Գիտաֆանտաստիկ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գիտաֆանտաստիկ գրականություն, գեղարվեստական գրականության տեսակ, որտեղ գեղարվեստական մտահղացումը հենվում է գիտական որևէ վարկածի վրա՝ տեղ տալով երևակայությանը, ապագայի կռահումներին։ Գիտաֆանտաստիկ գրականության սկզբնավորողը համարվում է Ֆ․ Բեկոնը։ 17-18-րդ դարերին Երևան եկան միջմոլորակային ճանապարհորդությունների մասին վեպեր և ապագայի մասին պատմվածքներ։ 19-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան նշանավոր ներկայացացիչը ժ․ Վեռնն է՝ իր «Արտասովոր ճանապարհորդություններ» ընդհանուր խորագրի տակ ամփոփված վեպերով։ Գիտաֆանտաստիկ գրականությանյան հայտնի հեղինակներից են Կ․ Լասվիցը, Բ․ Քելերմանը, Կ․ Գոյլը, Տ․ Ուելսը և ուրիշներ։ 19-րդ դարի ռուս գրականության մեջ գիտաֆանտաստիկ գրականությանյան նմուշներից է Վ․ Օդոևսկու «4338 թվականը» ստեղծագործությունը։ 20-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան ականավոր ներկայացուցիչներ են Ս․ Լեմը, Ա․ Ազիմովը, Ռ․ Բրեդբերին, Քոբո Աբեն։ Գիտաֆանտաստիկ երկերով հարուստ է նաև խորհրդային գրականությունը (Վ․ Օբրուչև, Ա․ Տոլստոյ, Ա․ Բելյաև, Ս․ Բելյաև, Գ․ Ադամով և ուրիշներ)։ Հայ խորհրդային գրականության մեջ այս ժանրով են ստևղծագործում Ա․ Շայբոնը, Կ․ Սիմոնյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 80 CC-BY-SA-icon-80x15.png