Հեյմդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեյմդալ
Heimdall an der Himmelsbrücke.jpg
Հեյմդալը կանգնած է Բիվրյոստ կամրջի վրա և փչում է Գյալարհորն եղջյուրը։
Տեսակականդինավյան աստված
ԴիցաբանությունՍկանդինավյան դիցաբանություն
Սեռարական
Զբաղմունքաստվածների և Բիվրյոստ կամրջի պահապան
ԱնդամակցությունԱսեր
ՀայրՕդին
ՄայրՀեյմդալի ինը մայրեր
ԱտրիբուտներԳուլտոպ, Գյալարհորն
Հատկանիշներսուր տեսողություն և լսողություն
Heimdallr Վիքիպահեստում

Հեյմդալ (հին նորվ.՝ Heimdallr [ˈhɛimˌdɑllz̠], ժամանակակից իսլանդերեն` Heimdallur [ˈheimˌtatlʏr̥]), սկանդինավյան դիցաբանությունում աստվածների և տիեզերական ծառ Իգդրասիլի պահապան աստված, որը հսկում է Բիվրյոստ կամուրջը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյմդալը մարդկությանն է հանձնում աստվածների նվերը, նկարիչ` Նիլս Ասպլունդ, 1907

Հեյմդալն Օդինի և Ինը մայրերի որդին է[1] և դասվում է Ասերի շարքին։ Որպես աստվածների պահապան` իր կացարան Հիմինբյորգից («Երկնային լեռ») հսկում է այրվող ծիածանի տեսք ունեցող Բիվրյոստ կամուրջը, որը Ասգարդը` երկինքը, կապում է Միդգարդի` երկրի հետ` Ասգարդի մուտքը պաշտպանելով հսկա յոտուններից։

Ըստ սկանդինավյան հավատալիքների` Հեյմդալն ունի ապագան տեսնելու կարողություն և սուր զգայարաններ, մասնավորապես` սուր տեսողություն ու լսողություն։ Նա նկարագրվում է նաև որպես ձյունաճերմակ մաշկով «փայլող աստված», «ամենապայծառն ասերից», «նա, ով կանխատեսում է ապագան, ինչպես վաները»։ Հեյմդալը համարվում է նաև լույսի և արևածագի աստվածը[2]։ Նրա մականուններն են` «ոսկեղջյուր» և «ոսկեատամ»։ Հեյմդալին են պատկանում ոսկեբաշ ձի Գուլտոպը և ոսկե ահեղաձայն եղջյուրը` Գյալարհորնը, որը կախված է նրա գոտուց։ Ըստ սկանդինավյան դիցաբանության` աշխարհի վերջից` Ռագնարյոկից առաջ Հեյմդալը եղջյուր է փչում` աստվածներին կանչելով վերջին մարտի[3]։

Հեյմդալին է վերագրվում մարդկության բաժանումը` ըստ սոցիալական դասակարգերի։ Նրան վերաբերող այլ ուշագրավ պատմություններից են Բրիսինգամեն թանկարժեք ապարանջանի վերադարձը Ֆրեյային, որը Հեյմդալը խլում է Լոկիից` նրա հետ ծովափոկի տեսքով մարտի բռնվելու արդյունքում։ Հեյմդալի և Լոկիի հարաբերությունները մշտապես թշնամական են, և հատկանշական է, որ ըստ կանխագուշակության` Ռագնարյոկի իրադարձությունների ժամանակ Հեյմդալը և Լոկին, մարտի բռնվելով, պետք է սպանեն միմյանց[4]։

Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյմդալը հիշատակվում է ավելի վաղ ավանդապատումների հիման վրա 13-րդ դարում կազմված բանաստեղծությունների ժողովածու «Ավագ Էդդայում», 13-րդ դարում գրված «Կրտսեր Էդդայում» և հին սկանդինավյան սագաների ժողովածու «Հեյմսկրինգլայում», արքունական բանաստեղծների` սկալդների պոեզիայում և Անգլիայում հայտնաբերված հին սկանդինավերեն ռունական գրություններում։ Միայն երկու տող է պահպանվել «Հեյմդալի հմայախոսությունը» (Heimdalargaldr) չափածո ստեղծագործությունից։

