Ռոբերտ Դաունի Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Դաունի կրտսերից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Դաունի (այլ կիրառումներ)
Ռոբերտ Դաունի Կրտսեր
անգլ.՝ Robert Downey Jr.
Ռոբերտ Դաունին 2014-ի «Comic Con»-ի ժամանակ
Հասակը174 սմ
Ծնվել էապրիլի 4, 1965(1965-04-04)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՍանտա Մոնիկա բարձրագույն դպրոց[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունգերմանական ծագումով ամերիկացի, ամերիկյան ծագմամբ հրեաներ և Շվեդ-ամերիկացի
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Կոմպոզիտոր
Ակտիվ շրջան1970–այժմ
ԺանրերԿատակերգություն
Արկածային
Թրիլեր
Ընտրանի"Շերլոկ Հոլմս",
"Չապլին",
"Վրիժառուները",
"Երկաթե մարդը"
Ծնողներհայր՝ Ռոբերտ Դաունի[5], մայր՝ Elsie Downey?
Ամուսին(ներ)Դեբորա Ֆալկոներ (ամուսնալուծված, 1 երեխա)
Սյուզան Դաունի (1 երեխա)
Համատեղ ապրող(ներ)Սառա Ջեսիկա Փարկեր[6]
Երեխա(ներ)Indio Downey?
Պարգևներ և մրցանակներ

Կալիֆորնիայի փառքի սրահ

[5]

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

[5]

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

[5]
Ոսկե գլոբուս

Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար

Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար

Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար

Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար - մինի-սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական խաղի համար

Սատուրն մրցանակ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

MTV Movie Awards

Դիսնեյի լեգենդներ

Sitges Film Festival Best Actor award?

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

[7]

Հեռարձակվող ֆիլմերի քննադատների ասոցիացիայի մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

[8]
և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար[9]

Ռոբերտ Ջոն Դաունի-կրտսեր (անգլ.՝ Robert John Downey Jr - ապրիլի 4, 1965(1965-04-04)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ կոմպոզիտոր և երգիչ։ Հոլիվուդի և առհասարակ, աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկը։ Առավել հայտնի դարձավ «Չապլին» կենսագրական ֆիլմից, որտեղ մարմնավորել է աշխարհահռչակ կոմիկ դերասան Չարլի Չապլինի կերպարը։ Այդ դերի համար արժանացել է «BAFTA»-ի մրցանակի որպես «լավագույն դերասան, ինչպես նաև նույն դերի համար ներկայացվել է «Օսկար»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի «լավագույն դերասան» անվանակարգում։ «Օսկար»-ի է ներկայացվել նաև 2009 թվականին «լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում՝ Բեն Սթիլերի «Tropic Thunder» ֆիլմում Կիրկ Լազարուսի կերպարը մարմնավորելու համար։ Բացի սրանցից ունի բազմաթիվ այլ մրցանակներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Դաունի-կրտսերը ծնվել է Նյու Յորքի Մանհեթեն քաղաքում, ընտանիքում երկու զավակ են, նա կրտսերն է։ Նրա հայրը՝ Ռոբերտ Դաունի-ավագը, նույնպես դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր է, իսկ մայրը՝ Էլսին դերասանուհի է։ Դաունիի հայրն ունի իռլանդական և ռուս-հրեական ծագում, իսկ մայրը՝ գերմանական և շոտլանդական ծագում։ Դաունիի հայրը ծնվել է Ռոբերտ Էլիաս անունով, բայց երբ նա անչափահաս էր և ուզում էր զորակոչվել բանակ ծառայելու, փոխել է ազգանունը և դարձրել է Դաունի (որը իր խորթ հոր ազգանունն է)։

Դաունիի հայրը նրան փոքրիկ դերեր էր տալիս իր կազմակերպած թատերական նախագծերում։ 5 տարեկան հասակում Դաունին նշեց իր դեբյուտը կինոյում, խաղալով իր հոր «Pound» (1970) ֆիլմում։ 7 տարեկան հասակում խաղաց «Գրիսսերի ամրոցը» (1972) ֆիլմում։ 10 տարեկան հասակում նա ապրում էր Անգլիայում, որտեղ ուսումնասիրում էր դասական բալետ։ Մեծացել է Մանհեթենի «Գրինվիչ-Վիլլիջ» թաղամասում։ Դեռահասության շրջանում սովորել է «Stagedoor Manor» մշակութային կենտրոնում, որը գտնվում էր Նյու Յորքի հյուսիսային մասում։ Երբ 1978 թվականին նրա ծնողները բաժանվեցին, Դաունին հոր հետ տեղափոխվեց Կալիֆոռնիա, որտեղի Սանտա Մոնիկա թաղամասում սկսեց շարունակել ուսումը, սակայն զգաց, որ իր ապագան կինոյում է և ստիպված թողնելով ուսումը վերադարձավ Նյու Յորք, որպեսզի շարունակի դերասանական կարիերան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թ.-ին, 20 տարեկան հասակում Դաունի-կրտսերը միացավ հանրահայտ «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» հեռուստաշոուի անձնակազմին։ Այնտեղ հեռուստատեսության բնագավառում բավականին մեծ փորձ հավաքելուց հետո Դաունին վերջնականապես որոշում կայացրեց դառնալ դերասան և տեղափոխվեց Հոլիվուդ։ 1987 թվականին Դաունին Ջեյմս Տոբեկի «The Pick-Up Artist» ֆիլմում ստացավ գլխավոր դեր։ Դերեր խաղալով մի քանի դեռահասական կատակերգություններում, Դաունին կերտեց դեռահաս թմրամոլի կերպար Մարեկ Կանեվսկայի «Ավելի քիչ, քան զրոն» (1987) ֆիլմում, ինչից հետո դարձավ ավելի կուլտային և հաջողակ։

1992 թվականին էկրան բարձրացավ Ռիչարդ Ատենբրոյի «Չապլին» ֆիլմը, որում Դաունին կերտեց լեգենդար դերասանի կերպարը։ Ֆիլմում Դաունի-կրտսերի փայլուն դերասանական խաղը արժանացավ բարձր գնահատականի և դերասանը Չապլինին մարմնավորելու համար արժանացավ «լավագույն դերասան» մրցանակին Բրիտանական Կինոակադեմիայի կամ՝ «BAFTA»-յի կողմից, ինչպես նաև ներկայացվեց «Ոսկե Գլոբուս»-ի և «Օսկար»«լավագույն դերասան» անվանակարգում (երկու մրցանակներն էլ ստացավ Ալ Պաչինոն «Կնոջ Բույրը» ֆիլմի համար)։ Կինոքննադատներն ու հանդիսատեսը Դաունի-կրտսերին համարեցին նոր սերնդի ամենախոստումնալից դերասաններից մեկը։

Ռոբերտ Դաունի-կրտսերը 1990 թվականին

Սակայն նույն ժամանակահատվածում Դաունին տարվում է թմրամոլությամբ, ինչի արդյունքում, մի քանի սկանդալներից հետո նրան հեռացրին ստուդիայից, որտեղ նա զբաղվում էր նկարահանումներով։ Հերոին, Կոկաին և զենք օգտագործելու համար 1996 թ.-ին նրա դեմ հարուցվեց դատական գործ։ Ինչի արդյունքում նա ազատազրկվեց 16 ամսով Լոս Անջելեսի բանտում, դրա հետ զուգահեռ նա նաև բուժվում էր։ Հետո Դաունին ասել է, որ մարիխուանա առաջին անգամ օգտագործել է 8 տարեկան հասակում, բայց իր հայրը դրա հետ ոչ մի կապ չի ունեցել։

Իր թմրամոլության պատճառով Դաունին բաժանվեց իր առաջին կնոջից, երգչուհի և մոդել Դեբորա Ֆալկոնեից, ումից նա ունի մեկ որդի՝ Ինդիո Ֆալկոներ Դաունի։ Դաունի-կրտսերի կյանքում շրջադարձային եղավ «Գոթիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ պրոդյուսեր Սյուզան Լեվինի հետ ծանոթությունը։ Ֆիլմում նա խաղում էր Հոլի Բերիի և Պենելոպե Կրուսի հետ։ Սյուզանի հանդեպ իր սիրո համար Դաունին բուժման հերթական կուրսը անցավ Լոս Անջելեսում և վերջնականապես բուժվեց, ինչից հետո ամուսնության առաջարկություն արեց նրան։

Դաունիի դերասանական խաղը դրական արձագանքների արժանացավ նաև «Kiss Kiss Bang Bang» ֆիլմում։ Այդ պրոեկտին զուգահեռ Դաունին ձայնագրեց իր առաջին երգի ալբոմը՝ «The Futurist» անվանմամբ, որի երգերի հեղինակն ու կատարողը հենց ինքն էր։ Սրանով Ռոբերտը հանրությանը ներկայացրեց իր հրաշալի վոկալային և երաժշտական տաղանդը։ 2006 թվականին նկարահանված «Mex» ֆիլմում նրա կերտած ոմն առեղծվածային Լայոնելի կերպարը, Դաունիին արժանացրեց քննադատների հիացական արձագանքներին։ Ֆիլմում նրա զուգընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Նիկոլ Քիդմանը։

Սակայն դերասանի իսկական վերածնունդը եղավ «Երկաթե մարդը» ֆիլմի գլխավոր կերպարը կերտելուց հետո։ Ֆիլմի դուրս գալուց հետո ամենահեղինակավոր կինոընկերությունները իրար հերթ չէին տալիս դերասանին տարբեր առաջարկություններ անելու համար։

2008 թվականին դուրս եկավ Բեն Սթիլերի «Tropic Thunder» ֆիլմը։ Ֆիլմում պատմվում է մի խումբ դերասանների պատմությունը, որոնք ընկել են իսկական պատերազմ, բայց դա համարում են պարզապես նկարահանումներ։ Ֆիլմում Ռոբերտը խաղում է Կիրկ Լազարուսի կերպարը, որն իբր հնգակի Օսկարակիր դերասան էր և նոր դերի համար փոխել էր մաշկի գույնը։ Դաունի-կրտսերի փայլուն դերասանական խաղը նրան բերեց «Օսկար»-ի երկրորդ թեկնածությունը («Օսկար»-ը հետմահու ստացավ Հիթ Լեդջերը՝ «Մռայլ ասպետը» ֆիլմում «Ջոկեր»-ի կերպարը կերտելու համար) և ներկայացվեց մեկական «Ոսկե Գլոբուս»-ի և «Բրիտանական ակադեմիա»-յի մրցանակաբաշխություններում։

2009 թվականի վերջին դուրս եկավ Գայ Ռիչիի «Շերլոկ Հոլմս» ֆիլմը, որտեղ Դաունին կերտել է խուզարկու Հոլմսի կերպարը, իսկ նրա խաղընկերը՝ Ջուդ Լոուն Հոլմսի մոտ ընկեր՝ Դոկտոր Վաթսոնի կերպարը։ Առաջին իսկ շաբաթվա ընթացքում ֆիլմի կազմած հասույթը գրանցեց բոլոր ռեկորդները, իսկ Դաունի-կրտսերը արժանացավ «Ոսկե Գլոբուս»- մրցանակի՝ «լավագույն դերասան» անվանակարգում։

2010 թվականին էկրան բարձրացավ «Երկաթե մարդը» սիքվելի երկրորդ մասը՝ «Երկաթե մարդը 2»։ Ռոբերտը արդեն ուներ պայմանագիր սիքվելի 3-երրորդ մասում և «Վրիժառուները» ահռելի մեծ պրոեկտներում նկարահանվելու համար։ Այդ երկու ֆիլմերի ընդհանուր բյուջեն հասնում է 420 միլիոն․ դոլարի։

2011 թվականին դուրս եկավ Շերլոկ Հոլմսի մասին Գայ Ռիչիի երկրորդ ֆիլմը՝ «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը», որտեղ Ռոբերտի խուզարկու կերպարը պայքարում է չարագործ պրոֆեսոր Մորիարտիի հետ։ Այստեղ նրա հին խաղընկերներ Ջուդ Լոուին և Ռեյչել Մաքադամսին միացել էր նաև շվեդ դերասանուհի Նումի Ռապասը։

2012 թվականին դուրս եկավ տարվա ամենասպասված ֆիլմը՝ «Վրիժառուները», որն իր հասույթի չափսով երրորդն է կինոյի պատմության մեջ, զիջելով միայն Ջեյմս Քեմերոնի երկու գլուխգործոցներին՝ «Ավատար»-ին և «Տիտանիկ»-ին։ Դաունին չէր կարող անմասն մնալ այս հասույթից, և իր աշխատավարձին գումարելով հասույթից եկած տոկոսները, Դաունին այս ֆիլմից ունեցավ ահռելի եկամուտ։

2013 թվականին մեծ էկրան բարձրաացավ Տոնի Ստարկի մասին պատմող տրիլոգիայի երրորդ մասը՝ «Երկաթե մարդը 3» ֆանտաստիկան, որտեղ Դաունին շարունակեց խաղալ իր ինքնատիպ դերասանական խաղով։ Այս ֆիլմը նույնպես ունեցավ անհավանական հաջողություն։

Դաունին կարծես հոգնեց այս մեծամասշտաբ պրոեկտներից, և սկսեց խաղալ ոչ այնքան մեծ ֆիլմերում, ինչպես, օրինակ «Երկաթե մարդը» և «Վրիժառուները» ֆիլմերի անբաժանելի մաս կազմող Ջոն Ֆավրոյի «Խոհարար անիվների վրա» կատակերգությունն է, որում Դաունի-կրտսերը էպիզոդիկ դեր է խաղում։

2015 թ․-ին Դաունի-կրտսերը կրկին պետք է մտնի իր երկաթե կոստյումի մեջ և շարունակի մարմնավորել Տոնի Ստարկին, կամ «երկաթե մարդուն», բայց ոչ թե համանուն տրիլագիայում, այլ արդեն մեծամասշտաբ սիքվել դարձած «Վրիժառուներ»-ի երկրորդ մասում։ «Վրիժառուները։ Ալթրոնի Դարաշրջանը» ֆիլմը էկրան կբարձրանա 2015 թվականի ապրիլի 22-ին։

Խոսակցություններ են գնում, Ռոոբերտը երրորդ անգամ է մարմնավորելու Շերլոկ Հոլմսին համանուն տրիլոգիայի երրորդ մասում, որի ստեղծման ամսաթվը դեռ պարզ չէ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Դաունին 7 տարի շարունակ հանդիպում էր հանրահայտ դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերի հետ, որի հետ կապերը խզեց 1991 թվականին։

1992 թվականից մինչև 2004 թվականը ամուսնացած է եղել երգչուհի և մոդել Սառա Ֆալկոնեյի հետ։ Նրանից ունի մեկ որդի՝ Իդինո (ծնվել է 1993 թ.-ի սեպտեմբերի 7-ին)

2003 թ.-ին «Գոթիկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպել է ֆիլմի պրոդյուսեր Սյուզան Լեվինին, որի հետ ամուսնացել է 2005 թվականի օգոստոսի 27-ին։ 2011 թ.-ի օգոստոսի 31-ին Սյուզանի մորաքույր՝ Նենսի Միլլերը հայտարարեց, որ իր զարմուհին երեխայի է սպասում։ 2012 թվականի փետրվարի 7-ին լույսաշխարհ եկավ Էքսթոն Էլիաս Դաունին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1970 Pound Շնիկ
1983 Baby It's You Ստյուարտ
1984 Firstborn Լի
1985 Tuff Turf Ջիմմի Փարքեր
1985 Weird Science Իեն
1986 Կրկին վերադարձ դեպի դպրոց Դերեք
1986 Ամերիկա Պաուլի Հաքլի
1987 The Pick-up Artist Ջեք Ջերիչո
1987 Ավելի քիչ, քան զրոն Ջուլիան Ուելլս
1988 Ջոննի, խելոք եղիր Լեո Ուիգգինս
1988 Վարձով շրթունքներ Վոլֆ Դենգլեր
1988 True Believer Ռոջեր Բերոն
1989 Շանս կա Ալեքս Ֆինչ
1989 Այդ ադեկվատ է Ալբերտ Էյնշտեյն
1990 Էյր Ամերիկա Բիլլի
1990 Չափից դուրս շատ արև Ռիդ Ռիչմոնդ
1990 Soapdish Դեվիդ Սեթոն Բերնս
1992 Չապլին Չարլի Չապլին
1993 Սիրտ և հոգիներ Թոմաս Ռեյլի
1993 Կարճ մոնտաժ Բիլլի Բուշ
1994 Ավե, Սեզար Ջերրի
1994 Բնածին Մարդասպաններ Ուեյն Գեյլ
1994 Միայն դու Պիտեր Ռայթ
1995 Ռիչարդ III Լորդ Ռիվերս
1995 Home for the Holidays Թոմմի Լարսոն
1995 Թագավորական գթասրտություն Ռոբերտ Մարիվել
1995 Վտանգավոր գոտի Ջիմ Սքոթ
1997 Հանդիպում մեկ գիշերով Չարլի
1997 Սիրային եռանկյունի Բլեյք Ալլեն
1997 Հյուգոյի խումբը Ֆրանց Մազուր
1997 Անտառապայ Քլայդ Փելլ
1998 Օրենքներին ծառայողները Գործակալ Ջոն Ռոյս
1999 Երազատեսություն Վիվիեն Թոմփսոն
1999 Ընկերներ և սիրեկաններ Հանս
1999 Bowfinger Ջերրի Ռենֆրո
1999 Սև և սպիտակ Թերրի Դոնեջեր
2000 Հրաշամանուկները Թերրի Քրաբթրի
2003 Երգող դետեկտիվ Դեն Դարք
2003 Գոթիկա Պիտ Գրեմ
2004 Էրոս Նիք Փենռոս
2004 Որոշիչ խաղ Սթիվեն Շվիմմեր
2005 Kiss Kiss Bang Bang Հարրի Լոքհարթ
2005 Բարի գիշեր և հաջողություն Ջո Վերշբա
2006 Փրչոտ հայրիկ Բժիշկ Կոզակ
2006 Մթագնում Ջեյմս Բարրիս
2006 Mex Լայնել Սուինի
2006 Ինչպես ճանաչել մեր սրբերին Դիտո
2007 Զոդիակ Փոլ Էվերի
2007 Հաջողակ Ջեք
2007 Չարլի Բարթլեթ Նաթան Գարդներ
2008 Երկաթե մարդը Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2008 Tropic Thunder Քիրք Լազարուս
2009 Սոլիստ Սթիվ Լոպես
2009 Շերլոկ Հոլմս Շերլոկ Հոլմս
2010 Երկաթե մարդը 2 Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2010 Due Date Պիտեր Հայմեն
2011 Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը Շերլոկ Հոլմս
2012 Վրիժառուները Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2013 Երկաթե մարդը 3 Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2014 Խոհարար անիվների վրա Մարվին
2014 Դատավոր Հենք Պալմեր
2015 Վրիժառուները։ Ալթրոնի Դարաշրջանը Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2016 Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2017 Սարդ֊մարդը։ Վերադարձ տուն Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2018 Վրիժառուները։ Անվերջության պատերազմ Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2019 Վրիժառուները։ Վերջնախաղ Տոնի Ստարկ / Երկաթե մարդ
2020 Դուլիթլը («Դոկտոր Դուլիթլի ճանապարհորդություն») Բժիշկ Ջոն Դուլիթլ

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչպես ճանաչել մեր սրբերին» (2006) (Co-producer)
  • «Դատավոր» (2014) (գործադիր պրոդյուսեր)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերջին խնջույքը» (1993)

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սիրային եռանկյունի» (1997)

Հոնորարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռիչարդ III» - $ 50 000
  • «Վտանգավոր գոտի» - $ 500 000
  • «Որոշիչ խաղ» - $ 100 (օրական)
  • «Երկաթե մարդը» - $ 500 000
  • «Շերլոկ Հոլմս» - $ 9 000 000
  • «Երկաթե մարդը 2» - $ 10 000 000
  • «Due Date» - $ 12 000 000
  • «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը» - $ 15 000 000
  • «Վրիժառուները» - $ 50 000 000
Ռոբերտ Դաունին և Սյուզան Դաունին «Օսկար» 2009-ի ժամանակ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացած մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - BAFTA - լավագույն դերասան, «Չապլին» ֆիլմի համար
  • 1994 - Սատուրն - լավագույն դերասան, «Սիրտ և հոգիներ» ֆիլմի համար
  • 2001 - Ոսկե Գլոբուս - լավագույն երկրորդ պլանի դերասան հեռուստասերիալում կամ մինիսերիալում, «Էլլի Մաքբիլ» հեռուստասերիալի համար
  • 2001 - ԱՄՆ-ի Կինոդերասանների Գիլդիա - լավագույն դերասան հեռուստասերիալում, «Էլլի Մաքբիլ» ֆիլմի համար
  • 2009 - Սատուրն - լավագույն դերասան, «Երկաթե մարդը» ֆիլմի համար
  • 2010 - Ոսկե Գլոբուս - լավագույն դերասան կատակերգությունում կամ մյուզիքլում, «Շերլոկ Հոլմս» ֆիլմի համար
  • 2014 - Սատուրն - լավագույն դերասան «Երկաթե մարդը 3» ֆիլմի համար

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - Ոսկե Գլոբուս - լավագույն դերասան դրամայում, «Չապլին» ֆիլմի համար
  • 1993 - Օսկար - լավագույն դերասան, «Չապլին» ֆիլմի համար
  • 2001 - Էմմի - լավագույն երկրորդ պլանի դերասան հեռուստասերիալում, «Էլլի Մաքբիլ» հեռուստասերիալի համար
  • 2006 - Սատուրն - լավագույն դերասան, «Kiss Kiss Bang Bang» ֆիլմի համար
  • 2009 - ԱՄՆ-ի Կինոդերասանների Գիլդիա - լավագույն երկրորդ պլանի դերասան, «Tropic Thunder» ֆիլմի համար
  • 2009 - BAFTA - լավագույն երկրորդ պլանի դերասան, «Tropic Thunder» ֆիլմի համար
  • 2009 - «MTV» - լավագույն դերասան, «Երկաթե մարդը» ֆիլմի համար
  • 2010 - Սատուրն - լավագույն դերասան, «Շերլոկ Հոլմս» ֆիլմի համար
  • 2011 - Սատուրն - լավագույն դերասան, «Երկաթե մարդը 2» ֆիլմի համար
  • 2013 - «MTV» - լավագույն էկրանային դուետ, «Վրիժառուները» ֆիլմի համար
  • 2014 - «MTV» - լավագույն հերոս, «Երկաթե մարդը 3» ֆիլմի համար

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Futurist
Թողարկվածնոյեմբերի 23, 2004
ՁայնագրվածElias Arts, Սանտա Մոնիկա
The Village Recorder, Լոս Անջելես
ԺանրՓոփ, Ռոք
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլSony Classical
ՊրոդյուսերՋոնաթան Էլայես
Մասնագիտական ակնարկ

Ռոբերտ Դաունի-կրտսերի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2004 թ.-ի նոյեմբերի 23-ին՝ «Sony Classical»-ում։ Բիլբորդ 200-ի չարթերում ալբոմը նշեց իր դեբյուտը 121-րդ հորիզոնականում և թողարկման առաջին իսկ շաբաթում վաճառվեց 16 հազար օրինակով։

Ալբոմի պրոդյուսերը դարձավ Ջոնաթան Էլայեսը, իսկ «Broken» և «Smile» երգերի պրոդյուսերը՝ Մարկ Հադսոնը։ Ինքը՝ Դաունին բացի երգերը կատարելուց նաև մի քանի երգերում դաշնամուր է նվագել։

The Futurist-ը ներառում է 8 կոմպոզիցիա, որոնք իրենցից ներկայացնում են վոկալային ռոք՝ ջազային մոտիվներով, ինչպես նաև երկու քովեր տարբերակ. Չարլի Չապլինի «Smile» երգը, որը Դաունին արդեն կատարել էր «Չապլին» ֆիլմում, և «Your Move»-ը՝ Yes խմբի «I’ve Seen All Good People» երգի առաջին մասը։ «Your Move» երգում որպես վոկալիստ հանդես էր գալիս Ջոն Անդերսոնը։ «Hannah» երգը հանդիսանում է «Հրաշամանուկները» ֆիլմի սաուդթրեքերից մեկը, որում խաղում է նաև Դաունի-կրտսերը։ «Broken» երգը հնչում է «Kiss Kiss Bang Bang» ֆիլմի տիտրերի ժամանակ, ֆիլմը դուրս է եկել 2005 թ.-ին։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. ««Man Like Me»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր, Ջեննի Հարդինգ-Մորրիս 3:56
2. ««Broken»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր, Մարկ Հադսոն 5:12
3. ««Kimberly Glide»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր 4:53
4. ««Futurist»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր, Մարկ Հադսոն 5:00
5. ««Little Clownz»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր 3:47
6. ««5:30»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր 4:11
7. ««Your Move»»  Ջոն Անդերսոն, Քրիս Սքվայր 4:11
8. ««Details»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր 3:59
9. ««Hannah»»  Ռոբերտ Դաունի-կրտսեր 4:50
10. ««Smile»»  Չարլի Չապլին, Ջեֆրի Փարնսոն, Ջոն Թերներ 3:48

Ձայնագրության մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Դաունի-կրտսեր - վոկալ, դաշնամուր
  • Մարկ Հադսոն - կիթառ, ակուստիկ կիթառ, պերկուսիա, բեկ-վոկալ
  • Քեմերոն Սթոուն - թավջութակ
  • Ջեֆֆ Բաննել - ֆլյուգերգորն
  • Ջիմ Կոքս - Համմոնդ Օրգան
  • Թոմ Քենինգ - Համմոնդ Օրգան
  • Արմանդ Սաբալ-Լեկո - բաս-կիթառ
  • Գրեգ Բիսոնետտի - հարվածային գործիքներ
  • Վիննի Կոլայուտա - հարվածային գործիքներ
  • Չեդ Ուէքերման - հարվածային գործիքներ
  • Ջոն Անդերսոն - բեկ-վոկալ «Your Move» երգում
  • Ջոնաթան Էլայես - ալբոմի պրոդյուսեր
  • Մարկ Հադսոն - «Broken» և «Smile» երգերի պրոդյուսեր
  • Բրյուս Շուգար - ինժեներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Դաունի Կրտսեր» հոդվածին։