Հարված հետույքին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Kick-Ass (ֆիլմ)ից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հարված հետույքին
Kick-Ass
Kick Ass poster.jpg
Ֆիլմի պաստառը
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
United States[1]
Ժանրմարտաֆիլմ
արկածային
սև հումոր
ֆանտաստիկա
սուպերհերոսների մասին
ՀիմքKick-Ass?
Թվականմարտի 12, 2010[2], ապրիլի 22, 2010[3] և հունիսի 17, 2010[4]
ՊրեմիերաՄարտի 26 2010 (Մեծ Բրիտանիա)
Ապրիլի 16 2010 (ԱՄՆ)
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթյու Վոն
ՊրոդյուսերՄեթյու Վոն
Բրեդ Փիթ
Քրիս Թիքիեր
Ադամ Բոհլինգ
Տարքին Փեկ
Դեվիդ Ռեյդ
Ջե Գովեն
Լյուօս Գովեն
Սցենարի հեղինակՋեյն Գոլդման
Մեթյու Վոն
ԴերակատարներԱարոն Թեյլոր-Ջոնսոն
Քրիստոֆեր Մինց-Պլասս
Մարկ Սթրոնգ
Քլոյե Գրեյս Մորեց
Նիկոլաս Քեյջ
ՕպերատորԲեն Դեյվիս
ԵրաժշտությունՋոն Մըրֆի
Հենրի Ջեքման
Մարիուս դե Վրիզ
Իլան Էշկերի
ՄոնտաժՊիետրո Սքալիա
Ջոն Հարրիս
Էդդի Համիլթոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՏորոնտո և Pinewood Studios
ԿինոընկերությունMarv Films
Plan B Entertainment
Տևողություն117 րոպե
Բյուջե$30 միլիոն[5]
Շահույթ$96.1 միլիոն[5]
ՏեղայնացնողLionsgate (ԱՄՆ և Կանադա)
Universal Pictures (Համաշխարհային)
ՀաջորդKick-Ass 2
IMDbID 1250777
ԿինոՊոիսկID 419200
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=rFpWpkxsVI8
Kick-Ass (film) Վիքիպահեստում

Հարված հետույքին (անգլ.՝ Kick-Ass), ամերիկյան սուպերհերոսների մասին պատմող ֆանտաստիկ մարտաֆիլմ՝ սև հումորի մոտիվներով։ Ֆիլմի ռեժիսորն է Մեթյու Վոնը, այն հիմնված է Մարկ Միլլարի և Ջոմ Ռոմիտի-կրտսերի համանում կոմիքսի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահաս Դեյվ Լիզեվսկի՝ կոմիքսների մեծ երկրպագու։ Նա վստահ հավատում է, որ սուպերհերոսի համար գլխավորը մարդկանց օգնելու ցանկությունն է։ -Չանցնե՛լ անարդարության կողքով, որի հետ մենք առնչվում ենք ամեն օր և սովորաբար աչք փակում դրանց վրա․ սա է նշանաբանը։ Նա ինքն իրեն հարց է տալիս «Ինչու՞ ոչ ոք չի փորձել դառնալ իրական սուպերերոս»։ Դեյվը փորձում է դառնալ։ Նա համացանցով պատվիրում է հիդրոհագուստ՝ դեղնականաչավուն երանգներով, և նինջայի նմանատիպ դիմակ։ Իրեն հորինում է սուպերհերոսի նոր անուն՝ «Հարված հետույքին» անգլ.՝ Kick-Ass և գնում չարի հետ մարտնչելու։

Առաջին իսկ անգամից նա ձախողվում է։ Ծեծված, պատռված և ողջ կմաղքի կոտրվածքներով նա հայտվում է հիվանդանոցի անկողնում, իսկ դպրոցում սկսեց համարվեյ գեյ։ Հիվանդանոցից նա դուրս է գալիս պատված վիրակապերով։ Երկրորդ անգամ գործերն ավելի հաջող են ընթանում։ Խառնվելով փողոցային ավազակներին, ովքեր հարձակվել էին մի մարդու վրա, Դեյվը զերծ մնաց որևէ վնասվածքներից, նչպես նաև դարձավ YouTube-ի աստղ։ Թեև այս անգամ «Հարված հետույքին»-ի հաղթանակը կասկածելի է թվում, անծանոթ տղան դեղնականաչավուն հագուստով, դառնում է քաղաքի հերոսը։

