Դիաննա Էյգրոն
| Ծնվել է | ապրիլի 30, 1986[1] (40 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ[2] |
| Կրթություն | Burlingame High School? և հրեական դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | հուդայականություն |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
| Ժանրեր | փոփ, ջազ, lounge music? և թեթև երաժշտություն |
| Ամուսին(ներ) | Winston Marshall? |
| Համատեղ ապրող(ներ) | Ալեքս Փեթիֆեր, Սթեն Սեբաստիան և Քրիս Էվանս |
| Պարգևներ և մրցանակներ | |
Դիաննա Էլիզ Էյգրոն (անգլ.՝ Dianna Elise Agron, ապրիլի 30, 1986[1], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել ու պարուհի։ Դիաննան նաև You, Me, and Charlie-ն կայքի ստեղծողն է, որում նկարներով նկարագրվում է իր սերը երաժշտության, արվեստի ու այլ նախասիրությունների նկատմամբ։ Դիաննան հանրությանը հայտնի է դարձել "Երգչախումբ" սերիալի գլխավոր հերոսներից մեկի ` Քուին Ֆաբրեի դերը տանելու շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիաննան ծնվել է Ջյորջիա նահանգում, բայց անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը Տեխասում ու Կալիֆորնիայում։ Նա Մերի ու Ռոնալդ Էյգրոնների դուստրն է։ Էյգրոնի հայրի ծագմամբ ռուս էր, ու իրենց ազգանունը ծագել է Էյգրոնսկի ռուսական ազգանունից։ Դիաննան Ջեյսոն անունով երիտասարդ եղբայր ունի։ Նա մանկուց ստացել է բազմաթիվ դերեր դպրոցական միջոցառումներում ու թատրոններում։ Դիաննայի հրեշտակային ձայնը ծնողները նշմարել են մանկուց, բայց երբեք նրան որևէ երածշտական դասերի չեն տարել։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիաննան որպես դերասանուհի իր կարիերան սկսել է 2006 թվականին ` նկարահանվել միանգամից մի քանի ֆիլմերում ու հեռուստաշոուներում։ Դիաննան հայտնի դարձավ բոլորին "Վերոնիկա Մարս" և "Հերոսները" սերիալներում տարած դերերի համար։ Նա սկսեց ավելի մեծ համբավ վայելել երբ տարավ իր թերևս ամենահայտնի ու հիշվող դերը ` Քուին Ֆաբրեյի դերը "Երգչախումբ" աշխարհահռչակ երիտասարդական հեռուստասերիալում։ Այս դերի համար նա արժանացավ բազմաթիվ մրցանակների ու այլ պարգևատվությունների։ Դիաննան մինչ այժմ խաղում է սերիալում, սակայն այլևս գլխավոր դերակատարը չէ ու սերիալում հայտնվում է միայն կարևորագույն սերիաներում։ Դիաննան բացի սերիալներում ու տեսահոլովակներում նկարահանվելուց նկարահանվել է նաև բազմաթիվ աշխարհահռչակ ֆիլմերում, դրանցից են հայուհի Շերի ու Քրիստինա Ագիլերայի ընկերակցությամբ "Բուրլեսք" ֆիլմը, "Ես Չորրորդ Համարն եմ" ֆանտաստիկ ժանրի ֆիլմը, որտեղ Դիաննան գլխավոր դերակատարուհի էր և այլ բազմաթիվ ֆիլմեր։ Դիաննան 2013 թ.-ին նկարահանվել է նաև Ռոբերտ Դե Նիրոյի հետ "Ընտանիքը" կատակերգական մարտաֆիլմում։ Այժմ Դիաննան շարունակում է նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում, սերիալներում ու տեսահոլովակներում։ Դիաննան իր ուժերն է փորձել նաև ռեժիսուրայում, դառնալով մեկ կարճամետրաժ ֆիլմի ու մի տեսահոլովակի ռեժիսոր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
| Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 2006 | Կեսգիշերից Հետո։ Կյանքը Ճաղերի Ետևում | Քելլի | Հեռուստաֆիլմ |
| 2006 | Երբ Անծանոթը Կանչում է | Չիրլիդեր | կամեո |
| 2007 | T.K.O. | Դիաննա | |
| 2007 | Սքիդ Մարքս | Մեգան | |
| 2007 | Սրընթացները | Քայլիի աղջիկը | Կարճամետրաժ |
| 2009 | Ընթրիք Ռաֆաելի Հետ | Դիաննա | Կարճամետրաժ |
| 2009 | Անանուն Հայտնիներ | Սեդի | Հեռուստաֆիլմ |
| 2009 | Ֆուքսիա Փիղը | Շարլոթ Հիլլ | Կարճամետրաժ |
| 2010 | Համարձակ Բնածին | Սամանտա | |
| 2010 | Ռոմանտիկները | Մինոու Հայես | |
| 2010 | Բուրլեսք | Նատալի | |
| 2011 | Որսորդները | Ալիս | |
| 2011 | Ես Համար Չորսն եմ | Սառա Հարթ | |
| 2011 | Երգչախումբ։3D Համերգ | Քուին Ֆաբրեյ | |
| 2013 | Ընտանիքը | Բելլ Բլեյք/Բելլ Մանզոնի | |
| 2014 | Միություն | Պատմող | Փաստագրական |
| 2014 | Դավադրություն Ջեքիլ Կղզում | Ամելիա Ռոնդարտ | |
| 2014 | Կայծակաճարմանդ | Դալիա | Ընթացքում |
| 2014 | Կիսաքանդ | Ֆինլի | Նկարահանվում է |
| 2015 | Մեն Մենակ | Նկարահանվում է | |
| 2015 | Հավակնորդները | Վիկտորիա | |
Հեռուստատեսություն
| Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 2006 | Տանը Մոտ | Խմած աղջիկ | 1 սերիա |
| 2006 | CSI: Նյուք Յորք | Ջեսիկա Գրանտ | 1 սերիա |
| 2006 | Դրեյքն ու Ջոշը | Լեքսի | 1 սերիա |
| 2006 | Շնաձուկ | Ջիա Մելլոն | 1 սերիա |
| 2006–2007 | Վերոնիկա Մարս | Ջեննի | 3 սերիա |
| 2007 | Հերոսները | Դեբբի Մարշալլ | 5 սերիա |
| 2007 | Սա Զբոսանքի Աշխարհ է | Հարփեր | Հիմնական կազմ։13 սերիա |
| 2008 | Համարներ | Քելլի Ռանդ | 1 սերիա |
| 2009–2014 | Երգչախումբ | Քուին Ֆաբրեյ | Գլխավոր դեր (Սեզոններ 1–3) Հրավիրված աստղ (Սեզոններ 4–5);71 սերիա |
Որպես Ռեժիսոր
| Տարի | Անվանում | Նշումներ |
|---|---|---|
| 2009 | Ֆունքսիա Փիղը | Կարճամետրաժ, նաև պրոդյուսերն ու սցենարիստն է |
| 2010 | Մարմին | Տեսահոլովակ |
Տեսահոլովակներ
| Տարի | Անվանում | Արտիստ | Նշումներ |
|---|---|---|---|
| 2013 | "Just Another Girl (Ողղակի Ուրիշ Աղջիկ)" | The Killers | Գլխավոր դերակատարուհի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1011377381 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիաննա Էյգրոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Ապրիլի 30 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի մոդելներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