Հինգերորդ ալիքը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հինգերորդ ալիքը (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Հինգերորդ ալիքը
անգլ.՝ The 5th Wave
Հինգերորդ ալիքը (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], հակաուտոպիական ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքՀինգերորդ ալիքը
Թվական2016 և հունվարի 14, 2016[4][5][6][…]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJ Blakeson?[7][3][8][…]
ՊրոդյուսերԳրեհեմ Քինգ
Սցենարի հեղինակՍյուզաննա Գրանտ, Ակիվա Գոլդսման[9] և Jeff Pinkner?[9]
ԴերակատարներՔլոե Գրեյս Մորեց[7][10][11][…], Նիկ Ռոբինսոն[7][10][11][…], Ռոն Լիվինգստոն[10][11][8][…], Մեգի Սիֆ[10][11], Alex Roe?[7][10][12], Մարիա Բելո[7][10], Մայկա Մոնրո[7][10][8][…], Լև Շրայբեր[7][10][8][…], McKaley Miller?[9], Թոնի Ռևոլորի[9], Marc John Jefferies?[9], Zackary Arthur?, Թալիթա Բեյթման և Terry Serpico?
ՕպերատորԷնրիկե Չեդյակ
ԵրաժշտությունՀենրի Ջեքման
ՄոնտաժՓոլ Ռուբել
Պատմվածքի վայրՆյու Յորք և Լոնդոն
Նկարահանման վայրԱտլանտա
ԿինոընկերությունԿոլումբիա Փիքչերս
Տևողություն117 րոպե
Բյուջե38 000 000 $
Շահույթ109 906 372 $
Պաշտոնական կայքէջ

Հինգերորդ ալիքը (անգլ.՝ The 5th wave), ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել է Ջեյ Բլեյքսոնը և գրվել Սուսաննա Գրանտի կողմից։ Այն Ռիք Յանսիի համանուն գրքի էկրանավորումն է։ Գլխավոր դերերում՝ Քլոյե Գրեյս Մորեց, Նիք Ռոբինսոն, Ռոն Լիվինգստոն, Մեգի Սիֆ, Մարիա Բելո, Ալեքս Ռոյ, Մայկա Մոնրո, Լև Շրայբեր։

Ֆիլմի զարգացումը սկսվեց այն ժամանակ, երբ Columbia PicturesGK Films-ի և Material Pictures-ի հետ գնեց եռարգության հեղինակային իրավունքները։ Նկարահանումները սկսվեցին 2014 թվականի հոկտեմբերին՝ Ատլանտայում, Ջորջիայում և շարունակվեցին մինչև 2015 թվականի հունվար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ալիքը իր հետևից թողեց մեգ։ Երկրորդից կարողացան փրկվել միայն ամենահաջողակները։ Սակայն հազիվ թե կարելի է հաջողակ համարել նրանց, ովքեր փրկվեցին երրորդից։ Չորրորդ ալիքը ջնջեց բոլոր մարդկային կանոնները՝ դրանց փոխարեն ընդունելով միայն մեկը՝ ուզում ես ապրել, մի հավատա ոչ ոքի։ Եվ ահա, գալիս է հինգերորդ ալիքը։

