Հինգերորդ ալիքը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հինգերորդ Ալիքը (ֆիլմ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հինգերորդ ալիքը (այլ կիրառումներ)
Հինգերորդ ալիքը
անգլ.՝ The 5th Wave
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], հակաուտոպիական ֆիլմ, վեպի էկրանավորում և մարտաֆիլմ
Թեմաայլմոլորակայինների ներխուժում և թռչող ափսե
ՀիմքՀինգերորդ ալիքը
Թվական2016 և հունվարի 14, 2016[4][5][6][…]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյ Բլեյքսոն[7][3][8][…]
ՊրոդյուսերԳրեհեմ Քինգ և Թոբի Մագուայր
Սցենարի հեղինակՍյուզաննա Գրանթ, Ակիվա Գոլդսման[9] և Ջեֆ Փինքներ[9]
ԴերակատարներՔլոե Գրեյս Մորեց[7][10][11][…], Նիկ Ռոբինսոն[7][10][11][…], Ռոն Լիվինգստոն[10][11][8][…], Մեգի Սիֆ[10][11], Ալեքս Ռոու[7][10][12], Մարիա Բելո[7][10], Մայկա Մոնրո[7][10][8][…], Լև Շրայբեր[7][10][8][…], ՄակՔեյլի Միլլեր[9], Թոնի Ռևոլորի[9], Մարկ Ջոն Ջեֆրիս[9], Զաքարի Արթուր, Թալիթա Բեյթման, Թերրի Սերպիկո և Նաջի Ջեթեր
ՕպերատորԷնրիկե Չեդյակ
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժՓոլ Ռուբել
Պատմվածքի վայրՆյու Յորք և Լոնդոն
Նկարահանման վայրԱտլանտա
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն117 րոպե
Բյուջե38 000 000 $
Շահույթ109 906 372 $
Պաշտոնական կայքէջ

Հինգերորդ ալիքը (անգլ.՝ The 5th wave), ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել է Ջեյ Բլեյքսոնը և գրվել Սուսաննա Գրանտի կողմից։ Այն Ռիք Յանսիի համանուն գրքի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում՝ Քլոյե Գրեյս Մորեց, Նիք Ռոբինսոն, Ռոն Լիվինգստոն, Մեգի Սիֆ, Մարիա Բելո, Ալեքս Ռոյ, Մայկա Մոնրո, Լև Շրայբեր։

Ֆիլմի զարգացումը սկսվեց այն ժամանակ, երբ Columbia PicturesGK Films-ի և Material Pictures-ի հետ գնեց եռարգության հեղինակային իրավունքները։ Նկարահանումները սկսվեցին 2014 թվականի հոկտեմբերին՝ Ատլանտայում, Ջորջիայում և շարունակվեցին մինչև 2015 թվականի հունվար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալիքը իր հետևից թողեց մեգ։ Երկրորդից կարողացան փրկվել միայն ամենահաջողակները։ Սակայն հազիվ թե կարելի է հաջողակ համարել նրանց, ովքեր փրկվեցին երրորդից։ Չորրորդ ալիքը ջնջեց բոլոր մարդկային կանոնները՝ դրանց փոխարեն ընդունելով միայն մեկը՝ ուզում ես ապրել, մի հավատա ոչ ոքի։ Եվ ահա, գալիս է հինգերորդ ալիքը։

