Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք (անգլ.՝ «Marvel Cinematic Universe», կարճ՝ ՄԿՏ), հորինված տիեզերք, սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի շարք, հիմնված Marvel ընկերության կոմիքսների վրա և վերամշակված Marvel Studios-ի կողմից։ Տիեզերքը ստեղծվել է մի քանի ֆիլմերի հերոսների և սյուժեների միացմամբ։ Արդեն մեծ էկրաններ են դուրս եկել այդպիսի 27 ֆիլմ՝ սյուժեների միացմամբ, սակայն տարբեր հերոսներով, որոնք հաճախ հանդիպում են միմյանց և կարճամետրաժ ֆիլմերի շարք «Marvel One-Shots»-ը նույնպես մտնում են այս տիեզերքի մեջ։
Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքն աշխարհի ամենաշահութաբեր ֆիլմաշարերի մեջ զբաղեցնում է առաջին տեղը՝ ընդհանուր մոտ 17 մլրդ շահույթով, իսկ «Վրիժառուները», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Վրիժառուները։ Անվերջության պատերազմը» և «Վրիժառուները 4» ֆիլմերը բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում են առաջին, չորրորդ, վեցերորդ և ութերորդ տեղերը։
Տիեզերքի ֆիլմերից յուրաքանչյուրում պարունակվում են վերահղումներ մյուս ֆիլմերին, որն էլ ֆիլմերը կապում է իրար հետ և ամբողջացնում մի տիեզերքի մեջ։ Մնացած ֆիլմերը, որոնք հիմնված են Marvel-ի կոմիքսների վրա, կապված չեն այս շարքի հետ, քանի որ նկարահանված են այլ ընկերությունների կողմից և չունեն տիեզերքի հետ ընդհանուր սյուժետային գիծ՝ չնայած, որ հերոսները կոմիքսների նույն աշխարհից են։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Variety ամսագիրը հայտնեց, որ Marvel Studios-ը սկսում է արտադրել իր սեփական ֆիլմերը և կտարածի նրանց Paramount Pictures-ի միջոցով։ Մինչ այդ ստուդիան հանդես էր գալիս միայն որպես սո-պրոդյուսեր՝ իր ստեղծած կերպարների էկրանավորումներում (ավելի հայտնի է 20th Century Fox-ի հետ յոթնամյա պայմանագիրը)։ Եկամուտները, որոնք եկել էին այդ ֆիլմերից, Marvel-ի ղեկավարությունը որոշում է ներդնել իր սեփական ֆիլմաշարի մեջ, որի ստեղծման ընթացքն ամբողջությամբ կլինի ստուդիայի ղեկավարության տակ։ Այս նպատակով կնքվեց վերականգնվող, կրեդիտային պայմանագիր յոթ տարի ժամկետով՝ Merrill Lynch-ի հետ՝ 525 մլն $ արժողությամբ[1]։
Marvel Studios-ի նախագահ Քեվին Ֆայգին նշեց, որ այս ֆիլմաշարը պլանավորվում էր անվանել «Marvel Cinema Universe»[2][3], բայց ընտրվեց այլ անվանում՝ «Marvel Cinematic Universe»[4]: Սկզբում ֆիլմերը տարածվում էին Paramount Pictures-ի և Universal Pictures-ի կողմից։ 2012 թվականից սկսած ֆիլմերը տարածում է Walt Disney Pictures-ը[5], որը գնել էր Marvel Entertainment ընկերությունը[6]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ | Ամսաթիվ | Ռեժիսոր(ներ) | Սցենարի հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Ստատուս |
---|---|---|---|---|---|
Վրիժառուներ, ընդհանուր հավաք, Առաջին փուլ[7] | |||||
«Երկաթե մարդը» | 02.05.2008 | Ջոն Ֆավրո[8] | Արթուր Մարկամ, Մեթ Հոլոուեյ, Մարկ Ֆերգուս և Հոուք Օսթբի | Ավի Արադ և Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Անհավանական Հալկը» | 13.06.2008 | Լուի Լետերյե[9] | Զակ Պեն[10] | Ավի Արադ, Հեյլ Էն Հյորդ և Քևին Ֆայգի | |
«Երկաթե մարդը 2» | 07.05.2010 | Ջոն Ֆավրո[11] | Ջասթին Տերու[12] | Քևին Ֆայգի | |
«Տոր» | 06.05.2011 | Քեննեթ Բրանա[13] | Դոն Փեյն, Էշլի Միլլեր և Զակ Ստենց, Մարկ Պրոտոսևիչի և[13] Ժոզեֆ Ստրաժինսկու սյուժեի հիման վրա | ||
«Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն» | 22.07.2011 | Ջո Ջոնսոն[14] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[15] | ||
«Վրիժառուները» | 04.05.2012 | Ջոսս Ուիդոն[16] | Զակ Պեն, Զակ Պենի և Ջոսս Ուիդոնի սյուժեի հիման վրա[16] | ||
Երկրորդ փուլ[7] | |||||
«Երկաթե մարդը 3» | 03.05.2013 | Շեյն Բլեք[17] | Դրյու Պիրս և Շեյն Բլեք[17][18] | Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Տոր։ Մռայլ աշխարհը» | 08.11.2013 | Ալան Թեյլոր[19] | Քրիստոֆեր Յոսթ, Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[20][21][22] Դոն Պեյնի և Ռոբերտ Ռոդետի սյուժեի հիման վրա | ||
«Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | 04.04.2014 | Էնթոնի և Ջո Ռուսոներ[23] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[24][25] | ||
«Գալակտիկայի պահապանները» | 01.08.2014 | Ջեյմս Գանն | Ջեյմս Գանն և Նիկոլ Պերլման[26] | ||
«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» | 01.05.2015 | Ջոսս Ուիդոն[27][28][29] | |||
«Մրջյուն-մարդ» | 17.07.2015 | Պեյտոն Ռիդ | Ադամ Մաքկեյ, Փոլ Ռադդ, Էդգար Ռայթ և Ջո Կոռնիշ[30] Էդգար Ռայթի և Ջո Կորնիշի սյուժեի հիման վրա | ||
Երրորդ փուլ[31] | |||||
«Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ» | 06.05.2016 | Էնթոնի և Ջո Ռուսոներ | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32][33] | Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Դոկտոր Սթրենջ» | 04.11.2016 | Սքոթ Դերիկսոն | Սքոթ Դերիկսոն, Ջոն Սփեյթս և Ս. Ռոբերտ Կարգիլ | ||
«Գալակտիկայի պահապանները. մաս 2» | 05.05.2017 | Ջեյմս Գանն | |||
