Jump to content

Քրիս Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Էվանս
անգլ.՝ Christopher Robert Evans
Ծնվել էհունիսի 13, 1981 (45 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունLincoln-Sudbury Regional High School?, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Նյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք, Lightyear? և TMNT?
Ամուսին(ներ)Alba Baptista?
Համատեղ ապրող(ներ)Ջեսիկա Բիլ[1][2], Մինկա Քելլի, Ջենի Սլեյթ[3][4] և Դիաննա Էյգրոն
Պարգևներ և մրցանակներ

Քրիսթոֆեր Ռոբերտ (Քրիս) Էվանս (անգլերեն՝ Christopher Robert «Chris» Evans, հունիսի 13, 1981(1981-06-13)[14][15][16][…], Բոստոն, Մասաչուսեթս[17], ԱՄՆ)՝ կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Ոչ մանկական ֆիլմ» (2001 թ.), «Բջջային» (2004 թ.), «Ֆանտաստիկ քառյակ» (2005 թ.), «Ֆանտաստիկ քառյակ՝ Արծաթյա սերֆերի ներխուժումը» (2007 թ.), «Անհաջողակները» (2010 թ.), «Հինգերորդ չափում» (2009 թ.), «Առաջին վրիժառու» (2011 թ.), «Վրիժառուներ» (2012 թ.), «Առաջին վրիժառու. Այլ պատերազմ» (2014 թ.)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Ռոբերտ Էվանսը ծնվել է 1981 թվականի հունիսի 13-ին Սադբերիում, Մասսաչուսեթս, նրա մայրը՝ Լիզան, զբաղվում էր պարերով, իսկ հայրը՝ Բոբ Էվանսը, ատամնաբույժ է։

Էվանսն ունի երկու քույր՝ Կարլին և Շաննան, և եղբայրը՝ դերասան Սքոթ Էվանսը։Նա և իր եղբայրները մեծացել են կաթոլիկ։Նրանց հորեղբայրը՝ Մայք Կապուանոն, ներկայացնում էր Մասաչուսեթսի 8-րդ կոնգրեսական շրջանը:Էվանսն ունի իռլանդական ծագում, իսկ մայրական պապից՝ իտալացի ծագում։

Մանուկ հասակում նա սիրել է երաժշտական թատրոնը և հաճախել դերասանական ճամբար։ Նա խաղում էր Ռանդոլֆ Մաքաֆիի «Bye Bye Birdie» մյուզիքլում։Նա և քույրերն ու եղբայրները Սուրբ Ծննդյան տոներին ելույթ են ունեցել նաև հարազատների առջև հիշելով, որ բեմում լինելը «թվում էր ինչպես տանը»:Մինչև ավագ դպրոցը սկսելը, Էվանսը ամառը անցկացրեց Նյու Յորքում և դասեր առավ Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Էվանսը վաղ ավարտեց Լինքոլն-Սադբերիի տարածաշրջանային ավագ դպրոցը։

Դպրոցն ավարտելուց հետո որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալ դերասան, այդ նպատակով էլ մեկնում է Նյու Յորք հեռուստասերիալների քասթինգներին մասնակցելու համար։

Քրիս Էվանսի դերասանական առաջին դերերից են Ջեյք Ուայլերը «Ոչ մանկական ֆիլմ»-ում (2001 թ.), Ռայանը «Բջջային» ֆիլմում (2004 թ.), Կայլը «Բարձրագույն միավոր» կատակերգությունում (2004 թ.)։

Քրիս Էվանսը «Առաջին վրիժառու՝ Այլ պատերազմ» ֆիլմի մամլո ասուլիսում

Քրիս Էվանսի դրամատիկական տաղանդը արտահայտվեց թմրամոլ Սիդի դերում փոքրաբյուջե «Լոնդոն» ֆիլմում (2005 թ.)։

Էվանսը ճանաչում ձեռք բերեց հատկապես սուպերհերոսների դերերի շնորհիվ՝ նախ մարմնավորելով Ջոննի Ստորմին «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմաշարում և Սթիվ Ռոջերսին՝ Կապիտան Ամերիկային, «Առաջին վրիժառու» (2011 թ.) և «Վրիժառուներ» (2012 թ.) ֆիլմերում։ 2014 թվականին էկրաններ բարձրացավ «Առաջին վրիժառու. Այլ պատերազմ» ֆիլմը, որտեղ Քրիսը կրկին հանդես եկավ Սթիվ Ռոջերսի դերով։

