Jump to content

Լև Շրայբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Շրայբեր
անգլ.՝ Isaac Liev Schreiber
Շրայբերը 2012 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 4, 1967(1967-10-04)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, Համփշիրի քոլեջ, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Ընկերների ճեմարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և Եյլի համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Այլ անուն(ներ)Իսաակ Լև Շրայբեր
ՄասնագիտությունԴերասան, ռեժիսոր, սցենարիստ
Ակտիվ շրջան1994 - այժմ
Ծնողներհայր՝ Tell Schreiber?
Ամուսին(ներ)Նաոմի Ուոթս
Համատեղ ապրող(ներ)Նաոմի Ուոթս և Taylor Neisen?
Երեխա(ներ)Ալեքսանդր Պիտ, Սեմուել Կայ Շրայբեր
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
liev-schreiber.net
Լև Շրայբեր՝ Վիքիպահեստ

Իսաակ Լև Շրայբեր (անգլ. Isaac Liev Schreiber, ավելի հայտնի է որպես Լև Շրայբեր, նաև հանդիպում է սխալ[4][5] տառադարձությունը Լիվ Շրայբեր, հոկտեմբերի 4, 1967(1967-10-04)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Հայտնի է մի շարք անկախ ֆիլմերով և մի քանի բլոկբաստերներով, ներառյալ Ուես Կրեյվենի «Ճիչ» («Scream») եռապատումը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Շրայբերը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիայի նահանգ, նկարչուհի Հեզեր Միլգրեմի և թատերային դերասան և ռեժիսոր Թելլ Շրայբերի ընտանիքում։ Նրա հայրը ուներ խառնածին ավստրիական, իռլանդական, շվեյցարական և շոտլանդական արմատներ, իսկ մայրը՝ հրեուհի, որի նախնիները գաղթել էին Լեհաստանից, Ուկրաինայից և Գերմանիայից (մայրական գծով պապը Ուկրաինայից էր)[6][7][8]։

Երբ Շրայբերը մեկ տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվում է Կանադա, իսկ երբ լրանում է նրա չորս տարին, նրա ծնողները ամուսնալուծվում են։ Մանկությունը անցել է Նյու Յորքի Ներքին Իստ Սայդում, որտեղ նա ապրում էր մոր հետ՝ ծնողների բաժանությունից հետո[9]։ Մայրը աշխատում էր որպես տաքսու վարորդ և զբաղվում էր սեփական արտադրության թղթազանգվածից (պապյե մաշե) պատրաստված տիկնիկների վաճառքով։ Նա ստիպում էր որդուն զբաղվել ընթերցանությամբ և արգելում էր գունավոր ֆիլմերի դիտումը, որի արդյունքում նրա սիրելի դերասան է դառնում Չառլի Չապլինը։ 1977 թվականին «Աստղային պատերազմներ» հանդիսանում է առաջին գունավոր կինոնկարը, որը նա դիտել էր։

Համաձայն թատերական քննադատ Ջոն Լարի, լինելով փոքրիկ երեխա, Լևը դրամ էր գողանում, հիմնականում մոր աշխատավայրի անկիզելի պահարանից։ 12 տարեկանում նա բռնվում է և վերադաստիարակման նպատակներով նրան ուղարկում են սովորելու Կոնեկտիկուտի նահանգի Պոմֆրեդ քաղաքի Շրի Գանապատի Սանչիդանանդի դպրոցը[10]։ Շուտով նա վերադառնում է Նյու Յորք և սկզբում սովորել է քաղաքային դպրոցում, որտեղ չնայած սպորտով զբաղվելուն, չէր վայելում սովորողների համակրանքը՝ իր տարօրինակ ընտանիքի մասին լուրերի և նախկին գողությունների պատճառով։ 1984 թվականին Շրայբերը ընդունվում է Friends Seminary, Նյու Յորքյան մասնավոր դպրոց, որտեղ նրա հետ միասին ուսումնառություն էր անցնում ապագա դերասանուհի Ամանդա Պիտը[11]։ Դպրոցական Friendship Academy թատրոնում Շրայբերը առաջին անգամ իր մեջ հայտնաբերում է դերասանական տաղանդ։

Ուսուցումը շարունակվում է Մասաչուսեթսի նահանգի Ամհերստի Հեմփշիրյան քոլեջում, որտեղ Շրայբերը կատարում է իր առաջին մենակատարային դերը։ 1992 թվականին նա ավարտում է Եյլի համալսարանի Դրամատիկական արվեստի դպրոցը։ Նաև հաճախում է Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։ Սկզբնապես Շրայբերը պատրաստվում էր դառնալ սցենարիստ և գրող։