16-ամյա Քեսսի Սալլիվանը փորձում է փրկվել աշխարհում, որն ավերվել է այլմոլորակայինների ներխուժման ալիքներից, որոնք ոչնչացրել են համարյա ողջ բնակչությանը և մարդկությանն ուղարկել Քարի դար։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտ ամսին Columbia Pictures-ը վերցրեց եռագրության հեղինակային իրավունքները, որպես արտադրող, Գրեմ Քինգի և Թոբի Մագույրի հետ միասին[20][21]։ 2014 թվականի մարտի 15-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Քլոյե Գրեյս Մորեցը կխաղա Քեսսի Սալլիվանի դերը, ֆիլմը կնկարահանի Ջեյ Բլեյքսոնը, իսկ սցենարը կգրի Սյուզաննա Հրանտը[13][22]։ Նիք Ռոբինսոնը և Ալեքս Ռոյը միացան ֆիլմին որպես Բեն Փերիշ և Էվան Ուոքեր[14]։ Լև Շրայբերը կխաղա ֆիլմի չարագործի դերը[16]։ Օգոստոսի 11-ին Մայկա Մոնրոն հաստատվեց Ռինգերի դերում։ Հաջորդ ամիսներին ֆիլմին միացան նաև Զաքարի Արթուրը, Թոնի Ռևոլորին, Ռոն Լիվինգստոնը, Մեգի Սիֆֆը և Տալիթա Բեյթմանը[15][17][18][19]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսեցին 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Ատլանտա, Ջորջիայում[23][24]։ Երեք ամիս անց, հունվարի 11-ին, Մակոն քաղաքի կենտրոնում ավտոբուսի կազմակերպված պայթյունը կանգնեցրեց ֆիլմի նկարահանումները Ջորջիայում, քանի որ այն չգնաց իրենց պլանավորածով։ Հրդեհը տարածվեց մինչև քաղաքի հյուսիս՝ Քոթթոն-Սթրիթ և աղյուսե տների վրա։ Արտադրող ընկերությունը լիովին վերականգնեց տված վնասները[25]։ 2015 թվականի հունվարի 17-ին նկարահանումները պաշտոնապես ավարտվեցին[26]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ֆիլմի երաժշտության կոմպոզիտորն է Հենրի Ջեքմանը[27]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Columbia Pictures-ը պրեմիերայի օրը պաշտոնապես նշանակել էր 2016 թվականի հունվարի 29-ին[28]։ Ապրիլի 30-ին նրանք փոխեցին ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը՝ 2016 թվականի հունվարի 15-ին[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2016/01/22/movies/review-the-aliens-are-coming-the-aliens-are-coming.html?partner=rss&emc=rss
  2. https://www.filmaffinity.com/en/film687430.html
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt2304933/
  4. http://www.cinema.de/film/die-5-welle,8004247.html
  5. http://www.moviepilot.de/movies/the-5th-wave
  6. Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.filmaffinity.com/es/film687430.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://www.bbfc.co.uk/releases/5th-wave-film
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 ČSFD (чеш.) — 2001.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://www.imdb.com/title/tt2304933/fullcredits
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.metacritic.com/movie/the-5th-wave
  12. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=204646.html
  13. 13,0 13,1 Marshall JoJo (ապրիլի 16, 2014)։ «Movies Քլոյե Գրեյս Մորեցը «Հինգերորդ Ալիքում» կսպանի այլմոլորակայինների»։ Entertainment Weekly։ Վերցված է ապրիլի 16, 2014 
  14. 14,0 14,1 14,2 McNary Dave (հունիսի 27, 2014)։ «Նիք Ռոբինսոնը և Ալեքս Ռոյը կմիանա Քլոյե Մորեցին «Հինգերորդ Սլիքում»»։ Variety։ Վերցված է հունիսի 28, 2014 
  15. 15,0 15,1 «Մայկա Մոնրոն կմիանա Քլոյե Գրեյսին և Նիք Ռոբինսոնին «Հինգերորդ Ալիքում»»։ The Wrap։ օգոստոսի 11, 2014։ Վերցված է օգոստոսի 15, 2014 
  16. 16,0 16,1 «Լիվ Շրեյբերը բանակցւոթյուններ է տանում, որպեսզի խաղա Քլոյե Մորեցի «Հինգերորդ Ալիքում» որպես բաղասական կերպար»։ The Wrap։ օգոստոսի 6, 2014։ Վերցված է օգոստոսի 15, 2014 
  17. 17,0 17,1 Ford Rebecca (սեպտեմբերի 15, 2014)։ ««Հինգերորդ Ալիքը» գտավ իր Սեմիին(Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է հոկտեմբերի 10, 2014 
  18. 18,0 18,1 Kroll Justin (սեպտեմբերի 30, 2014)։ ««Գրանդ Բուդապեշտ հյուրանոցի» դերասանը կխաղա Սոնիի «Հինգերորդ Ալիքում»»։ Variety։ Վերցված է հոկտեմբերի 1, 2014 
  19. 19,0 19,1 19,2 19,3 Ford Rebecca (հոկտեմբերի 21, 2014)։ ««Sons of Anarchy»-ի դերասան Մեգի Սիֆֆը, «Hart of Dixie»-ի դերասանուհին կմիանան «Հինգերորդ Ալիքին» 'Hart of Dixie' Actress Join 'The 5th Wave'»։ The Hollywood Reporter։ Վերցված է հոկտեմբերի 22, 2014 
  20. Vilkomerson, Sara (մայիսի 3, 2013)։ «Book Review: The 5th Wave»։ Entertainment Weekly։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  21. Dickey Josh (սեպտեմբերի 3, 2013)։ «J Blakeson Set to Direct Sony Young-Adult Sci-Fi Movie “The 5th Wave”»։ The Wrap։ Վերցված է փետրվարի 15, 2015 
  22. Kay Jeremy (ապրիլի 15, 2014)։ «Քլոյե Գրեյ Մորեցը այլմորակայինների մասին պատմոց դրամատիկ ֆիլմում»։ Screen Daily։ Screen International։ Վերցված է ապրիլի 16, 2014 
  23. Rae Johnson Alexa (հոկտեմբերի 19, 2014)։ «Քլոյե Գրեյս Մորեցը հագել է դպրոցական համազգեստ, քանի որ մասնակցում է գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումներին»։ Daily Mail։ Վերցված է հոկտեմբերի 20, 2014 
  24. Lesnick Silas (հոկտեմբերի 23, 2014)։ «Սկսվել են «Հինգերորդ Ալիքի» նկարահանումները՝ գլխավոր դերում Քլոյե Գրեյս Մորեցն է»։ ComingSoon.net։ Վերցված է հոկտեմբերի 24, 2014 
  25. http://www.macon.com/2015/01/11/3524656/movie-explosion-damages-downtown.html
  26. ««Հինեգերորդ Ալիքի» նկարահանումները վերջացել են, Քլոյե Մորեցը նկար է ներբեռնել համացանց գիտաֆանտաստիկ ֆիլմից»։ Fashion&Style։ հունվարի 17, 2015։ Վերցված է փետրվարի 13, 2015 
  27. «Հենրի Ջեքմանը որպես ֆիլմի կոմպոզիտոր»։ Film Music Reporter։ ապրիլի 16, 2015։ Վերցված է ապրիլի 17, 2015 
  28. Orange B. Alan (հուլիսի 14, 2014)։ ««Հինգերորդ ալիքի» գլխավոր դերում Քլոյե Գրեյս Մորեցն է, 2016-ի հունվարը՝ ֆիլմի պրեմիերան»։ MovieWeb։ Վերցված է հուլիսի 26, 2014 
  29. «#5րդԱլիքը գալիս է․․․ ավելի շուտ․ նայիր այն կինոթատրոններում 2016-ի հունվարի 15-ին։»։ Twitter։ ապրիլի 30, 2015։ Վերցված է մայիսի 1, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]