Խուտով Դեյվը պարզում է որ բացի իրենից կան են երկու սուպերհերոսներ՝ 11-ամյա «Ծեծող աղջիկը» (Մինդի Մաքրիդի, օրիգինալում՝ Hit-Girl) և նրա հայրը՝ «Մեծ հայրիկը» (Դեյմոն ՄաքԳրիդի, օրիգինալում՝ Bid Daddy),ովքեր աշխատում են միասին՝ ի տարբերություն Հարված հետույքին, և տիրապետում են իսկական ուժի։ Առաջ Դեյմոնն աշխատում էր ոստիկանությունում, սակայն դավեր նյութելով նրա դեմ՝ բանտ նստեցվեց։ Իր կինը չֆիմանալով խայտառակությանը դարձավ թմրամոլ, սակայն մահից առաջ ծննդաբերեց Մինդիին։ Նա երկար ժամանակ ապրեց Մարկուսի՝ հոր ընկերոջ մոտ, իսկ երբ Մեծ Հայրիկը դուրս եկավ բանտից, Մարկուսը նրան տվեց Մինդիին։ Դեյմոնն ինքն է պարապել Մինդիի հետ, ով վերջինս սկսեց աշխատել հոր հետ։ Նրանք նախընտրում են մնալ անհայտ, քանի որ պատրաստում են մեծ առաջադրանք ընդդեմ քաղաքի գլխավոր հանցագործի՝ Ֆրենկ Դ’Ամիկոյի, որը դավեր էր նյութել Դեյմոնի դեմ։ Նրանք հետ համագործակվելով Դեյվը ձեռք է բերում կողմնակիցներ և երկրպագուներ, ինչպես նաև թշնամիներ, որոնցից մեկը Ֆրենկ Դ’Ամիկոն է, ով վորոշում է սպանել նրան։ Այդ ժամանակ հայտնվում է «Արյունոտ մշուշը»՝ (օրիգինալում՝ Red Mist) սուպերհերոս առանց սուպեր ունակությունների, ով իրականում Ֆրենկի որդի Քրիսն է։ Չնայած նրան դուր է գալիս Kick-Ass-ը, նա ընկերանում է նրա հետ, որպեսզի հեշտությամբ տանի մաֆիայի գլխավորների մոտ։

Քրիսը արագ հասկանում է, որ Դեյվն ուղղակի ծաղրածու է, դրանով իսկ հանգստացնելով իրեն․ հիմա պետք է նա մեռնի։ Միանգամից, փակ տեսախղիկի միջոցով, որը գտնվում է խաղալիք-արջուկի մեջ, նա բացահայտում է Մեծ Հայրիկին և որոշում է նրա դեմ դուրս գալ Դեյվի շնորհիվ։ Մի անգամ Քրիսը հանդիպման է կանչում Դեյվին և նրա հետևից են գնում Դեյմոնն ու Մինդին։ Դեյմոնն ու Դեյվն ընկնում են գերի։ Դեյմոնին սպանում են, սեղանի վրա կերոսինով այրելով, իսկ Դեյվին փրկում է Մինդին։

Մինդին շատ է տխրում հոր մահի համար և որպեսզի արդարացնի դա, որոշում է միայնակ հարձակվել Ֆրենկի վրա։ Արդյունքում նա սպանում է համարյա բոլորին, սակայն հայտնվում է թակարդում, սակայն Դեյվը գալիս է թռչող սարքով, փրկում Մինդիին և սպանում բոլորին, այդ թվում նաև Ֆրենկին։ Մինդին հետ է վերադառնում Մարկուսի մոտ և տեղափոխվում Դեյվի դպրող, որտեղ հեշտությամբ լուծում է ավազակների հարցերը, ովքեր փորձում եմ վերցնել իր փողերը։

Դեյվն այլևս չի պատրաստվում հացնել սուպերհերոսի հագուստն ու փրկել աշխարհը։ Բայց նրա փոխարեն գալիս են ուրիշ սուպերհերոսներ, որոնք իրեն համարում են իրենց ոգեշնչողը։ Իսկ Արյունոտ մշուշը որոշում է դառնալ սուպերչարագործ և վրեժ լուծել Դեյվից հոր մահի համար։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աարոն Թեյլոր-Ջոնսոն - Դեվիդ (Դեյվ) Լիզեվսկի / Հարված հետույքին․ Ջոնսոնն ասել է, որ Դեյվը «զգայուն տղա է», ով կորցրել է իր մորը և «ոչ ոք» դպրոցում, ով ստեղխելով սուպերերոսի կերպարը, իրեն համարել է լիովին այլ անձնավորություն[6]։ Քրիստոֆեր Մինց-Պլասսը մասնակցել է այս դերի լսումներին, սակայն ֆիլմի պրոդյուսերները կարծել են, որ նրա խաղը շատ թույլ է գլխավոր դերի համար, այդ պաըճառոց դերը տվել են Թեյլոր-Ջոնսոնին, իսկ Քրիստոֆերին երկրորդական դեր՝ Արյունոտ մշուշը[7]։
  • Մարկ Սթրոնգ - Ֆրենկ Դ’Ամիկո․ հանցագործ-աշխարհի պարագլուխը։ Սրթոնգն ասել է, որ ծնված է չարագործւ դեր խաղալու համար։ Նա փարձել ք հասկանալ հերոսի բնույթը, այնուհետև ինքնուրույն կառուցել անհատին։[8]
  • Քլոյե Գրեյս Մորեց - Մինդի Մաքրիդի / Ծեծող աղջիկը․ Վանը մեկնաբանել է Մորեցի հասունությունը, ասելով, որ նա ունի չորս մեծ եղբայր, այդ պատճառով նմանատիպ խոսակցականը նրա համար սովորական է[9] Նրա մայրը կարդացել է սյուժեն և թույլատրել աղջկան օգտագործել ոչ նորմալ բառապաշար։[10]
  • Քրիստոֆեր Մինց-Պլասս - Քրիս Դ’Ամիկո / Արյունոտ մշուշը (Ֆրենկ Դ’Ամիկոյի որդին)
  • Նիկոլաս Քեյջ - Դեյմոն Մաքրիդի / Մեծ Հայրիկը․ Վոնն այս դերը նկարագրել է, որ այն մի փոքր Էլվիս է և մի փոքր Ադամ Ուեսթ։ Կերպարը հագուստը նման է Բեթմենին[9]։
  • Սթյու Լարջ Ռայլի - Հյուգո Գուն․ Դ’Ամիկոյի գլխավոր թիկնապահը։
  • Լինդսի Ֆոնսեկա - Քեթի Դոքսմա․ Դեյվի ընկերուհին
  • Քլարկ Դյուկ և Էվան Փիթերս - Մարտի և Թոդ․ Դեյվի երկու լավագույն ընկերները
  • Օմարի Հարդուիկ - սերժանտ Մարկուս Ուիլիամս
  • Մայքլ Ռիսպոլի - Մեծ Ջո․ Ֆրենկ Դ’Ամիկոյի աջ ձեռքը
  • Քոֆի Նատեի - Ռասուլ․
  • Քորի Ջոնսոն - Սպորտի Գուն
  • Ադրիան Մարտինես - Ջինջեր Գուն
  • Քեստոր Ֆլետչեր - Քոդի
  • Ջեյսոն Ֆլեմինգ - Լոբբի Գուն․
  • Քսանդեր Բերքլի - քննիչ Վիկտոր (Վիկ) Գիգանտ
  • Ջերեթ Բրաուն - Ջեյմս Լիզեվսկի․ Դեյվի հայրը
  • Էլիզաբեթ ՄաքԳովերն - Ալիս Լիզեվսկի․ Դեյվի մայրը
  • Սոֆի Վյու - Էրիկա Չո․ Քեթիի լավագույն ընկերուհին
  • Յանսի Բաթլեր - Էնջի Դ’Ամիկո․ Ֆրենկի կինը և Քրիսի մայրը
  • Դեբորա Թվիս - տիկին Զեյն․ Դեյվի անգլերենի ուսուցչուհին
  • Քրեյգ Ֆերգիսոն - ինքն իրեն

Լսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնի է, ֆիլմի սցենարը գրվել է 2008 թվականի մայիսին, իսկ նկարահանումները սկսվել նույն թվականի վերջին և տևել մինցհեվ 2009-ի սկիզբ։ Total Film-ի հարցազրույցի ժամանակ Աարոն Ջոնսոնն հաստատեց, որ ֆիլմ իր տեսակով կմնա «հասուն», քանի որ այստեղ շատ են բռնությունները․ իսկ MPAA-ն ֆիլմին տվել է «R» վարկանիշը[11]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները ֆիլմին դիմավորեցին բավականին դրական։ Հիմնվելով 227 կարծիքի վրա, Rotten Tomatoes-ը տվեց 76 %[12] Metacritic-ում՝ 66 % 36 կարծիքից։[13].

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին իսկ հանգստյան օրերին, ֆիլմն ԱՄՆ-ում հավաքեվ մոտ $19 միլիոն, ամեն կինոթատրոնում՝ $6,469[5][14] Kick-Ass-ը դարձավ առաջինը, իր ետևում թողնելով Ինչպես վարժեցնել վիշապին $200,000-ով, որն արդեն իր 3-րդ շաբաթն էր։ Շաբաթ օրը, 2010 թվականի ապրիլի 17-ին, այն իջաց երրորդ հորիզոնական, ետ ընկնելով Ինչպես վարժեցնել վիշապին և Ամուսնական գիշերը ֆիլմերից։ ԱՄՆ-ում ֆիլմի վերջնական շահույթը հասավ $48,071,303, ԱՄՆ-ից դուրս՝ $48,117,600 իսկ համաշխարհային շահույթը կազմեց $96,188,903։[5]

Այդ դարձավ 2010 թվականի ամենաշատ անօրինական ներբեռնված (գաղացված) ֆիլմերի ցանկում։ Ըստ TorrentFreak-ի վիճակագրության, այն ներբեռնվել է ավելի քան 11.4 միլիոն անգամ, որով ընկել է ցուցակի 2-րդ տեղը, զիջելով միայն Ավատարին[15]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Kick-Ass
Kick-Ass Soundtrack.jpg
ԹողարկվածՄարտի 29 2010
ԺանրՓոփ
Փոփ ռոք
Տևողություն117 րոպե
ԼեյբլPolydor Records (ՄԲ)
ՊրոդյուսերՄեթյու Վոն, Բրեդ Փիթ և Ջեյն Գոլդման

Ֆիլմի սաունդրեքերի ալբոմը լույս է տեսել Մեծ Բրիտանիայում, 2010 թվականի մարտի 29-ին[16]։

  1. The Prodigy - «Stand Up»
  2. Միկա - «Kick Ass» (Radio Edit)
  3. Primal Scream - «Can’t Go Back»
  4. The Little Ones - «There’s a Pot Brewin'»
  5. The Prodigy - «Omen»
  6. The Pretty Reckless - «Make Me Wanna Die»
  7. The Dickies - «Banana Splits (Tra La La Song)» (Մինդի առաջին ներկյանումը Ծեծող աղջկա հագուստով)
  8. Էլլի Գոլդինգ - «Starry Eyed»
  9. Sparks - This Town Ain’t Big Enough for Both of Us»
  10. New York Dolls - «One Day It Will Please Us to Remember Even This|We’re All In Love»
  11. Zongamin - «Bongo Song»
  12. Ennio Morricone - «Per Qualche Dollaro In Piu»
  13. Halfcocked - «Bad Reputation»
  14. Էլվիս Փրեսլի - «An American Trilogy»
  15. Գներլս Բերքլի - «Crazy»
  16. Ջոն Մըրֆի - «In The House - In a Heartbeat» (батальная сцена Большого Папы на складе)

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարված հետույքին» հերոսի մասին կոմիքսի հեղինակ Մարկ Միլլարը հայտարարեց շարունակության մասին։ Kick-Ass 2-ի նկարահանումները սկսեցին 2012 թվականին[17]։ Ֆիլմի շարունակության մասին ռեժսոր Մեթյու Վոնը խոսել է վաղուց, սակայն ոչ ոք դա չէր հաստատել։ Մեծ Բրիտանիայում CLiNT կոմիքսների խանութի բացման ժամանակ Միլլարն ասաց, որ ֆիլմի մեծ էկրաններ կբարձրանա 2013 թվականին[18]։ 2012 թվականի մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ ֆիլմի տեղայնացնողը կլինի Universal Studios-ը, իսկ նկարահանումները պետք է սկսեն 2012-ի սեպտեմբերին։ref>Universal in Talks for 'Kick-Ass 2' - Hollywood Reporter</ref>

Ինչպես նաև ֆիլմում նկարհանվելու համաձայնություն տվեց հայտնի դերասան Ջիմ Քերին, ով խաղաց գնդապետ, «Արդարությունն ընդմիշտ» խմբավորման ղեկավարի դերը, որին միանում Kick-Ass-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kick-Ass»։ British Film Institute։ London։ Վերցված է նոյեմբերի 10, 2012 
  2. Freebase Data DumpsGoogle.
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Kick Ass (2010)»։ Box Office Mojo։ Amazon.com։ Վերցված է նոյեմբերի 26, 2013 
  6. Wallace Lewis (ապրիլի 16, 2010)։ «Սպանող-աղջկա վրեժը․ Kick-Ass-ի երեխաները լավ են»։ Wired։ Վերցված է հունվարի 25, 2011 
  7. KICK-ASS Հարցազրույց Աարոն Թեյլոր-Ջոնսոնի և Քրիստոֆեր Մինց-Պլասսի հետ ՅուԹյուբում (0:50 to 1:00) Movies Ireland. Retrieved 23 January 2011.
  8. Truitt Brian (23 April 2010)։ «Մարկ Սթրոնգը կարող է լինել 'Kick-Ass'-ի վատ տղան»։ USA TODAY (Gannett Co. Inc.) 
  9. 9,0 9,1 Jonathan Ross, Matthew Vaughn։ Ջոնաթան Ռոսի հարցազրուցը Մեթյու Վոնին։ Times Online։ Արխիվացված օրիգինալից-ից մարտի 26, 2010-ին 
  10. «Իմ մայրը թույլատրել է ֆիլմում օգտագործել Կ-բառը Kick-Ass ֆիլմում, ասում է տասներեք ամյա աստղ Քլոյե Գրեյս Մորեցը»։ Daily Mail (UK)։ մարտի 31, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 23, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2010 
  11. Exclusive: Aaron Johnson Talks Kick-Ass(անգլ.)
  12. «Kick-Ass-ի կարծիքները»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2010-10-29 
  13. «Kick-Ass-ի կարծիքները»։ Metacritic։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-29-ին։ Վերցված է 2010-10-29 
  14. «Ֆիլմ Kick-Ass»։ The Numbers։ Nash Information Services։ Վերցված է ապրիլի 12, 2010 
  15. Singer Matt (դեկտեմբերի 22, 2010)։ «Ամենաշատ գողացված ֆիլմերը»։ IFC.com։ Վերցված է նոյեմբերի 13, 2012 
  16. Kick Ass - Ost (Soundtrack)(անգլ.) на сайте www.amazon.co.uk
  17. Новости на сайте film.ru
  18. freeworldnews.ru