Կապիտան Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտան Ամերիկա
Chris Evans as Steve Rogers aka Captain America (34407349161).jpg
Հրատարակման պատմություն
ԴեբյուտCaptain America Comics #1 (մարտ 1941)
ՀեղինակՋեք Կյորբի և Joe Simon?
Դերակատար / ՁայնDick Purcell?, Մեթ Սելինջեր և Քրիս Էվանս
ԱշխարհMarvel Universe և Earth-616?
Ներկայացրած էCaptain America Comics?, Marvel vs. Capcom: Infinite և Marvel vs. Capcom 2: New Age of Heroes
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
ԿեղծանուններԿապիտան, Առաջին Վրիժառու, Սուպեր Զինվոր, Կեպ, Հիդրայի գերագույն առաջնորդ
Տեսակմուտանտ
Հասակ188 սմ
Քաշ95 կգ
Մազերի գույնշիկահեր
Աչքերի գույնկապույտ
ԾննդավայրԲրուքլին
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Զբաղմունքռազմական գործիչ
Թիմեր և կազմակերպություններ
Վրիժառուները, ԱՄՆ բանակ և S.H.I.E.L.D.
Թշնամիներ
Կարմիր Գանգը, Բարոն Զեմոն, Արնիմ Զոլան
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ, գերմարդկային դիմադրողականություն և գերմարդկային արագություն

Կապիտան Ամերիկա (անգլ.՝ Captain America, իրական անունը - Ստիվեն Ռոջերս), Marvel Comics ընկերության կոմիքսների սուպերհերոս։ Այն ստեղծվել է գրող Ջո Սայմոնի ու արվեստագետ Ջեք Կյորբիի կողմից և առաջին անգամ հայտնվել է «Captain America Comics #1» կոմիքսների գրքում 1941 թվականի մարտին։ Այս ընթացքում աշխարհի 75 երկրներում վաճառվել է ավելի քան 210 միլիոն «Captain America» կոմիքսների գիրք։

Կապիտան Ամերիկան միտումնավոր ստեղծված հայրենասեր կերպար է։ Նրան հաճախ նկարագրել են, որպես Ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարող կերպար։

Նա եղել է ամենահայտնի կերպարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, սակայն երբ պատերազմը վերջանում է, նրա կերպարի հայտնիությունը նվազում է, և 1950 թվականից նրան այլևս չեն հիշում։ Բացառությամբ նրա 1953 թվականի անհաջող վերածննդին։ Այս կերպարը կրկին դարձավ հայտնի այն ժամանակ երբ նա հանդես եկավ Վրիժառուներ (The Avengers) կատակերգության ժամանակ 1964 թվականի մարտին։

Կերպարի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիվ Ռոջերսը ծնվել է 1917 թվականի հուլիսի 4-ին Նյու Յորքումում՝ իռլանդացի գաղթական Սառի և Ժոզեֆ Ռոջերսների ընտանիքում։ 1940 թվականների սկզբին, մինչ Ամերիկայի սկզբնավորվելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռոջերսը եղել է թույլ և նիհար ուսանող-նկարիչ՝ մասնագիտացված գրաֆիկայի մեջ։ Վրդովված Հիտլերի իշխանության գալուստով՝ Ռոջերսը փորձեց գնալ բանակ, բայց նրան մերժեցին նրա ֆիզիկական թույլ մարզվածության պատճառով։ Ամերիկյան բանակի սպան, հնարավորություն տվեց Ռոջերսին ծառայել իր երկրում՝ ընդունելով մասնակցությունը բարձրագույն գաղտնիության պաշտպանության նախագծին ( «Վերածնունդ» օպերացիա), որի նպատակն էր պատրաստել գործիքներ, որը կօգնի ստեղծել համարձակ և ուժեղ զինվորներ։ Ռոջերսը համաձայնում է, որ առաջին անգամ այդ գործիքը փորձարկեն հենց իր վրա(այդ գործիքը օգնում է մարդուն դառնալ սուպերհերոս

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]