Սև հովազ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև հովազ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտFantastic Four Vol. 1 #52
ՀեղինակՍթեն Լի և Ջեք Քիրբի
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էՖանտաստիկ չորս
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Տեսակմուտանտ և կոմիքսների կերպար
Հասակ183 սմ
Քաշ91 կգ
Մազերի գույնսև
Աչքերի գույնշագանակագույն
ԾննդավայրՎականդա
Սեռարական
ՔաղաքացիությունWakanda
Զբաղմունքսուպերհերոս
ԱմուսինՓոթորիկ (Marvel Comics)
Թիմեր և կազմակերպություններ
The Avengers?, Ֆանտաստիկ քառյակ, Վրիժառուները, Պաշտպաններ և Illuminati?
Դաշնակիցներ
Կայծակ, Կապիտակ Ամերիկա, Սպիտակ վագր, Բժիշկ Կոկորդիլոսը, Երկաթե մարդ
Թշնամիներ
Կլո, Ալտրոն
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ և գերմարդկային զգայարաններ

Սև հովազ (անգլ.՝ Black Panther), հորինված կերպար, Marvel Comics-ի սուպերհերոս։ Ստեղծվել է Ստեն Լիի և Ջեք Կյորբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է 1966 թվականի հուլիսին՝ Fantastic Four #52 կոմիքսում։ Սև հովազն ամերիկյան առաջին սևամորթ հերոսներից մեկն էր, նա ստեղծվել է ավելի շուտ, քան Բազեն, Լյուկ Քեյջը, Կայծակը և Բլեյդը։ Միանգամից մի քանի կերպարներ տարբեր ժամանակներում հայտնվել են կոմիքսում այս կեղծանվամբ։ Բոլոր Սև հովազները կապված են հորինված աֆրիկյան Վականդա պետության։ Սկզբում հովազի թիկնոցը հագնում էր այդ երկրի թագավորը Տ'Չական, այնուհետև այն անցել է իր որդուն Տ'Չալլային, որը առավել հայտնի է Սև Հովազ անունով։ 2009 թվականի փետրվարին մեկնարկել է չորրորդ կոմիքսը նրա մասին, որի գլխավոր հերոսը Տ'Չալլայի քույրը՝ Շուրին է։

Կերպարի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ'Չալլան թագավորական դինաստիայի ժառանգն է, որը երկար տարիներ իշխում է աֆրիկյան ջունգլիներում կորսված Վականդա պետությունը։ Նրա հայրը՝ Տ'Չական, Վականդայի նշանավոր թագավորներից մեկն էր և առաջին Սև հովազը։ Նա կարողացել է ապահովել տեխնոլոգիական առաջխաղացումն իր երկրում, դարձնել այն առավել զարգացած ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Տ'Չական առաջինն է սկսել արժեքավոր վիբրանիումի մշակումը, որն ունի ոչ երկրային ծագում։ Այս մետաղը վերացրեց Տ'Չակային։ Այնուհետև գահ բարձրացավ իր որդին՝ Տ'Չալլան։ Կիրառելով իր գիտելիքները նա հեշտությամբ հակահարված էր տալիս իր թշնամիներին։ Բայց Տ'Չալլան հասկացավ, որ մշտական հակահարձակումներ ցուցաբերելով, Վականդան դատապարտված է կործանման՝ զավթիչների ճնշման ներքո։ Նա մեկնել է Ամերիկա, որտեղ խոստացել է աջակցել Վրիժառուներին և նույնիսկ միացել այդ թիմին։

Վերադառնալով Վականդա, Տ'Չալլան դուրս բերեց երկիրը մեկուսացվածությունից, դարձնելով այն կարևոր մասն համաշխարհային քաղաքականության մեջ։ Ավելի ուշ նա ամուսնացել է Օրորո Մոնրոյի հետ, որն ավելի հայտնի է Փոթորիկ անունով, որը Իքս Մարդիկ թիմի անդամ է։ Որոշ ժամանակ Սև հովազը և Ամպրոպը Ֆանտաստիկ Քառյակի անդամներ էին, որոնք փոխարինում էին Ռիդին և Սյուզան Ռիչարդսին։ Դոկտոր Դումի Հարձակման հետևանքով Տ'Չալլան ընկավ կոմայի մեջ, և իր թիկնոցը փոխանցվեց նրա կրտսեր քրոջը՝ Շուրիին։ Հինգերորդ հատորում Տ'Չալլան կվերադառնա։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ'Չալլայի ֆիզիկական ուժը զգալիորեն ավելի մեծ է, քան միջին մարդու ուժը։ Նա կարող է բարձրացնել գրեթե 800 ֆունտ (362,8 կգ) քաշ։ Տ'Չալլան կարող է զարգացնել արագությունը մինչև 35 մղոն ժամ (56,327 կմ/ժ)։ Տ'Չալլա մկաններն ավելի քիչ հոգնածության տոքսիններ են արտադրում, քան թե հասարակ մարդկանց մոտ։ Նրա օրգանիզմն ունակ է բուժել վնասվածքներ, որոնք մահացու են սովորական մարդու համար։ Նրա ճարպկությունը նաև հասել է մարդկային զարգացման գագաթնակետ։ Տ'Չալլան կարող է տեսնել մթության մեջ, ինչպես արևոտ պարզ օրը՝ մի քանի հարյուր ոտնաչափ հեռավորության վրա նա տեսնում է առարկաներն այնպես, կարծես թե դրանք գտնվում են հենց նրա առջև։ Նրա լսողությունը ուժեղացվել է այնքան, որ նրան թույլ է տալիս լսել ձայներ, որ սովորական մարդը չի կարող լսել, ինչպես նաև կարող է լսել ավելի զգալի հեռավորությունների վրա։ Տ'Չալլան կարող է հիշել տասնյակ հազարավոր հոտեր, ինչպես նաև կարող է զգալ վախի հոտը։ Տ'Չալլայի համի զգայարաններն այնքան են զարգացած, որ նա ի վիճակի է որոշել ճշգրիտ բաղադրությունը այս կամ այն սննդամթերքի մասին, որը ուտում է։

Որպես Վականդայի թագավոր, Սև հովազը ունի իրավունք ուտել սրտաձև խոտ, որը տալիս է նրան գերմարդկային զգացմունքներ ու մեծացնում է նրա ուժը, արագությունը, տոկունությունը և ճարպկությունը, սակայն ավելի ուշ Տ'Չալլան հրաժարվել է այդ առավելությունից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև հովազ (Marvel Comics)» հոդվածին։