Մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսանկարիչը և մոդելը

Մոդել, (միջին ֆրանսերեն՝ modelle[1]), մարդ, ով իր կերպարով ներկայացնում է, ցուցադրում է և գովազդում է առևտրային ապրանքներ (հիմնականում, հագուստ) կամ հանդես է գալիս որպես բնորդ այն մարդկանց համար, ովքեր արվեստի գործեր են ստեղծում։

Տերմինի նշանակությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել տերմինն օգտագործվում է տարբեր ոլորտներում.

  • Նորաձևության մեջ մոդելը մարդ է, ով կրում և ցուցադրում է հագուստը ցուցադրությունների ժամանակ՝ ձգտելով ընդգծել այդ հագուստի բոլոր առավելությունները։ Մոդելը նաև մասնակցում է տվյալ հագուստի հետ կապված գովազդային նկարահանումներին և արտադրական գործընթացին՝ աշխատանքային փորձերի ժամանակ։ Մինչև ХХ դարի վերջը, XXI դարի սկիզբը օգտագործվել է ներկայումս քիչ օգտագործելի մանեկեն տերմինը։
  • Գովազդում ֆոտոմոդել՝ պրոֆեսիոնալ մոդել, ով կեցվածք է ընդունում ամսագրերի, գովազդային հոլովակների, տեսահոլովակների համար։
  • Ստեղծագործական արվեստում բնորդ՝ մարդ, ով կերպար է հանդիսանում գեղանկարչության կամ քնադակագործության գործերի ստեղծման համար։

Չպետք է շփոթել ֆոտոմոդելի և պոդիումային մոդելի մասնագիտությունները։ Ներկայումս դրանք գործունեության տարբեր ոլորտներ են, չնայած որ հաճախ ֆոտոմոդելները հանդես են գալիս նաև որպես պոդիումի մոդելներ։

Ֆոտոմոդել լինելու համար պետք է ունենալ խորեոգրաֆիկ և արտիստիկ պատրաստվածություն[2]։

Տիպաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելների տիպերը.

Գերմանացի մոդել Աննա Իուվերսը
  • Բարձր նորաձևության մոդել (անգլ.՝ high fashion model), մոդելի ամենաբացառիկ տիպը։
    • Տարիքը. 16—22 տարեկան
    • Հասակը. 175—180 սմ
    • Հագուստի չափսը 40—42
    • Կատարյալ պարամետրեր. 86 (կուրծք) — 60 (իրան) — 86 (կոնքեր)
  • Պոդիումային մոդել (անգլ.՝ runway model)
    • Հասակը. 176—185 սմ
    • Կատարյալ պարամետրեր. 86 (կուրծք) — 61 (իրան) — 86 (կոնքեր)
  • Ներքնազգեստ ցուցադրող մոդել (անգլ.՝ lingerie model)
    • Տարիքը. 21 տարեկանից սկսած
    • Կատարյալ պարամետրեր. 86—91 (կուրծք) — 58—63 (իրան) — 86—90 (կոնքեր)
  • Գլամուրային մոդել (անգլ.՝ glamour model), մոդել, ով նկարահանվում է բիկինի հագուստով, տղամարդկանց ամսագրերի համար
    • Տարիքը. 18—30 տարեկան
    • Պարամետրերը. 86—91 (կուրծք) — 56-61 (իրան) — 86—91 (կոնքեր)
  • Մոդել «դելֆա» (անգլ.՝ delfa model), ունիվերսալ մոդել
    • Հասակը. 173—175 սմ
    • Հագուստի չափսը. 42—50
    • Տարիքը. 21-ից 30 տարեկան

Մանեկենուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մանեկենուհիները հայտնվել են XIX դարի կեսին, Չարլզ Ֆրեդերիկ Ուորտի նորաձևության տանը, ընդ որում, որպես մանեկենուհի հաճախ հանդես է եկել մոդելյերի կինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вебстер
  2. Александр Лебедев։ «Как быть фотомоделью» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]