2014 թվականի մարտին բրիտանական Glamour ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Marvel-ի հետ համագործակցությունից հետո ծրագրում է ոչ երկարաժամկետ արձակուրդ վերցնել կինեմատոգրաֆից[18]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ.-ից 2006 թվականների ընթացքում հանդիպում էր Ջեսսիկա Բիլի[19] հետ։ 2012 թվականի աշնանից նա գրեթե մեկ տարի հանդիպում էր Մինկա Կելլիի հետ[20][21]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիսը դերասանուհի Էվան Ռեչել Վուդի հետ նկարահանվել է Gucci Guilty օծանելիքի գովազդում։ Էվանսը նկարահանվել է Մերիլին Մենսոնի "Tainted Love" երգի տեսահոլովակում։

Քրիսը մասնակցել է բարեգործական ակցիաների, դեկտեմբերի 29-ին դերասանը այցելել է Բոստոնի քաղաքային մանկական հիվանդանոց։ Քրիսը, ինչպես նաև շատ այլ աստղեր, բնորդել է նկարիչ Darren Tieste-ի համար հանուն գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարի։ Էվանսը ներկա է եղել Puma ընկերության ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարին նվիրված բարեգործական միջոցառմանը, ինչպես նաև մասնակցել է Celebrity Video Game Championship-ի բարեգործական ակցիային, որը հավաքում է գումար տարբեր հիմնադրամների համար, այդ թվում «Ես չափազանց երիտասարդ եմ քաղցկեղի համար» (անգլերեն՝ «I’m Too Young For This Cancer Foundation»), որն օգնում է երիտասարդներին պայքարել քաղցկեղի դեմ։ Քրիսն այլ աստղերի հետ միասին օգնել է գումար հավաքել խաղալով տեսախաղեր։ Առաջնությունը կայացել է հունվարի 1-ին Հոլիվուդում, Կալիֆորնիա։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
2000ֆիլմՆորեկներըThe NewcomersՋադ
2000սերիալՀակառակ սեռOpposite SexԿերրի Բաստոն
2001ֆիլմՈչ մանկական ֆիլմNot Another Teen MovieՋեյք Ուայլեր
2004ֆիլմԲարձրագույն միավորThe Perfect ScoreԿայլ
2004ֆիլմԲջջայինCellularՌայան
2005ֆիլմԴաժան մարդիկFierce PeopleԲրայս
2005ֆիլմՖանտաստիկ քառյակFantastic FourՋոննի Ստորմ/Ճրագ-մարդ
2005ֆիլմԼոնդոնLondonՍիդ
2007ՄուլտֆիլմՆինդիա կրիաներըTMNTԿեյսի
2007ֆիլմՀնոցSunshineՄեյս
2007ֆիլմԴայակի օրագրերըThe Nanny DiariesՀեյդեն
2007ֆիլմՖանտաստիկ քառյակ՝ Արծաթյա սերֆերի ներխուժումըFantastic Four։ Rise of the Silver SurferՋոննի Ստորմ/Ճրագ-մարդ
2007ՄուլտֆիլմՃակատամարտ Տեռռա մոլորակի համարBattle for TerraՍտյուարտ Ստենտոն
2008ֆիլմՓողոցների արքաներStreet Kingsդետեկտիվ Փոլ Դիսկանտ
2008ֆիլմ«Արցունք» ադամանդի վաճառքըThe Loss of a Teardrop DiamondՋիմմի
2008ՄուլտսերիալՃուտիկ ռոբոտըRobot Chickenտարբեր դերեր
2009ֆիլմՀինգերորդ չափումPushՆիկ Գանտ
2010ֆիլմԱնհաջողակներըThe LosersՋենսեն
2010ֆիլմՍքոտ Պիլիգրիմը ընդեմ բոլորիScott Pilgrim vs. the WorldԼուկաս Լի
2011ֆիլմՍրսկումPunctureՄայկ Վայս
2011ֆիլմԿապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուCaptain America։ The First AvengerՍտիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2011ֆիլմԻնչքա՞ն է քո մոտWhat's Your Number?Կոլին Շի
2012ֆիլմՎրիժառուներThe AvengersՍտիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2013ֆիլմՍառցեThe IcemanՄիստեր Ֆրիզի
2013ֆիլմՁյան միջովSnowpiercerԿյորտիս
2013ֆիլմՏոր՝ Խավարի թագավորությունThor։ The Dark WorldՍտիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2014ֆիլմՍիրտը ջարդուփշուրA Many Splintered ThingՊատմող
2014ֆիլմԿապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորըCaptain America։ The Winter SoldierՍտիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2014ֆիլմՄինչ մենք կբաժանվենքBefore We GoՆիք Վոգան
2015ֆիլմՎրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանըThe Avengers։ Age of UltronՍտիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2016ֆիլմԿապիտան Ամերիկա։ Քաղաքցիական պատերազմCaptain America 3Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2017 Ֆիլմ Շնորհալին Gifted Ֆրանկ Ադլեր
2017 Ֆիլմ Սարդ-մարդ։ Տունդարձ Spider-Man: Homecoming Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2018 Ֆիլմ Վրիժառուները։ Անվերջության պատերազմ The Avengers: Infinity War Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2019 Ֆիլմ Կապիտան Մարվել Captain Marvel Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2019 Ֆիլմ Վրիժառուները։ Վերջնախաղ Avengers 4. Endgame Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2019 Ֆիլմ Կարմիր ծովի ջրացատկային առողջարան Red Sea Diving Resort Արի Լևինսոն
2019 Ֆիլմ Հանել դանակները Knives Out Հյու Ռենսոմ Դրայզդեյլ
2020 Մինի սերիալ Պաշտպանել Ջեյկոբին Defending Jacob Энди Барбер

