Վրիժառուները։ Անվերջության պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրիժառուները. Անվերջության պատերազմ
անգլ.՝ Avengers: Infinity War[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, ֆանտաստիկ ֆիլմ[2], մարտաֆիլմ[2] և արկածային ֆիլմ[2]
Թեմացեղասպանություն
Թվականապրիլի 27, 2018[3][4], ապրիլի 26, 2018[5][6], ապրիլի 25, 2018[7] և մայիսի 11, 2018[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնթոնի Ռուսո[8] և Ջո Ռուսո[8]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[9]
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Մարկուս[10] և Սթիվեն ՄաքՖիլի[10]
ԴերակատարներՔրիս Հեմսվորթ[11][12][13], Մարկ Ռուֆալո[14][15][12][…], Քրիս Էվանս[11][12][13], Ջոշ Բրոլին[16][3][12][…], Թոմ Հիդելսթոն[17][12][13], Ռոբերտ Դաունի[18][19][12][…], Սեմյուել Ջեքսոն[20][20], Քրիս Փրեթ[21][12][13], Բենեդիկտ Քամբերբեչ[22][12][13], Փոլ Բեթանի[22][12][13], Էլիզաբեթ Օլսեն[21][12][13], Սթեն Սեբաստիան[23][12][13], Քոբի Սմալդերս[24][12], Բենեդիկտ Վոնգ[25][12][13], Զոի Սալդանա[26][12][13], Քարեն Գիլան[27][12][13], Բատիստա[28][13], Պոմ Կլեմենտիեֆ[29][12][13], Սքարլեթ Յոհանսոն[30][12][13], Բենիսիո դել Տորո[31][12][13], Թոմ Հոլանդ[32][12][13], Դոն Չիդլ[12][13], Չեդվիկ Բոուզման[12][13], Էնթոնի Մաքի[12][13], Գվինեթ Փելթրոու[12][13], Դանայ Գուրիրա[12][13], Շոն Գան[12][13], Սթեն Լի[12][13], Լետիշա Ռայթ[13], Ուինսթոն Դյուք[13], Ֆլորենս Կասումբա[12][13], Իդրիս Էլբա[13], Փիթեր Դինքլեյջ[13], Ռոս Մարքուանդ[13], Թերի Նոթարի[13], Tom Vaughan-Lawlor?[13], Քերի Քուն[13], Մայքլ Ջեյմս Շոու[13], Ուիլյամ Հերթ[13], Սթիվեն ՄաքՖիլի[12][13], Ռոբերտ Պրալգո[12][13], Մոնիկ Գենդերթոն[13], Ջեյքոբ Բատալոն[13], Tiffany Espensen?[13], Isabella Amara?[13], Էթան Դիզոն[13], Արիանա Գրինբլաթ[13], Ameenah Kaplan?[13], Մայքլ Էնթոնի Ռոջերս[13], Aaron Lazar?[13], Olaniyan Thurmon?[13], Բլեր Յասին[13], Matthew Zuk?[13] և Laura Miller?[13]
ՕպերատորԹրենթ Օփալոք
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի[33]
ՄոնտաժՋեֆրի Ֆորդ
Պատմվածքի վայրՆյու Յորք, Էդինբուրգ, Վականդա, Նոուեր, Niðavellir? և Titan?
ԿինոընկերությունMarvel Studios և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն149 րոպե[34]
Բյուջե400 000 000 $
Շահույթ2 048 359 754 $[35] և 678 815 482 $[35]
Պաշտոնական կայքէջ
 Avengers: Infinity War Վիքիպահեստում

«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» (անգլ.՝ Avengers: Infinity WarԷնթոնի և Ջո Ռուսո ռեժիսորների, 2018 թվականի ֆիլմ, Քրիստոֆեր Մարկուսի և Սթիվեն ՄաքՖիլիի սցենարով։ Սցենարը հիմնված է Ստեն Լիի և Ջեք Կյորբիի Marvel Comics հրատարակչության կոմիքսների վրա։ Հանդիսանում է 2012 թվականին և 2015 թվականին դուրս եկած ֆիլմերի սիքվել, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի տասնիններորդ ֆիլմն է։ Գլխավոր դերերը խաղացել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Ջոշ Բրոլինը Մարկ Ռուֆալոն, Թոմ Հիդելսթոնը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը, Ջերեմի Ռեները, Քրիս Փրեթը, Էլիզաբեթ Օլսեն, Սեբաստիան Սթենը, Բենեդիկտ Քամբերբեչը, Փոլ Բեթանին, Քոբի Սմալդերսը, Բենեդիկտ Վոնգը, Զոյի Սալդանան, Քերեն Գիլանը, Վին Դիզելը, Դեյվ Բատիստան, Բրեդլի Քուփերը, Փոմ Կլեմենտեֆը, Սքարլեթ Յոհանսոնը, Բենիսիո դել Տորոն, Թոմ Հոլանդը, Էնթոնի Մաքին, Չեդվիկ Բոուզմանը, Դանայ Գուրիրան, Փոլ Ռադը, Դոն Չիդլը և Լետիշիյա Ռայթը։ Ըստ սյուժեի, Վրիժառուները միավորվում են Գալակտիկայի Պահապանների և մնացած հերոսների հետ, Թանոսի հետ պայքարելու համար, որը փորձում է հավաքել անվերջության քարերը։

Ֆիլմը հայտարարվել է 2014 թվականի հոկտեմբերին «Վրիժառուները. Անվերջության պատերազմ՝ մաս 1» վերնագրով։ 2015 թվականի ապրիլին Ռուսո եղբայրները բորտում էին, որպեսզի նկարահանեն ֆիլմը, իսկ մայիսում Մարկուսը և Մաքֆիլին միացել են սցենարի աշխատանքին։ 2016 թվականի հուլիսին Marvel-ը կրճատել է անունը մինչև «Վրիժառուները. Անվերջության պատերազմ»։ Նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարին Ջորջիա նահանգում, Ֆեյետ շրջանի Pinewood Atlanta Studios-ում և շարունակվել են մինչև նույն տարվա հուլիս։ Լրացուցիչ նկարահանումները տեղի են ունեցել Շոտլանդիայում, Ագլիայում, Ատլանտայի կենտրոնական մասում և Նյու Յորքում։

Ֆիլմը դուրս է գալու 2018 թվականի մայիսի 4-ին IMAX ֆորմատով։ «Վրիժառուները 4»-ի ելքը նախատեսված է 2019 թվականի մայիսի 3-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գալակտիկայի պահապանները. մաս 2» ֆիլմում ներկայացված իրադարձություններից չորս տարի անց, Վրիժառուները, բաժանված «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում պատմված իրադարձություններից հետո, միավորում են իրենց ջանքերը Գալակտիկայի Պահապանների հետ, որպեսզի պայքարեն Թանոսին, որը փորձում է հավաքել անվերջության քարերը ձեռնոցի համար, որոնք թույլ կտան նրան փոխել իրականությունը, ինչպես նա կցանկանա[36][37][38][39]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Դաունի-կրտսեր Թոնի Ստարկ / Երկաթե մարդ
Ջոշ Բրոլին Թանոս
Մարկ Ռուֆալո Բրյուս Բեներ / Հալք
Թոմ Հիդելսթոն Լոկի
Քրիս Էվանս Սթիվ Ռոջերս / Կապիտան Ամերիկա
Քրիս Հեմսվորթ Թոր
Ջերեմի Ռեներ Բազեի աչք
Քրիս Փրեթ Փիթեր Քվիլ / Սթար-Լորդ
Էլիզաբեթ Օլսեն Ալ Վհուկ
Սեբաստիան Սթեն Ձմռան զինվոր
Բենեդիկտ Քամբերբեչ Սթիվեն Սթրենջ / Բժիշկ Սթրենջ
Փոլ Բեթանի Վիժն
Քոբի Սմոլդերս Մարիա Հիլ
Բենեդիկտ Վոնգ Վոնգ
Զոյի Սալդանա Գամորա
Քարեն Գիլան Նեբուլա
Վին Դիզել Գրուտ
Դեյվ Բատիստա Դրաքս Կործանիչ
Բրեդլի Քուփեր Ռեակտիվ
Փոմ Կլեմենտեֆ Մանթիս
Սքարլեթ Յոհանսոն Նատաշա Ռոմանովա / Սև այրի
Բենիսիո դել Տորո Կոլեկցիոներ
Թոմ Հոլանդ Փիթեր Պարկեր / Սարդ մարդ
Էնթոնի Մաքի Սեմ Ուիլսոն / Բազե
Չեդվիկ Բոուզման Տ'Չալա / Սև հովազ
Դանայ Գուրիրա Օկոյե
Փոլ Ռադ Սկոթ Լենգ / Մրջյուն-մարդ
Դոն Չիդլ  Ջեյմս «Ռոուդի» Ռոուդս / Պատերազմի մեքենա
Լետիշիյա Ռայթ Շուրի
Ջեյկոբ Բատալոն Նեդ
Իզաբելա Ամարա Սալիի Ավրիլ
Թերի Նոտարի անհայտ է
Թոմ Վոն-Լոլոր անհայտ է

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոշ Բրոլինը San Diego Comic-Con International-ում 2014 թվականին

Սկսած վաղ ֆիլմերից Marvel Studios-ը սկսել են սերմեր տնկել Վրիժառուների մասին նոր ֆիլմի համար, որտեղ հարմարեցնում են Անվերջության Ձեռնոցը, մուտքագրելով հզոր Անվերջության Քարերը, որպես Մաքգաֆիններ. Տիեզերքի Քարը, որպես Տեսերակտ՝ «Կապիտան Ամերիկա. Առաջին վրիժառուն» ֆիլմում; Մտքի Քարը Լոքիի գայիսոնի մեջ «Վրիժառուները» ֆիլմում; Ռեալության Քարը, որպես Եթեր «Թոր։ Մռայլ աշխարհը» ֆիմում; Ուժի Քարը, որպես Սֆերա «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում; և Ժամանակի Քարը Ագամոտտոյի Աչքի մեջ «Բժիշկ Սթրենջ» ֆիլմում[40]։ Բացի այդ, երկու Անվերջության Ձեռնոցները, որոնք նախատեսված են Քարերի տեղադրան համար, տեսել են «Թոր» և «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմերում, մեկը Ասգարդում, Օդինի պահեստում, իսկ մյուսը տիտրներից հետո սցենայում, որտեղ Թանոսը, ասում է, որնա պետք է ամեն ինչ անել ինքնուրույն[41][42]։ Շատ երկրպագուներ համարում էին, որ Թանոսը կդառնա անտագոնիստ երկրորդ մասում, դարձնելով նրա համառոտ հայտնվումը առաջին մասի վերջում, սակայն առաջին երկու մասերի սցենարիստ և ռեժիսոր Ջոս Ուիդոնը, բացատրեց, որ «Թանոսը շատ հզոր է, նրան չի կարելի պարզապես ներկայացնել և անմիջապես հաղթել։ Ինչպես կոմիքսներում, նա պետք է ինտրիգներ հյուսել ամբողջ տիեզերքով, որոնք տանում են դեպի մեծ եզրափակիչ»[43][44]։

2013 թվականի հունիսին Ռոբերտ Դաունի-կրտսերը պայմանագիր է ստորագրել երրորդ մասում մասնակցության համար, և Ջոշ Բրոլինը 2014 թվականի մայիսին պայմանագիր է ստորագրել Թանոսի դերի համար[45][46][47]. 2014 թվականի սեպտեմբերին Ջերեմի Ռեները հաստատել է, որ նա պայմանագիր է կնքել երրորդ մասում Քլինթ Բարթոնի / Բազեի աչքի կրկնակի դերի համար[48]։

2014 թվականի հոկտեմբերին Marvel-ը ազդարարել է «Ալտրոնի դարաշրջանի» շարունակության երկու մասերը, «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» անվանումով։ Առաջին մասը դուրս է գալու 2018 թվականի մայիսի 4-ին, իսկ 2019 թվականի մայիսի 3-ին դուրս է գալու երկրորդ մասը[49][50][51]։ Ֆայգին նույնպես նշեց, որ Մարկ Ռուֆալոն վերադառնալու է երրորդ մասում Հալքի կրկնակի դերի համար[50][52]։ Նոյեմբերին հաղորդվում էր, որ «Վրիժառուները. Անվերջության պատերազմ՝ մաս 1» և «Վրիժառուները. Անվերջության պատերազմ՝ մաս 2» սկսելու են նկարահանել զուգահեռ 2015 թվականի վերջում, և Թոմ Հիդելսթոնը պայմանագիր է ստորագրել Լոքիի վերադարձման համար[53][54]։

2015 թվականի հունվարին Ուիդոնը հայտարարել է, որ «շատ կասկածելի» է եղել այն մասին, որ նա զբաղվելու է «Անվերջության պատերազմի» երկու մասերով[55]։ 2015 թվականի ապրիլին Էնթոնի և Ջո Ռոսոները, Ուիդոնի հեռանալուց հետո, նշանակվել են երկու մսերի նոր ռեժիսորներ և հաստատել են, որ նկարահանումները սկսվելու են 2016 թվականին[56][57][58][59]։ Առաջ տանելով «Ալտրոնի դարաշրջանը», Քրիս Հեմսվորթը, որը խաղում է Թորին, և Քրիս Էվանսը, որը խաղում է Կապիտան Ամերիկային պատմել են, որ նրանք երկուսն էլ պայմանագիր ունեին «Անվերջության պատերազմի» երկու մասերի համար[60]։ 2015 թվականի ապրիլի 30-ին Էվանսը պատմել է, որ նկարահանումները սկսվելու են 2016 թվականի վերջում և կտևեն մինչև 2017 թվականի օգոստոս կամ սեպտեմբեր[61][62]։

2015 թվականի մայիսին Քրիստոֆեր Մարկուսը և Սթիվեն ՄաքՖիլին պայմանագիր ստորագրեցին, որպեսզի սցենար գրեն ֆիլմի երկու մասերի համար[63][64]։ Այդ նույն ամսում Ուիլյամ Հյորթը ցանկություն է հայտնել, որպեսզի նրա Թադեուս «Շանթառաք» Ռոսս կերպարը հայտնվի «Անվերջության պատերազմում»[65]։

Նկարահանումների պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարին Նոր Օրլեանում Ռուսո եղբայրները Wizard World Comic-Con-ի ժամանակ հայտարարել են, որ երկու մասերում կարող են հայտնվել 67 կերպարներ, բայց Մարկուսը և Մաքֆիլին պարզաբանել են, որ նման քանակի կերպարների առկայությունը չի նշանակում, որ բոլորը կհայտնվեն ֆիլմերում, կամ կունենան գլխավոր դերեր[66][67][68]։

Ռուսո եղբայրները պատմել են, որ նկարահանումները տեղի կունենան Ատլանտայում (Ջորջիա նահանգ), սկսած 2016 թվականի նոյեմբերից, որոնք կշարունակվեն մինչև 2017 թվականը, և, որ Մարկուսը և Մաքֆիլին սկսել են առաջին ֆիլմի համար սցենարի աշխատանքը[69]։

Ջո Ռուսոն ավելացրեց, որ «Քաղաքացիական պատերազմում» կերպարների քանակը, պատրաստել է եղբայրներն «եռապատկել հերոսների քանակը «Անվերջության պատերազմում»»[70]։ Նաև դերասան Ստելլան Սկարսգորդը որը կատարել է Էրիկ Սելվիգի դերը ՄԿՏ-ում, հայտարարել է, որ նա կարող է հայտնվել «Անվերջության պատերազմում»,երբ նա ունեցել է ևս մեկ ֆիլմ իր պայմանագրում և չի հայտնվել «Թոր։ Ռագնարյոկ» ֆիլմում։ Այդ ժամանակ դերասանուհի Քրիսթըն Ռիթըրը, որը կատարում է Ջեսիկա Ջոնսի դերը Netflix-ից համանուն սերիալում, նույնպես ցանկություն է հայտնլ իր կերպարի հայտնմանը ֆիլմում[71]։

2016 թվականի ապրիլին Ռուսո եղբայրները պատմել են, Քրիս Փրեթը կվերադառնա Սթար-Լորդի դերին Անվերջության պատերազմում» և, որ Վանդա Մաքսիմոֆը / Ալ Վհուկը նույնպես կհայտնվի ֆիլմում[72]։ Այդ նույն ամսում Ջոն Ֆավրոն հաստատել է, որ կրկին կդառնա ֆիլմերի գործադիր պրոդյուսեր[73][74]։

2016 թվականի օգոստոսին Սեբաստիան Սթենը հաստատել է, որ կվերադառնա Ջեյմս «Բակի» Բարնսի/ Ձմռան զինվորի դերին «Անվերջության պատերազմում», այդ ժամանակ Վին Դիզելը հաստատել է, որ կվերադառնա Գրութի հնչունավորմանը, և հաստատել է, որ Գալակտիկայի պահապանները կհայտնվեն ֆիլմում[75][76][77][77][78][79]։ 2016 թվականի սեպտեմբերի վերջին Բենեդիկտ Քամբերբեչը հաստատել է իր Բժիշկ Սթրենջի դերը «Անվերջության պատերազմում»[80][81][82]։ 2016 թվականի հոկտեմբերին ԷՎանջելին Լիլլին «Մրջյուն-մարդը» ֆիլմում, Հոուպ վան Դայնի դերի կատարողը, ասել է, որիր կերպարը չի հայտնվելու «Անվերջության պատերազմում», բայց հայտնվեու է շարունակության մեջ, որպեսզի պահպանել նրա դեբյուտը, որպես Իշամեղու «Մրջյուն-մարդը և Իշամեղուն» ֆիլմում[83][84]։ Ֆայգին հայտարարել է, որ նկարահանումներըկսկսեն 217 թվականի հունվարին[85]։ Բացի այդ, Քոբի Սմոլդերսը և Բենեդիկտ Վոնգը պատմել են, որ կվերադառնան Մարիա Հիլի և Վոնգի դերերին[86][87][88][89]։

2017 թվականի հունվարի սկզբին Զոի Սալդանան և Դեյվ Բատիստան հաստատել են, որ կվերադառնան Գամորայի ու Դրաքս Կործանիչի դերերին «Անվերջության պատերազմում»[90][91][92]։ Փիթեր Դինքլեյջը բանակցություններ է վարել երկու ֆիլմերում մասնակցության մասին և Քերեն Գիլանը հաստատել է, որ կհայտնվի երկու մասերում Նեբուլայի դերով[93][94][95]։ Նկարիչ-բեմադրող Չարլզ Վուդը նաև նշել է, որ ֆիլմերը ներկայացնելու են Երկրից և նախորդող ֆիլմերում ավելի վաղ սահմանված վայրերից դուրս՝ «շատ, շատ, շատ նոր աշխարհներ»[96][97]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմի նկարահանումները Էդինբուրգում

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարի 23-ին Ֆեյետ շրջանի (Ջորջիա նահանգ) Pinewood Atlanta Studios-ում, օպերատոր Թրենթ Օպալոքի հետ[69][85][98][99]։ Լրացուցիչ նկարահանումները անցել են Շոտլանդիայում, Էդինբուրգում, Գլազգոյում և Շոտլանդական լեռնաշխարհում։ Նկարահանումները Շոտլանդիայում սկսվել են 2017 թվականի փետրվարի 28-ին և տևել են վեց ամիս[100]:2017 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 21-ը, նկարահանումները տեղի են ունեցել Հին քաղաքում և Թագավորական մղոնի շուրջը[101][102]։ Նկարահանումները նաև տեղի են ունեցել 2017 թվականի մայիսի սկզբին Դարեմում, Դարհեմի տաճարում[103]։ Լրացուցիչ նկարահանումները նաև կայացել են Սուրբ Էգիգիիայի տաճարում և Ինվերնես դղյակում[104]։

Լուսավորման սարքավորումները «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» և անանուն սիքվելի ֆիլմերի նկարահանման հրապարակի համար

Ռուսո եղբայրները հայտարարել են, որ երկու ֆիլմներն էլ նկարահանվելու են IMAX/Arri 2D թվային տեսախցիկներով, այսպիսով, նշելով առաջին անգամ, գեղարվեստական ֆիլմը լիովին նկարահանվելու է IMAX տեսախցիկների օգտագործումով։ Ֆիլմերը նկարահանվելու են Arri Alexa 65-ով[63][105]։ Օպալոքը նշել է, որ արտադրության ժամանակ օգտագործվելու են Alexa 65-ից 12 տեսախցիկներ[106]։

Նկարահանումների սկսելուց հետո Փոմ Կլեմենտեֆը հաստատել է իր մասնակցությունը Մանթիսի դերով «Անվերջության պատերազմում», այդ ժամանակ Շոն Գանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը ֆիլմում, որպես Հրթիռի թվային շարժումների կատարող[107][108]։ Նա նաև հայտնվել է «Գալակտիկայի պահապանների» նախորդ մասերում՝ Կրագլինի դերով[109][110][111]։ 2017 թվականի փետրվարի սկզբին հաստատված է եղել, Սքարլեթ Յոհանսոնը կհայտնվի «Անվերջության պատերազմում», Բրոլինը պատմել է, որ Բենիսիո դել Տորոն կվերադառնա Կոլեկցիոների դերին, և Marvel-ը հաստատել է, որ Հոլանդը հայտնվելու է երկու ֆիլմերում Սարդ-մարդու դերով[112][113][114][115][116][117][118]։ Ամսվա վերջում Դեն Տ. Քեթին՝ Pinewood Atlanta-ի սեփականատերը, նշել է, որ ֆիլմերը եղել են «ամենամեծ կինոարտադրությունը, երբևէ մեկ միլիարդ բյուջեի չափով»[119]։ Wizard World Cleveland 2017-ում, Թնթոնի Մաքին հաստատել է, որ վերադառնալու է ֆիլմերում Սեմ Ուիլսոնի / Բազեի դերով[120]։

