Թոր։ Մռայլ աշխարհը
«Թոր։ Մռայլ աշխարհը» (անգլ.՝ Thor: The Dark World), գեղարվեստական ֆիլմ՝ հիմնված Marvel Comics-ի համանուն կոմիքսների գրքի վրա։ Համարվում է «Թոր» ֆիլմի սիկվելը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ութերորդ ֆիլմը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Դոն Փեյնը, սցենարի հեղինակներն են Քրիստոֆեր Յոսթը, Քրիստոֆեր Մարկուսը և Սթիվեն Մաքֆիլին։ Գլխավոր դերերում նկարահվել են Քրիս Հեմսվորթը, Նատալի Փորտմանը, Թոմ Հիդլսթոնը, Ստելան Սքարսգարդ, Իդրիս Էլբան, Քրիստոֆեր Էքլսթոնը, Ադելավե Աինուոյե-Ագդաբաջեն, Քեթ Դեննինգսը, Ռեյ Սթիվենսոնը, Զաքարի Լիվայը, Տադանոբու Ասանոն, Ջեյմի Ալեքսանդրը, Ռենե Ռուսոն և Էնթոնի Հոփքինսը։
«Թոր։ Մռայլ աշխարհ» ֆիլմի արտադրությունն սկսել է 2011 թվականի ապրիլին, երբ պրոդյուսեր Քևին Ֆեյջը հայտարարեց «Վրիժառուները» քրոսովորի սիկվելի մասին։ 2011 թվականի հուլիսին Քեննեթ Բրանան՝ «Թոր»-ի ռեժիսորը, լքեց նախագիծը։ Բրայան Կիրկը և Փեթի Ջենքինսը սկսեցին նկարահանել ֆիլմը, իսկ 2012 թվականի հունվարին ստեղծագործական խմբին միացավ Թեյլորը։ 2012 թվականի օգոստոսին լրացվեց երկրորդական դերասանական կազմը, որում կային Էքլսթոունը, Դենինգսը և Ակինուոյե-Ագդաբաջեն։ Հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի սեպտեմբերին Սուրեյում (Անգլիա), որից հետո շարունակվեցին Իսլանդիայում և Լոնդոն և տևեցին մինչև 2012 թվականի դեկտեմբեր։ Իր ետարտադրական փուլում «Թոր։ Մռայլ աշխարհը» փոխակերպվեց 3D ֆիլմի։
Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Օդեոնի Լեսեստեր հրապարակում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2013 թվականի նոյեմբերի 8-ին։ Ֆիլմն ստացավ խառը գնահատականներ[18][19], սակայն ունեցավ համաշխարհային կոմերցիոն հաջողություն. ողջ շահույթը կազմել է մոտ 644 միլիոն դոլար։ Երրորդ՝ «Թոր։ Ռագնարյոկ» ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2017 թվականի նոյեմբերի 3-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հազարամյակներ են անցել այն ժամանակվանից, երբ Օդինի հայր Բյորը հաղթեց Մալեկիտի գլխավորած Սև էլֆերին, ով ցանկանում էր տիեզերքը բերել իր նախկին տեսքին՝ Եթերով ոչնչացնելով Ինն աշխարհները, որը մատերիան դարձնում է սև մատերիա։ Մալեկիտի ջախջախումից հետո լքելով իր բանակը՝ նա թաքնվեց, իսկ Բյորը հրամայեց Եթերը թաքցնել այնքան խորը, որքան հնարավոր է։
Մեր օրերում Թորն զբաղվում է Ինն աշխարհներում կարգուկանոնի վերականգնումով։ Լոկին ձեռնաշղթաներով փակված է Ասգարդի բանտում, և նրա մայրը, մշտապես անհանգստանալով նրա համար, հաճախակի է այցելում։ Այդ ժամանակ երկրում՝ Լոնդոնում, Ջեյն Ֆոսթերը գտնում է անբացատրելի անոմալիա, որն ստիպում է իրերին մեկ անհետանալ, մեկ կրկին հայտնվել մեկ այլ վայրում։ Դա ուղեկցվում է ձգողականության խախտմամբ, ինչի պատճառով որոշ մեքենաներ թռչում են օդնում։ Անցնելով անոմալիաներից մեկով՝ Ջեյնը հայտնվում է Եթերի մոտ, որը միանգամից մտնում է իր մարմին։
Թորը ամեն երեկո հետևելով Ջեյնին վերականգնված Ծիածանե կամրջից, իմանում է, որ դարպասների պահապանը կորցրել է նրան իր տեսադաշտից, և ուղևորվում է որոնելու։ Այդ ընթացքում Ջեյնը գիտակցության է գալիս գործարանում, որտեղ և նկատվել էին անոմալիաները։ Այդ ժամանակ Դարսին, անհանգստանալով ընկերուհու անհետացմամբ, ում մասին ոչինչ չգիտեր արդեն հինգ ժամ, ոստիկանություն էր զանգահարել։ Երբ օրենքի պահապաններից մեկը ցանկանում է բռնել Ջեյնի ձեռքերը, նրան ետ է շպրտում ուժեղ իմպուլսը։ Այդ ժամանակ հայտնված Թորը գլխի է ընկնում, որ ուժի աղբյուրը կրում է ոչ երկրային բնույթ և Ջեյնին իր հետ տանում է Ասգարդ։ Օդինը ճանաչում է Ջեյնի մեջ մտած ուժը՝ որպես Եթեր և կանխատեսում նրա մոտալուտ մահը։ Նա ցանկանում է, որ Թորը ետ տանի Ջեյնին Երկիր, սակայն Ֆրիգան իր խնամակալության տակ է վերցնում նրան։
Արթնանալով Եթերի ուժից՝ Ամելկիտը և իր բանակը հարձակվում են Ասգարդի վրա։ Ջենի մեջ գտնելով Եթերի աղբյուրը՝ նրանք ցանկանում են իրենց հետ տանել աղջկան, սակայն Ֆրիգան թաքցնում է նրան, ինչի արդյունքում ինքն է զոհվում։ Հարձակումը հետ է մղված, սակայն Օդինն անհանգստանում է։ Ֆրիգայի թաղմանից հետո նա ցանկանում է Մալեկիտին հաղթել կռվում։ Թորը հասկանում է, որ կռվի արդյունքում շատ զոհեր կլինեն և խնդրում է հորը իրեն ու Ջեյնին տանել Մռայլ աշխարհ և այնտեղ նրա մարմնից հանել Եթերը, սակայն մերժում է ստանում։ Դա ստիպում է օգնություն խնդրել Լոկիից, ով գիտի գաղտնի աշխարհներ տանող ճանապարհներ։ Լոկին համաձայնում է օգնել, քանի որ ցանկանում է վրեժ լուծել մոր համար։ Նա Թորի ու Ջեյնի հետ փախչում է Ասգադից և երկուսին էլ փրկում է այն բանից հետո, երբ Մալեկիտը հանում Եթերը Ջեյնի միջից։ Թորը թողնում է մեռած եղբոր մարմինը, ով իր փրկության համար ինքնազոհողության էր գնացել։ Նա Ջեյնի հետ ուղևորվում է Երկիր, որտեղ Դարսին իր օգնական Յենի օգնությամբ հոգեբուժարանից հանում է գիտնական Էրիկ Սելվիգին, ով այդտեղ հայտնվել էր մարդկանց ինն աշխարհների մոտենալու մասին տեղյակ պահելու պատճառով։
Ջեյնը, Թորը և բժիշկ Սելվիգը մշակում են Մալեկիտի դեմ դիմակայելու ծրագիր՝ օգտագործելով Երկրի վրայի տարածական անոմալիաները։ Մալեկիտը ցանկանում է օգտագործել աշխարհների հավասարեցումը, որպեսզի Եթերի էներգիան ուղարկի դրանց միջով և տիեզերքում վերստեղծի Սև էլֆերի աշխարհը։ Ջեյնի և Սելվիգի օգնությամբ Թորին հաջողվում այնքան մոտենալ Մալեկիտին, որ կարողանա հարվածել նրան մուրճով։ Անոմալիաների միջոցով սև էլֆերը և իրենց նավը ետ են գնում իրենց ավերված աշխարհ։
Ջեյնը մնում է Երկրի վրա, իսկ Թորը վերադառնում է հոր մոտ՝ Ասգարդ։ Նա խնդրում է Օդինին իրեն ազատել Ինն աշխարհներում թագավորելու պարտականությունից և պատմում է Լոկիի զոհաբերության մասին։ Օդինը որդուն հաջողություն է մաղթում, սակայն չի տալիս իր օրհնությունը։ Երբ Թորը լքում է դղյակը, Օդինը վերածվում է կենդանի և առողջ Լոկիի՝ գահին նստած հոր դիմակի տակ։
Տիտրերից հետո հայտնվում են Վոլշթագը և Սիֆը, ովքեր Կոլեկցիոներին են փոխանցում Եթերի պահպանման գործը, քանի որ վախենում են այն միաժամանակ պահել Տեսարակտի հետ՝ Ասգարդում։ Նրանց գնալուց հետո Կոլեկցիոներն ասում է․ «Մեկը կա, մնացին հինգը» (ի նկատի ունի Անսահմանության քարերը)։ Վերջին տեսարանում Յոտունհեյմի գազանը, ով նախկինում՝ վերջին մարտի ժամանակ, անցել էր միջտարածական պորտալով, Լոնդոնում թռչուններ է որսում։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր առմամբ ֆիլմում նկարահանվել են թվով 70 դերասաններ՝ չհաշված մասսայական տեսարանները։
|
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի ապրիլին Marvel Studios-ի նախագահ Քևին Ֆեյջը հայտարարեց, որ «Վրիժառուներ»-ից հետո Թորն ուղևորվում է նոր արկածներ փնտրելու։ «Թոր»-ի ռեժիսոր Քեննեթ Բրանան մեկնաբանեց Ֆեյջի հայտարարությունը․ «Նրա ասածն ինձ համար նորություն է։ <…> Իմ արյան մեջ շատ կա իռլանդական սնահավատություն, որպեսզի ենթադրեմ, որ կհայտնվի «Թոր 2»-ը։ Սակայն, եթե Marvel-ն ասում է, որ դա կիրականանա, ապա ճիշտ է»[21]։ Բացի այդ, Ֆեյջը նշեց, որ նոր պլաններ կառուցելուց առաջ նրանց ուշադրության կենտրոնում է ֆիլմի առաջին մասի շահույթային հաջողությւոնը և ասաց. «Դոն Փեյնն արդեն աշխատում է երկրորդ մասի սցենարի վրա։ Մենք ունենք մի քանի ծրագրեր՝ կապված Քեննեթ Բրանայի հետ, որպեսզի քննարկենք նրա վերադարձը, սակայն այժմ ողջ ուշադրությունը կենտրոնացվում է առաջին ֆիլմի վրա»[22]։ 2011 թվականի հունիսինWalt Disney Pictures-ը և Marvel Studios-ը հայտարարեցին, որ երկրորդ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 26-ին[23][24]։ Քրիս Հեմսվորթը կրկին կհայտնվի Թորի դերում, իսկ Քեննեթմ Բրանան կլքի ռեժիսորի աթոռը, սակայն կմնա որպես պրոդյուսեր[25], ընդ որում, Բրանայի խոսքերով, այդ որոշումը փոխադարձ էր[26]։ Թողարկման օրվա մասին հատարարելու հաջորդ օրը Դոն Փեյնը հաստատեց, որ հրավիրվել է գրելու երկրորդ ֆիլմի սցենարը[27]։ 2011 թվականի հուլիսին դերասան Իդրիս Էլբան San Diego Comic-Con International-ի ժամանակ IGN կայքին տված հարցազրույցում հայտնեց, որ պետք է ֆիլմի սիկվելում կրկին հանդես կգա Հեյմդալի դերում[28], իսկ մեկ ամիս անց հաստատեց, որ պայմնանագիրը կքնված է[29]։ Օգոստոսին պարզ դարձավ, որ բանակցություններ են վարվում ռեժիսոր Բրայան Կիրկի հետ։ Պայմանագրի կնքման դեպքում այն կդառնար Հոլիվուդում Կիրկի դեբյուտը։ Նախկինում նա աշխատել էր «Գահերի խաղը» և «Ընդհատակյա կայսրություն»-ը հեռուստասերիալները HBO հեռուստաալիքի, «Դեքսթեր»-ը՝ Showtime-ի և «Լյութեր»-ը՝ BBC One-ի համար[30]։ Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Թոմ Հիդելսթոնը կրկին կհայտնվի Լոկիի դերում։ MTV-ի տված հարցարզրույցին Հիդելսթոնը նշեց, որ իր կերպարը «պետք է պատասխան տա իր արածների համար»[31][32]։ Նույն ամսում Բրայան Կիրկը ստուդիայի հետ ֆինանսական և ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով որոշեց հրաժարվել ռեժիսորի պաշտոնից, որի համար արդեն բանակցություններ էր սկսվել Փեթթի Ջենքինսի հետ, ով հայտնի է «Հրեշ» ֆիլմով և «Սպանություն» հեռուստասերիալով[33]։ Սեպտեմբերին Ռեյ Սթիվենսոնը պատմեց, որ հնարավոր է վերադառնա Վոլշթագի դերով, «եթե Վրիժառուները բոլոր աշխարհները մեկ ամբողջության մեջ չտեղափոխեն»[34], իսկ Ջոշուա Դալլասը հաստատեց, որ կրկին կխաղա Ֆանդրալի դերը[35]։ Քջին Ֆեյջը ասաց, որ սիկվելի ստեղծողները ցանկանում են լայնացնել Ասգարդ մոլորակի ինն աշխարհները, իսկ Թորը «բառի բուն իմաստով կտեղափոխվի այլ տիեզերքներ»[36]։ Առաջին ֆիլմում ցուցադրվեցին դրանցից միայն երկուսը՝ Ասգարդն ու