1990-ական թվականներին Շրայբերը հայտնի է դառնում որպես անկախ կինոյի դերասան, մի քանի երկրորդական դերեր խաղալով «Զբոսնում են, զրուցում» (« Walking and Talking», 1996 թվական), «Ճանապարհորդի օրագիրը» («The Daytrippers», 1998 թվական) և «Զբոսանք Լուսնի վրա» («A Walk on the Moon», 1999 թվական) անկախ ֆիլմերում, վերջին երկուսի աշխատանքների համար նա անվանակարգվում է անկախ կինեմատոգրաֆիայի Chlotrudis Awards մրցանակին[12]։

Քոթթոն Ուիրիի սպանությունում մեղադրյալի դերը «Ճիչ» («Scream») եռապատումում ճանապարհ է բացում դեպի խոշորաբյուջե ստուդիական ֆիմերը՝ «Համլետ» («Hamlet», 2000 թվական)՝ Իթան Հոուքի հետ, «Փոթորիկ» («The Hurricane», 1999 թվական)՝ Դենզել Վաշինգտոնի հետ և «Վախի գինը» («The Sum of All Fears», 2002 թվական)՝ Բեն Աֆլեքի հետ։

1999 թվականին Օրսոն Ուելսի դերը HBO ալիքի «Նախագիծ 281» («RKO 281») հեռուստաֆիլմում Շրայբերին բերում է անվանակարգում «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխություններում։ 2004 թվականին աշխատանքը վերականգնված «Մանջուրիայի թեկնածուն» ֆիլմում՝ Դենզել Վաշինգտոնի և Մերիլ Սթրիփի հետ նույնպես աննկատ չի մնում կինոքննադատների ուշադրությունից։

2012 թվական

1990-ական թվականների վերջից Շրայբերը նախատեսել էր նկարահանել «Վենետիկյան վաճառականի» էկրանավորումը, որում գլխավոր դերակատարումը նախատեսված էր Դասթին Հոֆմանի համար, իսկ այնուհետև զբաղվում է ֆիլմի սցենար գրելով, որում պատմվում էր նրա փոխհարաբերութունների մասին ուկրաինացի պապի հետ։ Սակայն շուտով նրա ձեռքն է ընկնում Ջոնաթան Սաֆրան Ֆոերի «Եվ ամեն ինչ լուսավորվում է» վեպը, որի հիմքում ընկած էր նմանատիպ պատմություն[13]։ Լև Շրայբերի սցենարով ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Էլայջա Վուդը, թողարկվում է 2005 թվականին։ Շրայբերի աշխատանքը որպես սցենարիստ և ռեժիսոր նշվում է անվանակարգումներով և մրցանակներով զանազան կինոփառատոններում։

2006 թվականին Շրայբերը Նաոմի Ուոթսի և Էդվարդ Նորթոնի հետ միասին հայտնվում է «Նկարազարդված քող» («The Painted Veil») ֆիլմում, ինչպես նաև խաղում է վերանկարահանված «Օմեն» («The Omen») ֆիլմում։ Նույն թվականին նրան հրավիրում են դառնալու Կինեմոտոգրաֆիայի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ[14]։

2007 թվականին հանդես է գալիս որպես Ուիլյամ Պետերսոնի կերպարի ժամանակավոր փոխարինող CBS հեռուստաալիքի «CSI: Հանցագործության վայրը» հեռուստասերիալում[12]։

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սեր համաճարակի ժամանակ» ( Love in the Time of Cholera») վեպի հարմարեցումում, որը էկրան է բարձրանում նույնպես 2007 թվականին, Շրայբերը խաղում է կանացիական Լոթարիո Թուրգուտի դերը։

2008 թվականին ստանում է Թրատամի դերը Marvel Comics կինոընկերության «Իքս մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ» («X-Men Origins: Wolverine») ֆիլմում՝ Հյու Ջեկմանի հետ, որի հետ խաղացել է նաև «Քեյթը և Լեոն» («Kate & Leopold») ֆիլմում[15], ինչպես նաև Դենիել Կրեյգի հետ միասին խաղում է Բելսկի եղբայրներին՝ բելառուսական պարտիզաններ, դերը Էդվարդ Ցվիկի «Կանչ» («Defiance») ֆիլմում։

