Վինի Թուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինի Թուխ
Տեսակգրական հերոս և fictional stuffed toy?
ՀեղինակԱլան Ալեքսանդր Միլն
Ներկայացված էՎինի Թուխ, Թուխի անտառեզրի տունը, Վինի Թուխ, Վինի Թուխը հյուր է գնում, Վինի Թուխը և զբաղված օրը և Գրքեր Վինի Թուխի մասին
Սեռարական
Բնակության վայրՀարյուր հեկտարանոց անտառ
Հրարած տիեզերքիցՎինի Թուխի տիեզերք
 Winnie The Pooh Վիքիպահեստում

Վինի Թուխ (անգլ.՝ Winnie-the-Pooh), արջուկ, Ալան Ալեքսանդր Միլնի մի շարք ստեղծագործությունների հերոս (հեղինակի այդ ստեղծագործությունները միասնական անվանում չունեն, հաճախ առաջին գրքի անունով կոչվում են Վինի Թուխ), որ հայտնի է գրեթե ողջ աշխարհում և համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը։

Կերպարի առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինի արջուկի քանդակը Վինիպեգի կենդանաբանական այգում

Ալան Ալեքսանդր Միլնը հաճախ էր իր ստեղծագործությունների հերոսներին անվանում իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի իրական խաղալիքների անուններով։ Վիննի Թուխի անունն էլ բացառություն չէ. Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքն էլ կոչվել էր 1920-ական թվականներին Լոնդոնի կենդանաբանական այգում պահվող Վիննիպեգ (Վիննի) արջի անունով։

Վիննիպեգ արջը՝ որպես Կանադական բանակի անասնաբուժական կորպուսի կենդանի թալիսման, Լոնդոն էր բերվել Կանադայից՝ Վիննիպեգ քաղաքից։ Փոքրիկ արջուկը «Ֆորտ Գարի Հորս» հեծյալ գնդում հայտնվել էր 1914 թվականի օգոստոսի 14-ին. կանադացի մի որսորդից արջի քոթոթին 20 դոլարով գնել էր գնդի 27-ամյա անասնաբույժ լեյտենանտ Հարրի Կոլբորնը, ով էլ հետագայում խնամում էր նրան։ Նույն տարվա հոկտեմբերի արջուկը գնդի հետ տեղափոխվեց Լոնդոն։ Քանի որ գունդը, մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմին, ստիպված էր մեկնել Ֆրանսիա, որոշվեց արջուկին մինչև պատերազմի ավարտը թողնել Լոնդոնի կենդանաբանական այգում։ Լոնդոնցիներն շատ սիրեցին արջուկին, կանադացիներն էլ համաձայնեցին պատերազմից հետո էլ նրան թողնել Լոնդոնում[1]։

1924 թ. Ալան Միլն իր 4 տարեկան որդուն առաջին անգամ տարավ կենդանաբանական այգի, որտեղ նա ընկերացավ Վիննի արջի հետ։ Դրանից երեք տարի առաջ նա որդու առաջին ծննդյան օրը նրան նվիրել էր «Ալֆա Ֆարնել» ֆիրմայի արտադրության փափուկ խաղալիք (արջուկ), որն էլ ստացավ Վիննի անունը։ Հետագայում խաղալիք Վիննին գրեթե անբաժան էր Քրիստոֆերից. «յուրաքանչյուր երեխա ունի սիրելի խաղալիք, դա հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր ընտանիքի միակ երեխան են»[2]։

1981 թվականի սեպտեմբերին 61-ամյա Քրիստոֆեր Ռոբին Միլնը Լոնդոնի կենդանաբանական այգում տեղադրեց Վիննի արջի արձանը (քանդակագործ՝ Լորն Մակկին)։ 1999 թվականին «Ֆորտ Գարի Հորս» գնդի հեծյալները նույն այգում տեղադրեցին լեյտենանտ Հարրի Կոլբորնի ու Վիննիի քանդակը, որի կրկնօրինակը հետագայում տեղադրեցին նաև Վիննիպեգի կենդանաբանական այգում։

Միլնի շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր և պատկերազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիննի Թուխը Միլնի երկու արձակ գրքերի գլխավոր հերոսն է։

  • Winnie-the-Pooh (առաջին գլուխը հրապարակվել է London Evening News թերթի՝ նախածննդյան՝ 1925 թվականի դեկտեմբերի 24-ի համարում, վեցերորդը՝ Royal Magazine-ի՝ 1926 թվականի օգոստոսյան համարում։ Առաջին ամբողջական տարբերակը լույս է տեսել 1926 հոկտեմբերի 14-ին լոնդոնյան Methuem & Co հրատարակչությունում)։
  • The House at Pooh Corner (Տունը Թուխի անտառեզրին), 1928 թ․։