Յոտունհեյմը, իսկ մնացածը հիշատակվեցին ֆլեշբեքերում և Թորի պատմություններում։ Հոկտեմբեր ամսին ստուդիան հայտնեց ֆիլմի թողարկման թարմացված ամսաթիվը՝ 2013 թվականի նոյեմբերի 15[37]։ Հենց այդ նույն օրը Փեթթի Ջենքինսը պաշտոնապես դարձավ «Թոր 2»-ի ռեժիսորը, իսկ Նատալի Փորտմանը պատմեց, որ կրկին կխաղա Ջեյն Ֆոսթերի դերը[38]։ Չնայած պայմանագիրը կնքված էր, 2011 թվականի դեկտեմբերին Ջենքինսը հրաժարվեց ռեժիսորի աթոռից՝ ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով[39][40]։ Նույն ամսում The Hollywood Reporter-ը հայտնեց, որ Marvel-ը վերանայում է Ալան Թեյլորի թեկնածությունը։ Marvel-ը նաև փնտրում էր նոր սցենարիստի, որպեսզի վերանայվի Փեյնի սցենարը և ցանկանում էր այդ պաշտոնին տեսնել Ջոն Քոլլիին, Ռոբերտ Ռոդետին կամ Ռոջեր Էֆերիին[41]։ Հենց այդ ամսում էլ ռեժիսոր դարձավ Ալան Թեյլորը[42]։ 2012 թվականի հունվարին Թոմ Հիդլսթոնը հայտնեց, որ ֆիլմի նկարահանումները պլանավորվում են իրակացվել Լոնդոնում 2012 թվականի ամռանը[43]։ Նույն ամսում հայտնեց, որ սցենարիստը կլինի Ռոբերտ Ռոդետը, ով հայտնի էր «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմով[44], և այդ օրը դերասանուհի Ջեյմի Ալեքսանդրը, ով խաղացել էր Սիֆի դերը, հայտնեց, որ նույնպես կհայտնի սիկվելումе[45]։ Մայիս ամսին սկսեցին Մեդսոն Միքլեսոնի հետ բանակցությունները՝ չարագործներից մեկի դերում հայտնվելու համար[46]։ Այդ նույն օրը Էնթոնի Հոփքինսը, ով խաղացել էր Օդինի դերը, հայտնեց, որ համաձայն է հետագայում կրնկնելու իր դերը, եթե նման առաջարկ ստանա[47]։ Ամսվա վերջին Disney-ը ֆիլմի դուրս գալու օրը տեղափոխեց 2013 թվականի նոյեմբերի 8[48]։ 2012 թվականի հունիսին Ջոշուա Դալլասը ստիպված եղավ «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի համար հրաժարվել սիկվելի իր դերից[49]։ Ըստ The Hollywood Reporter-ի հաղորդագրության՝ Ֆանդրալայի դերի համար դիտարկվեց նաև Զաքարի Լիվայի թեկնածությունը, ով կարողացավ խաղալ նաև առաջին սերիայում, սակայն նա զբաղված էր «Չակ» սերիալի նկարահանումներով[50]։ Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներն սկսեցին 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Բարն Վուդում (Սուրրեյ)[51]։ Comikaze Expo 2012-ին Թորի համահեղինակ Սթեն Լին պատմեց, որ նա ֆիլմում կհայտնվի կամեոյով[52]։ Մի քանի շաբաթ անց դերասանական կազմին միացան Կլայֆ Ռասսելը և Ռիչարդ Բրեյքը՝ համապատասխանաբար Թյուրայի և Էնհերիի կապիտանի դերերում[53]։ Ֆիլմի նկարահանումների առաջին ամսվա վերջին Ջեյմի Ալեքսանդրը վնասվածք ստացավ՝ սայթաքելով անձրևի ժամանակ[54]։ 2012 թվականի հոկտեմբերին արտադրությունը տեղափոխվեց Իսլանդիա, որտեղ նկարահանումներն իրականացվեցին Դոմադալուրեյում, Սքոուգրաֆոսսում, Ֆյադրարգլուֆյուրեյում և Սկեյդարայում[55]։ Հոկտեմբերի վրեջից նկարահանումները շարունակվեցին Լոնդոնի Գրիվինական հիվանդանոցում[56]։ Ինչպես նաև հոկտեմբերին Disney-ը հայտարարեց, որ ֆիլմը դուրս կգա 3D ձևաչափով[57]։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Ջեյմի Ալեքսանդրն իր Թվիթթերում գրեց, որ նկարահանումներն ավարտվել են[58]։ Սթեն Լին՝ Marvel-ի տիեզերքի