«Սարդ-մարդը։ Տունդարձ» | 07.07.2017 | Ջոն Ուոթս[34] | Ջոն Ֆրենսիս Դեյլի և Ջոնաթան Մ. Գոլդշթեյն[35] | Քևին Ֆայգի և Էմի Պասկալ | |
«Տոր։ Ռագնարյոկ» | 03.11.2017 | Թայքա Վայթիթի | Ստեֆանի Ֆոլսոմ, Քրիստոֆեր Յոսթ, Էրիկ Պիասոն и Կրեյգ Կայլ[32][36] | Քևին Ֆայգի | |
«Սև հովազ» | 16.02.2018 | Ռայան Կուգլեր[37] | Մարկ Բեյլի և Ջո Ռոբերտ Կոուլ | ||
«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» | 04.05.2018 | Էնթոնի և Ջո Ռուսոներ[38] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32] | ||
«Մրջյուն-Մարդը և Իշամեղուն» | 06.07.2018 | Պեյտոն Ռիդ | Էնդրյու Բառռեր, Գեբրիել Ֆերրարի, Ադամ Մաքկեյ | Քևին Ֆայգի և Սթիվեն Բրուսար | |
«Կապիտան Մարվել» | 08.03.2019 | Աննա Բոդեն և Ռայան Ֆլեկ | Նիկոլ Պերլման, Մեգ ԼեՖով, Ժենեվա Ռոբերթսոն-Դուորեն, Լիզ Ֆլեհայվ և Քարլի Մենչ, Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք[32][36] | Քևին Ֆայգի | |
«Վրիժառուները 4» | 03.05.2019 | Էնթոնի և Ջո Ռուսոներ[38] | Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32] | ||
«Սարդ-Մարդ. Տնից հեռու» | 05.07.2019 | Ջոն Ուոթս | Քրիս ՄակՔենա և Էրիկ Սոմերս | Քևին Ֆայգի և Էմի Պասկալ | |
Չորրորդ փուլ | |||||
«Սև Այրի»[39] | 09.07.2020 | Քեյթ Շորթլանդ[40] | Ժեյք Շեֆեր[41] | Քևին Ֆայգի | Դուրս եկած |
«Շան-Չին և տասը օղակների լեգենդը» | 03.09.2021 | Դեստին Դանիել Քրեթոն | Դեյվիդ Քալահամ, Դեստին Դանիել Քրեթոն և Էնդրյու Լանհեմ | ||
«Հավերժները» | 05.11.2021 | Քլոյա Չժաո[42] | Մեթյու Ֆիրպո[43] և Ռայան Ֆիրպո[43] | ||
«Սարդ-Մարդ։ Տունդարձի ճանապարհ չկա» | 17.12.2021 | Ջոն Ուոթս | Քրիս ՄակՔենա և Էրիկ Սոմերս | ||
«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» | 06.05.2022 | Սեմ Ռեյմի | Մայքլ Ուոլդրոն | ||
«Թոր. Սեր և ամպրոպ» | 08.07.2022 | Թայքա Վայթիթի | Թայքա Վայթիթի և Ջենիֆեր Քեյթին Ռոբինսոն | ||
«Սև Հովազ 2»[44] | 11.11.2022 | Ռայան Կուգլեր[44] | Ռայան Կուգլեր և Ջո Ռոբերտ Քոուլ | ||
հինգերորդ փուլ | |||||
«Գալակտիկայի պահապանները. մաս 3» | TBA | TBA | Մշակվում է | Քևին Ֆայգի | Կանգնեցված է |
«Բլեյդ»[45] |
Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Marvel One-Shots (հայերեն՝ Marvel-ի կարճամետրաժներ), կարճամետրաժ ֆիլմերի շարք՝ ստեղծված Marvel Studios-ի կողմից, Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի շրջանակներում։ Ֆիլմերի ցանկը.
Անվանում | Ամսաթիվ | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրոդյուսեր | Home media release |
---|---|---|---|---|---|
The Consultant Կոնսուլտանտը |
2011 թվականի սեպտեմբերի 13 | Լեյտում | Էրիկ Փիրսոն | Քեվին Ֆայգի | Թոր |
A Funny Thing Happened on the Way to Thor’s Hammer Զարմանալի դեպք՝ Թորի մուրճի հետ կապված |
2011 թվականի հոկտեմբերի 25 | Կապիտան Ամերիկա | |||
Item 47 Օրինակ 47 |
2012 թվականի օգոստոսի 25 | Լուի Դ’Էսպոզիտո | Վրիժառուները | ||
Agent Carter Գործակալ Քարթեր |
2013 թվականի սեպտեմբերի 3 (թվային կրկնօրինակ)
2013 թվականի սեպտեմբերի 24 (ֆիզիկական կրկնօրինակ) |
Երկաթե մարդը 3 | |||
All Hail the King Ողջույն արքային |
2014 թվականի փետրվարի 4(թվային կրկնօրինակ)
2014 փետրվարի 25(ֆիզիկական կրկնօրինակ) |
Դրյու Փիրս | Թոր։ Մռայլ աշխարհը |
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալ | Եթերաշրջան | Սերիաների քանակ | Ցուցադրման ամսաթիվ | Գործադիր պրոդյուսերներ | Ստատուս | ||
---|---|---|---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | ||||||
ABC-ի սերիալներ | |||||||
«Վ.Ա.Հ.Ա.Ն.»-ի գործակալները | 1 | 22 | 2013 թվականի սեպտեմբերի 24 | 2014 թվականի մայիսի 13 | Ջեդ Ուիդոն, Մորիսսա Տանչարոեն և Ջեֆրի Բելլ[46] | Դուրս եկած (ավատված) | |
2 | 2014 թվականի սեպտեմբերի 23 | 2015 թվականի մայիսի 12 | |||||
3 | 2015 թվականի սեպտեմբերի 29 | 2016 թվականի մայիսի 17 | |||||
4[47] | 2016 թվականի սեպտեմբերի 20 | 2017 թվականի մայիսի 16 | |||||
5[48] | 2017 թվականի դեկտեմբերի 1 | 2018 թվականի մայիսի 18 | |||||
6 | 13 | 2019 թվականի մայիսի 10 | 2019 թվականի օգոստոսի 2 | ||||
7 | 2020 թվականի մայիսի 27 | 2020 թվականի օգոստոսի 12 | |||||
Գործակալ Քարթեր | 1 | 8 | 2015 թվականի հունվարի 6 | 2015 թվականի փետրվարի 24 | Թարա Բաթերս, Միշեել Ֆազեկաս և Քրիս Դինգես[49] | ||
2 | 10 | 2016 թվականի հունվարի 19 | 2016 թվականի մարտի 1 | ||||
Չմարդիկ | 1 | 8 | 2017 թվականի սեպտեմբերի 29 | 2017 թվականի նոյեմբերի 10 | Սքոթ Բաք | ||
Netflix-ի սերիալներ | |||||||
Խիզախորդ | 1 | 13 | 2015 թվականի ապրիլի 10 | Սթիվեն Ս. ԴեՆայթ | Դուրս եկած | ||
2 | 2016 թվականի մարտի 18 | Դագ Պետրի և Մարկո Ռամիրեզ[50] | |||||
3 | 2018 թվականի հոկտեմբերի 19 | Էրիկ Օլեսեն | |||||
Ջեսիկա Ջոնս | 1 | 13 | 2015 թվականի նոյեմբերի 20 | Մելիսա Ռոզենբերգ[51] | |||
2 | 2018 թվականի մարտի 8 | ||||||
3 | 2019 թվականի հունիսի 14 | ||||||
Լյուկ Քեյջ | 1 | 13[52] | 2016 թվականի սեպտեմբերի 30[53] | Չեո Հոդարի Կոկեր[54] | Դուրս եկած (ավատված) | ||
2 | 2018 թվականի հունիսի 22 | ||||||
Երկաթե Բռունցք | 1 | 13 | 2017 թվականի մարտի 17 | Սքոթ Բակ[55] | |||
2[56] | 10 | 2018 թվականի սեպտեմբերի 7 | Ռեյվեն Մեթցներ | ||||