Հաջորդ ամիս Սալդանան հաստատել է, որ նա մյուս Գալակտիկայի պահապանների հետ միասին վերադառնալու է սիքվելի համար[121]։ Նաև ապրիլում Ֆայգին հայտարարել է, որ ֆիլմերը չեն նկարահանվելու միաժամանակ, ինչպես նախապես պլանավորված էր, այլ հակառակ հերթականությամբ, և նշեց, որ «Անվերջության պատերազմի» շարումնակության նկարահանումները սկսվելու են 2017 թվականի օգոստոսին[122]։ Ի սկզբանե, ֆիլմերը պետկ էր նկարահանվեն միաժամանակ, Ռուսո եղբայրները ենթադրում էին, որ «մի օր մենք կնկարահանենք առաջին ֆիլմը, իսկ մի քանի օր մենք նկարահանելու ենք երկրորդ ֆիլմը, պարզապես ցատկում ենք այստեղ-այնտեղ»[69]։ Էնթոնի Ռուսոն սկզբում զգում էր, որ իմաստ ունի ֆիլմերը նկարահանել միաժամանակ, ֆինանսական և նյութատեխնիկական պատճառներով, նաև հաշվի առնելով դերասանների մեծ քանակը, թեև յուրաքանչյուր մասը՝ դա առանձին ֆիլմ է[123]։ 2017 թվականի ապրիլին Չեդվիկ Բոուզմանը հաստատել է, որ վերադառնալու է Սև հովազի դերին[124][125]։ 2017 թվականի հունիսին Էվանսը հաստատել է, որ Մրջյուն-մարդը հայտնվելու է ֆիլմում, իսկ հաջորդ ամսում Փոլ Ռադը հաստատել է իր մասնակցույթունը[126][127][128]։ Նաև պարզվել է, որ Դանայ Գուրիրան վերադառնալու է Օկայեի դերին «Անվերջության պատերազմում»[129][130]։ Բացի դրանից, Յոհանսոնը մեկնաբանել է ֆիլմում ներկայացված կերպարների քանակը, և զգաց, որ ֆիլմերում կլինի 60-ից ավելի կերպարներ, ընդ որում, առնվազն 30 կհայտնվեն միասին մեկ տեսարանում[131][132]։ Ավելի ուշ՝ հուլիսում, Ֆավրոն ակնարկեց, որ նա վերադառնալու է Հեփփի Հոգան[133]։ Նկարահանումները վերջացել են 2017 թվականի հուլիսի 14-ին[134][135]։

Արտադրության ավարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

D23 Expo 2017 կոնվենտում Marvel-ը հաստատել է, որ Դոն Չիդլը վերադառնալու է Ջեյմս Ռոուդսի / Պատերազմի մեքենայի դերին «Անվերջության պատերազմում»[136]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին Ալան Սիլվեստրին, որը աշխատել է Վրիժառուների առաջին մասի սաունդթրեքի համար, հաստատել է, որ կգրի «Անվերջության պատերազմի» և անանուն սիքվելի համար երաժշտություն[137]։ Սիլվեստրին մտադիր է սկսել սաունդթրեքի ձայնագրումը 2018 թվականի հունվարին[138]։

Ռելիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրիժառուները. Անվերջության պատերազմ» ֆիլմը կհայտնվի Մեծ Բրիտանիայի էկրաններում 2018 թվականի ապրիլի 27-ին, իսկ ԱՄՆ-ում՝ 2018 թվականի մայիսի 4-ին IMAX ֆորմատով[49][51][139][140]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին Ռոբերտ Դաունի-կրտսերը և նրա Random Act Funding բարեգործական պլատֆորման Omaze-ի հետ միասին հայտարարել են կոնկուրս։ Պատահականորեն ընտրված հաղթողը, ով մասնակցության համար 10 դոլար է ներդրել, ստացել է ուղևորություն այցելել «Անվերջության պատերազմի» նկարահանման հարթակը[141][142]։ D23 Expo 2017 ցուցահանդեսում ցուցադրված է եղել Թանոսը լրիվ չափով[143][144]։ Բացի այդ Ֆայգին, Ջո Ռուսոն, Դաունին, Բրոլինը, Բեթանին, Օլսենը, Կլեմենտեֆը, Գիլանը, Բատիստան, Չիդլը, Մաքին, Քամբերբեչը, Սթենը, Հոլանդը, Բոուզմանը, Ռուֆալոն և Հեմսվորթը հայտնվել են D23 Expo կոնվենտում, որպեսզի ներկայացնեն հատված, նվիրված ՄՏԿ-ի ֆիլմերի վրա 10-ամյա փորձին[136]։

Սիքվել[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրիժառուները 4» ֆիլմը կինովարձույթ դուրս կգա 2019 թվականի մայիսի 3-ին[51]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Russo J. Avengers 4 // TheWrap — 2016.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Strom M. Marvel's The Avengers Head Into an Infinity War // marvel.com — 2016.
  4. 4,0 4,1 Avengers: Infinity War (2018): Release Info — 1990.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  8. 8,0 8,1 Strom M. Joe & Anthony Russo to Direct 2-Part Marvel's 'Avengers: Infinity War' Event: The directors of Marvel's 'Captain America: The Winter Soldier' sign on for Phase 3's dramatic climax! // marvel.com — 2015.
  9. Doctor Strange Press KitThe Walt Disney Company.
  10. 10,0 10,1 Strom M. Christopher Markus & Stephen McFeely to Write Marvel's 2-Part 'Avengers: Infinity War' Event: The writing team behind all 3 Captain America films to join the Avengers! // marvel.com — 2015.
  11. 11,0 11,1 Chitwood A. Chris Hemsworth Reveals the 3 Marvel Movies Left on His Contract // Collider — 2015.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 13,21 13,22 13,23 13,24 13,25 13,26 13,27 13,28 13,29 13,30 13,31 13,32 13,33 13,34 13,35 13,36 13,37 13,38 13,39 13,40 13,41 13,42 13,43 13,44 13,45 13,46 13,47 13,48 https://www.imdb.com/title/tt4154756/fullcredits
  14. Sciretta P. Watch: All Of Your Marvel Phase 3 Questions Answered By Marvel Head Kevin Feige // /Film — 2014.
  15. Butler T. Mark Ruffalo Promises Epic Arc For Hulk Across Thor 3 and Infinity War // Yahoo! — 2016.
  16. Josh Brolin Joins Marvel’s ‘Avengers’ Sequels as Villain Thanos // TheWrap — 2014.
  17. Babbage R. Loki to appear in Thor: Ragnarok and both parts of Avengers: Infinity War // Digital Spy — 2014.
  18. Robert Downey Jr. To Return As Marvel's Iron Man: RDJ inks new Marvel deal // marvel.com — 2013.
  19. Kit B. Robert Downey Jr. Joins 'Spider-Man: Homecoming' // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  20. 20,0 20,1 Goldberg M. Samuel L. Jackson on How He Factors into ‘xXx 3’ and Nick Fury’s Return for the ‘Avengers’ Sequels // Collider — 2016.
  21. 21,0 21,1 Lincoln R. A. Marvel’s ‘Avengers 3’ Gets Official Title With Temp Name Hung On ‘Avengers 4’ // Deadline Hollywood — 2016.
  22. 22,0 22,1 Simpson G. Benedict Cumberbatch’s Doctor Strange CONFIRMED for Avengers: Infinity War // Express.co.uk — 2016.
  23. Kit B. 'Captain America' Actor Sebastian Stan to Star in Thriller 'We Have Always Lived in the Castle' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  24. https://archive.org/details/CobieSmuldersSpillsTheBeansOnAvengersInfinityWarAndItWasEverything
  25. Mueller M. Benedict Wong Confirmed For Avengers Infinity War // ComicBook — 2016.
  26. Leadbeater A. Gamora Confirmed for Avengers: Infinity War // Screen RantSaint-Laurent: 2017.
  27. McLean P. Karen Gillan on Tupperware Party, Inverness and Avengers // BBC News — 2017.
  28. http://www.webcitation.org/6nibckobt
  29. Romano N. Avengers: Infinity War adds Mantis from Guardians of the Galaxy 2 // Entertainment WeeklyNYC: Meredith Corporation, 2017. — ISSN 1049-0434; 2169-3188
  30. http://www.webcitation.org/6o7Be0eZu
  31. Sciretta P. The Collector Confirmed For ‘Avengers: Infinity War’ // /Film — 2017.
  32. Couch A. 'Avengers: Infinity War' Featurette Shows Off First Footage From Set // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2017. — ISSN 0018-3660
  33. Burlingame R. Avengers Composer Alan Silvestri To Return For Infinity War // ComicBook — 2016.
  34. Avengers: Infinity War (2018): Technical Specifications — 1990.
  35. 35,0 35,1 Box Office Mojo — 1999.
  36. «Why The Guardians Will Be Different When Introduced In Avengers: Infinity War, According To Kevin Feige». CINEMABLEND. 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  37. «Танос уже близко! Синопсис фильма «Мстители: Война Бесконечности»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  38. «The Guardians of the Galaxy (and Spider-Man) Will Meet the Avengers in 'Infinity War'». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  39. «Avengers: Infinity War Synopsis Released». Marvel. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  40. «'Doctor Strange' Spoilers: Secrets and Easter Eggs from the New Marvel Movie». EW.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  41. «The Big Secret Behind The Infinity Gauntlet, According To Marvel's Kevin Feige - CINEMABLEND». CINEMABLEND. 2015 թ․ մայիսի 1. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  42. «В киновселенной Marvel есть две Перчатки Бесконечности | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  43. Max Nicholson (2013 թ․ օգոստոսի 5). «Joss Whedon on Thanos in Avengers 2» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  44. «EXCLUSIVE: Joss Whedon on R.D.J. and saving Thanos for "the Big Finale". Avengers 3? (Video Interview) - DH Movie News». DH Movie News (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 29. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  45. «Роберт Дауни-мл. подписался на две части «Мстителей»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  46. «Джош Бролин озвучит титана Таноса в двух фильмах Marvel». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
  47. «Josh Brolin Joins Marvel's 'Avengers' Sequels as Villain Thanos». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  48. Marlow Stern (2014 թ․ սեպտեմբերի 29). «Jeremy Renner Opens Up About Marriage, His Problems with the Media, and the Future of Hawk-Eye». The Daily Beast. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  49. 49,0 49,1 «Marvel's The Avengers Head Into an Infinity War» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  50. 50,0 50,1 «Marvel раскрыла свои планы на фильмы третьей фазы». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  51. 51,0 51,1 51,2 «Marvel Announces BLACK PANTHER, CAPTAIN MARVEL, INHUMANS, AVENGERS: INFINITY WAR Films, CAP & THOR 3 Subtitles». Newsarama (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  52. «Mark Ruffalo Promises Epic Arc For Hulk Across Thor 3 and Infinity War» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  53. «BAZ BAMIGBOYE: The return of the star Avengers - to Blighty». Mail Online. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  54. «Локи сыграет важную роль в «Войне Бесконечности» | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  55. «Joss Whedon Avengers 3: Director Talks Threequel Plus New Ultron Pics». Slashfilm (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  56. «Дальше «Мстителей» будут снимать братья Руссо». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  57. «Joe & Anthony Russo to Direct 2-Part Marvel's 'Avengers: Infinity War' Event» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  58. «Братья Руссо снимут обе части «Мстителей 3» | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  59. «Russo Brothers to Direct 'Avengers: Infinity War' Parts 1 and 2». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  60. «Chris Hemsworth Reveals the 3 Marvel Movies Left on His Contract». Collider (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  61. «Съемки «Войны Бесконечности» займут 9 месяцев | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  62. «AVENGERS: INFINITY WAR to Start Shooting in Late 2016; Will Film for 9 Months». Collider (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  63. 63,0 63,1 ««Мстители» обзавелись сценаристами и новыми камерами IMAX». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  64. «Christopher Markus & Stephen McFeely to Write Marvel's 2-Part 'Avengers: Infinity War' Event» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  65. «'Captain America: Civil War': 115 Things to Know about Marvel's New "Sprawling, Epic" Film». Collider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  66. ««Мстители: Война Бесконечности» и 67 персонажей? | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  67. Alex Osborn (2016 թ․ հունվարի 11). «Avengers: Infinity War Will Unite Marvel Universe» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  68. Bill Bradley (2016 թ․ ապրիլի 20). «No, 'Avengers: Infinity War' Probably Won't Feature 67 Characters». The Huffington Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  69. 69,0 69,1 69,2 «'Captain America: Civil War' Directors on Landing Spider-Man, 'Infinity War' Shooting Schedule». Collider (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  70. Lussier, Germain. «Avengers: Infinity War Parts 1 and 2 Will Be Very Different Movies». io9 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  71. «Krysten Ritter Says It Would Be Awesome For Jessica Jones To Join Avengers: Infinity War». Comicbook.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  72. «Russo Brothers Confirm Star-Lord And Thor In Avengers: Infinity War». Comicbook.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  73. «Новость: Джон Фавро возвращается к Marvel» (ռուսերեն). KinoNews.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  74. «The Jungle Book's Jon Favreau IS going back to Marvel». Digital Spy (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  75. «Зимний солдат Себастиана Стэна появится в «Мстителях: Война бесконечности»». Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  76. «'Captain America' Actor Sebastian Stan to Star in Thriller 'We Have Always Lived in the Castle' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  77. 77,0 77,1 Kelley, Seth (2016 թ․ օգոստոսի 19). «The Guardians of the Galaxy Will Be in 'Avengers: Infinity War,' Vin Diesel Confirms». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  78. «Vin Diesel: Groot & Hulk Must 'Get Down' in Infinity War». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 20. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  79. «Стражи Галактики идут в «Мстители: Война Бесконечности» | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  80. Simpson, George (2016 թ․ սեպտեմբերի 26). «Benedict Cumberbatch's Doctor Strange CONFIRMED for Avengers: Infinity War». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  81. «Doctor Strange Will Play 'Very Important' Role in MCU, Marvel Studios President Says». EW.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  82. «Доктор Стрэндж появится в «Войне бесконечности»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  83. «Watch: Evangeline Lilly on introducing the Wasp, when she'll join The Avengers». SyfyWire (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  84. «Эванджелин Лилли подтвердила появление Осы в четвертых «Мстителях»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  85. 85,0 85,1 «Doctor Strange IMAX Preview Teases a Marvel Multiverse». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  86. Jimmy Kimmel Live (2016 թ․ հոկտեմբերի 17). «Cobie Smulders Spills the Beans on Avengers: Infinity War and it was Everything!». Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  87. «Benedict Wong Confirmed For Avengers Infinity War». Comicbook.com. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  88. «Бенедикт Вонг присоединился к касту «Мстители: Война бесконечности»» (ռուսերեն). www.kinoafisha.info. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  89. «Jeremy Renner & Michael Douglas Hint At Marvel Team-Up». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  90. «Гамора вернется в «Мстителях: Война бесконечности»» (ռուսերեն). www.kinofilms.ua. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  91. «Gamora Confirmed for Avengers: Infinity War». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  92. «Dave Bautista on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  93. «Питер Динклэйдж может сыграть в грядущих «Мстителях»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  94. Kroll, Justin (2017 թ․ հունվարի 11). «Peter Dinklage Eyed for a Key Role in 'Avengers: Infinity War' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  95. McLean, Pauline (2017 թ․ հունվարի 17). «Karen Gillan on Tupperware Party, Inverness and Avengers». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  96. ««Мстители 3» покажут другие миры и создателя Перчатки Бесконечности» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  97. «EXCLUSIVE: Avengers: Infinity War Production Designer Teases Many, Many New Worlds». Comicbook.com. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  98. «Avengers: Infinity War And Sequel Set To Begin Filming Monday». Marvel. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  99. «Начались съемки новых «Мстителей» и перезапуска «Лары Крофт»». КиноПоиск.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  100. Donohoe, Graeme (2017 թ․ հունվարի 8). «Marvel gets ready to shoot blockbuster in Glasgow and Edinburgh». dailyrecord. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  101. «Filming schedule for new Avengers film revealed» (անգլերեն). www.edinburghnews.scotsman.com. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  102. «Revealed: Avengers set up filming at Waverley Station» (անգլերեն). www.edinburghnews.scotsman.com. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  103. «Durham Cathedral transformed for filming of Marvel's Avengers: Infinity War» (անգլերեն). The Northern Echo. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  104. Love, Nicola (2017 թ․ մայիսի 3). «Avengers stars sneak into Scotland and descend on sleepy Borders village». dailyrecord. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  105. «Marvel's 'Avengers: Infinity War' to be Shot Entirely With Imax/Arri 2D Camera». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  106. «How the 'Captain America: Civil War' Airport Battle Was Filmed and Why It's a Prelude to 'Avengers: Infinity War'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  107. «Мантис появится в «Мстителях: Война бесконечности»» (ռուսերեն). www.kinofilms.ua. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  108. «'Avengers: Infinity War' Adds 'Guardians of the Galaxy 2' Newbie». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  109. «Шон Ганн присоединился к «Мстителям: Война бесконечности»» (ռուսերեն). www.kinofilms.ua. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  110. «Infinity War Set Photo Shows Off Logo - ComingSoon.net». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 24. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  111. «James Gunn on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  112. «HALLE BERRY, JAMIE DORNAN, CHRIS EVANS, GAEL GARCIA BERNAL, SAMUEL L. JACKSON, SCARLETT JOHANSSON, DAKOTA JOHNSON, KATE MCKINNON, SHIRLEY MACLAINE, HAILEE STEINFELD WILL BE PRESENTERS ON OSCARS® STAGE». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  113. «The Collector Infinity War Casting Confirmed». Slashfilm (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  114. «Коллекционер точно появится в «Войне бесконечности»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  115. «'Avengers: Infinity War' Featurette Shows Off First Footage From Set». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  116. «Marvel's Kevin Feige on Why the Studio Won't Make R-Rated Movies, 'Guardians 2' and Joss Whedon's DC Move». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  117. «Разбираем видео со съемок фильма «Мстители: Война Бесконечности»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  118. «Больше камео Спайди! Человек-паук появится в четвертых «Мстителях»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  119. «Следующие «Мстители» обойдутся Marvel в 1 млрд долларов» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  120. Frank Palmer (2017 թ․ մարտի 20). «One Major AVENGER For Sure Isn't Dying In INFINITY WAR». ScreenGeek.net. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  121. Sarah Deen for Metro.co.uk (2017 թ․ ապրիլի 24). «Has Guardians Of The Galaxy star Zoe Saldana revealed the name of Avengers 4?». Metro. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  122. «'Avengers: Infinity War' and 'Avengers 4' Are Being Shot Separately, Says Kevin Feige». Collider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  123. Stefan Pape. «Possibility of new Captain America after Avengers: Infinity War» (բրիտանական անգլերեն). www.heyuguys.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  124. «Между Стивом и Наташей: Черная пантера удачно вписался в «Мстители 3»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  125. «Avengers: Infinity War - Black Panther Actor Starts Filming». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  126. «Миссия Капитана». www.film.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  127. «Chris Evans Agreed to Avengers 4 Because It's 'Going to Wrap Everything Up'». SuperHeroHype (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  128. Schmidt, Joseph (2017 թ․ հուլիսի 9). «Ant-Man & Doctor Strange Team Up In New Avengers: Infinity War Set Photos». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  129. «Мишонн из «Ходячих мертвецов» появится в «Войне бесконечности»!» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  130. Jr, Mike Fleming (2017 թ․ հունիսի 14). «'The Walking Dead's Danai Gurira Starring In 'Avengers: Infinity War'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  131. «В «Войне Бесконечности» будет сцена с 32 персонажами одновременно!» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  132. «Avengers: Infinity War Has Scene With Over 30 Marvel Characters». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  133. Sandwell, Ian (с). «Spider-Man: Homecoming's Jon Favreau basically confirms Happy is in Avengers: Infinity War» (անգլերեն). Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  134. Шорохова, Татьяна (2017 թ․ հուլիսի 15). «Закончились съемки блокбастера «Мстители: Война бесконечности»». ԿինոՊոիսկ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  135. Romano, Nick (2017 թ․ հուլիսի 14). «Avengers: Infinity War has wrapped filming». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  136. 136,0 136,1 Alexander, Julia (2017 թ․ հուլիսի 15). «Avengers, Guardians of the Galaxy assemble at D23 to celebrate Marvel, tease Infinity War». Polygon. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  137. «Avengers Composer Alan Silvestri To Return For Infinity War». Comicbook.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  138. Burlingame, Jon (2017 թ․ մայիսի 11). «Alan Silvestri Receives Icon Honor at BMI Film, TV and Visual Awards». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  139. Sandwell, Ian (2017 թ․ հուլիսի 20). «Spider-Man: Homecoming's Jon Favreau basically confirms Happy is in Avengers: Infinity War» (անգլերեն). Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  140. Lieberman, David (2017 թ․ փետրվարի 22). «Disney Films To Show On Imax Through 2019 With New Distribution Deal». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  141. «RDJ Offers AVENGERS: INFINITY WAR Set Visit». Newsarama (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  142. «Дауни-младший зовет вас с другом на съемки «Войны бесконечности»!» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  143. Варков, Денис (2017 թ․ հուլիսի 14). «Первый взгляд на Таноса из киновселенной Marvel в полный рост». Канобу (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  144. Melrose, Kevin (2017 թ․ հուլիսի 14). «Avengers: Infinity War's Thanos Fully Revealed in D23 Expo Photo». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.