16-ամյա Քեսսի Սալլիվանը փորձում է փրկվել աշխարհում, որն ավերվել է այլմոլորակայինների ներխուժման ալիքներից, որոնք ոչնչացրել են համարյա ողջ բնակչությանը և մարդկությանն ուղարկել Քարի դար։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտ ամսին Columbia Pictures-ը վերցրեց եռագրության հեղինակային իրավունքները, որպես արտադրող, Գրեմ Քինգի և Թոբի Մագույրի հետ միասին[20][21]։ 2014 թվականի մարտի 15-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Քլոյե Գրեյս Մորեցը կխաղա Քեսսի Սալլիվանի դերը, ֆիլմը կնկարահանի Ջեյ Բլեյքսոնը, իսկ սցենարը կգրի Սյուզաննա Հրանտը[13][22]։ Նիք Ռոբինսոնը և Ալեքս Ռոյը միացան ֆիլմին որպես Բեն Փերիշ և Էվան Ուոքեր[14]։ Լև Շրայբերը կխաղա ֆիլմի չարագործի դերը[16]։ Օգոստոսի 11-ին Մայկա Մոնրոն հաստատվեց Ռինգերի դերում։ Հաջորդ ամիսներին ֆիլմին միացան նաև Զաքարի Արթուրը, Թոնի Ռևոլորին, Ռոն Լիվինգստոնը, Մեգի Սիֆֆը և Տալիթա Բեյթմանը[15][17][18][19]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսեցին 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Ատլանտա, Ջորջիայում[23][24]։ Երեք ամիս անց, հունվարի 11-ին, Մակոն քաղաքի կենտրոնում ավտոբուսի կազմակերպված պայթյունը կանգնեցրեց ֆիլմի նկարահանումները Ջորջիայում, քանի որ այն չգնաց իրենց պլանավորածով։ Հրդեհը տարածվեց մինչև քաղաքի հյուսիս՝ Քոթթոն-Սթրիթ և աղյուսե տների վրա։ Արտադրող ընկերությունը լիովին վերականգնեց տված վնասները[25]։ 2015 թվականի հունվարի 17-ին նկարահանումները պաշտոնապես ավարտվեցին[26]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ֆիլմի երաժշտության կոմպոզիտորն է Հենրի Ջեքմանը[27]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Columbia Pictures-ը պրեմիերայի օրը պաշտոնապես նշանակել էր 2016 թվականի հունվարի 29-ին[28]։ Ապրիլի 30-ին նրանք փոխեցին ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը՝ 2016 թվականի հունվարի 15-ին[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2016/01/22/movies/review-the-aliens-are-coming-the-aliens-are-coming.html?partner=rss&emc=rss
  2. https://www.filmaffinity.com/en/film687430.html
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt2304933/
  4. http://www.cinema.de/film/die-5-welle,8004247.html
  5. http://www.moviepilot.de/movies/the-5th-wave
  6. Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.filmaffinity.com/es/film687430.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.bbfc.co.uk/releases/5th-wave-film
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://www.imdb.com/title/tt2304933/fullcredits
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.metacritic.com/movie/the-5th-wave
  12. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=204646.html
  13. 13,0 13,1 Marshall, JoJo (2014 թ․ ապրիլի 16). «Movies Քլոյե Գրեյս Մորեցը «Հինգերորդ Ալիքում» կսպանի այլմոլորակայինների». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  14. 14,0 14,1 14,2 McNary, Dave (2014 թ․ հունիսի 27). «Նիք Ռոբինսոնը և Ալեքս Ռոյը կմիանա Քլոյե Մորեցին «Հինգերորդ Սլիքում»». Variety. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  15. 15,0 15,1 «Մայկա Մոնրոն կմիանա Քլոյե Գրեյսին և Նիք Ռոբինսոնին «Հինգերորդ Ալիքում»». The Wrap. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  16. 16,0 16,1 «Լիվ Շրեյբերը բանակցւոթյուններ է տանում, որպեսզի խաղա Քլոյե Մորեցի «Հինգերորդ Ալիքում» որպես բաղասական կերպար». The Wrap. 2014 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  17. 17,0 17,1 Ford, Rebecca (2014 թ․ սեպտեմբերի 15). ««Հինգերորդ Ալիքը» գտավ իր Սեմիին(Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. 18,0 18,1 Kroll, Justin (2014 թ․ սեպտեմբերի 30). ««Գրանդ Բուդապեշտ հյուրանոցի» դերասանը կխաղա Սոնիի «Հինգերորդ Ալիքում»». Variety. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Ford, Rebecca (2014 թ․ հոկտեմբերի 21). ««Sons of Anarchy»-ի դերասան Մեգի Սիֆֆը, «Hart of Dixie»-ի դերասանուհին կմիանան «Հինգերորդ Ալիքին» 'Hart of Dixie' Actress Join 'The 5th Wave'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  20. Vilkomerson, Sara (2013 թ․ մայիսի 3). «Book Review: The 5th Wave». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  21. Dickey, Josh (2013 թ․ սեպտեմբերի 3). «J Blakeson Set to Direct Sony Young-Adult Sci-Fi Movie "The 5th Wave"». The Wrap. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  22. Kay, Jeremy (2014 թ․ ապրիլի 15). «Քլոյե Գրեյ Մորեցը այլմորակայինների մասին պատմոց դրամատիկ ֆիլմում». Screen Daily. Screen International. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  23. Rae Johnson, Alexa (2014 թ․ հոկտեմբերի 19). «Քլոյե Գրեյս Մորեցը հագել է դպրոցական համազգեստ, քանի որ մասնակցում է գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումներին». Daily Mail. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  24. Lesnick, Silas (2014 թ․ հոկտեմբերի 23). «Սկսվել են «Հինգերորդ Ալիքի» նկարահանումները՝ գլխավոր դերում Քլոյե Գրեյս Մորեցն է». ComingSoon.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  25. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  26. ««Հինեգերորդ Ալիքի» նկարահանումները վերջացել են, Քլոյե Մորեցը նկար է ներբեռնել համացանց գիտաֆանտաստիկ ֆիլմից». Fashion&Style. 2015 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  27. «Հենրի Ջեքմանը որպես ֆիլմի կոմպոզիտոր». Film Music Reporter. 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  28. Orange, B. Alan (2014 թ․ հուլիսի 14). ««Հինգերորդ ալիքի» գլխավոր դերում Քլոյե Գրեյս Մորեցն է, 2016-ի հունվարը՝ ֆիլմի պրեմիերան». MovieWeb. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  29. «#5րդԱլիքը գալիս է․․․ ավելի շուտ․ նայիր այն կինոթատրոններում 2016-ի հունվարի 15-ին։». Twitter. 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]