Երկու գրքերն էլ նվիրված են «Նրան»՝ Միլնի կնոջը և Քրիստոֆեր Ռոբինի մորը՝ Դաֆն Սելենկուրին. այս հասցեագրումները նշված են բանաստեղծություններում։ Բացի դրանից, Միլնի մանկական բանաստեղծությունների երկու հավաքածուներում էլ, When We Wre Very Young (Երբ մենք շատ երիտասարդ էինք, 1924) և Now We Are Six (Այժմ մենք վեց տարեկան ենք, 1927) կան մի քանի բանաստեղծություններ Վիննի Թուխի մասին, չնայած որ դրանցից առաջինում այն չի կրում այդ անունը։ Այդ գրքերից առաջինին, որն առավել շուտ է լույս տեսել, քան երգիծական Winnie-the-Pooh-ը, Միլնը նախաբանում վերագրում է «մեկ այլ գիրք Քրիստոֆեր Ռոբինի մասին» անվանումը[3]։

Այս բոլոր չորս գրքերը պատկերազարդված են Էռնեստ Շեփարդի կողմից, ով «Փանչ» ամսագրի ծաղրանկարիչն էր․ այստեղ նա աշխատել է Միլնի և Առաջին համաշխարհայինի՝ իր մարտական ընկեր Միլնի հետ։ Գրաֆիկական պատկերազարդումները սերտորեն կապված են պատմողականության ներքին տրամաբանության հետ և մեծապես լրացնում են տեքստը։ Օրինակ, տեքստում չի նշվում, որ հերոսներից մեկը (Heffalump-ը) նման է փղի[3]։ Շեպարդին հաճախ անվանում են գրքի համահեղինակ[4]։ Երբեմն Շեպարդի նկարազարդումները համապատասխանում են էջի վրա ներկայացված տեքստին[4]։ Նկարչի ստեղծած տղայի կերպարը, այն է՝ թեթև բլուզով և կարճ տաբատով Քրիստոֆեր Ռոբին, մտել է նորաձևություն[5]։

Թուխի մասին գրքերի չտեսնված հաջողության ալիքի տակ ստեղծվեց մի ամբողջ գրադարան՝ «Պատմություններ Քրիստոֆեր Ռոբինի մասին», «Ընթերացնության գիրք Քրիստոֆեր Ռոբինի մասին», «Պատմություններ Քրիստոֆեր Ռոբինի ծննդյանն ընդառաջ», «Քրիստոֆեր Ռոբինի այբբենարանը» և պատկերազարդ գրքերի շարք, չնայած, որ սրանք նոր ասելիք իրենց մեջ չէին պարունակում, այլ միայն վերաներկայացնում էին նախորդները[6]։

Պատմվածքների/գլուխների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վինի Թուխ»-ն իրենից ներկայացնում է երկերգություն, բայց Միլնի երկու գրքերից ամեն մեկը բաժանվում է տասը պատմվածքների (stories)՝ ինքնուրույն սյուժեներով, որոնք կարելի է ընթերցել, էկրանավորել իրարից անկախ։ Որոշ թարգմանություններում երկու մասի բաժանումը չի պահպանվում, մյուսներում չի թարգմանվել երկրորդը («Տունը Թուխյան անտառեզրում»)։ Երբեմն առաջին ու երկրորդ գրքերը կատարում են տարբեր թարգմանիչներ։ Այսպիսին է գերմանական Վինի Թուխի տարօրինակ ճակատագիրը՝ առաջին գիրքը լույս տեսավ գերմաներեն թարգմանությամբ 1928 թվականին իսկ երկրորդը՝ միայն 1954 թվականին. այս ժամանակահատվածում տեղի ունեցան գերմանական պատմության մի քանի ողբերգական դրվագներ։ Ստորև տրված է Բորիս Զահոդերի կողմից կատարված համապատասխան գլուխների թարգմանությունը։