Պաշտպանները[57] | 1 | 8[58] | 2017 թվականի օգոստոսի 18 | Դագ Պետրի և Մարկո Ռամիրեզ[59] | |||
Պատժողը[60] | 1 | 13 | 2017 թվականի նոյեմբերի 8 | Սթիվ Լայթֆուտ | Դուրս եկած | ||
2 | 2019 թվականի հունվարի 18 | ||||||
HULU-ի սերիալներ | |||||||
Փախստականներ | 1 | 10 | 2017 թվականի նոյեմբերի 21 | 2018 թվականի հունվարի 9 | Ջոշ Շվարց և Ստեֆանի Սևաջ | Դուրս եկած | |
2 | 13 | 2018 թվականի դեկտեմբերի 21 | |||||
3 | 10 | 2019 թվականի դեկտեմբերի 13 | |||||
Freeform-ի սերիալներ | |||||||
Թիկնոց և Դաշույն | 1 | 10 | 2018 թվականի հունիսի 7 | 2018 թվականի օգոստոսի 2 | Ջո Պոկասկի | Դուրս եկած | |
2 | 2019 թվականի ապրիլի 4 | 2019 թվականի մայիսի 30 | Արտադրությունում | ||||
Այլ սերիալներ | |||||||
Նոր մարտիկներ | 1 | 10 | 2018 | TBA | Քեվին Բիգել | Արտադրությունում | |
Ծայրահեղ վտանգավորները | 1 | 1 | Չեղարկված | Ջեֆրի Բելլ և Փոլ Զբիշեվսկի | Չեղարկված՝ փորձնական սերիայի նկարահանումից հետո | ||
Ավերածությունների հսկողություն | 1 | TBA | TBA | TBA | Բեն Կարլին | Սառեցված |
ABC-ի սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«S.H.I.E.L.D.»-ի գործակալները[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսին, «Վրիժառուներ»-ի անոնսի հետ հայտարարվեց Marvel կինոտիեզերքում սերիալ նկարահանելու մտադրության մասին, որի ռեժիսորը լինելու էր Ջոսս Ուիդոնը[61]։ 2012 թվականի օգոստոսի 29-ին հայտարարվեց սերիալի պաշտոնական անվանումը՝ «S.H.I.E.L.D.-ի գործակալները»։ Երկու ամիս անց համացանցում հայտնվեց սերիալի հնարավոր գործող գլխավոր կերպարների ցանկը[62], ինչպես նաև պրոդյուսեր Ջեֆ Լոեբից տեղեկություններ այն մասին, որ Կլարկ Գրեգգը կարող է վերադառնալ Ֆիլ Քոլսոնի դերով, որը, ինչպես երևում է, ողջ էր մնացել «Վրիժառուների» իրադարձություններից հետո[63]։ Սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, ABC ալիքի եթերում, երկրորդ եթերաշրջանը սկսվեց մեկ տարի անց, 2014 թվականի սեպտեմբերի 23-ին։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին։
Սերիալում, Քոլսոնի (Կլարկ Գրեգգ) կողքին, երևացին մի շարք այլ կերպարներ ՄԿՏ-ի տարբեր նախագծերից. Նիք Ֆյուրին (Սեմուել Ջեքսոն), Մարիա Հիլլը (Կոբի Սմոլդերս), Ջասպեր Սիտուելը (Մաքսիմիլիանո Էռնանդես[64]), Ֆելիքս Բլեյքը (Տիտուս Ուելլիվեր[65]), Պեգգի Քարթերը (Հեյլի Էտվելլ[66]), Դում Դում Դուգանը (Նիլ Մակդոնաֆ[66]), Ջիմ Մորիտան (Քեննեթ Չոի[66]) և Սիֆը (Ջեյմի Ալեքսանդր[67]):
2016 թվականի դեկտեմբերի 13-18-ը ցուցադրվել է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները. Յո-յո» վեբ-սերիալը, որն ունի վեց սերիա և համարվում է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները» սերիալի սփին-օֆֆը։
Գործակալ Քարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «Գործակալ Քարթեր» սերիալի մասին, որը պատմում է Սթիվ Ռոջերսի առաջին սիրո՝ Փեգի Քարթերի (Հեյլի Էտվել), ինչպես նաև S.H.I.E.L.D. կազմակերպության մասին։ Սերիալը պետք է դուրս գար 2014 թվականի աշնանը[68][69], բայց պրեմիերան տեղափոխվեց 2015 թվականի հունվար։ Առաջին սերիան դուրս եկավ հունվարի 6-ին։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հունվարին։
Սերիալում նորից հայտնվում է Դում Դում Դուգանը (Նիլ Մակդոնաֆ), որը դրանից առաջ երևացել էր «Առաջին վրիժառուն» (2011) ֆիլմում, «S.H.I.E.L.D.-ի գործակալները» սերիալում և համանուն կարճամետրաժ ֆիլմում, որը Քարթերի արկածների մասին է[70]։ ՄԿՏ-ի շրջանակներում առաջին անգամ հայտնվում են Հովարդ Սթարկի (Դոմինիկ Կուպեր) սեղանապետը՝ Էդվին Ջարվիզը (Ջեյմս Դ’Արսի)[71], որի անունով հետագայում Թոնի Սթարկը կոչում է իր ստեղծած արհեստական բանականությանը։
Չնայած դրական արձագանքներին՝ ցածր ռեյտինգների պատճառով 2016 թվականի մայիսի 12-ին ABC-ին հայտարարեց, որ դադարեցնում է սերիալը[72]։
Ծայրահեղ վտանգավորները[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մայիսին ABC հեռուստաալիքը հայտնեց, որ պատրաստվում է նկարահանել նոր հեռուստասերիալ «Marvel’s Most Wanted» վերնագրով, որը լինելու է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները» սերիալի սփին-օֆը։ Գլխավոր դերերը պետք է կատարեին Էդրիան Պալիկին (Բարբարա «Բոբբի» Մորս) և Նիք Բլադը (Լենս Հանթեր), սակայն «Գործակալների» երրորդ եթերաշրջանի անոնսում ստուդիան հայտնեց, որ փոփոխում է սփին-օֆֆի աշխատանքները։ 2015 թվականի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ալիքը այնուամենայնիվ որոշել է շարունակել «Marvel’s Most Wanted»-ի վրա աշխատանքները[73]։ Սերիալի պրեմիերայի համար ընտրվեց 2016 թվականի աշունը։ Այնուամենայնիվ, մայիսի 12-ին հայտարարվեց, որ ABC-ին փակում է այս նախագիծը[74]։
Ավերածությունների հսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ABC Studios-ը նկարահանում է սերիալ՝ ըստ Marvel-ի «Damage Control» կոմիքսների։ Այն պետք է վերաբերվեր հավաքարարների խմբի, որոնք վերացնում էին Marvel-ի տիեզերքի սուպերհերոսների գործունեության արդյունքում կատարված հսկայական ավերածությունները, վերադարձնում էին կորած իրերը իրենց օրինական տերերին և վտանգավոր իրերը պահում էին մարդկանց աչքից հեռու։ Սերիալի վրա աշխատեցին Բեն Կարլինը, որը Դեվիդ Մայների և Ջեֆ Լոեբի՝ Marvel-ի հեռուստատեսային դեպարտամենտի գլխավորի հետ պետք է դառնար նախագծի գործադիր պրոդյուսերը։ Կարլինը գրեց նաև փորձնական սերիայի սցենարը[75]։ Փորձնական սերիայի նկարահանումից հետո սերիալը սառեցվեց, իսկ Damage Control կազմակերպությունը ցուցադրվեց «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում, որը դուրս եկավ 2017 թվականին։
Չմարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին ստուդիան առաջին անգամ խոսեց հորինված այլմոլորակային ռասայի մասին կոմիքսի էկրանավորման մասին, հայտնի որպես «Չմարդիկ»[76][77]։ Սկզբնական սցենարը գրեց Ջո Ռոբերտ Քոուլը[78]։ 2014 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ դուրս գալու ամսաթիվը՝ 2019 թվականի հուլիսի 12[36]։ 2016 թվականի ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ նախագիծը հետաձգվել է անհայտ ժամանակահատվածով[79]։
2016 թվականի նոյեմբերի 15-ին IMAX Corp, Marvel Television և Disney/ABC ընկերությունները հայտարարեցին «Չմարդիկ» սերիալի ստեղծման մասին, որտեղ պատմվում է Սև որոտի և Չմարդկանց արքայական ընտանիքի մասին։
Netflix-ի սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի նոյեմբերին Marvel Studios-ի հեռուստատեսային բաժինը հայտարարեց չորս, իրար հետ սերտ կապված, սերիալների նկարահանման մասին։ Նրանց ցուցադրման իրավունքը տրվեց Netflix վեբ-հոսթինգին, իսկ գլխավոր հերոսներ ընտրվեցին Խիզախորդը (Չարլի Կոքս[80]), Ջեսիկա Ջոնսը (Քրիստեն Ռիտտեր[81]), Լյուկ Քեյջը (Մայք Կոլտեր[81][82]) և Երկաթե Բռունցքը (Ֆինն Ջոնս[83]): Նրանք նաև պետք է հանդիպեին «Պաշտպանները» մինի-կրասսովերում[84]։ 2016 թվականի հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Netflix-ը պլանավորում է «Խիզախորդ» հեռուստասերիալի սփին-օֆֆը Պատժողի մասին (Ջոն Բերնտալ), որը Խիզախորդի հակառակորդն էր երկրորդ եթերաշրջանում[85]։ 2016 թվականի փետրվարի 25-ին Ջեֆ Լոեբը հայտարարեց, որ ներկա պահին Պատժողի մասին սերիալը չի պլանավորվում, սակայն եթե այն դուրս գա, ապա ոչ շուտ, քան վերը նշված մինի-կրասսովերը։ 2016 թվականի ապրիլի 29-ին Netflix-ը պաշտոնապես սկսեց Պատժողի սերիալի նկարահանումները[86]։
Խիզախորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալը պատմում է կույր իրավապաշտպան Մեթ Մյորդոկի մասին, որը «Խիզախորդ» անվան ներքո պայքարում է հանցագործությունների դեմ գիշերային Դժոխային խոհանոցում։ Առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 սերիայից, դուրս եկավ 2015 թվականի ապրիլի 10-ին։ Այն ստացավ քննադատների բացարձակ դրական արձագանքը և երկարացվեց մինչև երկրորդ եթերաշրջան, որը դուրս եկավ 2016 թվականի մարտի 18-ին[50]։
Սերիալում կան վերահղումներ Վրիժառուներին և համանուն ֆիլմի դեպքերին։ Հիշատակվում է վերջնական մարտը, որը ոչնչացրել էր Նյու Յորքի կեսը և «կախարդական մուրճը» «երկաթե կոստյումի» հետ[87]։ Երկրորդ եթերաշրջանում հիշատակվում է Ջեսիկա Ջոնսը իր սեփական համանուն հեռուստասերիալից, ինչպես նաև տեսնում ենք Քերիի-Էնն Մոսսի կամեոն։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում սյուժե է մտցված Պատժողը (Ջոն Բերնտալ)՝ մարդը, որը, սպանելով հանցագործներին, պայքարում է արդարության համար[88] և Էլեկտրան (Էլոդի Յունգ)՝ Խիզախորդի սիրային հետաքրքրությունը[89]։
Ջեսիկա Ջոնս[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի հիմքը հանդիսացավ «Alias[90]» կոմիքս, որի գլխավոր հերոսը Ջեսիկա Ջոնսն է՝ սուպերհերոսի և մասնավոր դետեկտիվ։ Սերիալում հայտնվում է նաև Լյուկ Քեյջը՝ Ջեսիկայի սիրային հետաքրքրությունը, որի անձնական սերիալը դարձավ Netflix-ի շարքում երրորդը, «Խիզախորդ»-ից և «Ջեսիկա Ջոնս»-ից հետո։ Առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաների պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերի 20-ին[91]։
Սերիալում կան վերահղումներ Վրիժառուներին և համանուն ֆիլմի դեպքերին, ինչպես նաև Marvel Television/Netflix-ի առաջին սերիալ «Խիզախորդ»-ին։ Սերիալում դեր ուներ Ռոզարիո Դոուսոնը, որը ծանոթ էր հեռուստադիտողին առաջին հեռուստասերիալից՝ որպես Կլեր Թեմփլ։
Լյուկ Քեյջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի գլխավոր հերոսն է Լյուկ Քեյջը, որը անհաջող փորձի արդյունքում ստանում է սուպերուժ և դառնում է սուպերհերոս։ Այս սերիալում նույնպես նկարահանվում է Ռոզարիո Դոուսոնը (Քլեր Թեմփլ)՝ «Խիզախորդ» և «Ջեսիկա Ջոնս» հեռուստասերիալներից։ Առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաների պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին[53]։
Այս սերիալուն նույնպես հիշատակվում են իրադարձություններ կապված Վրիժառուների և Marvel/Netflix միասնական նախագծերի հետ։
Երկաթե Բռունցք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալը պատմում է Դեննի Ռենդի մասին, հայտնի որպես Երկաթե Բռունցք, որի դերը կատարում է Ֆինն Ջոնսը։ 12 տարեկանում Դեննին, իր ընտանիքի հետ, ընկնում է դժբախտ պատահարի մեջ, որտեղ հրաշքով կենդանի է մնում միայն ինքը։ Նրան փրկում են ինչ-որ գաղտնի միաբանության վարդապետներ և սովորեցնում են մարտարվեստ, կարգապահություն, հոգևոր հավասարակշռություն։ 15 տարի անց նա վերադառնում է հայրենի քաղաք՝ Նյու Յորք, որտեղ նա համարվում էր մահացած, որպեսզի կարողանային տիրել հոր ընկերությանը, որը աշխարհում մեծագույններից էր։ Հասնելով քաղաք՝ նա հասկանում է, որ իր ժամանմանն այդքան էլ ուրախ չեն։ Դեննին ցանկանում է վերադարձնել հոր ընկերությունը, կարգի բերել այն և միաժամանակ պայքարել գաղտնի խմբի դեմ, որը տնօրինում է ամբողջ քաղաքին։
Սերիալում հայտնվում է Ջերի Հոգարթը, Քերիի-Էնն Մոսսի դերակատարմամբ, որին հեռուստադիտողը ծանոթ է «Ջեսիկա Ջոնս»-ից և «Խիզախորդ»ի երկրորդ եթերաշրջանից։ Սերիալում հայտնվում են նաև Մադամ Գաոն («Խիզախորդ») և Քլեր Թեմփլը (Marvel/Netflix հեռուստատիեզերքի նախորդ սերիալներ)։
Պաշտպանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալը նվիրված է լինելու սուպերհերոսների խմբին, որը կազմված է լինելու Խիզախորդից, Ջեսիկա Ջոնսից, Լյուկ Քեյջից և Երկաթե Բռունցքից։
Պատժողը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալ նվիրված է լինելու Ֆրենկ Կասլի արկածներին, որը հայտնի է նաև որպես Պատժող, «Խիզախորդ» սերիալի երկրորդ եթերաշրջանից հետո։
Freeform-ի սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիկնոց և Դաշույն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թենդի Բոուենը և Թայրոն Ջոնսոնը՝ հասարակության տարբեր շերտերի դեռահասները, դառնում են հանկարծակի արթնացած հնարավորությունների տեր, երբ սիրահարրվում են միմյանց։ Թենդին արձակում է լուսե դաշույններ, իսկ Թայրոնը կարող է սուզել այլ մարդկանց խավարի մեջ։ Նրանք արագորեն հասկանում են, որ իրենց ավելի լավ կլինի գործել միասին, քան անջատ, սակայն նրանց փոխադարձ զգացմունքները իրենց ոչ պարզ աշխարհը դարձնում են ավելի բարդ։
Սերիալը ենթադրաբար կմեկնարկի 2018 թվականին[92]։
Նոր մարտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլանավորվում է, որ սերիալը կունենա կատակերգական բնույթ և բաղկացած կլինի 10 սերիայից՝ յուրաքանչյուրը 30 րոպե։ Սցենարի հեղինակը կլինի Քեվին Բիգելը։ Սերիալի գլխավոր հերոսները կլինեն Սկյուռ-աղջիկը, Գիշերային Գողը, Սպիդբոլը, Պարոն Անմահը, Մանրէն և Դեբրին։
Սերիալի առաջին սինոփսիսը. ««Նոր մարտիկներ» սերիալի սյուժեն պտտվում է չորս երիտասարդ մարդկանց շուրջ, որոնք ապրում և աշխատում են միասին։ Իրենց ուժերի և հնարավորությունների հետ նրանք Վրիժառուներից շատ հեռու են կանգնած, սակայն, չնայած դրան, նրանք ցանկանում են փոխել աշխարհը։ Հերոսներին խորթ չեն մարդկային խնդիրները և սովորական մահկանացուների իրադրությունները՝ առաջին սեր, առաջին աշխատանք։ Նոր մարտիկներին մնում է քայլ առ քայլ հետևել այս աշխարհի մեծահասակ կյանքին։ Նրանք դեռ հերոսներ չեն, սակայն վատ ժամանակներում կարող են իրոք ահավոր լինել»։
HULU-ի սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փախստականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսին Marvel-ը հայտարարեց Hulu-ի հետ համատեղ նոր սերիալի՝ «Փախստականներ»-ի մասին։ Սերիալը կպատմի վեց դեռահասների մասին, որոնք բացահայտում են, որ իրենց ծնողները «Փռայդ» անունով չարագործների գաղտնի կազմակերպության անդամ են։ Հասկանալով, որ իրենք այլևս ապահովության մեջ չեն սեփական տներում, դեռահասները որոշում են փախչել։ Ծնողներից թաքնված՝ նրանք ավելի շատ բան են իմանում սեփական ուժերի և իրենց ընտանիքների գաղտնիքների մասին։ «Փախստականներ»-ը կնկարահանվեն Ջոշ Շվարցի և Ստեֆանի Սևաջի կողմից, ինչպես նաև նրանց սցենարով, Ջեֆ Լոեբի և Ջիմ Չորիի հսկողությամբ։ Սերիալի պրոդյուսերը կլինի Լիզ Ռովինսկին ABC Studios-ի հետ համատեղ։ Սերիալը ենթադրաբար կմեկնարկի 2017—2018 թվականներին։
Հելստրոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմում է անկախ պատմություն Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում։ Նախագիծը մշակվել է ABC Signature-ի և Marvel Television-ի կողմից, իսկ Զբիշևսկին որպես շոու վարող։
Թոմ Օսթինը և Սիդնի Լեմմոնը համապատասխանաբար մարմնավորում են Դեյմոնին և Անու Հելստրոմներին՝ հզոր սերիական մարդասպանի երեխաներին, ով ոչնչացնում է մարդկության ամենավատը։ Սերիալի դերասանական կազմում նկարահանվել են նաև Էլիզաբեթ Մարվելը, Ռոբերտ Ուիսդոմը, Ջուն Քերիլը, Արիաննա Գերին և Ալեն Յուայը։ Հելստրոմի համար Hulu-ի պատվերը հայտարարվել է 2019 թվականի մայիսին և նախատեսվում է սկսել Marvel հեռուստատեսության Journey Into Fear արտոնություն։ Նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվերում 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի մարտը։ Սերիալի վերահսկումն անցել է Marvel Studios-ին 2019 թվականի դեկտեմբերին, երբ հեռարձակողը միավորվել է այդ ստուդիայի հետ։
Disney+-ի սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՎանդաՎիժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազեն և ձմեռային զինվորը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազեն և ձմեռային զինվորի պրեմիերան կայացել է 2021 թվականի մարտի 19-ին և ներառում է վեց դրվագ, որոնք հեռարձակվել են մինչև 2021 թվականի ապրիլի 23-ը։ Շարքը չորրորդ ՄԿՏ փուլի մի մասն է։ Այն ստացել է դրական արձագանքներ, քննադատները նշել են դերասանների «քիմիան» և դրա հուզիչ սոցիալական խնդիրները, սակայն քննադատել են պատմվածքի տեմպերը։ Սերիալի սյուժեն կշարունակվի Սեմ Ուիլսոնի մասին ֆիլմում, ով ստանձնել է Կապիտան Ամերիկայի թիկնոցը, քանի որ 2021 թվականից ֆիլմը մշակման փուլում է։
