Վրիժառուները (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրիժառուները
անգլ.՝ The Avengers
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ, քրոսովեր, ֆիլմ սուպերհերոսների մասին, կինոֆանտաստիկա և արկածային ֆիլմ
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքՎրիժառուները
Թվականմայիսի 4, 2012[2], ապրիլի 27, 2012[3], ապրիլի 26, 2012[4][5][6] և ապրիլի 25, 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոս Ուինդոն
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՋոս Ուինդոն և Զակ Փեն
ԴերակատարներՋիլիան Մորգեզե[7], Ռոբերտ Դաունի[8], Քրիս Էվանս[8], Մարկ Ռուֆալո[8], Քրիս Հեմսվորթ[8], Սքարլեթ Յոհանսոն[8], Ջերեմի Ռեներ[8], Թոմ Հիդելսթոն[8], Քլարք Գրեգ[8], Քոբի Սմալդերս[8], Ստելլան Սկարսգորդ[8], Սեմյուել Ջեքսոն[8], Գվինեթ Փելթրոու[8], Ալեքսիս Դենիսոֆ[8], Թինա Բենկո[8], Եժի Սկոլիմովսկի[8], Կիրիլ Նիկիֆորով[8], Ջեֆ Վուլֆ[8], Մ'լաահ Կաուր Սինգ[8], Ռաշմի Ռուսթագի[8], Powers Boothe?[8][7], Ջեննի Էգատեր[8], Արթուր Դարբինյան[8], Դոնալդ Լի[8], Ուորեն Քոուլ[8], Ալիսիա Սիքստոս[8], Ջեսի Գարսիա[8], Մաքսիմիլիանո Էռնանդես[8], Դիտեր Ռիսլե[8], Քենեթ Թայգար[8], Վալտեր Պերես[8], Հարրի Դին Սթենթոն[8], Ջոշ Քաուդերի[8], Էշլի Ջոնսոն[8][7], Կացումի Կոմացու[8], Յումիկո Կոմացու[8], Մոմոկո Կոմացու[8], Ռոբերտ Քլոհեսի[8], Էնվեր Գյոկայ[8][7], Ֆեռնանդա Թոքեր[8], Andrea Vecchio?[8], Robin Swoboda?[8], Բրենթ ՄակԳի[8], Ջեյմի ՄակՇեյն[8][7], Մայքլ Ժանգ[8], Ուիլյամ Քրիստոֆեր Սթիվենս[8], Քելլի Ռոբինս[8], Ռոմի Ռոուզմոնթ[8][7], Ջեյմս Էքհաուս[8], Սթեն Լի[8][7], Փեթ Քիրնան[8], Թոմաս Ռոբերթս[8] և Դեմիոն Պուատիե[8]
ՕպերատորՇեյմաս ՄակԳարվի
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժՋեֆրի Ֆորդ
Պատմվածքի վայրՆյու Յորք և Կալկաթա
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, Լոս Անջելես, Նյու Մեքսիկո և Փիթսբուրգ
ԿինոընկերությունMarvel Studios և Paramount Pictures
Տևողություն142 րոպե
Բյուջե220 000 000 $[9]
Շահույթ1 518 812 988 $[9] և 623 357 910 $
Պաշտոնական կայքէջ
 The Avengers (2012 film) Վիքիպահեստում

Մարվելի վրիժառուները[10] (Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում անվանվում է Մարվելի վրիժառուների միասնությունը)[11][12] կամ պարզապես Վրիժառուները, 2012 թվականի ամերիկյան սուպերհերոսների մասին պատմող ֆիլմ է, որը հիմնված է Marvel Comics-ի համանուն կոմիքսի վրա, ստեղծվել է Marvel Studios-ի և տեղայնացվել Ուոլթ Դիսնեյ Ստուդիոս Մոուշն Փիքչըրսի կողմից։ Այն Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ի վեցերորդ էկրանավորումն է։ Ֆիլմը գրվել է նկարահանվել է Ջոշ Վեդոնի կողմից։ Գլխավոր դերերում են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորթը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջերեմի Ռեները, Թոմ Հիդլսթոնը, Քլարկ Գրեգը և Քոբի Սմալդերսը։ Ֆիլմում խաղաղապահ կազմակերպության՝ S.H.I.E.L.D.-ի ղեկավար Նիք Ֆյուրին միավորում է Երկաթե մարդուն, Կապիտան Ամերիկային, Հալկին և Թորին, ովքեր պետք է պայքարեն Թորի եղբայր Լոկիի դեմ, որն ուզում նվաճել Երկիրը։

Ֆիլմի զարգացումները սկսեցին այն ժամանակ, երբ Մեռիլ Լինչ ստուդիան 2005 թվականի ապրիլի տվեցին թույլտվություն։ Երկաթե մարդը (2008) ֆիլմի հաջողությունից հետո, Մարվելը հայտարարեց, որ «Վրիժառուները» լույս կտեսնի 2011 թվականի հուլիսին։ Երբ 2009 թվականի մարտին դերասանական կազմում հաստատվեց Յոհանսոնը, ֆիլմի պրեմիերան հետաձգվեց մինչև 2012 թվական։ 2010 թվականի ապրիլին, Վեդոնի հաստատվելով՝ օրիգինալ սցենարը կրկին գրվեց Զաք Փենի։ Նկարահանումները սկսեցին 2011 թվականի ապրիլին Ալբուքերքում (Նյու Մեքսիկո), մինչ Քլիվլենդ, Օհայո և Օգըսթ, Նյու Յորք տեղափոխվելը (սեպտեմբեր)։ Ֆիլմը վերարտադրվել է 3D ֆորմատով։

«Վրիժառուների» պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլին՝ Հոլիվուդի Էլ Կապիտան թատրոնում (El Capitan Theatre) և Միացյալ Նահանգներում պաշտոնական պրեմիերան եղել է 2012 թվականի մայիսի 4-ին։ Ֆիլմն արժանացել է բազմաթիվ քննադատական մրցանակների և անվանակարգերի, ներառյալ Օսկարը և BAFTA-ն՝ լավագույն վիզուալ էֆեկտների համար և սահմանել շահութային ռեկորդ՝ Հյուսիսային Ամերիկայում գրանցելով առաջին հանգստյան օրերի լավագույն արդյունքը։ Այն ունեցել է $1.5 միլիարդ շահույթ ամբողջ աշխարհում և դարձել կինեմատոգրաֆիայի պատմության ամենաշատ շահույթ ստացավ երրորդ և Մարվելի առաջին $1 միլիարդ ստացած ֆիլմը։ Ֆիլմը Blu-ray և DVD սկավառակների վրա լույս է տեսել 2012 թվականի սեպտեմբերի 25-ին։ Ֆիլմի սիքվելը, որի անունն է Վրիժառուները․ Ալտրոնի ժամանակաշրջանը, դուրս է եկել 2015 թվականի մայիսի 1-ին, երբ երկու սպասված շարունակություններ՝ Վրիժառուները․ Անսահման պատերազմը - Մաս 1 և Վրիժառուները․ Անսահման պատերազմը - Մաս 2 ֆիլմերը դուրս կգան 2018 թվականի մայիսի 4-ին և 2019 թվականի մայիսի 3-ին՝ հաջորդաբար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասգարդական աստված Լոկին պայման է կնքում այլմոլորակային ռասայի՝ չիտուարաների տիրակալի հետ՝ Տեսերակտի փոխարեն, որն անսահմանափակ էներգիայի աղբյուր է, ունի քառակուսու տեսք։ Չիտուարները զորք են տրամադրում Լոկիին, որպեսզի նա գրավի երկիրը։ Նիք Ֆյուրին՝ S.H.I.E.L.D. գործակալության տնօրենը գալիս է գիտական բազա, որտեղ աստզաֆիզիկ Էրիկ Սելվիթը զբաղվում է Տեսերակտի հետազոտություններով։ Սելվիգն ու գործակալ Մարիա Հիլը հատյնում են Ֆյուրիին, որ խորանարդը ստաբիլ չէ և հնարավոր է էներգիայի արտանետում։ Օբյեկտն ակտիվանում է, բացելով Լոկիի հաամր դեպի Երկիր պորտալը։ Ն առևանգում է Տեսերակտը և իր գավազանի միջոցով իրեն է ենթարկեցնում S.H.I.E.L.D.-ի որոշ գործակալների, որոնց շարքում է Քլինթ Բարթոնը, ով ավելի հայտնի է որպես «Բազեի աչք»։ Նրանց շնորհիվ Լոկին փախչում է, իսկ պորտալն ինքնաոչնչանում է՝ ավերելով բազան։

Ֆյուրին որոշում է վերսկսել նախկինում չիրագործված ծրագիր «Վրիժառուների նախաձեռնությունը»։ S.H.I.E.L.D.-ի գործակալ Նատաշա Ռոմանոֆը, ով հայտնի է «Սև այրի» անունով, գնում է Հնդկաստան, որտեղ գտնում է գամմա-ճառագայթների բժիշկ Բրյուս Բեններին։ Սակայն նա չի հասկանում, որ S.H.I.E.L.D.-ն ուզում է օգտագործել նրա ալտեր-էգոյին՝ Հալկին իրենց նպատակներում և նահամաձայնվում է։ Գործակալ Ֆիլ Կոլսոնը այցելում է Երկաթե մարդուն՝ Թոնի Սթարքին և իր օգնական Պեպպեր Փոթսին, համոզելու Սթարքին ավարտին հասցնելու Սելվիգի հետաղոտությունները։ Սեմ Ֆյուրին գնում է Սթիվ Ռոջերսի մետ, ով եղել է առաջին ամերիկացի սուպերհերոսը՝ Կապիտան Ամերիկան, ով դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սառեցվել էր 70 տարով։ Հերոսները գալիս են Հելիկարրիեր՝ S.H.I.E.L.D.-ի թռչող բազա։

Լոկիին բռնեցնում են Շտուտգարտում։ Մինչ Բազեի աչքը նրա համար ոռևանգում է իրիդիումը, որն անհրաժեշտ է խորադարդի ստաբիլության համար։ Լոկին ստիպողաբար փորձում է հավատ ներշչել բնակիչներին, սակայն Երկաթե մարդուն և Կապիտան Ամերիկային հաջողվում է գերի վերցնել նրան։ Փոխադրման ժամանակ նրանց վրա է հարձակվում է Թորը, ով Լոկիի խորթ եղբայրն է և ամպրոպի աստվածը։ Նա փորձում է համոզել եղբորը վերադարձնել Տեսերակտը և Կապիտան Ամերիկայի և Երկաթե մարդու հետ զրույց ունենալուց հետո հասկանու է, որ նրանք նույնպես այդ նպատակն են հետապնդում և միանում է թիմին։ Լոկիին տեղափոխում են Հելիկարրիերի վրա և տեղավորում այն խցում, որը նախատեսված էր Հալքի համար՝ մինչև խորանարդի գտնելը։ Աշխատելով Բենների հետ, Սթարքը կոտրում է գործակալութայն համակարգիչները և բացահայտում է խորանարդի օգտագործման հետազոտւոթյունները, որը պետք է դառնա զենք՝ հավանական հարձակման դեպքում։ Սթարքը և Ռոջերսը մեղադրում են Ֆյուրիին ստախողության մեջ և հերոսները սկսում են վիճել։ Սև այրին, ով իբրև թե փորձում է Լոկիից ստանալ Բարթոնի ազատությունը, իմանում է, որ նա ինքնակամ է հանձնվել բանակին և իր իրական պլանն է եղել ազատել Հալքին։ Այդ ժամանակ Լոկիի զինվորները, Բազեի աչքի գլխավորությամբ, հարձակվում են ավիաբազայի վրա, որը գտնում են գավազնի միջոցով։ Բազեի աչքը վնասում է շարժիչներից մեկը, որն այնուհետև դժվարությամբ գործի են գցում Կապիտան Ամերիկան և Երկաթե մարդը։ Վթարի պատճառով արթնանում է Հալքը, որին փորձում է պահել Թորը և արդյունքում Հալքն ընկնում է օդանավից։ Բազեի աչքի հետ կռվելով՝ Սև այրիին հաջողվում է գլխիին հարված հասցնելով հանել Լոկիի ղեկավարությունը։

Լաքիին հաջողվում է դուրս պրծնել խցից, այնտեղ փակելով Թորին։ Նա մահացու վիրավորում է իր վրա հարձակվող գործակալ Քոլսոնին, ներքև է շպրտում Թորին նավից և փախչում։ Իր կախարդական մուրճի՝ Մյոլնիրի շնորհիվ Թորը դուրս է գալիս թակարդից։ Ֆյուրին օգտագործում է Քոլսոնի մահը, որպեսզի պատճառաբանի հերոսներին միասնության պատճառը։ Սթարքը և Ռոջերսը հասկանում են, որ Լոկիին պետք է ոչ միայն հաղթել իրենց, այլ նաև ապացուցել իր պայծառկերպությունը մարդկությանը ր բացահայտում են, որ նա օգտագործում է աղեղավոր ատոմային ռեակտոր Նյու Յորքի Սթարք թաուերում, որպեսզի բացի չիթաուրաների համար պոչտալ՝ Երկիրը գրավելու համար։

Վրիժառուներն ուղևորվում են Նյու Յորք, սակայն չեն հասցնում խանգարել պորտալի բացմանը, և սկսում է կռիվը։ Կապիտան Ամերիկյան իր վրա վերցնելով զորքի ղեկավարի պարտականությունը, հրամայում է տարհանել մարդկանց և մյուս հերոսների հետ շարունակում է մարտը։ Մի փոքր ուշ հայտնվում է Բենները, և արդեն վերածված Հալքի՝ օգնում է ոչնչացնել այլմոլորակայինների նավերը, այնուհետև հասնում է մինչև Լոկի և հեշտորեն հաղթում նրան։ Սթարք թաուերի տանիքին Սև այրիին և պրոֆեսոր Սելվիգին հաջողվում է հսկողության տակ վերցնել պորտալը՝ Լոկիի գավազանի միջոցով։ Այդ ժամանակ ղեկավարության կոմիտեն՝ Ֆյուրիի տնօրինությունը պատրաստվում է ոչնչացնել Մանհեթենը ատոմային ռումբերով, սակայն Ֆյուրին չի համաձայնվում դրան։ Չնայած դրան կոմիտեին հաջողվում է տալ հրամանը։ Ֆյուրին վնասազերծում է ռումբերից մեկը, սակայն մյուսին հաջովում է փախչել։ Գործադրումից ոչ շատ ժամանակ առաջ Ֆյուրին վտանգի մասին հայտնում է Երկաթե մարդուն, ով որոշում է փոխել ռումբի ուղղությունը՝ տեղափոխելով այն դեպի պորտալը։ Նրան դա հաջողվում է և ռումբը ոչնչացնում է թշնամու նավը, որից հետո անջատվում են Երկիրը գրավված այլմոլորակայինները։ Սակայն գտնվելով պորտալի մյուս կողմում, Սթարքը դուրս է գալիս իր հագուստից։ Նա կորցնում է գիտակցությունն ու ընկնում Երկիր այն ժամանակ և Սև այրին փակում է պորտալը։ Ընկնող Սթարքին պատրաստվում է բռնել Թորը, սակայն Հալքին դա ավելի շուտ է հաջողվում։ Հերոսները փրկում են երկիրը և ստանում համընդհանուր ճանաչում։ Թորն իր հետ է տանում Լոկիին, իսկ Տեսերակտն՝ Ասգարդ, իսկ Ֆյուրին թույլ է տալիս Վրիժառուներին բաժանվել, կարծելով, որ, եթե մարդկությանը կրկին վտանգ սպառնի, նրանք նորից կգան օգնության։

Տիտրերից հետո, առաջին դրվագում չիտուարաների առաջնորդն իր աշխարհում ներողություն է խնդրում ինչ-որ բարձրահասակ արածից՝ չկարողանալով գրավել Երկիրը։ Երկրորդ դրվագում ամբողջ թիմը լուռ նստած շաուրմա է ուտում այն սրճարանում, որի մասին իրենց ասել էր Սթարքը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դերասանական կազմը և ստեղծողները 2010 թվականի San Diego Comic-Con International-ին
2008 թվականի հոկտեմբերի վերջին Marvel-ի անցկացրած մամուլի ասուլիսում հայտարարվեց Ռոբերտ Դաունի կրտսերի հետ կնքած պայմանագրի մասին, ըստ որի նա պետք է նկարահանվի ստուդիայի վերջին չորս ֆիլմերում, որոնց կողքին էր արդեն դուրս եկած «Երկաթե մարդը», ինչպես նաև սպասվող «Երկաթե մարդը 2»-ը և «Վրիժառուները»[13]։ Ասուլիսում ասվեց, որ «Երկաթե մարդը 2»-ի և «Վրիժառուներ»-ի սցենարները կունենան ուղիղ կապ։ Այդ ժամանակ Դաունին ինքը ոչ մի սցենարի հետ ծանոթ չէր[14][15]։
2010 թվականի մարտին հայտնի դարձավ, որ բազմաթիվ լսումներից հետո, Կապիտան Ամերիկայի դերում հաստատվեց Քրիս Էվանսը։ Իր պայմանագիրը ներառում էր նկարահանումներ երեքից ոչ քիչ ֆիլմերում (ինչպես նաև մի քանի կամեոներ), այդ թվում նաև «Առաջին վրիժառուն», որն այդ ժամանակ գտնվում էր նախաարտադրական շրջանում և «Վրիժառուները»[16]։ Էվանսի խոսքերով, այս ֆիլմում Ռոջերսն ավելի մռայլ է, որը բացատրվում է նրանով, որ հերոսին փորձում են հարմարեցնել ժամանակակից աշխարհին[17][18]։
Ռուֆալով ընտրվեց այս դերի համար այն ժամանակ, երբ հերոսի նախկին դերակատար Էդվարդ Նորթոնը հրաժարվեց նկարահանվել ստուդիայում՝ տարաձայնությունների պատճառով[19]։ Երբ հերթը հասավ Նորթոնին փոխարինելու, Ռուֆալոն ասաց․ - Ես ու Էդն ընկերներ ենք, և այո, դա լավագույն որոշումն է, թողնել նկարահանումները։ Ես տեսնում եմ, որ Էդվարդը որոշել է դերը թողնել ինձ։ Ես դրան նայում եմ որպես ժամանակակից «Համլետ»։ Իր հերոսի բնավորությունը նա տեսնում է այսպես․ - Նա տղա է, ով մարտնչում է իր երկու կեսերի հետ՝ լուսավոր և մութ։ Այդ մարդը իրոք կարող է նայել իր չար մարմնավորմանը Հալքին։ Ինձ դուր է գալիս, որ իմ դեր ունի այդ հատկանիշը[20]։
Ամպրոպի ասգարդական աստված, որը ստեղծվել է սկանդինավյան միֆերի համանուն հերոսի հիման վրա։ Հեմսվորթը, ով արդեն խաղացել էր Թորի դերը, ստորագրեց պայմանագիր մի քանի ֆիլմերի համար[23]։ Նախկինում դերասանն աշխատել էր Ջոս Ուիդոնի հետ «Խրճիթ անտառում» ֆիլմում։ Մինչ «Թոր»-ի նկարահանումները Հեմսվորթը ստիպված եղավ ձեռք բեռել մկանային մասսա, որպեսզի համապատասխանի իր հերոսին։ Դերասանն անկեղծացել է, որ մեծ ջանքեր է թափել կազմվածքը պահպանելու համար, որի համար նա ամեն օր ուտում էր մի քանի հավերի կրծքամիս, ձուկ, սթեյք և ձվեր[24][25]։
S.H.I.E.L.D.-ի գործակալ, բարձր որակի աղեղնավոր[26][27]։ Ստանդարտ պարապմունքներից բացի, Ռեները ֆիլմի համար ստիպված եղավ սովորել աղեղի հմտություններին տիրապետել[28]։ Դերասանին նախապատրաստել են Օլիմպիական խաղերի մասնակիցները[29]։ Իր դերի մասին Ռեներ ասել է․ - Երբ ես նայում էի «Երկաթե մարդը», ես մտածում էի, որ դա ամենալավ մոտեցումն է սուպերհերոսների նկատմամբ։ Այնուհետև նրանք ինձ պատմեցին իրենց Բազեի աչք կերպարի մասին և ինձ դուր եկավ, որովհետև այն իրականում սուպերհերոս չէր, այլ ուղղակի տղա-պրոֆեսիոնալ։ Ես կարող էի միանալ դրան[30]։
S.H.I.E.L.D.-ի փորձառու գործակալ, ով ծագումով ռուս է։ Նատաշա Ռոմանոֆը, նախկին հանցագործ, իսկ հիմա Ֆյուրիի ամենահմուտ լրտեսներց և մարդասպաններից մեկը[31]։ Իր կերպարի և Քլինթ Բարթոնի հետ հարաբերությունների մասին Սքարլեթ Յոհանսոնն ասել է հետևյալը․ - Մեր երեխարներն ունեն հին պատմություն։ Երկար տարիների ընթացքում նրանք միասին են մարտնչել բազմաթիվ կռիվներում և նրանք բարձր կարգի զինվորներ են։ Մենք չունենք սուպերկարողություններ։ Չնայած Սևայրին անխոս համարվում է խմբի անդամ։ Չնայած նա դերասանական կազմում միայն ռոմանտիկ երանգ տալու կամ աչք շոյելու համար չէ։ Այնտեղ նա մարտնչում է, և ինձ մետ երբեք չի եղել այնպիսի տպավորություն, որ ես միակ աղջիկն էի։ Մենք բոլորս տիրապետում ենք որոշ բաների, և դրա համար նա իրեն զգում է բոլորին հավասար[30]։ Դերասանուհու խոսքերով նա չուներ նման փորձ (բացի «Երկաթե մարդը 2» ֆիլմից)։ Ֆիլմի նկարահանումները պահանջել են ֆիզիկական պատրաստվածություն և պարապմունքեր, որում մասնակցել են ֆիլմի բոլոր դերասանները[32]։
Թորի խորթ եղբայրը և թշնամին, որը հիմնված է սկանդինավյան միֆալոգիայի համանուն հերոսի վրա[23]։ «Թոր» և «Վրիժառուները» ֆիլմում իր կերպարի տարբերության մասին Հիդլսթոունն ասել է․ - Կարծում եմ, ար այն Լոկիին, որին տեսնում ենք «Վրիժառուներ»-ում առաջ է գնացել։ Դուք պետք է հարց տաք ինքներդ ձեզ, ինչքան հաճելի է անհայտանալ թունելում, որը ստեղծվել է սուպեր-ատոմային ռումբի ձևով, որը կառուցվել է հենց իր ձեռքերով։ Ուրեմն ես կարծում եմ, որ այն այն ժամանակ, երբ Լոկին հայտնվում է «Վրիժառուներ»-ում, նա ինչ որ բան է տեսել[33][34]։
S.H.I.E.L.D. գործակալության տնօրենը, ով նախորդ ֆիլմերում ղեկավարում էր «Վրիժառուների նախաձեռնությունը», որը զբաղվում էր հերոսների նախապատրաստությամբ։ Ջեքսոն պայմանագիր է կնքել Marvel-ի հետ՝ 9 ֆիլմերում նկարահանվելով Նիք Ֆյուրիի դերում, իսկ «Վրիժառուները» եղան նրա հինգերորդ ֆիլմը[35][36]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծման մասին առաջին անգամ հայտնել է Marvel Studios-ի գլխավոր տնօրեն Ավի Արիդը 2005 թվականի ապրիլին, երբ Մարվելը Merrill Lynch բանկից ստացավ $525 միլիոն վարկ։ Դրանով ընկերությունը կարողացավ նկարահանել մոտ տասը ֆիլմեր, որի տեղայնացմամբ պետք է զբաղվեր Paramount Pictures-ը[37]։ Մարվելն իր պլանների մասին հայտնեց փոքր ասուլիսի ժամանակ[38]։ Ֆիլմի ընդհանուր սցենարի գրման համար ստուդիան վարձում է սցենարիստ Զաք Փենին, ով 2008 թվականին գրել է Անհավատալի Հալքը ֆիլմի սցենարը[39]։ Փենը համաձայնվում է, սակայն կասկածում է, որ ծրագիրը կիրականանա շուտով[40]։ 2007-2008 թվականներին տեղի ունեցավ ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան իրականացրեց գործադուլ։ 2008 թվականին Marvel Entertainment-ը գիլդիայի հետ եկավ համաձայնության, որով նրանք պետք է վերադառնային ստուդիայի աշխատանքներին, որն իրենց առաջարկում էր կոմիքսների կերպաներ Կապիտան Ամերիկային, Մրջյուն-մարդուն և Վրիժառուներին[41]։ «Երկաթե մարդը» (2008) ֆիլմի հաջող պրեմիերայից հետո ստուդիան որոշեց 2011 թվականին թողարկել «Վրիժառուներին»[42]։ 2008 թվականի սեպտեմբերին պայմանագիր կնքվեց Paramount-ի հետ, որը վերջինիս թույլ տվեց հինգ ֆիլմերի տարածումը կատարել Marvel Studios-ի անվան տակ[43]։

Լսումները սկսեցին 2008 թվականի հոկտեմբերից, երբ Ռոբերտ Դաունի կրտսերը և Դոն Չիդլը պայմանագր կնքեցին «Երկաթե մարդը» ֆիլմի նկարահանումները շարունակելու համար։ Դաունին կրկնեց Սթարքի դերը, իսկ Չիդլը՝ գնդապետ Ջեյմս Ռոուդսին։ Չնայած նախկին հայտարարություններիին և բազմաթիվ բամբասանքներին, MTV News-ի հարցազրույցի ժամանակ Չիդլը չհաստատեց ֆիլմում հնարավոր հայտնվելու մասին[44]։ Հենց այդ ժամանակ Երկաթե մարդու երկու ֆիլմերի ռեշիսոր Ջոն Ֆավրոն դարձավ ֆիլմի պրոդյուսերը[45], իսկ Marvel Studios-ը երկարատև պայմանագիր կնքեց կալիֆորնիական ստուդիա Ralei[46] gh Studios-ի հետ, ըստ որի նկարահանվեցին բարձր բյուջեյով երեք ֆիլմեր՝ «Երկաթե մարդը 2»-ը, «Թոր-ը», «Առաջին վրիժառու»-ն։

2009 թվականի հուլիսին Զաք Փեննը պատմեց ֆիլմի սցենարի աշխատանքների մասին։ «Իմաշխատանքը կայանում է նրանում, որպեսզի համեմատություն կատարել տարբեր ֆիլմերի հետ և համոզվել, որ մենք պատճենել ենք կոմիքսների հիմնական մասը, որի հետ կապված է ամեն ինչ։ Կա բաժանմունք, որն ուսումնասիրում է այսպիսի բաներ՝ ահա, թե որտեղ է այն, ինչ կատարվում է ֆիլմում․․․ Ես ստիպում եմ նրանց նկարել որքան հնարավոր է շատ կադրեր, որպեսզի կենդանություն տալ ապգա ֆիլմին, որի նպատակն է հանդիսանում ստեղծել միասնական ֆիզուալ մտքեր, որից մենք միշտ հետ ենք քաշվում»[47]։ Հաջորդ ամիս Քեվին Ֆայգը հայտնեց, որ «Վրիժառուներում» կհայտնվեն շատ կերպարներ, այդ թվում նաև Հալքը[48]։

Նկարահանումների պատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ռեժիսոր Ջոս Ուիդոնը San Diego Comic-Con International-ին, 2010 թ.: в 2010

2010 թվականի հուլիսին Ջոս Ուիդոնը, ով օրիգինալ կոմիքսների երկրպագու է, հայտարարվեց որպես «Վրիժառուների» ռեժիսոր[49], ինչը մեկնաբանեցին Ավի Արադը և կոմիքսի հեղինակ Սթեն Լին[50]։ «Ես կարծում եմ, որ Ջոսը ֆանտաստիկ աշխատանք կկատարի։ Իրեն դուր են գալիս այդ կերպարները, և նա հրաշալի գրող է։ Դա իր կյանքի մի մասն է, և նա կպաշտպանի իրեն։ Ես կարծում եմ, որ իր նման որևէ մեկը պետք է լավացնի սցենարը»[51]։ 2010 թվականի հուլիսին San Diego Comic-Con International-ին Ուիդոնը պատմեց, որ ֆիլմում իրեն գրավել է այն փաստը, որ «այդ մարդիկ չպետք է լինեն նույն սենյակում, չեմ ասում արդեն մի թիմում, իսկ դա էլ հենց ընտանիքի տարբերակումն է»[52]։

Լսումների մեծ մասը շարունակվեցին 2010 թվականին։ Դերասանական կազմին միացան Ջերեմի Ռեները[26] և Գրեգ Քլարկը[53]։ Ռուֆալոն փոխարինեց Էդվարդ Նորթոնին, ով հրաժարվեց դերից՝ ստուդիայի հետ տարաձայնություններ ունենանոլւ պատճառով[54]։

Լսումները վերջացան հաջորդ տարում։ 2011 թվականի փետրվարին Քոդի Սմոլդերսը ստացավ Մարիա Հիլի դերը[55], որին Սեմուել Ջեքսոնը անվանեց Նիք Ֆյուրիի համագործակիցը[56]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսեցին 2011 թվականի ապրիլի 25-ին, Նյու Մեքսիկոյի Ալբուքերկ քաղաքում[57]։ Հունիս ամսին նկարահանումների հրապարակում տեղի ունեցավ դժբախտ պատահար, կասկադյոր Ջիմի Ֆիցջերալդը վնասեց գլուխը՝ կատարելով թռիչք 9 մետրից։ Ավելի ուշ Մարվելի ներկայացուցիչը հայտնեց, որ չնայած տրավմային՝ Ֆիցջերալդը շարունակեց աշխատանքը հրակապարակում[58]։ Հուլիս ամսին նկարահանումները տևել են մի քանի ժամ՝ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի Բաթլեր բլիզ շրջանում[58]։

Վազքի կադրերը նկարահանվել են Փենսիլվանիայում գտնվող սնկի աշխարհի ամենամեծ ֆերմայում՝ Քրիկսայդ Մուշրում Ֆարմսում (Creekside Mushroom Farms), որտեղ գտնվում են 150 մղոն երկարությամբ լքված թունելներ[59]։

2011 թվականին նկարահանումները տեղափոխվեցին Քլիվլենդ, որտեղ դրանք շարունակվեցին մոտ չորս շաբաթ։ Մահեթենի 42-րդ փողոցում տեղի ունեցան վերջնական կռվի նկարահանումերը[60]։ Այս հատվածում նկարահանումներին մասնակցեցին ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ջոկատերը։ Ավագ սերժանտ Մայքլ Լենդսի խոսքերով, ֆիլմում իսկական զինվորների օգտագործումը, այն դարձնում են ավելի իրական և նրանցհետ ավելի հեշտ է աշխատել, քանի որ նրանք տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ի տարբերություն դերասաներին, որոնք ստիպված կլինեին երկար ժամանակ սովորել[61]։

Վերջնական կռվի դրվագները, որոնք նկարահանվել են Քլվլենդում և Նյու Յորքում
9-я Իսթ-սթրիթ, Քլիվլենդ
9-я Իսթ-սթրիթ, Քլիվլենդ  
Պարկ-ավենյու, 101, Նյու Յորք
Պարկ-ավենյու, 101, Նյու Յորք  
Ավագ Սերժանտ Մայքլ Լենդիսը Քլիվլենդում տեղի ունեցող նկարահանումներին
Ավագ Սերժանտ Մայքլ Լենդիսը Քլիվլենդում տեղի ունեցող նկարահանումներին  
ԱՄՆ-ի զորքերի մեքենաները Քլիվլենդում
ԱՄՆ-ի զորքերի մեքենաները Քլիվլենդում  
ԱՄՆ-ի զորքերը 9-րդ Իսթ-սթրիթում տեղի ունեցավ նկարահանումներին
ԱՄՆ-ի զորքերը 9-րդ Իսթ-սթրիթում տեղի ունեցավ նկարահանումներին  
9-րդ Իսթ-սթրիր, Քլիվլենդ
9-րդ Իսթ-սթրիր, Քլիվլենդ  

Նկարահանումների վրեջին երկու օրերը տեղի են ունեցել Նյու Յորքի Պարկ-ավենյուում և Կենտրոնական զբոսայգում[62][63][64]։ Երեք օրվա ընթացքում վիզուալ էֆեկտների կոորդինատոր Ջեյք Մորիսոնը Նյու Յորքի նկարահումները կատարեց օդից, որն անհրաժեշտ է կադրերի ուղղման համար, որոնք նկարահանվել են Քլիվլենդում, իսկ ըստ սյուժեի՝ Նյու Յորքում[65]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Marvel-ը հայտարարեց, որ կոմպազիտոր Ալան Սիլվեսթերն է, ով նախկինում է գրել է «Առաջին վրիշառուն» ֆիլմի երաժշտությունը, կաշխատի «Վրիժառուների» երաժշտության վրա։ Ինքը Սիլվեսթրը մեկնաբանել է։ «Փաստորեն դա ինձ համար ունիկալ փորձ է։ Ես աշխատել եմ այս ֆիլմի աստղերիհետ և իհաևկե այնպիսի ֆիլմերում, որտեղ գլխվաոր հերոսները մի քանիսն են։ Սակայն այստեղ այստեղ այդ ամենը հասնում է ծայրահեղության, որովհետև յուրաքանչյուր կերպար ունի իր սեփական աշխարհը և դա լիովին այլ դեպք է։ Շատ դժվար է բոլորինժամանակ հատկացնել, որն իրենց շատ է անհրաժեշտ։ Սակայն դրա հետ մեկտեղ ֆիլմում միավորված են բոլոր հերոսները, որոնք կոչվում են Վրիժառուներ»[66]։

2012 թվականի մարտին ամերիկյան ռոք խումբ Soundgarden-ը իր Facebook-յան էջում հայտարարեց, որ 15 տարի հետո իրենց առաջին երգ «Live to Rise»-ը կլինի «Վրիժառուները» ֆիլի սաունդթրեքերից[67]։ Հնդկական ռոք խումբ Аgnee-ն թողարկեց սինգլ «Hello Andheron»-ը, որը դարձավ ֆիլմի հնդկական տարբերակի սաունդթրեքը[68]։ Հենց այդ ամսում Marvel-ը թողարկեց ֆիլմի ողջ երգացանկը, որը զետեղված էր մի ալբոմում՝ «Avengers Assemble»-ում և 2012 թվականի մայիսի 1-ին լույս տեսավ Hollywood Records լեյբլի անվան տակ[69]։

Գովազդային ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

San Diego Comic-Con Internationa-ին, որն անցկացվեց 2010 թվականի հուլիսին, տեղի ունեցավ քննարկման ասուլիս ֆիլմի ստեղծողների և դերասանների հետ։ Հենց այնտեղ ցուցադրվեց ֆիլմի փոքրիկ անոնսը։ 2011 թվականի հունիսին, Լաս Վեգասի Licensing International Expo-ին առաջին անգամ ցուցադրվեց ֆիլմի պրոմո-պաստառը[70][71]։

Քրիս Էվանսը, Թոմ Հիդլսթոնը, Քոբի Սմոլդերսը և Քլարկ Գրեգը New York Comic Con-ին, 2011 թվականի հոկտեմբերին

2011 թվականի օգոստոսին Disney D23-ը, Ուոլթ Դիսնեյ ընկերությունը, Pixar Animation Studios-ը և Marvel Studios-ը կազմակերպեցին Դիսնեյի արդեն պատրաստ որոշ ֆիլմերի ներկայացում, որոնց շարքում էր նաև «Վրիժառուները»։ Միջոցառմանը մասնակցեցին ֆիլմի դերասանական կազմը և ներկայացրեցին մի քանի կադրեր[72]։ Ավելի ուշ Դիսնեյը աշխատանքից հեռացրերց կատարողական համա-նախագահին, համա-նախագահին և Marvel-ի համաշխարհային մարկետինգի մենեջերին, որոնք կազմումէին ստուդիայի ողջ մարկետինգային մասնաճյուղը։ Վռնդման պատճառն այն էր, որ Դիսնեյը ցանկացավ իր վրա վերցնել այդ ֆունցիաները և զբաղվել «Վրիժառուների» զարգացմամբ, ինչպես նաև Marvel-ի հաջորդ ֆիլմերը[73]։ Հոկտեմբերին տեղի ունեցած New York Comic Con-ին, որին ներկա էին ֆիլմի մի քանի դերասաններ և Քեվին Ֆայդը, ներկայացրեցին նոր կադր[74] և հենց նույն ամսում՝ լիարժեք անոնսը։ Թրեյլերում ցուցադրվեցին Երկաթե մարդու նոր պաշտպանական զգեստը և առաջին անգամ՝ Հալքի նոր տեսքը։ Չնայած դրան, Comic Book Resources կայքը սառնորեն խոսեց թրեյլերի մասին[75], իսկ «The Hollywood Reporter»-ը ընդհակառակը՝ գովեց այն[76]։ Անոնսը հասանելի էր միայն iTunes Movie-ում և առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվեց ավելի քան 10 միլիոն անգամ՝ դառնալով կայքի ամենադիտված թրեյլերը[77]։ Սակայն ռեկորդը երկար չտևեց և երկու ամիս անց նրան անցավ «Մռայլ ասպետը։ Լեգենդի վերածնունդը», որը մեկ օրվա ընթացքում գրանցեց 12,5 միլիոն անգամ[78]։ 2012 թվականի փետրվարին iTunes-ում հասանելի դառավ երկրորդ թրեյլերը, որն առաջին օրը ներբեռնվեց 13,7 միլիոն անգամ՝ կրկին սահմանելով ռեկորդ[79]։

2012 թվականի հունվարին Marvel-ն անցակցրեց Twitter-չատ, որտեղ 30 րոպեի ընթացքում Ջոս Ուիդոնը, Սեմուել Ջեքսոնը և Քլարկ Գրեգը պատասխանեցին օգտատերերի հարցերին[80]։

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին Marvel-ը հայտարարեց ութ մասից բաղկացած կոմիքսների շարքի մասին, որը կլինի «Վրիժառուների» հիմքը։ «Marvel’s The Avengers Prelude: Fury’s Big Week» կոմիքսը, որի հեղինակներն էին գրողներ Քրիստոֆեր Յոսթը և Էրիկ Փիրսոնը, իսկ նկարիչներ՝ Լյուկ Ռոսսը և Դենիել դե Ռոզան, լույս տեսավ 2012 թվականի մարտին[81]։ 2012 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ «Black Widow Strikes» կոմիքսների շարքի մասին, որի սցենարը գրել է Ֆրեդ Բան Լենթեն[82]։

Գովազդային հովանավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Գիթերը, ով Marvel Entertainment-ի պահանջվող արտադրատեսակների մասնաճյուղի ներկայացուցիչ է, ասաց, որ «Վրիժառուների» գովազդը կարող է կապ ամրապնդել բազմաթիվ առևտրականներ հետ, ովքեր սառն են վերաբերվում ֆիլմին։ Գիթերի կարծիքով հենց նրանց շնորհիվ իրենց արտադրանքը երկար կմնա խանութներ պահարաններին և մեծ տեղ զբաղեցնել շուկայում[83]։

2012 թվականի փետրվարին Marvel-ը կիսվեց JADS ընկերության հետ համագործակցությամասին, որը զբաղվում է օծանելիքի արտադրությամբ և կստեղծի բուրմունք յուրաքանչյուր կերպարի համար[84]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարին հայտնվեց տեղեկություն, որ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ֆիլմը դուրս կգա այլ անվան տակ, որպեսզի տարբերվի բրիտանական համանուն ֆիլմից՝ Վրիժառուներից (1998) և հեռուստասերիալից։«Empire» ամսագիրը հայտնեց, որ ֆիլմը ստացել է «Marvel Avengers Assemble» անվանումը[85], այն ժամանակ, երբ «The Hollywood Reporter»-ը ասաց, որ ֆիլմի անունը կլինի «Avengers Assemble»[86]:

Ֆիլմը ստացավ վարկանիշ։ «Վրիժառուների» համաշխարհային պրեմիրեան տեղի ունեցավ 2012 թվականի ապրիլին՝ Հոլիվուդի «Էլ-Կապիտան» կինոթատրոնում[87]։ Ապրիլի 28-ին կինոնկարը կատարեց «Թրայբեք» կինոֆառատոնի փակումը[88]։ Համաշխարհային ցուցադրությունը սկսեց ապրիլի 25-ին, իսկ ԱՄՆ-ում մայիսի 4-ին, որին ներկա եղավ նաև ֆիլմի դերասական կազմը[89][90]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական տվյալներով հանդիսատեսի մոտ հետաքրքրություն առաջացնելով և օնլայն-տոմսերի պատվիրումների քանակով, Box Office Mojo-ն կանխատեսեց, որ Հյուսիսային Ամերիկայում, ցուցադրման առաջին հանգստյան օրերին այն կարող է հավաքել մոտ 125 միլիոն դոլար[91][92], իսկ հետո ավելացրեց մինչև 150 միլիոն[93]։ «Վրիժառուներն» անցան «Մռայլ ասպետին» (2008 թվական, $ 158,4 միլիոն) և Քաղցած խաղերին (2012 թվական, $ 152,5 միլիոն), որոնք ռեկորդ էին սահմանել երկրորդ և երրորդ հանգստյան օրերում հավաքելով այդքան գումար՝ ետ մնալով միայն Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2-ին ($ 168,2 միլիոն)[93][94]։

«Վրիժառուները» ԱՄՆ-ում հավաքեցին $ 623 357 910 և $ 896 200 000 այլ երկրներում, որն ընդհանուր հաշվով կազմեց։ $ 1 519 557 910[95] Ֆիլմը զբաղեցրեց պատմության մեջ ամենաշատ շահույթ ստացած ֆիլմերի երրորդ հորիզոնականը, ինչպես նաև 2012 թվականի ամենաշատ շահույթով ֆիլմը։ «Վրիժառուները» դարձավ Ուոլթ Դիսնեյ ընկերության ամենաշատ կոմերցիոն հաջողությունների հասած ֆիլմը, որը հիմնված է կոմիքսների վրա և պատմում է սուպերհերոսների մասին[96]։ Առաջին հանգստյան օրերին ֆիլմը գրանցեց $ 392,5 միլիոն ամբողջ աշխարհում, որը Դիսնեյի հինգերորդ ֆիլմն է, որն անցել է $ 1 միլիարդը[97][98][99]։

Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից հիմնականում ստացավ դրական կարծիքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 92 % («сertified fresh»)՝ միջին գնահատականը կազմելով 8,1 միավոր և հիմնվելով 248 կարծիքի վրա։ Շատերի կարծիքով ֆիլմն արդարացրեց իր բոլոր սպասելիքները և բաձրացրեց Marvel-ի հետագա ֆիլմերի վարկանիշը[100]։ Ըստ CinemaScore կայքի տվյալների, հեռուստադիտողները ֆիլմին տվել են լավագույն գնահատականը՝ A+[101]: Metacritic կայքում ֆիլմը 100-ից ստացել է 69 միավոր՝ հիմնվելով 63 կարծիքի վրա (հիմնականում դրական)[102]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2012/05/04/movies/robert-downey-jr-in-the-avengers-directed-by-joss-whedon.html
  2. MARVEL MOVIE UPDATE: NEW RELEASE SCHEDULE!: Marvel studios strengthens self-produced film release schedule through 2012 // marvel.comMarvel Entertainment, 2009.
  3. http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=avengers11.htm
  4. http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/77020.aspx?id=77020
  5. http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&country=IN&id=avengers11.htm
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 8,41 8,42 8,43 8,44 8,45 8,46 8,47 8,48 8,49 8,50 8,51 Walt Disney Studios Motion Pictures The Avengers Press Kit — P. I.
  9. 9,0 9,1 http://boxofficemojo.com/movies/?id=avengers11.htm
  10. Lovece, Frank (2012 թ․ մայիսի 8). «Whedon Talks Avengers». FilmFestivalTraveler.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Marvel Avengers Assemble». British Board of Film Classification. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 20 ապրիլի, 2012-ին.
  12. «Marvel Avengers Assemble». Irish Film Classification Office. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  13. Официальный пресс-релиз Marvel Comics (2008 թ․ հոկտեմբերի 28). «Downey Jr., Favreau & Cheadle Suit Up for The Avengers» (անգլերեն). SuperheroHype.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  14. Josh Horowitz (2008 թ․ նոյեմբերի 25). «Robert Downey Jr. Is The Actor We're Most Thankful For In 2008» (անգլերեն). MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  15. Anthony Breznican (2011 թ․ սեպտեմբերի 29). «'The Avengers' Dis-Assembled! Exclusive Cast Portraits Revealed» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  16. Marc Graser (2010 թ․ մարտի 22). «Chris Evans to play 'Captain America'» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  17. Breznican, Anthony (2009 թ․ հուլիսի 29). ««'The Avengers' Dis-Assembled! Exclusive Cast Portraits Revealed»». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  18. Marshall, Rick (2011 թ․ հուլիսի 5). ««EXCLUSIVE: 'Captain America' Star Talks 'Avengers,' Looks Forward To 'Friction' With Iron Man»». MTV News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  19. Finke, Nikki (2010 թ․ հուլիսի 23). «Toldja! Marvel & Ruffalo Ink Hulk Deal» (անգլերեն). Deadline. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  20. Jimmy Kimmel Live! (26 апреля 2011). «Mark Ruffalo on Jimmy Kimmel Live PART 2» (անգլերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  21. ««Nuke The Fridge Interviews Lou Ferrigno»». YouTube. 2009 թ․ մայիսի 16. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  22. Messer, Ron (2009 թ․ մայիսի 16). «"NY Comic Con: Lou Ferrigno Interview – Opens Up about The Avengers, Mark Ruffalo as the Hulk, and Chuck"». Collider (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  23. 23,0 23,1 Bellington, Alex (2009 թ․ հունիսի 7). «Profile on Marvel Studios with Big Updates from Kevin Feige» (անգլերեն). First Showing. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  24. Brian Warmoth (2010 թ․ հուլիսի 26). «Comic-Con: Chris Hemsworth Shares Joss Whedon's Fascination With Avengers Drama» (անգլերեն). MTV News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  25. Breznican, Anthony (2011 թ․ սեպտեմբերի 29). «'The Avengers' Dis-Assembled! Exclusive Cast Portraits Revealed». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  26. 26,0 26,1 Kit, Borys and Kit, Zorianna (2010 թ․ հունիսի 4). «Jeremy Jeremy Renner near deal to join Marvel's 'Avengers'» (անգլերեն). Reuters. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  27. Corinne Heller (2010 թ․ հուլիսի 23). «Joss Whedon talks 'The Avengers': Jeremy Renner also confirmed as 'Hawkeye' (Exclusive)» (անգլերեն). OnTheRedCarpet. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  28. Farley, Christopher John (2010 թ․ սեպտեմբերի 17). «Jeremy Renner on 'The Town,' 'The Avengers' and the New 'Mission: Impossible'». The Wall Street Journal (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  29. Евгения Смурыгина. Звезда месяца. Джереми Реннер. Новый герой боевика(ռուս.) // Борис Хохлов. Total DVD : Журнал. — Москва: ООО «Гейм Лэнд», Декабрь 2012. — № 12 (140).
  30. 30,0 30,1 Pauline Adamek Avengers Assemble! // Filmink : журнал. — Австралия: FKP International Exports, 2012. — № январь/февраль. — С. 70-75.
  31. Finke, Nikki (2009 թ․ մարտի 11). «Another 'Iron Man 2' Deal: Scarlett Johansson to Replace Emily Blunt as Black Widow for Lousy Lowball Money» (անգլերեն). Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  32. Biskind, Peter (декабрь 2011). «A Study in Scarlett». Vanity Fair (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  33. Philbrick, Jami (2011 թ․ մայիսի 1). «Exclusive: Tom Hiddleston Discusses Loki's Role in 'The Avengers'» (անգլերեն). IAmRogue. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  34. THR staff (2011 թ․ օգոստոսի 20). «'Avengers' Tom Hiddleston Talks the Return of Loki (Video)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  35. Fleming, Micheal (2009 թ․ փետրվարի 25). «Samuel Jackson joins 'Iron' cast». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  36. «Samuel L. Jackson script for Avengers movie 'stolen'» (անգլերեն). BBC Radio 1. 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  37. McClintock, Pamela (2005 թ․ ապրիլի 28). «Marvel touts Par's hero worship». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  38. «Marvel Avengers Update». Cinematical (անգլերեն). 2006 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  39. Kit, Borys (2007 թ․ հունիսի 14). ««Avengers» are heroes on horizon». Reuters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  40. Davis, Erik (2007 թ․ մայիսի 4). «Tribeca Interview: 'The Grand' Director Zak Penn». Cinematical (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  41. White, Michael & Andy Fixmer (2008 թ․ հունվարի 25). «Lions Gate, Marvel Reach Accords With Striking Film, TV Writers». Bloomberg (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  42. «Marvel Studios Sets Four More Release Dates!». Superhero Hype (անգլերեն). 2008 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  43. Fernandez, Jay A. (2008 թ․ սեպտեմբերի 28). «Paramount, Marvel ink new distrib deal». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  44. Marshall, Rick (2011 թ․ հունվարի 21). «Don Cheadle Says 'War Machine' Movie Has A Writer, Won't Show Up In 'Avengers'». MTV News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  45. «Downey Jr., Favreau & Cheadle Suit Up for The Avengers». Marvel Studios (Press release) (անգլերեն). 2008 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  46. Kit, Borys (2008 թ․ հոկտեմբերի 6). «Marvel signs long-term lease with Raleigh». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  47. Topel, Fred (2009 թ․ հուլիսի 8). «Avengers movie update with Zak Penn». Crave Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  48. Fred Topel (2009 թ․ օգոստոսի 18). «Kevin Fiege talks about Marvels movie line up». Crave Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  49. Hardawar, Devindra (2010 թ․ հուլիսի 22). «Joss Whedon Officially Directing The Avengers». /Film (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  50. Warner, Kara (2010 թ․ հուլիսի 30). «Joss Whedon Is The 'Right Thing' For 'Avengers,' Marvel Boss Says» (անգլերեն). MTV News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  51. Lesnick, Silas (2010 թ․ ապրիլի 17). «Stan Lee and Avi Arad on Marvel Movies» (անգլերեն). Superhero Hype. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  52. Downey, Ryan J. (2010 թ․ հուլիսի 22). «Comic-Con: Joss Whedon Talks 'Avengers' At EW Visionaries Panel» (անգլերեն). MTV News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  53. «Marvel-ous Star Wattage: Actors Assemble For Comic-Con Panel Including 'The Avengers', 'Captain America', & 'Thor'». Deadline.com. 2010 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  54. McWeeny, Drew (2010 թ․ հուլիսի 9). «Exclusive: Edward Norton is not the Hulk in 'The Avengers'. . . but he'd like to be» (անգլերեն). HitFix. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  55. Graser, Marc (2011 թ․ փետրվարի 7). «Cobie Smulders joins 'Avengers' cast». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  56. Kit, Borys (2011 թ․ փետրվարի 3). «'V' Star Morena Baccarin Among Actresses on 'Avengers' Shortlist (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  57. «Marvel's The Avengers Begins Production» (Press release) (անգլերեն). Marvel Studios. 2011 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  58. 58,0 58,1 «'Avengers' Stuntman -- SCALPED During 30-Foot Fall» (անգլերեն). TMZ. 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  59. Vancheri, Barbara (2012 թ․ մայիսի 3). «Sit through 'Avengers' credits; discover W. Pa. connection». Pittsburgh Post-Gazette (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  60. Sangiacomo, Micheal (2011 թ․ օգոստոսի 8). «Avengers workers start transforming East Ninth into scene for epic battle». The Plain Dealer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  61. Sgt. 1st Class Mark Bell (2011 թ․ նոյեմբերի 7). «Captain America, Reserve Soldiers share big screen» (անգլերեն). United States Army. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  62. Sangiacomo, Micheal (2011 թ․ օգոստոսի 28). «Filming of 'Avengers' in Cleveland approaches the end». The Plain Dealer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  63. Lesnick, Silas (2011 թ․ սեպտեմբերի 2). «First Look at the New York Avengers Set» (անգլերեն). Superhero Hype. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  64. «Scarlett Johansson is all smiles as she gets back to work on her new film The Avengers». Daily Mail (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  65. «High-flying VFX on AVENGERS» (անգլերեն). Arri. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
  66. Storm, Marc (2011 թ․ նոյեմբերի 16). «Alan Silvestri to Score Marvel's The Avengers» (անգլերեն). Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  67. «Here's an exclusive preview of the new Soundgarden single «Live To Rise» from the upcoming Avengers movie. Enjoy!» (անգլերեն). Soundgarden. 2012 թ․ մարտի 26. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  68. Baksi, Dibyojyoti (2012 թ․ մարտի 26). «Hello Andhero, say The Avengers to the baddies». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  69. «Soundgarden Records New Song for Avengers Movie» (անգլերեն). Marvel.com. 2012 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  70. Boucher, Geoff (2011 թ․ հունիսի 22). «Marvel makes it official: No Hall H panel at Comic-Con». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  71. Breznican, Anthony (2011 թ․ հուլիսի 18). «Avenge Me! Post-Captain America teaser for The Avengers copied, pasted, deleted». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  72. «The Walt Disney Studios Takes Fans Behind the Scenes at the D23 Expo» (անգլերեն). Go. 2011 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  73. Finke, Nikki (2011 թ․ օգոստոսի 23). «Disney Fires Marvel's Marketing Department». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  74. «Marvel's The Avengers Comes to NYCC» (անգլերեն). Marvel.com. 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  75. «Marvel Studios Debuts «The Avengers» Trailer». Comic Book Resources (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  76. Fernandez, Jay A. (2011 թ․ հոկտեմբերի 11). «'The Avengers' Trailer Verdict: More Hulk, Less Stark, Less Loki, More Dark». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  77. ««Marvel's The Avengers» Trailer Downloaded over 10 Million Times in First 24 Hours on iTunes Movie Trailers» (Press release) (անգլերեն). Marvel Studios. October 14 հոկտեմբերի 2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  78. «Trailer for «The Dark Knight Rises» Shatters Record with More Than 12.5 Million Downloads on iTunes in First Day» (Press release) (անգլերեն). Warner Bros. Pictures. 2011 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  79. Sacks, Ethan (2012 թ․ մարտի 2). «Avengers Trailer Sets iTunes 24 Hour Veiwing Record Besting Dark Knight Rises». Daily News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  80. «Marels Avengers Assemble on Twitter» (անգլերեն). Marvel.com. 2012 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  81. «Marvel's The Avengers Prelude Comic in March» (անգլերեն). Marvel.com. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  82. Arrant, Chris (2012 թ․ փետրվարի 17). «To Russia With Guns: The Black Widow Strikes» (անգլերեն). Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  83. Lisanti, Tony (2011 թ․ սեպտեմբերի 1). «The Ultimate Superhero Franchise» (անգլերեն). Modern Medicine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  84. «Official Marvel Colognes and Perfume to Launch at TIA Toy Fair in New York» (անգլերեն). Пресс-релиз JADS International via eReleases. 2012 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  85. Ford, Rebecca (2012 թ․ փետրվարի 28). «'The Avengers': New Poster Hits the Web». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  86. O'Hara, Helen (2012 թ․ փետրվարի 28). «The Avengers Gets A New, Longer Title». Empire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  87. O'Connell, Michael (2012 թ․ մարտի 16). «Marvel Sets 'The Avengers' World Premiere for April 11». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  88. Zakarin, Jordan (2012 թ․ մարտի 28). «'Avengers' to Close the Tribeca Film Festival». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  89. «Marvel's The Avengers: Russia - CIS». Box Office Mojo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  90. «Актеры фильма «Мстители» в Москве». Газета.ру. 2012 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  91. Finke, Nikki (2012 թ․ ապրիլի 12). «'Avengers' Tracking Like Superhero: $125+M Opening Weekend With Four Quadrant Appeal» (անգլերեն). Deadline. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  92. All Time 3D Opening Weekends «All Time 3D Opening Weekends» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  93. 93,0 93,1 McClintok, Pamela (2012 թ․ ապրիլի 16). «'The Avengers' Tracking to Open North of $150 Million, Strong as 'Dark Knight'». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  94. Finke, Nikki (2012 թ․ ապրիլի 25). «'The Avengers' U.S. Ticket Pre-Sales Bigger Than Previous Marvel Movies Combined» (անգլերեն). Deadline. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  95. «The Avengers (2012)» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  96. All Time Worldwide Opening Weekend Records at the Box Office «All Time Worldwide Opening Weekend Records at the Box Office» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  97. Subers, Ray (2012 թ․ մայիսի 13). «Around-the-World Roundup: 'Avengers' Reaches $1 Billion Worldwide» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  98. McClintock, Pamela (2012 թ․ մայիսի 13). «Box Office Report: 'Avengers' Towers With $103.2 Million, 'Dark Shadows' Lacks Bite» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  99. Corliss, Richard (2012 թ․ մայիսի 13). «The Avengers Storms the Billion Dollar Club - In Just 19 Days». Time (անգլերեն). Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  100. «Marvel's The Avengers» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  101. «The Avengers Makes $80.5 Million Its Opening Day!». Coming Soon (անգլերեն). 2012 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  102. «The Avengers» (անգլերեն). Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրիժառուները (ֆիլմ, 2012)» հոդվածին։