Դեդփուլ 2 (ֆիլմ)
«Իքս մարդիկ» ֆիլմաշխարհի ժամանակագրություն |
Առաջին ժամանակային գիծ |
---|
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1979 - Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ (2009)
2004 - Իքս մարդիկ (2000)
2005 - Իքս մարդիկ 2 (2003)
2006 - Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
2013 - Կուղխ (2013)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Պաշտպանները վերացնում են Իքս մարդկանց)
|
Երկրորդ ժամանակային գիծ |
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1973 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
1983 - Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
1990 - Իքս մարդիկ: Խավարի փյունիկ (2018)
2016 - Դեդփուլ (2016)
2018 - Դեդփուլ 2 (2018)
2019 - Նոր մուտանտներ (2019)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Ապագայի տեսարաններ մուտանտների դպրոցում)
2029 - Լոգան (2017)
|
«Դեդփուլ 2» (անգլ.՝ Deadpool 2), 2018 թվականին թողարկվելիք ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է Marvel Comics հրատարակչության համանուն կոմիքսների վրա։ 2016 թվականի ֆիլմի շարունակությունն է և «Իքս մարդիկ» ֆիլմաշարի 12-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսուրը Դևիդ Լիտչն է, սցենարի հեղինակները՝ Ռետտ Ռիզը, Պոլ Վերնիկը և Դրյու Հոդդարդը։ Գլխավոր դերերում՝ Ռայան Ռեյնոլդս, Մորենա Բաքարին, Տի Ջեյ Միլլեր, Լեսլի Ագամս, Բրիաննա Հիլդեբրանդ, Ստեֆան Կապիչիչ, Զազի Բիթց, Ջոշ Բրոլին և Ջեք Քեսի։
«Դեդփուլի» շարունակությունն ստեղծելու ծրագրեր եղել են դեռ նախքան առաջին ֆիլմի թողարկումը և հաստատվել են 2016 թվականի փետրվարին։ Ռայնոլդսի նախնական ստեղծագործական խումբը, որում ընդգրկված էին Ռիզը, Վերնիկը և ռեժիսոր Տիմ Միլլերը, ցանկանում էր վերադառնալ սիքվելին, սակայն Միլլերը 2016 թվականի հոկտեմբերին լքեց նախագիծը Ռեյնոլդսի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, և շուտով նրան փոխարինեց Լիտչի հետ։ Դրյու Հոդդարդը, ով նույնպես հավակնում էր զբաղեցնել ռեժիսորի աթոռը, արդյունքում միացավ նախագծին որպես սցենարի գծով խորհրդատու։ Մեծ լսումներ տեղի ունեցան Քեյբլի դերակատարի ընտրության համար, և վերջում այդ դերն ստացավ Ջոշ Բրոլինը։ Նկարահանումներն սկսվել են 2017 թվականի հունիսին Բրիտանական Կոլումբիայում (Կանադա)։
Ֆիլմը կթողարկվի 2018 թվականի հունիսի 1-ին։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռայան Ռեյնոլդսը Ուեյդ Ուիլսոնի / Դեդփուլի դերում, շատախոս վարձու մարդասպան, ով արագ բուժվելու գերբնական հատկություններ ունի, սակայն ռեգեներատորային մուտացիայից հետո նրա արտաքինը այլանդակվել է[7]։
- Մորենա Բաքարինը «Քոփիքեյթի» դերում՝ Ուիլսոնի ուղեկիցն ու հարսնացուն[8]։
- Տի Ջեյ Միլլերը «Ուիլս»-ի դերում՝ Ուիլսոնի լավագույն ընկերը, բարի տեր, որտեղ շատ հաճախ վարձկաններ են այցելում[9]։
- Լեսլի Ագգամսը «Կույր Էլ»-ի դերում[10][11]՝ ծեր կույր կին, որը ժամանակավորապես Դեդփուլի հարևանուհին էր։
- Բրիաննա Հիլդեբրանդը «Գերձայնային Ուորհեդի» դերում՝ Իքս մարդկանց՝ մուտացիայի ենթարկված դեռահաս աշակերտը, որը կարողանում է ատոմային պայթյուններ իրականացնել իր մարմնի օգնությամբ[12][13]։
- Ստեֆան Կապիչիչը «Պյոտր Ռասպուտինի / Կոլոսսի» դերում՝ Իքս մարդկանց խմբի անդամ, իր ողջ մարմինն օրգանական պողպատ դարձնելու գերհատկությամբ[12][13]։
- Զազի Բիտց «Նինա Տուրմանի / Դոմինոի» դերում՝ վարձու մարդասպան հաջողությունը կառավարելու մուտացիոն ուժով[14][15]։
- Ջոշ Բրոլին «Նատաննա Սամմերսի / Քեյբլի» դերում՝ ժամանակի մեջ ճանապարհորդող զինվոր, որը շատ բաներով հակասում է Դեդփուլին։ Բրոլինը պայմանագիր է ստորագրել չորս ֆիլմի համար, որպեսզի մարմնավորի այդ կերպարին[16][17][18]։