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.cosmopolitan.com/entertainment/celebs/a9141918/chris-evans-jessica-biel-dated/
  2. ↑ https://pt.thewillandthewallet.org/chris-evans-jessica-biel-almost-got-married
  3. ↑ https://www.usatoday.com/story/life/entertainthis/2016/06/26/jenny-slate-chris-evans/86409576/
  4. ↑ https://www.vanityfair.com/style/2016/05/chris-evans-jenny-slate-dating
  5. ↑ https://www.reuters.com/article/us-mtvawards-factbox/winners-at-the-2013-mtv-movie-awards-idUSBRE93E04X20130415
  6. ↑ http://www.mtv.com/news/2443412/mtv-movie-awards-2013-complete-winners-list/
  7. ↑ https://www.ibtimes.com/peoples-choice-awards-2015-chris-evans-says-his-mom-made-40-votes-favorite-action-1776990
  8. ↑ https://www.bostonmagazine.com/arts-entertainment/2015/01/08/chris-evans-peoples-choice-awards/
  9. ↑ https://www.cbsnews.com/news/teen-choice-awards-2015-winners-and-highlights/
  10. ↑ https://abcnews.go.com/Entertainment/teen-choice-awards-recap-complete-winners-list/story?id=33130596
  11. ↑ https://www.instyle.com/news/teen-choice-awards-2016-chris-evans-choice-movie-actor
  12. ↑ https://www.eonline.com/news/784000/teen-choice-awards-2016-winners-the-complete-list
  13. ↑ https://web.archive.org/web/20180517205535/https://www.broadway.com/buzz/192192/mean-girls-leads-broadwaycom-audience-choice-award-winners-ethan-slater-hailey-kilgore-also-take-top-prizes/
  14. ↑ filmportal.de — 2005.
  15. ↑ Internet Broadway Database — 2000.
  16. ↑ Munzinger Personen (գերմ.)
  17. ↑ Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
  18. ↑ «Քրիս Էվանսը ծրագրում է արձակուրդ վերցնել». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  19. ↑ Johnson, Zach (2012 թ․ սեպտեմբերի 4). «Chris Evans, Dating Again!». Us Weekly. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  20. ↑ Johnson, Zach (2012 թ․ սեպտեմբերի 4). «Exclusive: Chris Evans, Minka Kelly Dating Again!». Us Weekly. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
  21. ↑ «Minka Kelly, Chris Evans break up again». upi.com. 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Էվանս» հոդվածին։