Ջեյմս Մաքէվոյ
![]() անգլ.՝ James McAvoy | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1979 (43 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | St. Thomas Aquinas Secondary School, Glasgow? և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա (2000) |
Քաղաքացիություն | Բրիտանիա |
Ազգություն | ![]() |
Կրոն | ռոմանական կաթոլիկ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, դերասան և հեռուստահաղորդավար |
Ակտիվ շրջան | 1995-այժմ |
Ամուսին(ներ) | Էնն-Մերի Դաֆֆ (2006-այժմ) |
Երեխա(ներ) | 1 |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0564215 |
jamesmcavoy.com | |
Ջեյմս Մաքէվոյ (անգլ.՝ James McAvoy, ապրիլի 21, 1979[1][2][3], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի դերասան։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Մաքէվոյը ծնվել է 1979 թվականին Գլազգոյում (Շոտլանդիա)։ Երբ Ջեյմսը յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին և որոշվեց, որ Ջեյմսի քույրը՝ Ջոյը պետք է մնա մոր հետ, իսկ նրան ուղարկեցին տատիկի և պապիկի մոտ, ովքեր Ջեյմսին շատ էին սիրում։ Ամբողջ իր երիտասարդությունը նա անցկացրել է Կաթոլիկ դպրոցում։ Ջեյմսը ցանկանում էր դառնալ քահանա, սակայն ճակատագիրը երիտասարդին դարձրեց դերասան։ Սակայն Մաքէվոյի ճակատագիրն էր դառնալ դերասան։ Հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր Դեվիդ Հեյթմանը դասերից մեկի ժամանակ պատմեց ֆիլմերի նկարահանման մասին, որը մեծ հետաքրքրություն պատճառեց երիտասարդ Ջեյմսին։ Այսպիսով, նա խնդրեց ռեժիսորին իրեն դեր տալ կինոյում։ Այսպես սկսվեց դերասանի մուտքը կինոյի ասպարեզ։ Նրա առաջին ֆիլմը եղավ «Հարևան սենյակը»։ Մաքէվոյը հեշտությամբ ընդունվեց Շոտլանդիայի երաժշտության և դրամայի համալսարան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Մաքէվոյը իր կարիերան սկսեց սերիալներում նկարահանվելով։ Այնուհետև նա մարմնավորեց մի ֆաունի կերպար՝ Միսթեր Թումնուս անունով «Նարնիայի ժամանակագրություններ. Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում։ Դրան հաջորդեցին Լետո Արտեյդեսի դերը «Դյունի երեխաները» մինիսերիալում, Ուեսլի Գիբսոնի դերը «Ծայրահեղ վտանգավոր է» ֆիլմում, որտեղ նա խաղաց Անջելինա Ջոլիի և Մորգան Ֆրիմանի հետ։ Մաքէվոյին «Հոբիթ» ֆիլմի թեկնածու էր, սակայն դերը անցավ Մարտին Ֆրիմանին։ Չնայած դրան, նա նկարահանվեց «Քավություն» ֆիլմում Քիրա Նայթլիի հետ, «Վերջին կիրակի» ֆիլմում, որը Լև Տոլստոյի կյանքի վերջին օրերի մասին է։ 2011 թ.-ին Ջեյմսը նկարահանվեց «Իքս-մարդիկ։ Առաջին դաս» ֆիլմում, որտեղ մարմնվորեց Պրոֆեսոր Իքսի դերը։ Նաև խաղաց ֆիլմի հաջորդ մասում՝ «Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը»։ 2013 թ.-ին դերասանը նկարահանվեց սկանդալային էկրանավորման՝ Իրվին Ուելշի «Կեղտ» ֆիլմում։ Ֆիլմում նա շոտլանդացի դետեկտիվ է։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ապրել է իր համակուրսեցու՝ Էմմա Նելսոնի հետ։ Նրանից բաժանվելուց հետո Ջեյմսը սկսեց ալկոհոլ օգտագործել, ինչը որոշ ժամանակ նրա մոտ կարիերայում ճգնաժամ առաջացրեց։ «Անամոթ մարդիկ» սերիալում նկարահանվելու ժամանակ նա ծանոթացավ Էնն-Մերի Դաֆֆի հետ, որը Ջեյմսից մեծ էր 9 տարով։ 2006 թվականին Էնն-Մերի Դաֆֆը դարձավ նրա կինը, և նրանք 2010 թվականի հուլիսի 16-ին ունեցան մեկ որդի, որի անունը դրեցին Բրենդան։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
1995 | Հարևան սենյակը | Քեվին Սավեյջ | |
1997 | Հրեշտակը կողքովս անցավ | Տղա | Կարճամետրաժ |
1997 | Վերածնում | Էնթոնի Բելֆոր | |
2001 | Լողավազան | Մայք | |
2003 | Շողացրու քո իրերը | Բարքեյնի գրաֆը | |
2003 | Բոլիվուդի թագուհին | Ջեյ | |
2004 | Ուիմբլեդոն | Քարլ Քոլտ | |
2004 | Լարեր | Հոլ Թարա (ձայն) | |
2004 | Ներքուստ ես պարում եմ | Ռորի Օ՛Շին | Նոմինացվել է — London Film Critics Circle Award - Լավագույն դերասան |
2005 | Նարնիայի ժամանակագրություններ. Առյուծը, կախարդը և զգեստապահարանը | Միսթեր Թումնուս | Նոմինացվել է - London Film Critics Circle Award - Լավագույն երկրորդ պլանի դերասան |
2006 | Շոտլանդիայի վերջին արքան | Դոկտոր Նիքոլաս Գարիգան | BAFTA Scotland Award - Լավագույն դերասան BAFTA - Տարվա հայտնություն Նոմինացվել է —BAFTA - Լավագույն երկրորդ պլանի դերասան Նոմինացվել է —British Independent Film Award - Լավագույն դերասան Նոմինացվել է — European Film Award - Լավագույն դերասան Նոմինացվել է — London Film Critics Circle Award Լավագույն դերասան |
2006 | Սկսել 10-ից | Բրայան Ջեքսոն | |
2007 | Ջեյնի վերադարձը | Թոմաս Լեֆրոյ | |
2007 | Պենելոպա | Ջոննի Մարտին/Մաքս Քեմփիոն | |
2007 | Քավություն | Ռոբբի Թըրներ | Empire Award - Լավագույն դերասան London Film Critics Circle Award - Լավագույն բրիտանացի դերասան Նոմինացվել է— BAFTA - Լավագույն դերասան Նոմինացվել է — European Film Award - Լավագույն դերասան]] Նոմինացվել է — Ոսկե Գլոբուս - Լավագույն դերասան(դրամա) Նոմինացվել է - Irish Film Award for Լավագույն համաշխարհային դերասան |
2008 | Ծայրահեղ վտանգավոր է | Ուեսլի Ա. Գիբսոն | Նոմինացվել է - MTV Movie Award - Լավագույն համբույր |
2009 | Վերջին կայանը | Վալենտին Բանկակոն | Նոմինացվել է - Satellite Award - Լավագույն երկրորդ պլանի դերասան |
2011 | Գնոմեո և Ջուլիետ | Գնոմեո (ձայն) | |
2011 | Դավադիրը | Ֆրեդրիկ Էյքեն | |
2011 | Իքս-մարդիկ։ Առաջին դաս | Պրոֆեսոր Իքս/Չարլզ Քսավիեր | IGN Award - Լավագույն անձնակազմ[4] Նոմինացվել է — Scream Award - Լավագույն դերասան Նոմինացվել է — Scream Award - Լավագույն սուպերհերոս Նոմինացվել է - Scream Award - Լավագույն անձնակազմ Նոմինացվել է — People's Choice Award - Լավագույն սուպերհերոս Նոմինացվել է — People's Choice Award - Լավագույն անձնակազմ |
2011 | Արթուրի Սուրբ Ծնունդը | Արթուր (ձայն) | |
2013 | Բարի գալուստ թակարդ | Մաքս Լեվիսկի | London Critics Circle Film Award - Լավագույն բրիտանացի դերասան |
2013 | Տրանս | Սայմոն Նյուտոն | London Critics Circle Film Award - Լավագույն բրիտանացի դերասան |
2014 | Էլիանոր Ռիգբիի անհետացումը։ Նա | Քոնոր Լուդոու | |
2013 | Կեղտ | Բրյուս Ռոբերտսոն | British Independent Film Award - Լավագույն դերասան London Critics Circle Film Award Լավագույն դերասան Empire Award - Լավագույն դերասան |
2014 | Ամենացանկալի Մափեթները | Առաքողը | Կամեո |
2014 | Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը | Պրոֆեսոր Իքս/Չարլզ Քսավիեր | Կիսել է դերը Պատրիկ Ստյուարտի հետ |
2015 | Վիկտոր Ֆրանկինշտեյն | Վիկտոր Ֆրանկինշտեյն | Հետընտրական-արտադրություն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ «2011 IGN Award for Best Ensemble Cast»։ IGN։ Վերցված է նոյեմբերի 13, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|