Դեղին բաճկոն
Դեղին բաճկոն | |
---|---|
![]() | |
Հրատարակման պատմություն | |
Աշխարհ | Marvel Universe |
Անձնական տվյալներ |
Դեղին բաճկոն (անգլ.՝ Yellowjacket), «Marvel Comics» ընկերության կոմիքսների մի քանի հերոսների անունը։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենք Փիմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժիշկ Հենրի Հենք Փիմը Մարվել տիեզերքի առաջին կերպարն է, որն օգտագործում է «Դեղին բաճկոն» անունը։ Հայտնի է նաև որպես Մարդ-մրջյուն, Հսկա և Գոլիաֆ։ Ընդգրկված է մի քանի խմբում, այդ թվում՝ Վրիժառուների և Պաշտպանների խմբերում։ Իր անձերից մեկը տվել է Սքոթ Լենգին՝ նրան դարձնելով նոր Մարդ-մրջյուն։
Ռիտա ԴեՄարա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիտա ԴեՄարան երկրորդ կերպարն է, որն օգտագործում է «Դեղին բաճկոն» անունը։ Դեբյուտն արել է որպես սուպերչարագործ, ով ընդգրկված էր Չարի վարպետների թիմում, հետագայում դարձել է սուպերհերոսուհի՝ հանդիսանալով Գալակտիկայի Վրիժառուների և Պահակների անդամ։ Սպանվել է սուպերչարագործ Իմմորտուսի կողմից[1]։ Ավելի ուշ հարություն է առել «Քաոսի Պատերազմը» սյուժետային մասում[2]։
Դարեն Կրոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ կերպարն է, որը կրում է «Դեղին բաճկոն» անունը և դա անում է ժամանակակից կոմիքսներում։ Դեբյուտն արել է որպես չարագործ 1979 թվականին։ 2016 թվականին վերցրել է Դեղին ձիաբոռի կերպարը և ստացել սուպերչարագործ Ձվագլխի ստեղծած կոստյումը[3]։
Այլընտրանքային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ultimate Marvel[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան Հենք Փիմը Ultimate տիեզերքի բնօրինակ Դեղին բաճկոնը Ալտրոնն էր՝ ռոբոտ, որը վերամշակված էր իբրև սուպերզինվոր[4]։ Սպանվել է Հենք Փիմի կողմից, որը հանդես էր գալիս որպես Մարդ-մրջյուն։ Ուլտիմատումի ժամանակ Փիմն ինքն է դարձել Դեղին բաճկոն՝ ցանկանալով փոխհատուցել այն, ինչը պայմանավորել էր իր ստեղծումը։
Հայտնություն կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեղին բաճկոնը հայտնվել է «Վրիժառուներ․ Երկրի հզորագույն հերոսները» մուլտսերիալի երկու եթերաշրջանում, երբ Հենք Փիմը (հնչյունավորել է Ուոլլի Վինգերտը), որն ուներ հոգեկան խանգարում, դառնում է նոր անվախ ինքնադատաստանի ենթարկված կերպար[5]։
- Դեղին բաճկոնը հայտնվել է «Lego Marvel Super Heroes:Avengers Reassembled» հեռուստատեսությամբ, որտեղ նրան հնչյունավորել է Թրեվիս Ուիլինհեմը։
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարվել կինեմատոգրաֆիական տիեզերքի մասը համարվող «Մրջյուն-մարդ» ֆիլմում (2015) հիմնական հակառակորդ Դարեն Քրոսը, ում դերակատարը Սթոլ Քորին է, ձեռք է բերել Դեղին բաճկոնի կոստյումը, փորձել այն վաճառել Հիդրայի անդամներին։ Վերջում Քրոսն ինքն է այն կրում, դրանով պայքարում է Սքոթ Լենգի դեմ, որն իրեն խանգարում էր իրականացնել գործարքը, և պարտվում է[6][7]։
Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենք Փիմը Դեղին բաճկոնի կերպարով հանդես է գալիս «Marvel․ Ultimate Alliance 2» խաղում՝ որպես հզոր կերպար։ Այստեղ նրան հնչյունավորել է Ուոլլի Վինգերտը։
- Մարվել կինեմատոգրաֆիական տիեզերքից Դեղին բաճկոնի մի տարբերակը հայտնվել է «Marvel: Avengers Alliance», «Marvel: Contest of Champions» և «Marvel: Future Fight» խաղերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Avengers: The Crossing №1
- ↑ Chaos War №2
- ↑ Astonishing Ant-Man №12. Marvel Comics
- ↑ Ultimates 3 #1-4 (փետրվար-մարտ, 2008); #5 (նոյեմբեր, 2008)
- ↑ «ABC3 - TV Program - The Avengers (Series 2) Yellowjacket»։ ABC3։ Վերցված է 2012-05-28
- ↑ «SDCC 2014: OFFICIAL: Evangeline Lilly & Corey Stoll Join Marvel's Ant-Man»։ Marvel.com։ հուլիսի 26, 2014։ Արխիվացված օրիգինալից 2014-07-27-ին։ Վերցված է հուլիսի 26, 2014
- ↑ COLLIS Clark (հունվարի 8, 2015)։ «Exclusive First Look at Ant-Man»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-08-ին։ Վերցված է հունվարի 8, 2015