2010 թվականին թողարկվում է «Սոլթ» («Salt») ֆիլմը, որտեղ նա խաղում է ամերիկյան հետախուզական վարչությունում «քողարկման տակ» գործող ռուսական հետախույզի գլխավոր դերը։

Շրայբերը նաև լավ հայտնի է որպես թատերական դերասան։ Նրա առաջին հայտնվելը Բրոդվեյի բեմում կայացել է դեռևս 1993 թվականին։ Աշխատանքների մեջ շատ են Շեքսպիրի պիեսները՝ «Ցիմբելին», «Մակբեթ», գլխավոր դերեր «Համլետում» և «Հենրի V»-ում[16][17]։

2002 թվականին Սիգուրնի Ուիվերի հետ միասին մասնակցում է առևտրային հաջողակ և քննադատների կողմից լավ արձագանքներ ստացած «Տիրոջ գահը» պիեսի բեմադրությունում՝ Բրոդվեյում, իսկ 2005 թվականին արժանանում է «Տոնի» մրցանակին Պուլիտցերովյան մրցանակին արժանացած «Գլենգարրի Գլեն Ռոսս» պիեսում գլխավոր դերակատարման համար։

2007 թվականին Էրիկ Բոգոսյանի «Ռադիոզրույցներ» պիեսի բրոդվեյան վերականգնված բեմադրությունը նրան բերում է Drama League Award մրցանակը և անվանակարգում «Տոնի», Drama Desk և Outer Critics Circle Award մրցանակներին։

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ լավ արտասանության և գրագետ խոսքի հաճախ ելույթ է ունենում որպես հաղորդավար տարբեր հեռուստահաղորդումներում և մասնակցում է PBS, HBO, History Channel հեռուստաալիքների վավերագրական ֆիլմերի ձայնավորումներում։

Նաև նրա ձայնը կարելի է լսել Infiniti-ի գովազդում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լև Շրայբերը և Նաոմի Ուոթսը 2012 թվական

Լևն ունի խորթ քույր և չորս խորթ եղբայր (Մաքս, Չարլզ, Ուիլլ և Պաբլո), որոնցից մեկը՝ Պաբլոն, նույնպես դերասան է։ 2000 թվականից նրա մոտ ապրում է տերիեր տեսակի շունը՝ Ճուտիկ մականունով։

Հրապուրվում է բասկետբոլով, հեծանիվ վարելով և սուսերամարտով, իսկ նախկինում զբաղվում էր ֆուտբոլով։ Լինելով երիտասարդ, զբաղվել է փրկարարությունով, որը օգնել է նրան փրկվելու Ավստրալիայում սերֆինգով զբաղվելու ժամանակ[18]։

Նշանված է եղել դերասանուհի Քրիստին Դևիսի և պրոդյուսեր Քեյթ Դրայվերի (դերասանուհի Միննի Դրայվերի քույրը), այնուհետև, 2006 թվականին, հայտարարել է անգլո-ավստրալիական դերասանուհի Նաոմի Ուոթսի հետ նշանադրության մասին, որի հետ միասին նկարահանվել է «Նկարազարդ քող» ֆիլմում։ Նրանց ամուսնության մասին լուրերը մնացին չհաստատված։ Ալեքսանդր (Սաշա) Պիտը, Նաոմիի և Լևի որդին, ծնվել է 2007 թվականի հուլիսի 25-ին[19] [20]։ 2008 թվականի դեկտեմբերի 13-ին Նաոմին ծննդաբերել է ևս մեկ երեխա, Լև Շրայբերի երկրորդ որդին՝ Սեմուել Կայ Շրայբերը[21].

