Անվերջ ծով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվերջ Ծով The Infinite Sea | |
---|---|
Հեղինակ | Ռիկ Յանսի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Գիտաֆանտաստիկ պատանեկական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | Սեպտեմբերի 16 2014 |
Էջեր | 320 |
Շարք | The 5th Wave? |
Նախորդ | Հինգերորդ ալիքը |
Հաջորդ | Վերջին աստղը |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Penguin Group |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 16, 2014 |
Թվային տարբերակ | 5novels.com/fiction/u4719.html |
Կայք | the5thwaveiscoming.com(անգլ.) |
Անվերջ Ծովը (անգլ.՝ The Infinite Sea) Ռիկ Յանսիի եռագրության երկրորդ մասն է։ Այն լույս է տեսել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլմոլորակայիններին պետք է նոր տուն։ Երկիր մոլորակը շատ է համապատասխանում, բայց ինչպե՞ս վերացնել մարդկանց։
Էլեկտրականության անջատումը, ջրհեղեղը, վարակը, խլարարերը։ Ինչի՞ համար էին այս դժվար ժամանակաշրջանները, մի՞ թե չէր կարելի հարցը լուծել մեկ երկնաքարի հարվածով։
Քեսսին և իր ընկերները դիմադրել են բոլոր մահացու «ալիքներին»։ Նրանք շատ բան են կորցրել, սակայն շատ բան են հասկացել։ Նույնիսկ համարյա գուշակել են հակառակորդի խաղաոճը՝ որպեսզի սպանեն բազմամիլիոնավոր մարդկությանը, նախ պետք է նրանց միջից վերացնել մարդկային հոգին։
Եռագրության այս մասում, կարծես գլխավոր հերոսները երկուսն են՝ Քեսսին և Ռինգերը։ Գիրքը լիովին առաջին մասի շարունակությունն է, որտեղ նկարագրվում է, թե ինչ է լինում վերջին դեպքերից անմիջապես հետո։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ գրքում, մեզ են միանում ևս երկու հերաներ։
- Գրեյս - Կիսամարդ-կիսաայլմոլորակային, ինչպես Էվան Ուոքերը։ Նրանք հին ծանոթներ են, սակայն Գրեյսը իմանալով, որ Էվանն է խանգարել Գեներալ Վոշին սպանելու Քեսսիին և իր ընկերներին, իմանում է նրանց տեղը և գալիս առաջադրանքը ավարտին հասցնելու։ Հեղինակը նրան նկարագրում է, որպես շատ գեղեցիկ, բարձրահասակ, շեկ մազերով, կապույտ աչքերով և բաց մաշկով։ Ունի սկանդինավյան աղջկա տեսք։
- Ածելի - Նա լինում է Ռինգերի խնամակալը՝ այլմոլորակայինների նավում։ Նրանց միջև սիրային կապ է ստեղծվում։