Լոկի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչ կլինի եթե...?[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեֆրի Ռայթը հնչյունավորում է իրադարձությունների պատմող The Observer-ին։ ՄԿՏ կինոյի շատ դերասաններ բարձրաձայնում են իրենց կերպարներին։ 2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios-ը մի քանի սերիաներ էր մշակում Disney +-ի համար՝ անիմացիոն սերիալ, որը հիմնված էր «What If...?» կատակերգության վրա։ հայտարարվել է 2019 թվականի ապրիլին։ Ռայան Մեյներդինգը՝ Marvel Studios-ի տեսողական բաժնի ղեկավարը, օգնեց որոշել մուլտիպլիկացիոն սերիալի գյուղի ստվերային անիմացիոն ոճը, որը ոգեշնչված էր ՄԿՏ ֆիլմերից և դասական ամերիկյան նկարազարդողներից։ Squeeze-ը և Flying Bark Productions-ը անիմացիոն էին նախագիծը, իսկ առաջին սեզոնի գլխավոր մուլտիպլիկատոր Ստեֆան Ֆրանկրուենն էր։
«Ի՞նչ է, եթե…» 9-րդ սերիայի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2021 թվականի օգոստոսի 11-ից հոկտեմբերի 6-ը։ Նա դարձավ չորրորդ ՄԿՏ փուլի մի մասը։ Երկրորդ՝ 9 սերիաանոց եթերաշրջանը մշակման փուլում է։
Բազոլի աչք[խմբագրել | խմբագրել կոդը]
"Բազե աչքը" սերիալի առաջին երկու դրվագների պրեմիերան կայացել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին, իսկ եզրափակիչ շարքը թողարկվել է դեկտեմբերի 22-ին։ Նախագիծը մաս է կազմում չորրորդ փուլի ՄԿՏ սերիալը ստացել է դրական արձագանքներ, քննադատները հատկապես նշել են փողոցային գործողությունների տեսարաններ եւ քիմիան գլխավոր հերոսների միջեւ։ "Էխո"-ի սերիական պատասխանը Մայա Լոպեսի/Էխո-ի մասին գտնվում է զարգացման մեջ։
Վեբ-սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալ | Եթերաշրջան | Սերիաների քանակ | Ամսաթիվ | Գործադիր պրոդյուսեր | Ստատուս | ||
---|---|---|---|---|---|---|---|
Պրեմիերա | Վերջաբան | ||||||
WHIH Newsfront | 1 | 5 | 2 հուլիս 2015 | 16 հուլիս 2015 | Դուրս եկած | ||
2 | 5 | 22 ապրիլ 2016 | 3 մայիս 2016 | Դուրս եկած | |||
«S.H.I.E.L.D.»-ի գործակալները. Յո-յո | 1 | 6 | 13 դեկտեմբեր 2016 | Ջեֆ Լոեբ | Դուրս եկած |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Waxman Sharon (June 18, 2007)։ «Marvel Wants to Flex Its Own Heroic Muscles as a Moviemaker»։ The New York Times։ էջ 2։ Արխիվացված օրիգինալից March 31, 2013-ին։ Վերցված է February 1, 2009
- ↑ «Marvel Decade: Kevin Feige»։ Marvel։ Marvel Entertainment։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2009-12-30
- ↑ «Marvel's Kevin Feige on the Future of The Avengers, Thor, Ant Man, Doctor Strange, and Captain America!»։ MovieWeb.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-10-19
- ↑ Douglas, Edward. «Exclusive: Marvel Studios Production Head Kevin Feige», SuperheroHype.com, April 26, 2010..
- ↑ Grase Marc (29 сентября 2008)։ «Paramount, Marvel extend pact»։ Variety։ Վերցված է 2009-01-01
- ↑ «UPDATE: Disney приобретает Marvel за $4 миллиарда»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2017-07-26
- ↑ 7,0 7,1 Marvel Boss Kevin Feige On Phase 2
- ↑ McClintock Pamela (April 27, 2006)։ «Marvel Making Deals for Title Wave»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից May 1, 2011-ին։ Վերցված է March 1, 2008
- ↑ Cairns Bryan (October 3, 2011)։ «Director Louis Leterrier Talks Incredible Hulk»։ Newsarama.com։ Արխիվացված օրիգինալից February 23, 2013-ին։ Վերցված է February 23, 2013
- ↑ Juarez Vanessa (July 26, 2008)։ «Comic-Con: 'Incredible Hulk' screenwriter Zak Penn discusses strife with Edward Norton»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից February 21, 2013-ին։ Վերցված է July 26, 2017
- ↑ Finke Nikki (July 9, 2008)։ «So What Was All The Fuss About? Marvel Locks In Jon Favreau For 'Iron Man 2′»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից August 21, 2012-ին։ Վերցված է August 3, 2012
- ↑ Graser Marc (July 15, 2008)։ «Theroux to write 'Iron Man' sequel»։ Variety։ Արխիվացված օրիգինալից August 24, 2012-ին։ Վերցված է July 16, 2008
- ↑ 13,0 13,1 Fleming Michael (September 28, 2008)։ «Branagh in talks to direct ’Thor’»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից July 6, 2011-ին։ Վերցված է September 29, 2008
- ↑ Kit Borys (November 9, 2008)։ «'Captain America' recruits director»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից July 2, 2011-ին։ Վերցված է November 10, 2008
- ↑ Kit Borys, Fernandez Jay A. (November 18, 2008)։ «'Captain America' enlists two scribes»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից July 6, 2011-ին։ Վերցված է November 19, 2008. (First paragraph; subscription required for full story.)
