Նիք Ռոբինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիք Ռոբինսոն
Ծնվել էմարտի 22, 1995(1995-03-22) (28 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԿրթությունՔեմփբել Հոլի դպրոց և Նյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Այլ անուն(ներ)Նիկոլաս Ջոն Ռոբինսոն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ակտիվ շրջան2006 - ներկա ժամանակաշրջան

Նիկոլաս Ջոն Ռոբինսոն (անգլ.՝ Nicholas John Robinson, մարտի 22, 1995(1995-03-22), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի հայտնի է Ռայդերա Սկեյնլոնի դերով «Մելիսսա և Ջոուի» կատակերգական սերիալում, նաև «Ամռան թագավորներ», «Հինգերորդ ալիքը» և այլ ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբինսոնը ծնվել է 1995 թվականի մարտի 22- ին Սիեթլում, Վաշինգտոն[1][2]։ Նա հինգ երեխաներից ամենամեծն է, բացառությամբ իր հոր նախկին կնոջ երեխաներից, երկու խորթ եղբայրներից և քույրերից[3] Նրա մայրիկի անունը Դենիս Պոնդեր է[4]։ Նիքը ավարտել է Campbell Hall School 2013 թվականին[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքը առաջնաելույթ է կատարել 11 տարեկան հասակում Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան վիպակնեում»։ 2009 թվականին ստացել է Ռայդեր Սքենլոնի դերը ABC Family հեռուստաալիքի «Մելլիսա և Ջոուի» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է մինչև սերիալի ավարտը՝ 2015 թվականը։

2011 թվականին, վերցնելով դադար «Մելլիսա և Ջոուի» սերիալում, Նիքը նկարահանվել է Disney- ի «Կախարդված ընկերները» ֆիլմում, Բելա Թորնի և Զենդայայի հետ միասին։ Ֆիլմի պրեմերիան կայացել է 2012 թվականի հունվարի 13- ին[6]։ 2012 թվականին ստացել է Ջո Թոյայի դերը «Ամռան թագավորները» ֆիլմում[7]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի հուլիսին Քլիվլենդում, Օհայո նահանգ և ավարտվել է 2012 թվականի օգոստոսին[8][9]։ Նույն թվականին նկարահանվել է «Ընդհատակյա կայսրություն» հեռուստասերիալի մի սերիայում, երիտասարդ գող Ռոուլանդ Սմիթի դերում։

2013 թվականին ընտրվել է Զակ Միտչելլի դերում, Աշխարհը յուրայի դարաշրջանում ֆիլմում, որը թողարկվել է 2015 թվականին[10]։ 2015 թվականին ստացել է գլխավոր դեր «Լինել Չարլի» ֆիլմում, որի պրեմերիան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ 2015 թվականին[11]։ 2016 թվականին խաղացել է Բեն Պերիշայի (զոմբի) դերը Ռիկ Յանսի «Հինգերորդ ալիքը» վեպի էկրանավորված տարբերակում։

2016 թվականի մարտին հայտարարվել է, որ Ռոբինսոնը նկարահանվում է Ուիլյամա Մեյսի «Բյուրեղ» կատակերգական դրամայում[12]։ 2016 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Նիքը ստացել է դեր «Everything, Everything» ֆիլմում[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշում
2009 CC 2010 կարճամետրաժ
2010 Displaced կարճամետրաժ
2010- 2015 Մելլիսան և Ջոուին Ռայդեր Սկենլոն Հիմնական կազմ
2012 Կախարդված ընկերները Ջեյք Լոգան Հեռուստաֆիլմ
2012 Boardwalk Empire Ռոուլենդ Սմիթ Առաջին սերիա
2013 Ամռան թագավորներ Ջո Թոյ Գլխավոր դեր
2015 Jurassic World Զակ Միտչել Գլխավոր դեր
2015 Լինել Չարլին Չարլի Գլխավոր դեր
2016 Հինգերորդ ալիքը Բեն «Զոմբի» Փերիշ Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nick Robinson». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. «Nick Robinson as Ryder Scanlon | Melissa & Joey». Freeform. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. Serita Stevens. «Newest Teen Heart Throb: Nick Robinson | Splash Magazines | Los Angeles». Splash Magazines. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. Bree Coven Brown. «Parenting Child Stars I Keeping Kids Grounded While They Reach for the Stars». ParentMap. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. Alexi Wasser (2013 թ․ մայիսի 29). «Alexi In Bed with Nick Robinson of 'The Kings Of Summer'». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «Disney Channel Original Movie "Frenemies" Buddies Up With 4.2 Million Total Viewers». TV by the Numbers. 2012 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. Jeff Sneider (2012 թ․ հունիսի 27). «'Toy's House' gets thesp trio» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. Clint O'Connor (2012 թ․ հուլիսի 14). «'Toy's House': Comedy shooting in Greater Cleveland features Alison Brie, Nick Offerman and Megan Mullally». cleveland.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. Joanne Berger DuMound (2012 թ․ հուլիսի 6). «Film crew arrives in Berea». cleveland.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. Borys Kit (2013 թ․ հոկտեմբերի 15). «'Jurassic World' Nabs 'Kings of Summer' Actor». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. «TIFF.net | Being Charlie» (ամերիկյան անգլերեն). Toronto International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. Michael Patterson (2016 թ․ մարտի 23). «William H. Macy's New Film to feature Stars from American Horror Story, Daredevil and Jurassic World!» (ամերիկյան անգլերեն). Moviepilot. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. Borys Kit, Rebecca Ford (7/20/2016). «Amandla Stenberg, Nick Robinson to Star in 'Everything Everything' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]