Լինդսի Ֆոնսեկա
Լինդսի Ֆոնսեկա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1987 (38 տարեկան) |
Ծննդավայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Matthew Smiley? և Նոյ Բին |
Լինդսի Մարի Ֆոնսեկա (անգլ.՝ Lyndsy Marie Fonseca, հունվարի 7, 1987, Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինդսի Մարի Ֆոնսեկան ծնվել է 1987 թվականի հունվարի 7-ին Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում։ Ունի պորտուգալական արմատներ[1]։ Մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Ալամեդա, ապա Մորագա շրջանում։ Մասնակցել է International Modeling & Talent Association-ին (IMTA)-ում, որտեղ որպես «տարվա լավագույն երիտասարդ պարուհի» գրավել է երկրորդ հորիզոնականը։ Նրան այստեղ նկատել է դերասանական գործակալը, և նա անմիջապես տեղափոխվել է Լոս Անջելես։ Նրա առաջին հայտնի դերը եղել է «Երիտասարդներ և համարձակներ» սերիալում շուրջ երեք տարի խաղացած Քոլին Կարլտոն դերը։ «Երիտասարդներ և համարձակներ» սերիալից հետո հաճախ նկարահանվել է հեռուստատեսությունում և ֆիլմերում։ Հուսահատ տնտեսուհիները հեռուստասերիալում խաղացել է Դիլան Մեյֆեիրի դերում։ Նրան մեծ ճանաչում է բերել« Հարված հետույքին» ֆիլմում խաղացած դերը։ The CW հեռուստաալիքի «Նիկիտա» սերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2010 թվականին ըստ «Maxim» ամսագրի՝ ճանաչվել է մոլորակի 100 հայտնի կանանցից 62-րդը[2]։
Լենդսին շատ լավ պարում է և ազատ ժամանակ, երբ չի նկարահանվում հեռուստատեսությունում և ֆիլմերում, հաճախում է պարի դասերի։ Լենդսին հետաքրքրվում է նաև երաժշտությամբ, ֆուտբոլով և դահուկավազքով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2013 թվականներին Լենդսին ամուսնացած է եղել պրոդյուսեր Մեթյու Սմայլի հետ[3]։
2016 թվականի հոկտեմբերի 2-ին Լենդսին երկրորդ անգամ ամուսնացել է դերասան Նոա Բինոմի հետ, ում հետ հանդիպել է նրանց հարսանիքից 4 տարի առաջ[4][5][6]։ 2018 թվականի փետրվարի 2-ին ծնվել է զույգի առաջնեկը՝ դուստրը` Գրետա Լիլիա Բինը[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2001-2005 | Երիտասարդներ և համարձակներ | The Young and the Restless | Քոլին Կարլտոն |
2003 | Բոստոնի դպրոց | Boston Public | Ջեն |
2004 | Մալքոլմը կենտրոնում | Malcolm in the Middle | Օլիվիա |
2004 | Նյու Յորքի ոստիկանությունը | NYPD Blue | Մեդիսոն Բեռնշտայն |
2005 | Առանց նրանց համաձայնության |
I Do, They Don't | Սենդի Բարբեր |
2005 | Կիբեր գայթակղություն։ Նրա գաղտնի կյանքը | Cyber Seduction: His Secret Life | Էմմի |
2005 | Սովորական հրաշքներ | Ordinary Miracles | Սալի Պաուել |
2005-2014 | Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին | How I Met Your Mother | Թեդ Մոսբիի աղջիկը |
2006 | Մտավոր սեփականություն | Intellectual Property | Ջենի |
2006 | Ֆիլը ապագայից | Phil of the Future | Քրիստի |
2006-2009 | Մեծ սեր | Big Love | Դոննա |
2007 | Տան կողքին | Close to Home | Ջեսիկա Կոնլոն |
2007 | Բժիշկ Հաուս | House M.D. | Էդի |
2007 | Հերոսները | Heroes | Էյփրիլ |
2007-2009 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Դիլան Մայֆիր |
2008 | Օսթինի ոսկե ժամը | Austin Golden Hour | Լեյն |
2009 | Ձկների ակվարիում | The Fish Tank | Ջեսի |
2010 | Հարված հետույքին | Kick-Ass | Քեթի Դոմա |
2010-2013 | Նիկիտա | Nikita | Ալեքս |
2010 | Ֆորթ ՄաքՔոյ | Fort McCoy | Աննա Գերկեյ |
2011 | Հինգ | Five | Շեյեն |
2013 | Հարված հետույքին 2 | Kick-Ass 2: Balls to the Wall | Քեթի Դոմա |
2015-2016 | Գործակալ Քարթեր | Agent Carter | Էնջի Մարտինելի |
2015-2016 | Պապիկ իր կամքին հակառակ | Grandfathered | Ֆրենկի |
2016 | Էսքորթ | Escort | Նետալի |
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականին առաջադրվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդայի մրցանակին՝ «Կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմ» («Հուսահատ տնտեսուհիները») անվանակարգում։
- 2009 թվականին առաջադրվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդայի մրցանակին՝ «Կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմ» («Հուսահատ տնտեսուհիները») անվանակարգում։
- 2010 թվականին առաջադրվել է «Breakout Performance — Female» «Scream Award» մրցանակի (Հարված հետույքին)
- 2011 թվականին առաջադրվել է «Choice TV Actress: Action» «Teen Choice Award» մրցանակի («Նիկիտա»)
- 2012 թվականին առաջադրվել է «Choice TV Actress: Action» «Teen Choice Award» մրցանակի («Նիկիտա»)
- 2013 թվականին առաջադրվել է «Choice TV Actress: Action» «Teen Choice Award» մրցանակի («Նիկիտա»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Interview With Lyndsy Fonseca, at GirlsLife.com
- ↑ «2010 Hot 100». Maxim.com. 2009 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Smoking Hot Actress Files for Divorce» (անգլերեն). www.tmz.com. 1/13/2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Фото Lyndsy Fonseca в Instagram • Фев 10 2016 в 11:15 UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ NATALIE STONE (2016 թ․ հոկտեմբերի 8). «Nikita Costars Lyndsy Fonseca and Noah Bean Tied the Knot — See the Exclusive Photos from Their Wedding!». People (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Фото Lyndsy Fonseca в Instagram • Окт 5 2016 в 3:07 UTC». Instagram. 5 октября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Karen Mizoguchi (2018 թ․ փետրվարի 8). «Lyndsy Fonseca and Noah Bean Welcome Daughter Greta Lilia — See Her First Photos». People (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդսի Ֆոնսեկա» հոդվածին։ |
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Линдси Фонсека (անգլ.) Internet Movie Database կայքում
- Cast-Dylan Mayfair of Desperate Housewives Արխիվացված 2008-12-20 Wayback Machine