Հինգերորդ ալիքը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հինգերորդ ալիքը (այլ կիրառումներ)
Picto infobox book.png
Հինգերորդ ալիքը
The 5th Wave
Հեղինակ Ռիկ Յանսի
Տեսակ գիրք
Ժանր դեռահասական գրականություն, գիտական ֆանտաստիկա և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Էջեր 474
Հաջորդ Անվերջ ծով
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Penguin Group
Հրատարակման տարեթիվ մայիսի 8, 2013
ԳՄՍՀ 978-0-399-16241-1
Թվային տարբերակ 5novels.com կայքում
Կայք rickyancey.com կայքում

Հինգերորդ ալիք (անգլ.՝ The 5th Wave), 2013 թվականի պատանեկական գիտաֆանտաստիկ վեպ՝ գրված Ռիկ Յանսիի կողմից։ Այն եռերգության առաջին գիրքն է։ Քննադատները այն համեմատում են «Քաղցած խաղեր»ի և «Ճանապարհ»-ի[1] հետ և նշում, որ «այլմոլարակայինների հետ կլինի այն ինչ եղավ «Մթնշաղ»-ում վամպիրների հետ»[2]։ Sony Pictures-ը նկարահանել է գրքի համանուն ֆիլմը, որը լույս է տեսել 2016 թվականի հունվարի 16-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

16-ամյա Քեսսի Սալլիվանը փորձում է փրկվել աշխարհում, որը ավերվել է այլմոլորակայինների ներխուժման ալիքներից, որոնք ոչնչացրել են համարյա ողջ բնակչությանը և մարդկությանն ուղարկել Քարի դար։ Որպես աշխարհում միակ փրկվածը, նա մնում է լիովին միայնակ և սովորում չվստահել ոչ ոքի։ Պատմության ընթացքում Քեսսին փորձում է փրկել իր փոքր եղբայր՝ Սեմիին։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեսսի Սալլիվան, վեպի հերոսուհին։ Նա 16 տորեկան աղջիկ է, ունի կարճ, շեկ և գանգուր մազեր։ Դպրոցում նա շատ է հավանում Բեն Փերիշին՝ ֆուտբոլի թիմի խաղացողին։ Իր մայրը մահացել է երրորդ ալիքի ժամանակ՝ մահացու վարակից, իսկ հայրը սպանվել Գեներալ Վոշի կողմից, փրկվածների ճամբարում, որտեղ ապաստան էին գտել Սալլիվանները։ Սեմիին ուրիշ երեխաների հետ տանում են դպրոցական ավտոբուսով՝ զինվորական վարժեցնող ճամբար, «Հավեն ճամբար»։ Որոշ ժամանակ անց Քեսսիին կրակում է Խլարարը։ Նրան գտնում է Էվան Ուոքերը և այսպիսով սկսվում է նրանց հարաբերությունները։ Հետո Քեսսին բացահայտում է որ Էվանն է եղել այն Խլարարը, ով կրակել է իրեն։ Չնայած նրան, որ Քեսսին զգուշանում է նրանից, այնուամենայնից նրանց գնացին «Հավեն ճամբար», որտեղից փրկում են Սեմիին և Բենին։

Էվան Ուոքեր, մի տղա, ով ապրում էր Օհայո գյուղական վայրում իր ընտանիքի հետ։ Իր ընտանիքը և ընկերուհին սպանվել են երրորդ ալիքի ժամանակ։ Նա փրկում է Քեսսին իր կրակելուց հետո և տանում նրան իր տուն՝ ագարակ։ Էվանը շուտով ցույց է տալիս իր սերը Քեսսիի հանդեպ, սակայն նա բացահայտում է, որ Էվանը Խլարար է, ով կրակել էր իրեն և ամենևին էլ մարդ չէ։ Նա քեսսի հետ գնում է «Հավեն ճամբար» Քեսսին փրկելու, սակայն ճանապարհին վիրովորվում է։ Էվանն անհետանում է ճամբարում, սակայն կարողանում է դուրս բերել Քեսսին, Սեմին և Բենին։ Նրա ճակատագիրը չի բացվում մինչև երկրորդ գիրքը։ Նա նկարագրվում է, որ ունի շոկոլադի գույնի աչքեր ր շագանակագույն մազեր։