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյմդալ աստծո կերպարի վրա է հիմնված Marvel Comics-ի կողմից հրատարակված կոմիքսների հերոս Հեյմդալի կերպարը, որը նկարագրվում է որպես ամենատես ու ամենալուր, օժտված է գերմարդկային ուժով, դիմացկունությամբ, երկարակեցությամբ և հեռափոխադրման (տելեպորտացիա) կարողությամբ։ Բիվրյոստ կամրջի միակ պահապանն է Ասգարդում։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր» (2011), «Թոր։ Մռայլ աշխարհը» (2013), «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» (2015), «Թոր։ Ռագնարյոկ» (2017) և «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» (2018) ֆիլմերում Հյելմդալը հանդես է գալիս որպես Բիվրյոստի պահապան` բացելով և փակելով այն մյուս աստվածների խնդրանքով, ինչպես նաև ունի տարբեր աշխարհներում կենդանի էակներին հետևելու կարողություն։ Հեյմդալին մարմնավորել է կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան Իդրիս Էլբան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Faulkes (1995:25-26):
  2. «Հեյմդալ». Random House Webster's Unabridged Dictionary.
  3. Lindow (2002: 170):
  4. Faulkes (1995:54):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bailey Richard N. (1996)։ England's Earliest Sculptors։ University of Toronto։ ISBN 0-88844-905-4 
  • Bellows, Henry Adams (1923). The Poetic Edda. American-Scandinavian Foundation.
  • Cöllen, Sebastian (2015). Heimdallr – der rätselhafte Gott. Eine philologische und religionsgeschichtliche Untersuchung. Ergänzungsbände zum Reallexikon der Germanischen Altertumskunde 94. Berlin & Boston: Walter de Gruyter. 978-3-11-042195-8
  • Daubney, A. (2010). LIN-D92A22: Early Medieval Spindle Whorl. Accessed: Jun 9, 2011 10:42:37 AM.
  • Dodds, Jeramy. Trans. 2014. The Poetic Edda. Coach House Books. 978-1-55245-296-7
  • Dumézil, Georges (1973). "Comparative Remarks on the Scandinavian God Heimdall". Trans. Francis Charat. In: Gods of the Ancient Northmen ed. Einar Haugen. University of California Press. 978-0-520-02044-3
  • Faulkes, Anthony (Trans.) (1995). Edda. Everyman. 0-460-87616-3
  • Hollander, Lee M. (Trans.) (2007). Heimskringla: History of the Kings of Norway. University of Texas Press. 978-0-292-73061-8
  • Larrington, Carolyne (Trans.) (1999). The Poetic Edda. Oxford University Press. 0-19-283946-2
  • Lindow, John (2002). Norse Mythology: A Guide to the Gods, Heroes, Rituals, and Beliefs. Oxford University Press. 0-19-515382-0
  • Much, Rudolf 1930. "Der nordische Widdergott". Deutsche Islandforschung 1930, Vol. 1: Kultur, ed. Walther Heinrich Vogt, Veröffentlichungen der Schleswig- Holsteinischen Universitätsgesellschaft, 1928:1 (Breslau: F. Hirt, 1930), p. 63–67.
  • Schach, Paul (1985). "Some Thoughts on Völuspá" as collected in Glendinning, R. J. Bessason, Heraldur (Editors). Edda: a Collection of Essays. University of Manitoba Press. 0-88755-616-7
  • Simek, Rudolf (2007). Translated by Angela Hall. Dictionary of Northern Mythology. D.S. Brewer 0-85991-513-1
  • Thorpe, Benjamin (Trans.) (1866) The Elder Edda of Saemund Sigfusson. Norrœna Society.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MyNDIR (My Norse Digital Image Repository) Նկարազարդումներ ձեռագիր մատյաններում և վաղ շրջանի տպագիր գրքերում, որտեղ պատկերված է Հեյմդալը։