաջորդեց «Այսօր դու մեռնելու ես» էքշնըՍթիվեն Սիգալի հետ։ Մորեցը շարունակեց ակտիվորեն մասնակել սերիալների նկարահանումների։ Նա նկարահանվեց «Հուսահատ տնտեսուհիները», «Իմ անունը Էռլ է», «Իմ ընկեր վագրը և Վինի Թուխը»։ Քլոեյի երկրորդ ֆիլմը, որը երկրանների բարձրացավ «Մեծ մայրիկի տուն» կատակերգությունն է։ Երիտասարդ դերասանուհին սկեց մասնակցել Լոս-Անջելեսի տարբեր փառատոնների։ Սակայն նրան մեծ հաջողություն բերեց «Kick-Ass» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում է Մինդիի դերը, ով փոքրիկ վրիժառու է։ Դրան հաջորդեցին «Թույլ տուր ներս մտնեմ», «Հյուգո»), «Մռայլ ստվերներ», «Kick-Ass 2», «Քերրի» ֆիլմերը։