  • Գիրք առաջին - Winnie-the-Pooh
  1. We Are Introduced to Winnie-the-Pooh and Some Bees and the Stories Begin (․․․Որտեղ մենք ծանոթանում ենք Վինի-Թուխի և մի քանի մեղուների հետ)
  2. Pooh Goes Visiting and Gets Into a Tight Place (․․․Որտեղ Վինի-Թուխը հյուր է գնում և ընկնում անելանելի վիճակի մեջ)
  3. Pooh and Piglet Go Hunting and Nearly Catch a Woozle (․․․Որտեղ Թուխը և Դնչիկը որսի են դուրս գալիս և քիչ է մնում բռնեն Բոբոյին)
  4. Eeyore Loses A Tail and Pooh Finds One (․․․Որտեղ Իա-Իան կորցնում է պոչը, իսկ Թուխը գտնում է)
  5. Piglet Meets a Heffalump (․․․Որտեղ Դնչիկը հանդիպում է Փղաձիուն)
  6. Eeyore Has A Birthday And Gets Two Presents (․․․Որտեղ Իա-Իան նշում է իր ծննդյան օրը, իսկ Դնչիկը քիչ է մնում Լուսին թռչի)
  7. Kanga And Baby Roo Come To The Forest And Piglet Has A Bath (․․․Որտեղ անտառում հայտնվում են Կենգուն եւ Ճստիկ Ռուն, իսկ Դնչիկը լոգանք է ընդունում)
  8. Christopher Robin Leads An Expotition To The North Pole (․․․Որտեղ Քրիստոֆեր Ռոբինն արշավ է կազմակերպում դեպի Հյուսիսային Բևեռ)
  9. Piglet Is Entirely Surrounded By Water (․․․Որտեղ Դնչիկը ամբողջությամբ շրջապատված է ջրով)
  10. Christopher Robin Gives Pooh A Party and We Say Goodbye (․․․Որտեղ Քրիստոֆեր Ռոբինը Վինի Թուխի համար երեկույթ է պատրաստում և մենք բաժանվում ենք նրանցից)
  • Երկրորդ գիրք — Տունը Թուխյան անտառեզրում
  1. A House Is Built At Pooh Corner For Eeyore (․․․Որտեղ Թուխի սոճուտում տուն են կառուցում Իա-Իայի համար)
  2. Tigger Comes to the Forest and Has Breakfast (․․․Որտեղ անտառ է գալիս Վագրը և նախաճաշում է)
  3. A Search is Organdized, and Piglet Nearly Meets the Heffalump Again (Փնտրտուք է կազմակերպվում, ու Դնչիկը նորից գրեթե հանդիպում է Բծավոր Շուտովգամին)
  4. It Is Shown That Tiggers Don’t Climb Trees (․․․Որտեղ պարզվում է, որ Վագրերը ծառ մագլցել չգիտեն)
  5. Rabbit Has a Busy Day, and We Learn What Christopher Robin Does in the Mornings (․․․Որտեղ Ճագարը խիստ զբաղված է, և մենք առաջին անգամ հանդիպում ենք Բծավոր Շուտովգամին)
  6. Pooh Invents a New Game and Eeyore Joins In (․․․Որտեղ Վինի-Թուխը նոր խաղ է հնարում, իսկ Իան մասնակցում է խաղին)
  7. Tigger Is Unbounced (․․․Որտեղ հնազանդեցնում են Վագրին)
  8. Piglet Does a Very Grand Thing (․․․Որտեղ Դնչիկը մեծ սխրանք է գործում)
  9. Eeyore Finds the Wolery and Owl Moves Into It (․․․Որտեղ Իա-Իան բուանոց է գտնում և Բուն տեղափոխվում է)
  10. Christopher Robin and Pooh Come to an Enchanted Place, and We Leave Them There (․․․Որտեղ կախարդված վայրում մենք բաժանվում ենք Վինի-Թուխից և Քրիստոֆեր Ռոբինից)

Ստեղծագործության աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուխի մասին գրքերի գործողությունը տեղի է ունենում 500 ակրանոց Էշդաուն անտառում՝ 1925 թվականին Անգլիայի Արևելյան Սուսեքսում Միլների գնած Քոչփֆորդ ֆերմայի հարևանությամբ, որը գրքում ներկայանում է որպես Հարյուրաքրանոց անտառ (անգլ.՝ The Hundred Acre Wood)։ Իրական են նաև Վեց սոճիներն ու առվակը, որի մոտ գտան Հյուսիսային Բևեռը, ինչպես նաև տեքստում հիշատակվող բուսականությունը, որի մեջ է մտնում փշոտ կռնին (անգլ.՝ gorse-bush), ուր ընկնում է Թուխը[2]։ Փոքրիկ Քրիստոֆերը սիրում էր մտնել ծառերի փչակներ ու այնտեղ խաղալ Թուխի հետ, դրա համար շատ կերպարներ ապրում են փչակներում, ու գործողության մեծ մասը տեղի է ունենում այդպիսի տնակներում կամ ծառերի ճյուղերին[2]։

«Վինի Թուխ»-ի գործողությունը սկիզբ է առնում միաժամանակ երեք պլաներով՝ մանկական սենյակում խաղալիքների աշխարհ, կենդանիների աշխարհը «իրենց տարածքում» Հարյուրաքրանոց անտառում ու կերպարների աշխարհը որդուն հոր պատմածներում (սա առավել ստույգ է ցույց տրվում ամենասկզբում)[4]։ Հետագայում պատմասացն անհայտանում է պատմությունից, ու հեքիաթային աշխարհն սկսում է ինքնուրույն գոյատևել՝ զարգանալով գլխից գլուխ[6]։ Երևում է «Վինի Թուխի» կերպարների ու աշխարհի նմանությունը դասական անտիկ ու միջնադարյան էպոսի հետ[6]։ Կերպարների հուսադրող էպիկական նախաձեռնությունները (ճանապարհորդություններ, սխրանքներ, որս, խաղեր) դառնում են զավեշտապես անարժեք, այն ժամանակ, երբ իրական գործողությունները տեղի են ունենում կերպարների ներքին աշխարհում (օգնությունը փորձանքի դեպքում, հյուրընկալություն, ընկերություն)[6]։

Միլնի գրքերը ստեղծվեցին Քրիստոֆեր Ռոբինի բանավոր պատմվածքների ու խաղերի հիման վրա. բանավոր ծագումը բնորոշ է նաև այլ հայտնի գեղարվեստական հեքիաթներին[6]։ «Ես, իրականում, ոչինչ չեմ հորինել, ինձ մնում էր միայն նկարագրել»,- հետագայում ասում էր Միլնը[5]։ Քրիստոֆեր Ռոբինի իրական խաղալիքներ էին նաև Դնչիկը (նվեր հարևանների կողմից), Իա-իան առանց պոչի (ծնողների վաղ նվեր), Կենգուն և Ճստիկ Ռուն պարկում ու Վագրիկը (գնել են ծնողները հետագայում հատուկ տղայի երեկոյան պատմությունների սյուժեի զարգացման համար)։ Պատմվածքներում նրանք հայտնվում են հենց այդ հերթականությամբ[2]։ Բուին ու Ճագարին Միլնն ինքն է հնարել. Շեփարդի պատկերազարդումներում նրանք խաղալիքների նման չեն, այլ իսկական կենդանիներ են։ Ճագարը Բուին ասում է. «Միայն ես ու դու ուղեղ ունենք։ Մնացածների մոտ թեփ է»։ Խաղի ընթացքում այս կերպարները ստացան անհատական հատկանիշներ, սովորություններ ու խոսելաձև[6]։ Միլնի ստեղծած կենդանի աշխարհի վրա ազդել է Քենեթ Գրեհեմի «Քամին ուռիների մեջ» վեպը, որով նա հիանում էր ու որը նախկինում պատկերազարդել է Շեփարդը[5], հնարավոր է նաև քողարկված բանավեճ Կիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հետ[5]։

Գրկում վերստեղծվում է համընդհանուր սիրո ու հոգատարության[6], «նորմալ», պաշտպանված, առանց մեծական խնդիրների լուծման պարտականության, մանկության մթնոլորտը[5], ինչը բավականին նպաստել է ԽՍՀՄ-ում այս գրքի տարածմանը[4], ինչպես նաև ազդել է Բորիս Զախոդերի որոշման վրա թարգմանել այդ գիրքը[7]։ «Վինի Թուխ»-ում արտացոլվել է 1920-ական թվականների բրիտանական միջին դասի ընտանեկան առօրյան, որը հետագայում վերածնել է Քրիստոֆեր Ռոբինը իր հիշողություններում՝ հեքիաթի ստեղծման ենթատեքստը բացատրելու համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Winnie». Historica Minutes, The Historica Foundation of Canada.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Christopher Robin Milne. The Enchanted Places, L., Penguin Books, 1976
  3. 3,0 3,1 А. И. Полторацкий. Комментарии // A. A. Milne. Winnie-the-Pooh. М., Радуга, 1983, с. 391—446
  4. 4,0 4,1 4,2 4,3 Наталия Смолярова. Детский «недетский» Винни-Пух // Кукулин И., Липовецкий М., Майофис М., Веселые человечки: Культурные герои советского детства. Сборник статей, Москва, «Новое литературное обозрение» — 544, էջեր 544 — 544 էջ, ISBN 978-5-86793-649-5։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Урнов Д. М. Мир плюшевого медведя // Alan A. Milne. Winnie-the-Pooh. М., «Радуга», 1983, с. 9-22.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Л. З. Лунгина. Братья по сказке // Р. Киплинг. Маугли. А. Линдгрен. Карлсон, который живёт на крыше. А. А. Милн. Винни-Пух и все-все-все. М., «Правда», 1985, с. 3-14.
  7. Заходер Б. Приключения Винни-Пуха (Из истории моих публикаций) // Вопросы литературы. 2002, № 5. С. 197—225

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]