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումՕրիգինալ անվանումԿերպար
1993Շինդլերի ցուցակSchindler’s List
1994Janek։ The Silent Betrayal (հեռուստաֆիլմ)Օուենս
1994Հոգեկանների ԱմանորըMixed NutsՔրիս
1995ԿատակերգուներThe Sunshine BoysՌիկկի Գրեգ
1995Աղջիկները վայրի արևմուտքիցBuffalo GirlsՕգդեն
1995Դելիզի զանգըDenise Calls UpՋերրի Հեկերման
1995Վայրի սերMad Loveվաճառական
1995ԽրախճասերըParty GirlՆայջլ
1996Ցերեկային ճանապարհորդներըThe DaytrippersԿառլ Պետրովիչ
1996Զրուցում են, զբոսնում ենWalking and TalkingԷնդրյու
1996Մեծ գիշերBig NightՊեո
1996ՓրկագինRansomԿլարկ Բառնս
1996ՃիչScreamՔոթթոն Ուիրի
1997Նա և նաHis and HersԳլեն
1997ՈւղեբեռBaggage
1997ԿՀՎ։ Անտեսանելի ճակատի մարտիկներըCIA։ America’s Secret Warriorsձայն կադրից դուրս
1997Ճիչ 2Scream 2Քոթթոն Ուիրի
1998ՖանտոմներPhantomsՍթյուարթ Ուորգլ
1998Որտեղ էիրSince You’ve Been GoneՖրեդ Լինդերհոֆ
1998ՈլորտSphereբժիշկ Թեդ Ֆիլդինգ
1998ԱղջամուղջTwilightՋեֆ Ուիլիս
1998Անապատի թախիծըDesert BlueՄիկի Մունդեյի ձայնը
1999Զբոսանք Լուսնի վրաA Walk on the MoonՄարտի Կանտրովից
1999Յակով-սուտասանըJakob the LiarՄիշա
1999ՓոթորիկThe HurricaneՍեմ Չեյտոն
1999Նախագիծ 281RKO 281Օրսոն Ուելս
1999Ամառային հարձակումSpring ForwardՊոլ
2000ՀամլետHamletԼաերտ
2000Ճիչ 3Scream 3Քոթթոն Ուիրի
2001Dial 9 for LoveՋեյմս
2001Քեյթը և ԼեոնKate & LeopoldՍթյուարթ Բեսսեր
2002Վախի գինըThe Sum of All FearsՋոն Կլարկ
2003Հիտլեր։ Չարի բարձրացումըHitler։ The Rise of EvilԷռնստ Հանֆշտանգլ
2003«Ելցին» նախագիծըSpinning BorisՋո Շումեյտ
2004Մանջուրական թեկնածունThe Manchurian CandidateՌեյմոնդ Շոու
2005Լակավանա բլյուզLackawanna BluesՈւլիս Ֆորդ
2005Կյանքը գայլերի հետLiving with Wolvesձայնը կադրից դուրս
2006ՕմենThe OmenՌոբերտ Տորն
2006Նկարազարդ քողThe Painted VeilՉառլի Թաունսենդ
2007Կոնստանտինի սուրըConstantine’s SwordԿոնստանտինի ձայնը
2007ՏասըThe TenՌեյ Ջոնսոն
2007CSI։ Հանցանքի վայրըCSIՄայքլ Կեպլլեր
2007Սեր համաճարակի ժամանակLove in the Time of CholeraԼոթարիո Թուրգուտ
2007Չիկագո 10Chicago 10Ուիլյամ Կունստլերի ձայնը
2008ԿանչDefianceԶուս Բելսկի
2009Իքս մարդիկ։ Սկիզբ։ ԿուղխX-Men Origins։ WolverineՎիկտոր Կրիդ/Թրատամ
2009Վուդստոկի գրավումըTaking WoodstockՎիլմա
2009Ամեն օրEvery dayՆեդ
2010ԹալանչիներըRepo Men!Ֆրենկ Մեսսեր
2010ԱղSaltԹեոդոր Ուինտեր
2011ՋարդարարGoonՌոսս Ռիա
2013Կինո 43Movie 43Ռոբերտ
2013Ռեյ ԴոնովանRay DonovanՌեյ Դոնովան
2013Ավարտել պատմությունըClear HistoryԹիբոր
2013Վերջին օրերը ՄարսումLast Days on MarsՎինսենտ Քեմփբել
2013ԾառայապետThe Butlerնախագահ Լինդոն Ջոնսոն
2014Ժիգոլոյի դիմակի տակԴովի
2014Զինվորի զոհաբերությունըԲորիս Սպասսկի
2016Հինգերորդ ԱլիքըThe 5th Waveգնդապետ Վոշ
  • 2005 թվական - Եվ ամեն ինչ լուսավորվեց (Everything Is Illuminated)
  • 2005 թվական - Եվ ամեն ինչ լուսավորվեց (Everything Is Illuminated)

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 թվական - Ռադիոզրույցներ (Talk Radio) - Բարրի Չամպլեյն
  • 2006 թվական - The 24 Hour Plays 2006 - Բարրի Չամպլեյն
  • 2005 թվական - Գլենգարրի Գլեն Ռոսս (Glengarry Glen Ross) - Ռիչարդ Ռոմա
  • 2005 թվական - Հենրիխ V (Henry V) - Հենրիխ
  • 2003 թվական - The 24 Hour Plays 2003 - Սեմ
  • 2002 թվական - Տիրոջ գահը (The Mercy Seat) - Բեն
  • 2000-2001 թվականներ - Դավաճանություն (Betrayal) - Ջերրի
  • 1999 թվական - Համլետ (Hamlet) - Համլետ
  • 1998 թվական - Մակբեթ (Macbeth) - Բանկո
  • 1993 թվական - Ամառային տուն (In the Summer House) - Լայոնել

Պարգևներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թվական - Վենետիկյան կինոփառատոն - Biografilm Award - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - Վենետիկյան կինոփառատոն - Laterna Magica Prize - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Կինոլրատվության միջազգային ֆեդերացիայի մրցանակ - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Հանդիսատեսի համակրանքի մրցանակ - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - Միջազգային կինոփառատոն Սան Պաուլոյում - Լավագույն սցենար - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2005 թվական - Տոնի - Լավագույն դերասան պիեսում - Գլենգարրի Գլեն Ռոսս
  • 2005 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասանակ խումբ - Գլենգարրի Գլեն Ռոսս

Անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2000 թվական - Էմմի - Լավագույն դերասան մինիսերիալում կամ ֆիլմում - Նախագիծ 281
  • 2000 թվական - Ոսկե Գլոբուս - Լավագույն դերասան մինիսերիալում կամ հեռուստաֆիլմում - Նախագիծ 281
  • 2001 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասան պիեսում - Դավաճանություն
  • 2005 թվական - Սատուրն - Երկրորդ պլանի լավագույն դերասան - Մանջուրական թեկնածուն
  • 2005 թվական - կինոփառատոն Բրատիսլավայում - Գրան Պրի - Եվ ամեն ինչ լուսավորվեց
  • 2007 թվական - Տոնի - Լավագույն դերասան պիեսում - Ռադիոզրույցներ
  • 2007 թվական - Drama Desk Award - Լավագույն դերասան պիեսում - Ռադիոզրույցներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #142297011 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  4. «Поверх барьеров - Европейский выпуск». Радио «Свобода». 30 июня 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին. «[…] американский актер и режиссер Лев Шрайбер (Имя Лев дала ему мама в честь Льва Николаевича Толстого).»
  5. Шрайбер жалуется, что его имя по ошибке часто произносят так же, как англ. слово leave ([liːv], «лив»): «Articles: 1998» (անգլերեն). The Liev Schreiber Site. 1998. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Articles: 2002». The Liev Schreiber Site. Liev Schreiber. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  7. «Articles: 1999». The Liev Schreiber Site. Liev Schreiber. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 20-ին.
  8. Veronika Bednarova (7 июля 2004). «Mining Cultural Identity and a Writer's Motives» (PDF). Festival Daily. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  9. John Lahr (13 декабря 1999). «Fresh Prince: Why Liev Schreiber is Ready to Play Hamlet». The New Yorker. էջեր 46–52. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  10. «Sri Swami Satchidananda, Integral Yoga Founder». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին.
  11. Cynthia Blair (2008). «1984: Liev Schreiber Enrolls at Friends Seminary in NYC». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  12. 1 2 Lynette Rice (2007 թ․ հունվարի 26). «Liev Among the Dead». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 29-ին.
  13. Robin Finn (8 января 2008). «A Role That's Hard to Shake Off: The 9/11 Antihero». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  14. «The Academy of Motion Picture Arts and Sciences». Academy Invites 120 to Membership. 5 июля 2006. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  15. Marc, and Tatiana Siegel (19 февраля 2008). «Reynolds, will.i.am join 'Wolverine'». Variety.
  16. Peter Marks (1998 թ․ օգոստոսի 17). «Theater Review: Fairy-Tale Plottings of a British Royal Family». The New York Times. Վերցված է 2007 թ․ հունվարի 11-ին.
  17. John Lahr (28 июля 2003). «Time Trials». The New Yorker. էջեր 88–91. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  18. «Liev Schreiber's near-death experience in Australia» (անգլերեն). The Daily Telegraph. 24 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  19. Life & Style magazine (26 июля 2007). «Naomi Watts & Liev Schreiber Have a Baby Boy». People. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  20. «At Last! Naomi Watts Gives Birth to a Baby Boy». US Magazine. 26 июля 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին.
  21. «EXCLUSIVE: Naomi Watts Is Pregnant». People. US Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Շրայբեր» հոդվածին։