Jump to content

Ջեսիկա Բիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսիկա Բիլ
անգլ.՝ Jessica Biel
Ծնվել էմարտի 3, 1982(1982-03-03)[1][2][3][…] (44 տարեկան)
ԾննդավայրEly, Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան (2002), Fairview High School?, Լոս Անջելեսի ֆրանսիական լիցեյ և Young Actors Space?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ջասթին Թիմբերլեյք
Համատեղ ապրող(ներ)Քրիս Էվանս[4][5][6] և Adam LaVorgna?[7][8]
Երեխա(ներ)Սայլես Ռենդել Թիմբերլեյք
Պարգևներ և մրցանակներ
jessebiel.com

Ջեսիկա Կլեր Բիլ (անգլ.՝ Jessica Claire Biel, մարտի 3, 1982(1982-03-03)[1][2][3][…], Ely, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Մարգարեն» և «Իլյուզիանիստը» ֆիլմերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսիկան ծնվել է Ամերիկայի փոքր Իլի քաղաքում, որը գտնվում է Մինեսոտա նահանգում։ Հայրը՝ Ջոնաթան Էդվարդ Բիլն է իսկ մայրը՝ Կամբրելի Բիլը։ Ջեսիկայի ծնունդից 3 տարի հետո ընտանիքում ծնվում է նրա եղբայր Ջասթինը[9][10]։ Մանկության տարիները Ջեսիկան իր ընտանիքի հետ անցկացրել է Տեխասում, Մինեսոտայում և Վուդսթոքում։ Վերջ ի վերջո ընտանիքը մշտական բնակություն հաստատեց Բոուլդերում։

Սկզբում Ջեսիկան երգում էր, հետո նույնիսկ մասնակցել է մի քանի քաղաքային երաժշտական նախագծերի, գլխավոր դերերում է եղել այնպիսի մյուզիքլներում ինչպիսիք են՝ «Էննին», «Երաժշտության ձայնը», «Գեղեցկուհին և հրեշը»։ 12 տարեկան հասակում մասնակցել է «Տաղանդների և մոդելների համաշխարհային ասոցիացիայի» կոնֆերենցիային, որտեղ գրավել է մի քանի մոդելային գործակալների ուշադրությունը։ Այդ ժամանակներից Ջեսիկան սկսեց նկարահանվել գովազդային հոլովակներում։

Դրանից հետո Ջեսիկան գլխավոր դերում խաղաց «I'ts Digital World» մյուզիքլում, որը սակայն էկրաններին չբարձրացվեց։

14 տարեկան հասակում Ջեսիկայի մոտ կինո մտնելու մի քանի անհաջող փորձեր եղան։ Ի վերջո նա նկարահանվեց «7-րդ երկինք» ընտանեկան սերիալում, որպես ավագ դուստրի դերակատար։ Այդ սերիալը պլանավորվել էր ցուցադրվել «FOX» ալիքով, սակային սերիալը սկսվեց ցուցադրվել միայն 1996 թ․ «Warner Brothers»-ով։ Սերիալը ձգվեց ոչ ավել ոչ պակաս քան 11 տարի և դարձավ հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար սերիալը։ Ջեսիկան առաջին անգամ նկարահանվեց «Ոլիի ոսկին» ֆիլմում, որտեղ նա կատարում էր Քեյսի Ջեքսոնի դերը։ Այդ դերը նրան բերեց «Young Artist Award» մրցանակը։