- ↑ 16,0 16,1 Graser Marc (April 13, 2010)։ «Whedon to head Avengers»։ Variety։ Արխիվացված օրիգինալից April 25, 2011-ին։ Վերցված է April 14, 2010
- ↑ 17,0 17,1 «Shane Black talks direction of Iron Man 3 and whether or not to expect more Marvel cameos!»։ Ain't It Cool News։ March 7, 2011։ Արխիվացված օրիգինալից September 3, 2012-ին։ Վերցված է September 3, 2012
- ↑ Fleming Mike (March 31, 2011)։ «Marvel Taps Its 'Runaways' Scribe Drew Pearce To Write 'Iron Man 3′ Script»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից September 3, 2012-ին։ Վերցված է September 3, 2012
- ↑ Masters Kim (2011-10-13)։ «Official: Disney's 'Lone Ranger' Sets May 31, 2013 Release Date»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-10-13
- ↑ Belloni Matthew (2011-12-24)։ «'Game of Thrones' Director Alan Taylor Chosen for 'Thor 2'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2011-12-26-ին։ Վերցված է 2011-12-26
- ↑ Fleming Mike (2011-07-01)։ «'Thor 2' To Be Scripted By Don Payne»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-07-01
- ↑ Fleming Mike (2012-01-10)։ «Robert Rodat To Rewrite ‘Thor 2′»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2012-01-11
- ↑ Kilday Gregg (2012-04-05)։ «'Captain America: First Avenger' Sequel Release Date Set»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2012-04-05
- ↑ «Russo brothers tapped for 'Captain America 2': Disney and Marvel in final negotiations with 'Community' producers to helm pic»։ Chicago Tribune։ 2012-06-06։ Արխիվացված օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2012-06-06
- ↑ Marshall Rick (April 14, 2011)։ «'Captain America' Writers Talk Sequel, Post-'Avengers' Plans, And The Marvel Movie-Verse»։ MTV Splash Page։ Արխիվացված օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է 2011-04-14
- ↑ James Gunn In Talks to Direct Marvel’s 'Guardians of the Galaxy' (Exclusive) — Hollywood Reporter
- ↑ Bond Paul (2012-05-08)։ «Disney's Robert Iger Says 'Avengers Age of Ultron' in the Works»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2012-05-08
- ↑ «Мстители: Эра Альтрона» выйдут в 2015 году
- ↑ Graser Marc (August 7, 2012)։ «Joss Whedon will return for 'The Avengers 2'»։ Variety։ Արխիվացված օրիգինալից August 7, 2012-ին։ Վերցված է August 7, 2012
- ↑ «Director Peyton Reed and Writer Adam McKay Join Marvel's Ant-Man»
- ↑ All Of Your Marvel Phase 3 Questions Answered By Marvel Head Kevin Feige
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 Siegel Lucas (October 28, 2014)։ «Marvel Announces Black Panther, Captain Marvel, Inhumans, Avengers: Infinity War Films, Cap & Thor 3 Subtitles»։ Newsarama։ Արխիվացված օրիգինալից October 28, 2014-ին։ Վերցված է October 28, 2014
- ↑ Schillaci Sophie, McClintock Pamela (June 13, 2013)։ «Disney Dates Musical 'Into the Woods' Opposite 'Annie' in December 2014»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 14, 2013
- ↑ Sony Pictures and Marvel Studios Find Their 'Spider-Man' Star and Director
- ↑ «Очередной перезапуск «Человека-паука» нашел сценаристов»։ Кинопоиск։ 20 июля 2015։ Վերցված է 2015
- ↑ 36,0 36,1 36,2 Strom Marc (February 10, 2015)։ «Marvel Studios Schedules New Release Dates for 4 Films»։ Marvel.com։ Արխիվացված օրիգինալից February 10, 2015-ին։ Վերցված է February 9, 2015
- ↑ «Black Panther: Creed filmmaker Ryan Coogler to direct Marvel film | EW.com»։ www.ew.com։ Վերցված է 2016-01-12
- ↑ 38,0 38,1 Kit Borys, Siegemund-Broka Austin (March 23, 2015)։ «Russo Brothers to Direct 'Avengers: Infinity War' Parts 1 and 2»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից March 23, 2015-ին։ Վերցված է March 23, 2015
- ↑ Couto Anthony (February 12, 2014)։ «Feige: Black Widow's Past to be Explored in Avengers 2 and Possible Solo Film»։ IGN։ Արխիվացված օրիգինալից February 13, 2014-ին։ Վերցված է February 13, 2014
- ↑ Kit Borys (July 12, 2018)։ «'Black Widow' Movie Finds Director in Cate Shortland (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից July 12, 2018-ին։ Վերցված է July 12, 2018
- ↑ Kroll Justin (January 10, 2018)։ «Marvel's Standalone 'Black Widow' Movie Gains Momentum With Jac Schaeffer Writing»։ Variety։ Արխիվացված օրիգինալից January 11, 2018-ին։ Վերցված է January 10, 2018
- ↑ Kit Borys (September 21, 2018)։ «Marvel Studios' 'The Eternals' Finds Its Director With Chloe Zhao»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից September 21, 2018-ին։ Վերցված է September 21, 2018
- ↑ 43,0 43,1 Kit Borys (May 15, 2018)։ «Marvel Sets Black List Writers for 'Eternals' Movie (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից May 15, 2018-ին։ Վերցված է May 15, 2018
- ↑ 44,0 44,1 Kit Borys (October 11, 2018)։ «Ryan Coogler Signs on to Write and Direct 'Black Panther' Sequel (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից October 11, 2018-ին։ Վերցված է October 11, 2018
- ↑ Kit Borys, Bond Paul (May 7, 2013)։ «Marvel Cliffhanger: Robert Downey Jr.'s $50 Million Sequel Showdown»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից March 10, 2014-ին։ Վերցված է May 8, 2013
- ↑ Littleton Cynthia (August 28, 2012)։ «ABC orders Marvel 'S.H.I.E.L.D' pilot»։ Variety։ Արխիվացված օրիգինալից August 29, 2012-ին։ Վերցված է August 29, 2012
- ↑ «'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' Renewed For Season 4 | News | Marvel.com»։ marvel.com։ Վերցված է 2016-04-10
- ↑ «'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' Renewed For Season 5» (en-US)։ News | Marvel.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին։ Վերցված է 2017-05-12
- ↑ McIntrye Gina (January 2, 2015)։ «‘Agent Carter': Hayley Atwell reprises capable 1940s spy for Marvel TV show»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից January 3, 2015-ին։ Վերցված է January 3, 2015
- ↑ 50,0 50,1 «Netflix Orders a Second Season of 'Marvel's Daredevil'»։ Marvel.com։ April 21, 2015
- ↑ Couch Aaron (November 12, 2013)։ «Melissa Rosenberg to Oversee Marvel's Jessica Jones Series for Netflix»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից June 28, 2014-ին։ Վերցված է February 6, 2014
- ↑ «Marvel's Netflix Series to Film in New York City»։ Marvel.com։ February 26, 2014։ Արխիվացված օրիգինալից February 26, 2014-ին։ Վերցված է February 26, 2014
- ↑ 53,0 53,1 «Marvel's Luke Cage Gets Premiere Date»։ TVLine։ Վերցված է 2016-03-12
- ↑ Spangler Todd (March 31, 2015)։ «Netflix, Marvel Pick ‘Luke Cage’ Showrunner, Cheo Hodari Coker»։ Variety։ Արխիվացված օրիգինալից March 31, 2015-ին։ Վերցված է March 31, 2015
- ↑ «Netflix 'Iron Fist' Taps 'Dexter's Scott Buck as Showrunner»։ ScreenCrush։ Վերցված է 2015-12-10
- ↑ Otterson Joe (July 21, 2017)։ «‘Iron Fist’ Renewed for Season 2 at Netflix»։ Variety։ Արխիվացված օրիգինալից July 22, 2017-ին։ Վերցված է July 21, 2017
- ↑ «NETFLIX POSTS DAREDEVIL, JESSICA JONES, LUKE CAGE, IRON FIST & DEFENDERS INFO»։ Cosmic Book News։ January 15, 2015։ Արխիվացված օրիգինալից January 16, 2015-ին։ Վերցված է January 16, 2015
- ↑ «Netflix Marvel Madness: 'The Defenders' & 'Luke Cage' - Bloody Disgusting!» (en-US)։ Bloody Disgusting!։ Վերցված է 2016-04-23
- ↑ Samit Sarkar (2016-04-15)։ «Netflix's Defenders series will be helmed by Daredevil's showrunners» (en-US)։ Polygon։ Վերցված է 2016-04-23
- ↑ «The Punisher Netflix Series Confirmed»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-01-ին։ Վերցված է 2016-05-02
- ↑ Andreeva Nellie (July 27, 2012)։ «ABC And Marvel Eying 'Avengers'-Themed TV Series»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից August 29, 2012-ին։ Վերցված է July 29, 2012
- ↑ «Герои «ЩИТа»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-02
- ↑ «NYCC 2012: Coulson Lives in Marvel's S.H.I.E.L.D.»։ Marvel.com։ October 13, 2012։ Արխիվացված օրիգինալից October 13, 2012-ին։ Վերցված է October 13, 2012
- ↑ «Declassifying Marvel's Agents of S.H.I.E.L.D.: The Hub»։ Marvel.com։ October 24, 2013։ Արխիվացված օրիգինալից March 12, 2014-ին։ Վերցված է October 24, 2013
- ↑ «Titus Welliver Set to Return as Agent Blake in Marvel's Agents of S.H.I.E.L.D.»։ Marvel.com։ October 10, 2013։ Արխիվացված օրիգինալից March 12, 2014-ին։ Վերցված է October 10, 2013
- ↑ 66,0 66,1 66,2 Logan Michael (September 10, 2014)։ «First Look: Haley Atwell's Agent Carter on Marvel's Agents of S.H.I.E.L.D.»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից September 10, 2014-ին։ Վերցված է September 10, 2014
- ↑ «First Look: Thor Star Jaimie Alexander Meets the Agents of S.H.I.E.L.D.»։ TV Guide։ February 10, 2014։ Արխիվացված օրիգինալից March 12, 2014-ին։ Վերցված է February 10, 2014
- ↑ Andreeva Nellie (September 18, 2013)։ «Marvel Developing ‘Agent Carter’ TV Series»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից September 19, 2013-ին։ Վերցված է September 19, 2013
- ↑ Goldberg Lesley (January 17, 2014)։ «Marvel's 'Agent Carter': Hayley Atwell, Writers, Showrunners Confirmed for ABC Drama»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից May 10, 2014-ին։ Վերցված է January 18, 2014
- ↑ White Brett (January 7, 2015)։ «The Howling Commandos Return In New "Agent Carter" Promo»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2016-ին։ Վերցված է January 7, 2015
- ↑ Trumbore Dave (July 25, 2014)։ «Agent Carter to Feature Edwin Jarvis, aka Howard Stark’s Butler and Inspiration for Tony Stark’s AI»։ Collider։ Արխիվացված օրիգինալից July 26, 2014-ին։ Վերցված է July 25, 2014
- ↑ Goldberg Leslie (12 мая, 2016)։ «'Agent Carter' Canceled at ABC; 'Marvel's Most Wanted' Not Moving Forward»։ The Hollywood Reporter։ Վերցված է 12 мая, 2016
- ↑ «marvels-most-wanted-pilot-agents-of-shield-spinoff-adrianne-palicki/»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-22-ին։ Վերցված է 2017-07-26
- ↑ «ABC закрывает сразу несколько сериалов»։ VRgames - Компьютерные игры, кино, комиксы։ 2016-05-13։ Վերցված է 2016-05-14
- ↑ Nellie Andreeva։ «Marvel Comics 'Damage Control' Adapted As Comedy TV Series By ABC»։ Վերցված է 2015-10-04
- ↑ Frankel Daniel (March 8, 2011)։ «Report: Marvel Developing The Inhumans»։ The Wrap.com։ Արխիվացված օրիգինալից March 9, 2011-ին։ Վերցված է July 26, 2017
- ↑ Faraci Devin (March 7, 2011)։ «Marvel is Bringing The Inhumans to the Big Screen»։ BadassDigest.com։ Արխիվացված է օրիգինալից April 13, 2013-ին։ Վերցված է March 7, 2011
- ↑ Goldbery Matt (August 12, 2014)։ «Exclusive: Marvel Moving Forward on THE INHUMANS Movie; Screenplay by Joe Robert Cole»։ Collider։ Արխիվացված օրիգինալից August 12, 2014-ին։ Վերցված է August 12, 2014
- ↑ Anthony D'Alessandro (2016-04-23)։ «Disney Officially Pulls Marvel’s ‘Inhumans’ Off 2019 Release Schedule» (en-US)։ Deadline։ Վերցված է 2016-05-23
- ↑ «Charlie Cox to Star in ‘Daredevil’ TV Series for Marvel and Netflix»։ Variety։ May 27, 2014։ Արխիվացված օրիգինալից May 27, 2014-ին։ Վերցված է May 27, 2014
- ↑ 81,0 81,1 Andreeva Nellie (December 4, 2014)։ «Krysten Ritter Nabs Lead In Marvel’s ‘Jessica Jones’»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից December 4, 2014-ին։ Վերցված է November 20, 2014
- ↑ Strom Marc (December 22, 2014)։ «Mike Colter to Star as Luke Cage in Marvel's A.K.A. Jessica Jones»։ Marvel.com։ Արխիվացված օրիգինալից December 22, 2014-ին։ Վերցված է December 22, 2014
- ↑ «Finn Jones Is Playing Marvel’s Iron Fist [UPDATED]» (en-US)։ Screen Rant։ Վերցված է 2016-02-25
- ↑ «Disney's Marvel and Netflix Join Forces to Develop Historic Four Series Epic plus a Miniseries Event Based on Renowned Marvel Characters»։ 2013-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-07-ին։ Վերցված է 2013-11-07
- ↑ «Punisher Spinoff Starring Jon Bernthal in Development at Netflix»։ TVLine։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-18-ին։ Վերցված է 2016-01-16
- ↑ «Marvel’s ‘The Punisher’ Spin-off Ordered by Netflix»։ Fortune։ 2016-04-29։ Վերցված է 2016-04-29
- ↑ How Daredevil Became Marvel’s Biggest Triumph Yet
- ↑ Jon Bernthal Cast as Frank Castle in the Netflix Original Series 'Marvel’s Daredevil' | News | Marvel.com
- ↑ «Elodie Yung Cast as Elektra in the»։ Marvel.com
- ↑ Schneider Micheak (December 17, 2010)։ «Screenwriter Sets Marvel Adaptation for TV»։ Variety։ Արխիվացված օրիգինալից February 6, 2014-ին։ Վերցված է December 17, 2010
- ↑ «Marvel's Jessica Jones will premiere on Netflix on November 20th»։ The Verge։ Վերցված է 2015-09-10
- ↑ «Cloak And Dagger: Marvel announces new TV series»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-30-ին։ Վերցված է 2016-05-02
|