ստեղծողը, ով Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի նախկին ֆիլմերում հայտնվել էր կամեոներով, հայտնվեց մի տեսարանում, որտեղ հոգեբուժարան տեղափոխված Էրիկ Սելվիգը պատմում է մոտալուտ վերացման մասին։ Նա լսում է մեկ այլ հիվանդ, ումից Սելվիգը վերցրել էր երկարաճիտ կոշիկ՝ փորձելով բացատրել, թե ինչպես են աշխարհները մտնում իրար մեջ։ Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսին Պատրիկ Դոյլն ասաց, որ զրույցներ է տանում ռեժիսորի հետ ֆիլմի երաժշտությունը ստեղծելու համար[59]։ 2013 թվականի ապրիլից Քարթեր Բարուելը կանչվեց ֆիլմի երաժշտության կոմպոզիտորը դառնալու համար[60], սակայն հաջորդ ամսում նա լքեց ծրագիրը՝ ստեղծագործական անհամաձայնությունների պատճառով[61]։ 2013 թվականի հունիսին Marvel-ը ներգավեց Բրայան Թայլերին, ով աշխատել էր «Երկաթե մարդը 3»-ի երաժշտությունը[62][63]։ Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակն է՝ Բրայան Թայլեր[64]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Օդեոն Լիսեստեր հրապարակում, Լոնդոն[65][66]։ Ֆիլմի Մեծ Բրիտանիայում մեծ էկրաններին բարձրացավ մի քանի օր շուտ՝ հոկտեմբերի 30-ին[67]։ Ֆիլմի Հյուսիսային Ամերիկայի պրեմիերան տեղի ունեցավ Հոլիվուդի El Capitan Theatre-ում, 2013 թվականի նոյեմբերի 7-ին[68]։ Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]«Թոր։ Մռայլ աշխարհը» Հյուսիսային Ամերիկայում հավաքեց 206.4 միլիոն դոլար և 438.միլիոն դոլար՝ Ամերիկայից դուրս, իսկ հավաշխարհային շահույթը կազմեց 644.6 միլիոն դոլար[69]։ Այն առաջ անցավ իր նախկինից՝ թողարկումից ընդամենը 19 օր անց[70]։ Ըստ Deadline.com-ի, որ հաշվարկել էր ֆիլմի բոլոր ծախսերը, մաքուր հասույթը կազմեց 139.4 միլիոն դոլար[71]։ Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոքննադատներից ֆիլմը հիմնականում ստացավ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes-ում, հիմնվելով 221 կարծիքի վրա, ֆիլմի վարկանիշը կազմեց 65%[72]։ Metacritic-ում ֆիլմի միջին գնահատականը 100-ից կազմեց 54՝ հիմնվելով 44 կարծիքների վրա[73]։ Հանդիսատեսը դրական արձագանքեց ֆիլմի մասին. IMDb-ում վարկանիշը 10-ից կազմել է 7,1[74][75]։ Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիկվել[խմբագրել | խմբագրել կոդը]Թոր։ Ռագնարոկը ծրագրված է թողարկվելու 2017 թվականի նոյեմբերի 3-ին[85], որի ռեժիսորն է է Տաիկա Վաիտիտիի կողմից[86]։ Ստեֆաբւ Ֆոլսոմը կգրի սցենարը[87], իսկ Քևին Ֆեյջը՝ պրոդյուսերը[88]։ Հեմսվորթը, Հիդլսթոնը, Ալեքսանդրը, Կոփքինսը և Էլբան կլինեն իրենց նախկին՝ Թորի, Լոկիի, Սիֆի, Օդինի և Հեյմդալի դերերով[86][89][90][91], իսկ Մարկ Ռուֆալոն Marvel-ի կինետագրաֆիայի տիեզերքի խաղացած Հալք․ Բրյուս Բենների դերով[92]։ Քեյթ Բլանշետը, Տեսսա Թոմփսոնը, Ջեֆֆ Գոլդլամը և Կառլ Ուրբանը հիմնական դերասանական կազմին են միացել Հելայի, Վալքայրիի, Գրանդմեյսթերի և Դահիճի դերերով[86]։ Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2013 ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆանտաստիկ ֆիլմեր գիտնականների մասին
- Դիսնեյյան ֆիլմեր
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Marvel-ի կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր