Հալք (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հալք (այլ կիրառումներ)
Հալք
Հալք․jpg.jpeg
Հրատարակման պատմություն
Հրատարակիչ Marvel Comics
Դեբյուտ The Incredible Hulk vol. 1, #1 (1962, մայիս)
Հեղինակ Ստեն Լի և Ջեք Կյորբի
Աշխարհ Marvel Universe
Անձնական տվյալներ
Դիրքորոշում Բարի
Ի ծնե անուն անգլ.՝ Bruce Banner
Կեղծանուններ Կանաչ հրեշ,
Կանաչ սպի
Տեսակ mutate, mutant, Սուպերհերոս, գեղարվեստական կերպար և comic character
Հասակ 179 սմ (Բեներ),
198 սմ (Մոխրագույն Հալք),
214-244 սմ (Կանաչ Հալք),
229 սմ (Պրոֆեսոր)
Քաշ 63 կգ (Բեներ)
520 կգ (Հալք)
Մազերի գույն շագանակագույն (Բեներ),
սև (Մոխրագույն Հալք),
կանաչ (Կանաչ Հալք),
կանաչ (Պրոֆեսոր)
Աչքերի գույն դարչնագույն (Բեներ),
մոխրագույն (Մոխրագույն Հալք),
472-635 սմ (Կանաչ Հալք),
521 սմ (Պրոֆեսոր)
Ծննդավայր Նյու Յորք,
ԱՄՆ
Սեռ արական
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ
Զբաղմունք Սուպերհերոս
Ամուսին Betty Ross
Թիմեր և կազմակերպություններ
Avengers
Թշնամիներ
Առաջնորդ,
Զզվանք,
Կարմիր Հալք (Marvel Comics)
Ջագերնաուտ (Marvel Comics)
և այլն
Հատուկ ուժեր և ունակություններ
healing factor

Հալք (անգլ.՝ Hulk, իրական անունը - Բրյուս Բեներ), Marvel Comics ընկերության կոմիքսների սուպերհերոս։ Նա ստեղծվել է գրող Ստեն Լիի ու նկարազարդող Ջեք Կյորբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է «The Incredible Hulk vol. 1, #1 » կոմիքսների գրքում (մայիս, 1962

Հրատարակչության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտ և առաջին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

The Incredible Hulk #1 կազմը, (մայիս, 1962), նկարիչներ։ Ջեք Կյորբի և Փոլ Ռեյնման

Առաջին անգամ Հալքը հայտնվել է The Incredible Hulk #1-ում (մայիս, 1962), որը ստեղծել են հեղինակ Ստեն Լին, նկարիչ-համահեղինակ Ջեք Կյորբին և Փոլ Ռեյմանը։ Այդ ժամանակ կոմիքսը արժեր 12 ցենտ։ Առաջին անգամ Հալքը եղել է ոչ թե կանաչ, այլ մոխրագույն։ Ստեն Գոլբերգը պնդեց, որ այդ ժամանակվա գունային տեխնոլոգիանները չէին կարողանում ցուցադրել մոխրագույն գույնը պարզ և այդ պատճառով թողարկման մեջ եղել են մոխրագույնի տարբեր երանգներ, ինչպես նաև կանաչ։ № 2 թողարկումից հետո (հուլիս, 1962), Գոլբերգը Հալքի մաշկը ներկեց կանաչ գույնի։ Կանաչ գույնը օգտագործվել է նաև հետագայում։ Բոլոր պատմությունները գրեց Լին, առաջին 5 թողարկումը նկարեց Կյորբին, իսկ վեցերորդը նկարեց և ներկեց Ստիվ Դիտկոն։ Կերպարը մասնակցեց «Fantastic Four» (Ֆանտաստիկ քառյակ) #12-ում (մարտ, 1963) և ամիսներ անց նա դարձավ Վրիժառուների մասնակից-հիմնադիր, հայտնվելով այդ սուպերհերոսային խմբի միայն առաջին երկու թողարկման սերիաններում (սեպտեմբեր և նոյեմբեր, 1963) և վերադառնալով, որպես հակառակորդ № 3 և 5 թողարկումներում (հունվար և մայիս, 1964)։ Դրանից հետո նա մասնակցեց The Amazing Spider-Man #14-ում (հուլիս, 1964

Tales to Astonish[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ ու կես տարի անց, նրա սերիայի չեղարկելուղ հետո, Հալքը դարձավ «Tales to Astonish» (Հիացնող պատմություններ) -ի 60-րդ թողարկման մեջ հերոս 1964 թվականի հոկտեմբերում։ Նախորդ թողարկման մեջ նա եղել է Հսկայի՝ կոմիքսի աստղի հակառակորդը։ Այդ նոր պատմությունները սկզբում գրում էր Լին, իսկ նկարիչները եղել են Կյորբին և Ջորջ Ռուսոսը, հետագայում միայն Կյորբին։ № 68-84 (1965 թվականի հուլիս - 1966 հոկտեմբեր) նա պատրաստում էր կամ ամբողջ նկարը, կամ էսքիզներ մյուս նկարիչների համար, որոնցից են Գիլ Քեյնը, որը հայտնի է Սքոտ Էդվարդս անունով (№ 76, 1966, փետրվար), Բիլ Էվերետը ( № 78-84 (ապրիլ - հոկտեմբեր, 1966)) և Ջոն Բուսեմանը։ Մերի Սեվերինը ավարտեց Tales to Astonish-ում Հալքի վրա աշխատանքը, սկսելով № 102 (ապրիլ, 1968) -ի թողարկումից կոմիքսը անվանափոխվել էThe Incredible Hulk-ի և տևել է մինչև 1999 թվականի մարտը, երբ Marvel -ը չեղարկեց նրան, հետագայում սկզբից սկսեց սերիան № 1 թողարկումից։

Այդ պատմության սերիան ցուցադրեց կարդացողներին պարբերական ոճրագործների, ինչպիսիք են Զզվանքը, Առաջնորդը, մյուս գամմա-ճառագայթահարված էակներ և այլք։ № 77 թողարկման մեջ Հալքի կերպարը դարձավ բոլորին հայտնի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]