Բեն Փերիշ/Զոմբի, ֆուտբոլի հայտնի խաշացող, ով սովորում է Քեսսիի դպրոցում։ Այն ժամանակ, երբ Քեսսին սիրահարված էր Բենին, նա նույնիսկ չէր էլ նկատում նրան։ Երրորդ ալիքից հետո, Բենը վարակվում է, նրան գնտում է մի զինվոր և տանելով Հավեն ճամբար՝ «փրկում է» Բենին։ Այնտեղ նա դառնում է 53-րդ ջոկատի անդամ և ձեռք բերում Զոմբի մականունը։ Զոմիբն շուտով պարզում է, որ զինվորները այդքան էլ զինցորներ չեն, այլմոլորակայիններ են, որոնք թաքնվել են ծառայողական հագուստով։ Նա նույնպես փարձում է փրկվել Քեսսիի և Սեմիի հետ։ Հեղինակը նրան տվել է բարփր հասակ, բաց մաշկ և մուգ մազեր։

Սեմի Սալլվիան/Նագեց, Քեսսիի փոքր եղբայրը։ Նրան փրկվածների ապաստանից տանում են «Հավեն ճամբար», որտեզ նա դառնում է 53-րդ ջոկատի անդամ և նրան տրբում է Բնակտոր անունը՝ իր փոքրության համար։ Զոմբին դառնում է Սեմիի լավ ընկերերը, կարելի է ասել մեծ եղբայրը։ Սեմին վեպի վերջում փորձում է Քեսսիի և Զոմբիի հետ փրկվել։ Նա ունի խառը շագանակագույն մազեր և մեծ աչքեր, ինչպես փափուկ արջուկինն է։

Ռինգեր/Մարիկա, աղջիկ, ով միանում է 53-րդ ջոկատին փոքր ինչ ուշ, հանդիսանում է «դառնում է Դորոթի»-ի (խելագարվել է - գաղտնաբառ) սծեղծարար անդամ։ Նա ջոկատի լավագույն դիպուկահարն է և շատ լուռ՝ մինչև վախենալու աստիճան։ Նա և Զոմբին դառնում են ընկերներ և օգնում է նրան ավելի լավ կրակել։ Նա շատ լուրջ սպառնում է ջոկատի անդամներին, սակայն երբեմն լինում է հանգիստ։ Ռինգերը նիհար է, բարձրահասակ, շատ սպիտակ մաշկով և սև մազերով։ Նրա 3/4-ը ասիացի է։

Գեներալ Վոշ, զինվորների ղեկավարը։ Նա սադիստ է, դաժան և անզգացմունք։ Նա սկզբում ներկայանում է որպես հերոս փրկվածների ճամբարում, որտեղ ապաստան էին գտել Սալլիվանները։ Սակայն նա հետո իրեն ցույց է տալիս իրեն ճիշտ կողմից՝ սպանելով այնտեղի բոլոր փրկվածներին և ավերում ճամբարը։ Նա է Հավեն ճամբարի պատասխանատուն։ Վոշը նաև ծանոթանում է Քեսսիի և Ռինգերի հետ։

Դամբո, 53-րդ ջոկատի անդամ։ Իր անունը ստացել է մեծ ականջներ ունենալու պատճառով։ Չնայած, որ 12 տարեկան է, նա լավ բժիշկ է։

Բաժակ, 53-րդ ջոկատի անդամ։ Մինչ Նագեցի և Զանգի գալը, Բաժակը խմբում ամենափաքրն էր և միակ աղջիկը։

Տորթ, 53-րդ ջոկատի անդամ։ Գեր և լիքը տղա, ով երբեք չի խոսում, բայց լավ է զենքի հետ։ Մոտավորապես 8 տարեկան։

Ֆլինսթոուն, 53-րդ ջոկատի անդամ։ Դեռահաս տղա, թավ հոնքերով։ Մոտ 16 տարեկան։

Տանկ, 53-րդ ջոկատի անդամ։ Նա դառնում է «Դորոթի», այսինքն խելագարվում է։ Դամբոն և Զոմբին նրան գտնում են մեռած։

Քեննի/Ումպա, 53-րդ ջոկատի անդամ։ 9-8 տարեկան գեր մի տղա, թեք ատամներով։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի քննադատական կարծիքները շատ դրական են։ Դրանք եկան Publishers Weekly-ից և Kirkus-ից[3][4]։ Խմբագիրները նկատել են, որ կա մեծ հետաքրքրություն հանդիսատեսի կողմից, մաքրելով երիտասարդական և մեծահասակների համար նախատեսված գրականության միջև եղած սահմանները և դա չի կարող ընդհանրացնել մեկ ժանրում[1][5]։ Նյու Յորք Թայմսը այն համարել է 2013 թվականի լավագույն չափահաս-երիդասարդական գրքերից մեկը[6] իսկ ըստ Goodreads-ի 2013-ի լավագույն գիտաֆանտաստիկ գիրքը[7]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հինգերորք ալիքը» եռագրության առաջին մասն է։ Երկրորդ գիրքը՝ «Անվերջ ծովը» դուրս է եկել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին[8]։ Երրորդ գիրքը՝ «Վերջին աստղը» լույս է տեսել 2016-ի մայիսի 24-ին[9]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sony Pictures-ը պատրաստել է գրքի էկրանավորումը՝ Գրահամ Քինգի և Թոբի Մագուայրի հետ, որոնք ֆիլմի պրոդյուսերներն են[1]։ 2014 թվականի ապրիլի 15-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Քլոյե Գրեյս Մորեցը կխաղա Քեսսի Սալլիվանի դերում, Ջեյ Բլեյքսոնը կնկարահանի Սյուզաննա Հրանտի գրած սցենարով[10][11]։ Նիք Ռոբինսոնը և Ալեքս Ռոյը միացան ֆիլմին որպես Բեն Փերիշ և Էվան Ուոքեր[12]։ Լև Շրայբերը դարձավ ֆիլմի չարագործը, իսկ Մայկա Մոնրոն միացավ որպես Ռինգեր։ Ֆիլմը մեծ էկրանին կբարձրանա 2016 թվականի հունվարի 15-ին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Vilkomerson, Sara (մայիսի 3, 2013)։ «Գրքի կարծիքները․ «Հինգերորդ Ալիք»»։ Entertainment Weekly։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  2. Truitt, Brian (մայիսի 6, 2013)։ «Մթնշազի -ամանակը Ռիկ Յանսիի «Հիգերորդ Ալիքում»»։ USA Today։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  3. «Հինգերորդ Ալիքը»։ Publishers Weekly։ փետրվարի 25, 2013։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  4. «Հինգերորդ Ալիքը»։ Kirkus Reviews։ ապրիլի 1, 2013։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  5. Cronin, Justin (մայիսի 9, 2013)։ «Երբ նավը գալիս է»։ The New York Times։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  6. Schulten, Katherine (դեկտեմբերի 4, 2013)։ «Ո՞րն բանն է, որ այս տարի կարդացել, նայել, լսել կամ խաղացել ես։»։ The New York Times։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  7. «2013-ի լավագույն չափահաս-երիտասարդ ֆանտաստիկ գրքերի ցանկը»։ Goodreads։ Վերցված է դեկտեմբերի 5, 2013 
  8. Brissey Breia (սեպտեմբերի 4, 2014)։ ««Անվերջ Ծովը»: Նայիր Ռիկ Յանսիի «Հինգերորդ Ալիքի» շարունակության թրեյլերը»։ Entertainment Weekly։ Վերցված է փետրվարի 4, 2015 
  9. «Ռիկ Յանսիի «Վերջին Աստղը»»։ Amazon.com։ Վերցված է մայիսի 5, 2015 
  10. Marshall JoJo (ապրիլի 16, 2014)։ «Քլոյե Մորեցը Հինգերորդ Ալիքում կսպանի այլմոլորակայինների»։ Entertainment Weekly։ Վերցված է ապրիլի 16, 2014 
  11. Kay Jeremy (ապրիլի 15, 2014)։ «Քլոյե Գրեյսը երիտասարդական դրամատիկ գիտաֆանտաստիկայում»։ Screen Daily։ Screen International։ Վերցված է ապրիլի 16, 2014 
  12. McNary Dave (հունիսի 27, 2014)։ «Նիք Ռոբինսոնը և Ալեքս Ռոյը կմիանան «Հինգերորդ Ալիքին»»։ Variety։ Վերցված է հունիսի 28, 2014 
  13. «#5րդԱլիքը գալիս է․․․ ավելի շուտ․ նայիր այն կինոթատրոններում 2016-ի հունվարի 15-ին։»։ Twitter։ ապրիլի 30, 2015։ Վերցված է մայիսի 1, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]