2000 թվականին Ջեսիկայի մոտ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում նկարահանվելու անհաջող փորձեր կատարվեցին։ Դրանից հետո Ջեսիկան հայտարարեց, որ հոգնել է սերիալում նկարահանվելուց։ Եվ դրանից հետո նա կիսամերկ նկարվեց «Gear» ամսագրի շապիկին հայտնվելու համար, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ֆիլմի երկրպագուների և պրոդյուսերների մոտ, սակայն ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աարոն Սպելլինգն հասկացնել տվեց բոլորին, որ չի պատրաստվում խզել պայմանագիրը Բիլի հետ։ Այնուամենայնիվ մնացած սերիաներում Ջեսիկան գրեթե չէր հայտնվում, ինչը կապված էր (ըստ սյուժեի) այլ նահանգում իր ուսմամբ։ Հիմա արդեն Ջեսիկան զղջում է ամսագրի հետ կապված դեպքը, սակայն այն համարում է օգտակար կյանքի փորձ։ 2007 թվականին Ջեսիկան նկարահանվել է «Մարգարեն» ֆիլմում, Նիկոլաս Քեյջի և Ջուլիանա Մուրի հետ համատեղ։ 2008 թ․ սեպտեմբերի 8-ին ներկա է եղել «Հեշտ ապրելակերպ» ֆիլմի պրեմիերային՝ Տորոնտոյի կինոփառատոնում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 19-ին Ջեսիկա Բիլն ամուսնացել է երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքի հետ[11], որի հետ նախքան հարսանիքը հանդիպում էր հինգ տարի[12][13]։ 2013 թվականի սեպտեմբերին պաշտոնապես վերցրել է ամուսնու ազգանունը[14], բայց ֆիլմերում շարունակել է հանդես գալ իր օրիորդական ազգանունով[15]։ Նրանց որդին՝ Սայլաս Ռենդալ Թիմբերլեյքը, ծնվել է 2015 թվականի ապրիլի 8-ին[16][17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1994Սա թվային աշխարհ էIt's a Digital WorldՌեգրետալՄուլտֆիլմ,
Երաժշտական,
Ֆենտեզի,
Ընտանեկան
Պոլ ԳրինբերգԲրայան Հուկիբա,
Ռոբերտ Ամիկո,
Վել Բարի,
Պոլ Գրինբերգ
1996-2007Յոթերորդ երկինքը7th HeavenՄերի ԿամդենՍերիալ,
Դրամա,
Ընտանեկան
Ջոել Ջ. Ֆիգենբաում
Գարի Հարիս
Թոնի Մորդենտե,
Խեփի,
Բևերլի Միտչել,
Սթիվեն Կոլինզ,
Կետրին Հիքս,
ՄակՔենզի Ռոսման
1996Ոսկե ՈւլիUlee's GoldՔեյսի ՋեքսոնԴրամաՎիկտոր ՆունեսՓիթեր Ֆոնդա,
Պատրիսիա Ռիչարդսոն,
Քրիստին Դանֆորդ,
Թոմ Վուդ
1998Ես Սուրբ Ծննդին կլինեմ տանըI'll Be Home for ChristmasԱլլիԿատակերգություն,
Ընտանեկան
Արլին ՍանֆորդՋոնաթան Թեյլոր Թոմաս,
Ադամ Լավորնա,
Գերի Կոուլ,
Իվ Գորդոն
1999 –ԳրիֆիններըFamily GuyԲրուկ (հնչյունավորում)Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Փիթեր Շին
Փիթ Միշելս
Ջեյմս Պուրդում
Սետ ՄակՖարլեյն,
Ալեքս Բորշտեյն,
Սետ Գրին,
Միլա Կունիս,
Մայք Հենրի
2001Ամառային խաղերSummer CatchՏենլի ՊարիշԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Սպորտային
Մայքլ ՏոլինՖրեդի Պրինց կրտ.,
Մեթյու Լիլարդ,
Բրայան Դենեհի,
Ֆրեդ Ուորդ
2002Սեքսի կանոններըThe Rules of AttractionԼարաԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոջեր ԷվերիՋեյմս Վան Դեր Բիկ,
Շաննին Սոսամոն,
Կիպ Պարդու,
Քեյթ Բոսվորտ
2003Տեխասյան սպանդ բենզասղոցովThe Texas Chainsaw MassacreErinՍարսափ,
Թրիլեր
Մարկուս ՆիսպելՋոնաթան Տակեր,
Էրիկա Լիրսեն,
Մայկ Ֆոգել,
Էրիկ Բալֆուր
2004ԲջջայինCellularԽլոեՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դևիդ Ռ. ԷլիսԿիմ Բեյսինգեր,
Քրիս Էվանս,
Ջեյսոն Ստեյտեմ,
Ուիլյամ Հ. Մեյսի,
Նոա Էմերիկ
2004Բլեյդ. ԵռյակBlade։ TrinityԱբիգեյլ ՈւիսթլերՍարսափ,
Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Դևիդ Ս. ԳոյերՈւեսլի Սնայփս,
Քրիս Քրիստոֆերսոն,
Դոմինիկ Պյորսել,
Ռայան Ռեյնոլդս
2005Բլեյդ. Եռյակի աշխարհի ներսումNightstalkers, Daywalkers, and Familiars։ Inside the World of 'Blad...Աբիգեյլ ՈւիսթլերՓաստագրականԼին Հարիս,
Դևիդ Ս. Գոյեր,
Ավի Արադ,
Փիթեր Ֆրանկֆուրտ,
Ուեսլի Սնայփս
2005ՍտելսStealthլեյտենանտ Կարա ՈւայդՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Ռոբ ԿոենՋոշ Լուկաս,
Ջեյմի Ֆոքս,
Սեմ Շեպարդ,
Ռիչարդ Ռոքսբուրգ
2005ԼոնդոնLondonԼոնդոնԴրամա,
Մելոդրամա
Հանտեր ՌիչարդսՔրիս Էվանս,
Ջոյ Բրայանտ,
Ջեյսոն Ստեյտեմ,
Քելի Գարներ
2005ԷլիզաբեթթաունElizabethtownEllen KishmoreԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեմերոն ՔրոուՕրլանդո Բլում,
Քիրստեն Դանստ,
Սյուզեն Սարանդոն,
Ալեք Բոլդուին,
Բրյուս ՄակԳիլ
2006ԻլյուզիանիստըThe IllusionistՍոֆիԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Նիլ ԲյորգերԷդվարդ Նորտոն,
Պոլ Ջամաթի,
Ռուֆուս Սյուել,
Էդի Մարսան
2006Քաջերի տունըHome of the BraveԲանեսա ՓրայսՄարտական,
Դրամա,
Ռազմական
Իրվին ՈւինկլերՍեմյուել Ջեքսոն,
Բրայան Պրեսլի,
Ֆիֆտի Սենտ,
Քրիստինա Ռիչի
2007ՄարգարենNextLiz CooperՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Լի ՏամահորիՆիկոլաս Քեյջ,
Ջուլիանա Մուր,
Թոմաս Կրեչման,
Տորի Քիթլզ
2007Չաքը և Լարին. Հրդեհային հարսանիքI Now Pronounce You Chuck & LarryԱլեքս ՄակԴոնահիՄելոդրամա,
Կատակերգություն
Դենիս ԴուգանԱդամ Սենդլեր,
Քևին Ջեյմս,
Դեն Էյկրոյդ,
Վինգ Ռեյմս
2007ТՔո մայրիկը սպանում է կենդանիներինYour Mommy Kills AnimalsՓաստագրականԿուրտ ՋոնսոնՌոն Առնոլդ,
Շեյն Բարբի,
Սիա Բարբի,
Մայքլ Բել
2008Անցք թղթե ամպումHole in the Paper SkyԿարեն ուատկինսԿարճամետրաժ,
Դրամա
Ուիլյամ ՊերպլՋեյսոն Կլարկ,
Գերի Մարշալ,
Սթիվեն Քոլինզ,
Ջեֆրի Նորդլինգ
2008Թեթև վարմունքEasy VirtueԼարիտա ՈւիթաքերՄելոդրամա,
Կատակերգություն
Ստեֆան ԷլիոթտԲեն Բարնս,
Քրիստին Սքոթ Թոմաս,
Քոլին Ֆերթ,
Քիմբերլի Նիքսոն
2008Կապույտ փոշիPowder BlueՌոզ ՋոննիԴրամաՏիմոտի Լին ԲուիԷդի Ռեդմեյն,
Ֆորեսթ Ուիթակեր,
Ռեյ Լիոտա,
Լիզա Կուդրոու
200951 մոլորակըPlanet 51Նիրա (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Հորխե Բլանկո
Հավեր Աբադ
Մարկոս Մարտինեզ
Ջոն Քլիզ,
Գարի Օլդմեն,
Դուեյն Ջոնսոն,
Ջասթին Լոնգ
2010Սուրբ Վալենտինի օրըValentine's DayԿարա ՄոնահանՄելոդրամա,
Կատակերգություն
Գերի ՄարշալՋեսիկա Ալբա,
Բրեդլի Կուպեր,
Էն Հետուեյ,
Ջենիֆեր Գարներ
2010«Ա» ջոկատըThe A-TeamՉարիսա ՍոսաՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Ջո ԿարնախանԼիամ Նիսոն,
Բրեդլի Կուպեր,
Շարլտո Կոպլի,
Կուինտոն Ջեքսոն
2011Հին Նոր տարինNew Year's EveՏես ԲերնՄելոդրամա,
Կատակերգություն
Գերի ՄարշալՀոլի Բերի,
Ջոն Բոն Ջովի,
Էբիգեյլ Բրեսլին,
Լուդակրիս
2012Լողլող մարդըThe Tall ManՋուլիա ԴենինգԹրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Պասկալ ԼոժեՋոդել Ֆերլանդ,
Ուիլյամ Բ. Դևիս,
Սամանտա Ֆերիս,
Կոլին Վիլեր
2012Հիշել ամենըTotal RecallՄելինաՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Լեն ՈւայզմանՔոլին Ֆարել,
Քեյթ Բեքինսեյլ,
Բրայան Կրենսթոն,
Ջոն Չո
2012ՀիչկոկHitchcockՎերա ՄայլսԴրամա,
Կենսագրական
Սաշա ՋերվասիԷնթոնի Հոփկինս,
Հելեն Միրեն,
Սքարլեթ Յոհանսոն,
Դեննի Հյուսթոն,
Թոնի Կոլեթ
2012Մեծ պահանջարկով տղամարդըPlaying for KeepsՍտեյսիՄելոդրամա,
Կատակերգություն
Գաբրիելե ՄուչինոՋերարդ Բատլեր,
Ումա Թուրման,
Քեթրին Զետա-Ջոնս,
Դեննիս Քուեյդ
2012Սատանան և խորը, կապույտ ծովըThe Devil and the Deep Blue SeaՊեննիԴրամաՈւիլյամ ՊերպլԽլոյա Գրեյս Մորեց,
Ջեֆրի Դին Մորգան,
Մերի Ստինբերգեն
2013Էմանուելը և ձկների մասին ճշմարտությունըEmanuel and the Truth about FishesԼինդաԹրիլեր,
Դրամա
Ֆրանչեսկա ԳրեգորինիՋիմի Սիմփսոն,
Կայա Սկոդելարիո,
Ալֆրեդ Մոլինա,
Սեմ Ջագեր
ՄեխվածըNailedԱլիսա ԷքըլՄելոդրամա,
Կատակերգություն
Դևիդ Օ. ՌասելՋեյք Ջիլենհոլ,
Ջեյմս Մարսդեն,
Քեթրին Կիներ,
Քերսթի Էլի
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը!
2008Անցք թղթե ամպումHole in the Paper Sky
2012Լողլող մարդըThe Tall Man
2012Սատանան և խորը, կապույտ ծովըThe Devil and the Deep Blue Sea

Ռեժիսոր և սցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը!
2010ՍոդալեսSodales

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 GeneaStar
  4. ↑ https://www.instyle.com/news/tbt-jessica-biel-chris-evans-relationship
  5. ↑ http://www.chinadaily.com.cn/entertainment/2006-07/04/content_633085.htm
  6. ↑ https://gov-civil-portalegre.pt/the-sweetest-thing-chris-evans-did-for-jessica-biel-when-they-were-dating-review-87182
  7. ↑ https://www.eonline.com/photos/6465/justin-timberlake-jessica-biel-their-famous-exes
  8. ↑ https://www.news.com.au/entertainment/celebrity-life/hook-ups-break-ups/inside-justin-timberlake-and-jessica-biels-2011-split/news-story/5dd1125237a6aad79de53d8fd28c7e51
  9. ↑ «Jessica Biel: Actress – Most Beautiful, Jessica Biel». People. Time Inc. 51 (17). 10 мая 1999. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. ↑ «Jessica Biel Number  – Jessica Biel». FHM US. Emap Consumer Media. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 7-ին. «The Minnesota-born hardbody has put her French and Choctaw-Indian descent to good use: when the call goes out for an ethnically ambiguous siren, Biel is likely to get the gig.»
  11. ↑ «Justin Timberlake-Jessica Biel wedding: 'It's great to be married'». Los Angeles Times. 2012 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  12. ↑ «Justin Sneaks in with Jessica Biel». TMZ.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. ↑ «Justin gets affectionate with his love Jessica». London: Daily Mail. 2007 թ․ մայիսի 16. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  14. ↑ Glamour. «Jessica Biel legally changes her name to Timberlake». Glamour UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  15. ↑ Jessica Biel legally takes husband Justin Timberlake’s surname — hellomagazine.com
  16. ↑ Anya Leon. (2015 թ․ ապրիլի 11). «Justin Timberlake and Jessica Biel Welcome Son Silas Randall» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  17. ↑ «Justin Timberlake Shares New Photos of Son Silas: Parenthood Is the 'Most Insanely Amazing, Beautiful Unbelievable Thing'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Բիլ» հոդվածին։