- Ջեք Քեսին «Սև Թոմ Քեսիդիի» դերում՝ մուտանտ, որը կարող է կառավարել էներգիան բույսերի շնորհիվ[19]։
Բացի դրանից Կարան Սոնին վերադարձել է տաքսիստ Դոպինդերի դերին[12][13]։ Սիորի Կուցունան բանալի դեր է ստացել[20][21]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոդյուսեր Սայմոն Կինբերգը 2015 թվականի սեպտեմբերին հայտնել է, որ նախատեսվում է նկարահանել առաջին ֆիլմի շարունակությունը, որը էկրան կբարձրանա 2016 թվականի փետրվարին։ Գաղափարներից մեկն այն էր, որ ֆիլմում հայտնվի Քեյբլի կերպարը, որին նախկինում ցանկանում էին ընդգրկել «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմում, իսկ մինչ այդ՝ «Դեդփուլի» առաջին մասում[22]։ Քեյբլի ընդգրկումը պոտենցիալ շարունակության մեջ հաստատել է հենց ինքը՝ Դեդփուլը՝ այդ մասին ասելով առաջին ֆիլմի ենթագրերից հետո ցուցադրվող տեսարանում։ Նաև համարվում էր, թե Դոմինոն, որը կոմիքսներում Քեյբլի հետ կապ ուներ, կհայտնվի շարունակության մեջ[23]։ 20th Century Fox-ը թույլատրել է սիքվելի նկարահանումը, իսկ սցենարիստներ Ռետտ Ռիզը և Պոլ Վերնիկը վերադարձել են իրենց աշխատանքին։ Չնայած ռեժիսոր Թիմ Միլլերը և պրոդյուսեր Ռայան Ռեյնոլդսը այդ ժամանակ դեռ չէին ընդունվել սիքվելի համար, Fox-ը մտադիր էր պահպանել առաջին ֆիլմի ստեղծագործական խումբը[7]: Միլլերի և Ռայնոլդսի մասնակցությունը հաստատվել է CinemaCon-ում 2016 թվականի ապրիլին, սակայն Միլլերը դեռ պաշտոնապես չէր ստորագրել համաձայնագիրը, որպեսզի ուղղություն տա սիքվելին[24][25]:
«Դեդփուլ 2»-ի վերաբերյալ մեր գլխավոր խնդիրը այն ավելի մասշտաբային չդարձնելն է: Մենք չենք ցանկանում սիքվելն ավելի լայն և թանկ դարձնել, ինչպես անում են մարդիկ այն բանից հետո, երբ հանկարծակի հիթ են ստեղծում: Ըստ ոճի և մթնոլորտի՝ երկրորդ ֆիլմը պետք է լինի այնքան թարմ, որքան առաջինն էր: Եվ դա լուրջ փորձություն է, քանի որ օրիգինալ Դեդփուլի ստեղծման համար 10 տարի է պահանջվել, հիմա մենք պարզապես այդքան ժամանակ չունենք:
2016 թվականի հունիսին Կինբերգը ասել է, որ Վերնիկը և Ռիզը սցենարը կավարտեն շատ շուտ, և որ նկարահանումները կսկսվեն 2017 թվականի սկզբին[28][29]: Հոկտեմբերի վերջին Միլլերը լքեց նախագիծը Ռեյնոլդի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով[30][31][32]: Մեկ ամիս անց Ռեյնոլդսը Միլլերի հեռացման մասին ասոլ է. «Այն ամենը, ինչ ես կարող եմ ավելացնել. ես անձամբ շատ տխուր եմ, որ նա գնացել է: Տիմը շատ տաղանդավոր է, և ոչ ոք այդքան երկար չէր աշխատել «Դեդփուլ»-ի վրա, որքան նա»[33][34]: Միլլերի գնալուց մեկ շաբաթ անց Fox-ը դիտարկել է Դևիդ Լիտչին, Դրյու Հոդդարդին, Մագնուս Մարտենսին և Ռուպերտ Սանդերսին ռեժիսորի դերում[35][36][37]: Լիտչը առաջատար է հանդիսանում այդ հարցում[35][38] և պայմանագիր կնքեց մեկ ամիս անց[37][39]:
Նկարահանումների նախապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ ժամանակ Fox-ը և պրոդյուսերները նոր ռեժիսոր էին փնտրում երրորդ ֆիլմի համար, որը դեռ գտնվում էր մշակման փուլում[37][39]: 2017 թվականի հունվարին Ռիզը և Վերնիկը հայտնեցին Deadline պորտալին այն մասին, որ շարունակությունը դեռ կլինի, այն կնկարահանեն 2017 թվականում, և դա կլինի սոլո ֆիլմ, որը նաև կհաստատի, որ Կոլոսսը, Գերձայնային Ուորհեդը և տաքսիստ Դոպինդերը դեռ կվերադառնան[12][13][40][41]: Այդ նույն զեկուցման մեջ նշվել էր, որ Քեյբլի ծագման պատմությունը չի ադապտացվի սիքվելի մեջ[42][43]: 2017 թվականի փետրվարին տեղեկացվել է, որ Դրյու Հոդդարդը և Ռեյնոլդսը աշխատել են սցենարի վրա Ռիզի և Վերնիկի հետ[44][45]: Պրոդյուսեր Սայմոն Կինբերգը հաստատել է, որ ֆիլմը կթողարկվի 2018 թվականին[46][47]:
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հոկտեմբերին հայտնել են այն մասին, որ Լիզզի Կապլանը, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը, Սիեննա Միլլերը, Սոֆյա Բուտելլան, Ստեֆանի Սիգմանը, Սիլվիա Հուկսը, Ռուբի Ռոուզը, Մակքենզի Դևիսը, Իվ Հյուսոնը և Քելլի Ռորբախը դիտարկվել են «Դոմինոյի» դերի համար [48][49]: Պրոդյուսերները նաև հետաքրքրված էին նրանով, որ դերը տան սևամորթ կամ լատինաամերիկացի դերասանուհու[50]: 2017 թվականի մարտին Ռեյնոլդսը հայտարարեց, որ Դոմինոյի դերը ֆիլմում կկատարի Զազի Բիտցը[14][15]: Այդ նույն ամսում Մորենա Բակկարինը հայտնեց իր ցանկությունը կրկին կատարելու Վանեսսա Կարլայլի դեր և վերլուծման ենթարկել իր կերպարի վերածվելը Քոփիքեյթի[51]: Մի քանի շաբաթ անց հայտնի դարձավ, որ Քեյբլի դերը ստացել է Ջոշ Բրոլինը[16][17][18]: Մեկ շաբաթ անց Լեսլի Ագգամսը հաստատեց այն փաստը, որ ինքը կրկին կստանձնի Կույր Էլի դերը[10][11]: Հունիսին Սիորի Կուցունան նույնպես դեր ստացավ ֆիլմում[20][21]:
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական նկարահանումները մեկնարկվել են 2017 թվականի հունիսի 17-ին Կանադայում՝ Հեթլի ամրոցի մոտ, որը հայտնի է նրանով, որ «Իքս Մարդիկ» ֆիլմերի մեջ օգտագործել են որպես Իքսերի առանձնատուն[52][53]: Հիմնական նկարահանումները սկսվել են հունիսի 26-ին Վանկուվերում և ծրագրում են կատարել այն մինչև հոկտեմբերի 6-ը[54][55]: Ջոնաթան Սելան հանդես է գալիս որպես օպերատոր[56]:
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Junkie XL-ը՝ առաջին ֆիլմի կոմպոզիտորը, որոշեց չմասնակցել սիքվելի ստեղծմանը Միլլերի հեռանալու պատճառով[57][58]:
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեդփուլ 2»-ն էկրան կբարձրանա 2018 թվականի հունիսի 1-ին[59][60]:
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Fox-ը CineEurope 2017-ում ներկայացնելու համար Ռայնոլդսը հունիսին տեսահաղորդագրություն է նկարահանում՝ հագնելով Դեդփուլի համազգեստը[61]:
Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ 2016 թվականի նոյեմբեր Fox-ը ծրագրել էր երրորդ ֆիլմը, որտեղ, ինչպես ասում էին, ընդգրկվել է Իքս Ուժի խումբը[62][63]: Երբ հաստատվեց, որ Լիտչը կլինի «Դեդփուլ 2»-ի ռեժիսորը, պարզվեց, որ Fox-ը առանձին ռեժիսոր էր փնտրում երրորդ ֆիլմի նկարահանման համար[37][39]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://comicbook.com/marvel/2018/01/11/deadpool-2-new-release-date-may-2018/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.imdb.com/title/tt5463162/locations
- ↑ https://www.boxofficemojo.com/movies/?id=foxmarvel18.htm
- ↑ 7,0 7,1 «'Deadpool' Sequel Already in the Works»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ Chichizola Corey (մարտի 29, 2017)։ «What Morena Baccarin Really Wants To See Happen In Deadpool 2»։ CinemaBlend։ Արխիվացված օրիգինալից 2017-05-24-ին։ Վերցված է մայիսի 24, 2017
- ↑ Roman Julian (մայիսի 23, 2017)։ «T.J. Miller Promises More Weasel in Deadpool 2 | EXCLUSIVE»։ MovieWeb։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-24-ին։ Վերցված է մայիսի 25, 2017
- ↑ 10,0 10,1 «Картина дня: Саундтрек сиквела «Стражей Галактики», слепая Эл в «Дэдпуле 2»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-04-20
- ↑ 11,0 11,1 «Leslie Uggams will return as Blind Al for Deadpool 2» (en-US)։ Վերցված է 2017-04-20
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Знакомые лица»։ www.film.ru։ Վերցված է 2017-05-19
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 «Exclusive: Colossus and Negasonic Teenage Warhead Will Return in ‘Deadpool 2’»։ Collider (en-US)։ 2017-01-12։ Վերցված է 2017-05-19
- ↑ 14,0 14,1 «Дэдпул обзавелся злодейкой (или подружкой)»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-05-19
- ↑ 15,0 15,1 Khatchatourian Maane (2017-03-09)։ «‘Deadpool 2’ Casts ‘Atlanta’ Star Zazie Beetz as Domino»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-05-19
- ↑ 16,0 16,1 «Роль Кейбла в «Дэдпуле 2» получил Джош Бролин»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-05-19
- ↑ 17,0 17,1 Бабаев Влад (2017-04-13)։ «Джош Бролин заключил контракт на роль Кейбла в четырёх фильмах Fox, включая «Дэдпул 2»»։ DTF։ Վերցված է 2017-05-27
- ↑ 18,0 18,1 «Josh Brolin to Play Cable in 'Deadpool 2' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ Fleming Jr Mike (մայիսի 24, 2017)։ «‘Deadpool 2’ Sets Jack Kesy As Villain: Could He Be Black Tom?»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2017-05-24-ին։ Վերցված է մայիսի 24, 2017
- ↑ 20,0 20,1 «Сиквел «Дэдпула» пополнил свой состав молодой актрисой»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-06-13
- ↑ 21,0 21,1 N'Duka Amanda (2017-06-12)։ «‘Deadpool 2’ Sets Actress Shioli Kutsuna In A Key Role»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-06-13
- ↑ «Simon Kinberg on ‘Deadpool’ Rough Cut, Sequel Talks, and Cable»։ Collider (en-US)։ 2015-09-14։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Page 1 - EXCLUSIVE: Guess WHO Else Is Coming In The DeadPool Sequel!|...»։ Heroic Hollywood (en-US)։ 2016-02-26։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Сиквел «Дэдпула» официально анонсирован»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-05-19
- ↑ Lang Brent (2016-04-14)։ «‘Deadpool 2’ Confirmed With Ryan Reynolds, Director Tim Miller Returning»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Затянуть пояса»։ www.film.ru։ Վերցված է 2017-05-25
- ↑ Stack Tim (December 8, 2016)։ «Ryan Reynolds on Deadpool 2 and new director David Leitch»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից May 24, 2017-ին։ Վերցված է May 24, 2017
- ↑ «Продюсер «Дэдпула 2» назвал дату начала съемок» (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Simon Kinberg on ‘Deadpool 2’: Says They Hope to Start Filming Early Next Year»։ Collider (en-US)։ 2016-06-24։ Վերցված է 2017-05-19
- ↑ ««Дэдпул 2» остался без режиссера»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-05-19
- ↑ Jr Mike Fleming (2016-10-22)։ «Director Tim Miller, Ryan Reynolds Part Company On ‘Deadpool 2’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «'Deadpool 2' Director Departs Over Creative Differences w/ Ryan Reynolds»։ TheWrap (en-US)։ 2016-10-22։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Райан Рейнольдс объяснил уход Тима Миллера с «Дэдпула 2»» (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-25
- ↑ Peele Anna (2016-11-14)։ «Ryan Reynolds on Why 'Deadpool' Nearly Gave Him a Nervous Breakdown»։ GQ (անգլերեն)։ Վերցված է 2017-05-25
- ↑ 35,0 35,1 «Картина дня: Режиссер «Дэдпула 2», Том Харди в роли Аль Капоне»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-05-19
- ↑ Pedersen Mike Fleming Jr,Erik (2016-10-28)։ «‘Deadpool 2’ Director Search Ongoing, But No Offers Yet»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-05-25
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 «It's Official: 'John Wick' Director David Leitch to Helm 'Deadpool 2'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ Jeff Sneider։ «Exclusive: 'Deadpool 2' eyes 'John Wick' director David Leitch to replace Tim Miller»։ Mashable։ Վերցված է 2017-05-25
- ↑ 39,0 39,1 39,2 «Режиссер «Джона Уика» официально ставит «Дэдпула 2»» (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Сценаристы «Дэдпула 2» называют сиквел сольным фильмом» (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ Grobar Matt (2017-01-11)։ «‘Deadpool’ Scribes Rhett Reese & Paul Wernick On This Awards Season’s Biggest Surprise Candidate»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Сын Циклопа»։ www.film.ru։ Վերցված է 2017-05-19
- ↑ «‘Deadpool 2’ Writers Explain How They’ll Handle Cable's Convoluted Origin»։ Collider (en-US)։ 2017-01-13։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Сценарий «Дэдпула 2» перепишет автор «Хижины в лесу»» (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Exclusive: Drew Goddard Is Working on the ‘Deadpool 2’ Script [Updated]»։ Collider (en-US)։ 2017-02-22։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Готовые отряды»։ www.film.ru։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Producer Simon Kinberg Provides Updates on ‘Deadpool 2’ and ‘New Mutants’»։ Collider (en-US)։ 2017-02-24։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Лиззи Каплан примерит роль Домино для сиквела «Дэдпула»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-05-19
- ↑ «'Deadpool 2:' Actress Shortlist for Domino Role Revealed (UPDATED)»։ TheWrap (en-US)։ 2016-10-19։ Վերցված է 2017-05-19
- ↑ «'Deadpool 2' Casts 'Atlanta' Breakout Zazie Beetz as Domino»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Deadpool 2: Morena Baccarin Teases Vanessa's 'Evolution'»։ Screen Rant (en-US)։ 2017-03-29։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Райан Рейнольдс передает привет со съемок «Дэдпула 2»» (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-18
- ↑ «Deadpool 2 Filming X-Mansion Scenes with Reynolds in Victoria, BC»։ CBR (en-US)։ 2017-06-17։ Վերցված է 2017-06-18
- ↑ Кнапский Илья (2017-06-27)։ «Райан Рейнольдс официально объявил о старте съемок сиквела «Дэдпула»»։ ԿինոՊոիսկ (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-27
- ↑ «DGC BC Production List»։ Directors Guild of Canada։ Վերցված է հունիսի 14, 2017
- ↑ Reynolds Ryan (հունիսի 26, 2017)։ «Day one. Maximum Effort 2.0.»։ Facebook։ Վերցված է հունիսի 28, 2017
- ↑ «Композитор Junkie XL покинул сиквел Deadpool»։ shazoo.ru։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Deadpool 2 Loses Composer Junkie XL - ComingSoon.net»։ ComingSoon.net (en-US)։ 2016-11-03։ Վերցված է 2017-05-19
- ↑ «Стало известно, когда выйдет «Дэдпул 2» и как продолжатся «Люди Икс»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-04-24
- ↑ «'Deadpool 2' Lands June 2018 Release Date»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-04-22
- ↑ Ritman Alex (հունիսի 20, 2017)։ «Hugh Jackman, Colin Firth, 'Avatar' and 'Deadpool 2' Give Firepower to Fox's CineEurope Show»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2017-06-21-ին։ Վերցված է հունիսի 22, 2017
- ↑ «Fox запланировала триквел «Дэдпула» и перезапуск «Людей Икс»»։ КиноПоиск.ru (ru-RU)։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Fox's X-Men Issues: Jennifer Lawrence Unsigned, 'Deadpool' Defections, 'Gambit' on Hold»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-05-25
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Իքս Մարդիկ
- 2018 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր Իքս Մարդկանց մասին
- Անգլերեն ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Marvel-ի կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին