Ռոն Լիվինգստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոն Լիվինգստոն
Ծնվել էհունիսի 5, 1967(1967-06-05)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրՍիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Trumbull College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան
Ամուսին(ներ)Ռոզմարի ԴեՈւիթ

Ռոնալդ «Ռոն» Ժոզեֆ Լիվինգստոն (անգլ.՝ Ronald Joseph Livingston, հունիսի 5, 1967(1967-06-05)[1][2], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Գրասենյակային տարածք» և «Եղբայրների բանդա» ֆիլմերից, որոնք համարվում են նրա երկու լավագույն աշխատանքները։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոն Լիվինգստոնը ծնվել է Սիդար Ռեփիդս քաղաքում։ Նա Լյութերական քահանա Լինդայի (ծնվ․ Ռինաս) և ավիացիոն (օդատիեզերային) ինժեներ Քարթ Լիվինգստոնի որդին է։ Նրա կրտսեր եղբայրը նույնպես դերասան է, քույրը՝ Ջենիֆեր Լիվինգստոնը և իր կնոջ եղբայրը՝ Մայք Թոմսոնը «WKBT-DT» հեռուստաալիքի Վիսկոնսկի նահանգի Լա Քրոս քաղաքի հեռուստատեսային լրատվության անհատականություններ են։ Ավարտել է Այովա նահանգի Մարիոն քաղաքի դպրոցը, հաճախել է Եյլի համալսարանը, արվեստի ոլորտում հասել բակալավրի աստիճանի։ Լիվինգստոնը իր առաջին թատերաան փորձը կատարել է Սիդար Ռեփիդսի թատրոնում, որտեղ նրան ընդգրկել են դպրոցական մի միջոցառման ժամանակ նրա ելույթը տեսնելուց հետո։ Լիվինգստոնը տեղափոխվել է Չիկագո և ընդգրկվել տեղի թատրոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լվինգստոնն առաջինանգամ նկարահանվել է «Անկեղծ զրույց» ֆիլմում 1992թ․, նրա խաղընկերն է եղել Դոլլի Փարթոնը։ Տեղափոխվել է Լոս Անջելես և նկարահանվել «Some Folks Call It a Sling Blade» և «Ցածր կյանք» ֆիլմերում։ 1996թ․ նկարահանվել է «Ըմպողը» ֆիլմում։ Պիտեր Գիբոնս դերով նկարահանվել է Մայք Ջադջի հեղինակած «Գրասենյակային տարածք» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ջենիֆեր Էնիսթոնը։ Նկարահանվել է նաև HBO հեռուստաալքի Եղբայրների բանդա մինիսերիալում մարմնավորելով Լեվիզ Նեքսոնին, ով Դանի Ուոլբերգի և Դեյմիան Լեվիզի հակառակորդն է։ Շարունակելով խաղալ գեղեցիկ տղաների կերպարներ, նա մարմնավորել է հոլիվուդյան գործակալի «Ադապտացիա» ֆիլմում (2002թ․), հայտնի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինի «Կալանատուն» ֆիլմում նա մարմնավորել է խաղատան տիրոջ կարպարը (2003թ․), կերտել է ուսուցիչների կերպարներ «Ձմեռային արևադարձ» և «Գեղեցիկ համոզմունք» ֆիլմերում (երկուսն էլ 2005թ․)։ Նա նաև նկարահանվել է կատակերգու գրող Ջեք Բերգերի կերպարում «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի 5-րդ և 6-րդ եթերաշրջաններում և Հաուս (հեռուստասերիալ) «Լինել թե չլինել» էպիզոդում։ 2006 թվականին նկարահանվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի Մեթ Ֆլեներիի դերում Fox Broadcasting Company հեռուստաընկերության կողմից հեռարձակված «Հակասություններ» հեռուստասերիալում։ 2007 թվականի ամռանը Լիվինգստոնը հայտնվեց բրոդվեյյան բեմում պրոդյուսեր, ռեժիսոր Նեյլ Լաբութի «Մի մութ-մութ տան մեջ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ թողարկված «MCC Theater» կինոընկերության կողմից, որտեղ նրա խաղընկերներն էին Ֆրեդեդերիկ Ուելլերը և Լուիզա Կրաուզեն։ Ցուցադրությունը տևեց մայիսից հուլիս ամիսների Նյու Յորքի «Լյուսի Լորտել թատրոն»ում։ 2007 թվականի նոյեմբերին խաղացել է վիետնամուհու թրաֆիքինգի մասին պատմող «Հոլլի» ֆիլմում, որի իրադարձությունները տեղի էին ունենում Կամբոջայում։ 2009թ․ նա մարնմավորել է բորտմեխանիկ Մադուքս Դեններին «Ընդդեմ ձգողականության» հեռուստասերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին եթերաշրջանից հետո[3]։ 2010 թվականին նկարահանվել է Ջեյ Ռոուչի հեղինակած «Հիմարների ճաշը» կատակերգական ֆիլմում[4]։ 2013 թվականի փետրվանի 23-ին «Entertainment Weekly» ամսագիրը հաստատեց, որ նա նկարահանվելու է HBO հեռուստաալիքի «Գաղտնի կայսրություն» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում[5]։ 2013 թվականին Լիվինգստոնը նկարահանվել է «Խմող ընկերները» կատակերգական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են Օլիվիա Ուայլդը, Ջեյք Ջոնսոնը և Աննա Քենդրիկը։ Քննադատների կողմից «Խմող ընկերները» հեռուստասերիալը քննադատների կողիմից արժանացել է դրական կարծիքների[6]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվինգստոնի և «Հակասություններ»-ի աստղ Ռոզմարի դե Ուիթի միջև հարաբերությունները սկեսել են հեռուստասերիալի հետ կապված մի քանի հանդիպումներից հետո[7]։ Երեք տարի հետո՝ 2009թ․ նոյեմբերի 2-ին Սան Ֆրանցիսկոյում նրանք ամուսնանում են։ Նա նախկինում նշանված է եղել դերասանուհի Լիզա Շերիդանի հետ[8]։ 2013թ․ մայիսին Լիվինգստոնը և իր կինը հայտարարել են, որ որդեգրել են մի աղջիկ՝ Գրեյսի Ջեյմս Լիվինգստոնը, ով ծնվել է 2013թ․ ապրիլի 29-ին[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1992 Անկեղծ զրույց Զինվոր
1994 Some Folks Call It a Sling Blade Կարճամետրաժ ֆիլմ
1995 Ցածր կյանք Չադ
1996 Ըմպողը Ռոբ
1997 Հեքիաթներ խարույկի շուրջ Ռիք/RV վարորդ Հատվածներ՝ «Մեղրամիսը» և «Խարույկը»
1997 Փոքրիկ ժամերը Ռիք/RV վարորդ
1999 Դիլ Սքալիոն Փիթեր Գիբոնս
1999 Գրասենյակային տարածք Ռիք/RV վարորդ
1999 Մեծ պղնձե օղակը Շելդոն Բաքլ
1999 Երկու Նինաները Մարթի Սաքս
1999 Կրկաոցներ մարմնին Թրենթ
2000 Ռիթմ Ալլեն Գինզբերգ
2000 Հրեշտակների բամբասանքը Քեռի Չարլի
2002 Գնելով կով Թայլեր Քարթեր Բիլոուզ
2002 Ադապտացիա Մարթի Բոուեն
2003 Ծովահեններ Կարճամետրաժ ֆիլմ
2003 Կալանատուն Լարի Սոկոլով
2003 Մրջյունների թագավորը Էրիկ Գաթլի
2004 Փոքրիկ սև գիրք Միստր Բրիքեր
2005 Ձմեռային արևադարձ Դերեկ
2005 Հաճելի հետապնդում Միստր Անդերսոն
2005 Կյանքի մարզիչը Ռոն
2006 Կյանքի պատահարներ Բեն Դրիմանովսկի Կարճամետրաժ ֆիլմ
2006 Խորհրդավոր հարազատները Ռիչարդ Քլեյթոն
2006 Հոլի Պատրիկ
2007 Երաժշտության ընթացքում Ռիչարդ Փիմենթլ
2008 Ամերիկացի անտածը Ջոնի
2008 The Spleenectomy Բժիշկ Բենիսթեր կարճամետրաժ ֆիլմ
2008 ՄաքՔարթնեի գեները Ռուդոլֆ
2009 Ժամանակի մեջ ճամփորդողի կինը Գոմես
2010 Փաստաբանները Ռայդեր Կարճամետրաժ ֆիլմ
2010 Հիմարների ճաշը Քալդուել
2010 Հեռավորության վրա Ուիլ
2011 Արձակուրդ Բժիշկ Լիբերման
2011 10 տարի Պաուլ
2012 Երկրի թագուհիները Ռենս ՄաքՔոյ
2012 Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը Ֆրանկլին Քրադսթաֆ
2013 Նեղացկոտը Ադրիան
2013 Խմող ընկերները Քրիս
2013 Գեղեցիկը Չարլզ
2013 Անեծքը Ռոջեր Պերոն
2013 Սայդքիք Կապիտան հրաշք Կարճամետրաժ ֆիլմ
2013 Տափաստանային շրջան Ջեյմս Հոսթի
2014 Երջանկության ամրոցը Ռիչարդ
2015 Ջեյմս Ուայթ Բեն
2015 Ֆրեզնոյին կապվածը Էդուին
2015 Արձակուրդներ Էթն
2015 Փորել կրակի համար Բոբ
2016 Հինգերորդ ալիքը Օլիվեր Սոլիվեն
2017 Թալի Դրյու Մորոն Հետարտադրական

Հեռուտատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1995 Զինվորաիրավաբանական ծառայություն Դեյվիդ Անդերսոն (մարմնավորող) էպիզոդ՝ «Կեռ սուր»
1996 Townies Ռայան 2 էպիզոդ
1997 Ժամանակի կծիկ Էլիոթ Նես էպիզոդ՝ «Հասարակության թշնամին»
1997 Խաղացողներ Ջորդան էպիզոդ՝ «Հակաօրենք»
1998 Սա է կյանքը Մեթչ հիմնական դեր, 5 էպիզոդ
2000 Հետո եկար դու Մաքս էպիզոդ՝ «Հետո եկավ զարմիկ Էյդնը»
2001 Եղբայրների բանդա Լևիզ Նեքսոն Մինիսերիա (10 էպիզոդ), Ոսկե Գլոբուս մրցանակը լավագույն դերասանի համար-սերիա, մինիսերիա կամ հեռուստաֆիլմ
2001-2002 Պրակտիկա Ալան Լոու ՀԻմնական դեր (եթերաշրջան 6), 8 էպիզոդ
2002-2003 Սեքսը մեծ քաղաքում Ջեք Բերգեր 8 էպիզոդ
2003 44 րոպե։ Կրակոց հյուսիսային Հոլիվուդում Դանի Անդերսոն ֆիլմ
2005-2007 Ամերիկյան հայրիկ Բոբ Մեմրի (ձայն) 3 էպիզոդ
2005 Հաուս Բժիշկ Սեբաստիան Չարլզ էպիզոդ՝ «Լինել թե չլինել»
2006 Զենքի եղբայրները։ 502-ի չպատմված պատմությունը Նա ինքը Պատմիչ՝ Պատմության աղբյուրները (փաստագրական)
2006 Գրիֆինների ընտանիքը Վիդեո կազմակերպության գործակալ էպիզոդ «Սթուի Բ․ Գուդ»
2006 Մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ Հաուարդ Ֆորնոյ էպիզոդ՝ «Ամբողջ խառնաշփոթի ավարտը»
2006-2007 Հակասություններ Մեթ Ֆլեների Հիմնական դեր (18 էպիզոդ)
2009 Ընդդեմ ձգողականության Մադուքս Դոներ Հիմնական դեր (13 էպիզոդ)
2009 Երկրորդ Համաշխարհային պատերազմ՝ HD Չարլզ Շեֆեր (ձայն) 5 էպիզոդ
2010 Երկրորդ Համաշխարհային պատերազմ․ կորած ֆիլմեր Չարլզ Շեֆեր (ձայն)
2012 Փոփոխություն խաղում Մարկ Ուալեյս ֆիլմ
2013 Գաղտնի կայսրություն Ռոյ Ֆիլիպս ՀԻմնական դեր (եթերաշրջան 4) 6 էպիզոդ
2015 Մենք ատում ենք Փոլ Ռիվեյրային Փոլ Ռիվեյրա
2015 Սրբերը և անծանոթները Ջոն Քարվեր մինիսերիա
2016 Որոնման փարթի Քեիթ 4 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141289252 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. «Set visits reveal ghosts of Defying Gravity set destruction». TVSquad. հոկտեմբերի 22, 2009թ․. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Ճաշ Ռոն Լիվինգստոնի համար». Variety. հոկտեմբերի 25, 2009թ․.
  5. «Ռոն Լիվինգստոնը նկարահանվելու է 'Boardwalk Empire' հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում (EW.com)». Insidetv.ew.com. փետրվարի 26, 2013թ․. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «Խմող ընկերները». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Ռոզմարի դե Ուիթ։ Նորություններ». People.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է սեպտեմբերի 3, 2010թ․-ին.
  8. «Celeb Spotlight: Ron Livingston – Ron Livingston». People.com. 2006 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «Ռոն Լիվինգստոնը և Ռոզմարի դե Ուիթը ունեն աղջիկ՝ Գրեյսի Ջեյմսը» Արխիվացված 2013-06-08 Wayback Machine մայիսի 23, 2013թ․ People Magazine Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Լիվինգստոն» հոդվածին։