Գրութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրութ
Groot and Rocket Racoon.jpg
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
Դեբյուտ«Tales to Astonish» #13 կոմիքսում, (նոյեմբեր, 1960թ.)
ՀեղինակՍտեն Լի, Ջեք Կյորբի, Լարրի Լիբեր և Dick Ayers?
Դերակատար / ՁայնՎին Դիզել, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Մայքլ Կլարկ Դունկան և Troy Baker?
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
Տեսակսուպեր չարագործ, Սուպերհերոս, fictional humanoid? և fictional plant?
Հասակփոփոխական, հիմնականում 700 սմ
Քաշփոփոխական, հիմնականում 3719 սմ
Մազերի գույնդեղին
Սեռարական
Թիմեր և կազմակերպություններ
Գալակտիկայի Պահապանները, Նիք Ֆյուրիի մարտնչող թիմ
Դաշնակիցներ
Ռեակտիվ Ջրարջ, Սթար-Լորդ
Թշնամիներ
Թանոս

Գրութ (անգլ.՝ Groot), Marvel Comics ընկերության կոմիքսների կերպար: Ստեղծվել է Սթեն Լիի, Ջեք Կյորբիի և Դիք Էյրսոնի կողմից: Առաջին անգամ հայտնվել է «Tales to Astonish» #13 կոմիքսում, 1960 թվականի նոյեմբերին: Նա այլմոլորակային, ծառ - մարդակերպ է, որի ինտելեկտը միջինից բարձր է: Սկզբում նա ներկայացել է, որպես զավթիչ, որը ձգտում էր առևանգել մարդկանց՝ փորձարկումների համար: Ավելի ուշ նա ներկայացվեց որպես հերոս և հայտնվել է «Չքացում. Նվաճում» ֆիլմում, 2006 թվականին: 2008 թվականին միացել է Գալակտիկայի Պահապանների թիմին:

Հրատարակչության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հայտնվել է «Tales to Astonish» #13 կոմիքսում, (նոյեմբեր, 1960թ. ): 16 տարի անց հայտնվել է «Անհնարին Հալք» #5 (նոյեմբեր, 1976 թ.), որպես «Tales to Astonish» սերայի հրեշներից մեկը: 21 տարի անց հայտնվել է Փիթեր Փարքերի մղձավանջների մեջ՝ «The Sensational Spider-Man» կոմիքսում (հուլիս, 1997

2006 թվականին նա հայտնվել է «Նիք Ֆյուրիի մարտնչող թիմը» և «Չքացում. Նվաճում», ինչպես նաև «Չքացում. Նվաճում - Սթար Լորդ» վեց թողարկումներից բաղկացած սերիների մեջ։ Ավելի ուշ նա մտնում է «Գալակտիկայի պահապանների» կոմիքսների մեջ։ Նաև հայտնվել է «Թանոսի Հրաման» և Ռեակտիվ Ջրարջի հետ «Կործնողները» կոմիքսերի մեջ։ «Գալակտիկայի պահապանների» անդամների հետ միասին հայտնվել է «Վրիժառուների ժողով» կոմիքսի մեջ, որը ստեղծվել է «Վրիժառուներ» ֆիլմի ֆանատների համար, նաև «Գալակտիկայի պահապաններ. 3-րդ գլուխ», որպես Marvel NOW!-ի կրկնական գործարկումը։

Հորինված կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրութն այլմոլորակային հրեշ է, որը սկզբում ժամանում է Երկիր մոլորակ և ձգտում էր զավթել մարդկանց փորձարկումների համար: Սակայն ոչնչացվեց տերմիտներից, որոնց օգտագործեց Լեսլի Էվանսը: Հեմնուն պատրաստեց Գրութի կրկնօրինակը, որպեսզի նա կռվի Հալքի դեմ: Բայց Հալքը ոչնչացրեց կրկնօրինակը: Ավելի ուշ՝ անհայտ ձևով, նրան բռնեց ԱՊԼԶԱն (Ամերիկայի պաշտպանությունը լրատեսություններից, զավթախուժումներից, ահաբեկչություններից) և ներգրավեց Նիք Ֆյուրիի մարտչող թիմի մեջ:

Գրութը եղել է «Չքացում»-ի անդամ, և հավանաբար նա եղել է վերջինն իր ռասայից: Գրութը ինքնազոհաբերեց իրեն հանուն իր խմբի, որպեսզի նրանք կարողանան փախչել առանց պատերազմելու: Բայց նրա մի ճյուղը փրկվեց և նա ենթարկվեց ռեգեներացիայի և նորից հասավ մինչև իր չափսերի: Նաև մասնակցել է Բաբելոնյան սայրի հարձակմանը: Երբ սայրում պայթուցիկի տեղադրման նախնական պլանը չիրականացավ, Գրութը ստիպված էր եղել վերաճել սայրի մեջ, հասնելով հսկայական չափսերի և դրանով լցնել շենքի մեծ մասը։ Աղոթարարը կարողանում է պատրաստել հյութ, որը դարձրել է Գրութին հրավտանգ և նորից նա զոհաբերելով իրեն հանուն խմբի կարողացավ օգնել կործանել Բաբելոնյան սայրը։ Հերթական ճյուղը կարողացավ պահպանել ռեակտիվ ջրարջը և դրանից հետո միացավ «Գալակտիկայի պահապանների» խմբին, տվեց ճյուղը աղոթարարին, որը կարողացավ վերականգնել Գրութին։

Հետագայում Գրութը մասնակցել է «Գալակտիկայի պահապանների» բոլոր առաքելություններում, ընդունելով իր վրա հիմնական սպառնալիքները։ Որոշիչ դեր խաղաց Թագավորների պատերազմի ժամանակ, Շի’ար և Քրիի ռասաների միջև, երբ վերջում Սև որոտը պայթեցրեց ռումբը։ Ռումբի պայթյունից առաջացել է անցք: Առաջին էակը, որը մտել է այդ անցքի մեջ դա եղել է մի հսկա կաղամար, որը հարձակվել է Ատտիլան քաղաքի վրա: Գրութը մտածեց մի զենք, որը կարող էր ոչնչացնել էակին: Մաքսիմումի օգնությամբ՝ օգտագործելով բարձրագույն քվանտյան գիտություն, նա ստեղծեց հետադարձ կապ, որի օգնությամբ կարողացավ սպանել կաղամարին և փակել անցքը:

Պատերազմից հետո Գրութը կռվել է Կախարդի հետ, նա կյանքի և գալակտիկական կառավարության գործակալի մարմնավորումն էր, որի պատճառով կորցրել է ձեռքը: Բայց ձեռքը շուտով աճեց: Դրանցի հետո «Գալակտիկայի պահապանների» հետ միասին օգնեց պաշտպանել Լուսնային Վիշապին Ունիվերսալ Ճշմարտության Եկեղեցուց (Ու. Ճ. Ե.): Ինչպես նաև Պահապանների հետ կռվել է Թանոսի հետ: Մասնակցել է վերջի պատերազմին Կապիտան Մարվելի և Թանոսի միջև: «Գալակտիկայի պահապանների» անկումից հետո Գրութը ճանապարհորդել է Ռեակտիվ Ջրարջի հետ: Դիմում է ներակայցրել, որպես Լյուք Քեյջի երեխայի դայակ, բայց նրանք ընտրել են աղջիկ Սկյուռիկին:

Ուժեր և կարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրութը կարողանում է կլանել փայտը, որպեսզի վերականգնի իր ուժերը և մեծանալ չափսերով: Նա նաև կարողանում է կառավարել ծառերը, օգտագործել նրանց, ուրիշների վրա հարձակվելու համար, ինչպես նաև նա հրակայուն է:

Մաքսիմումն ասում էր, որ երբ Գրութը արտաբերում է իր միակ արտահայտությունը. «Ես Գրութն եմ», ապա դա կարող է նշանակել ամեն ինչ: Գրութի ռասայի հասուն ձևը շատ ամուր, կանգուն և ծանր է, այն դրա ակուստիկական օրգաններրը ոչ ճկուն և կոշտ է դարձնում: Մարդիկ, որոնք շփվում են նրա հետ հիմնականում ուշադրություն չեն դարձնում նրա խոսքի նյուանսներին[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kit Borys (July 14, 2012)։ «'Comic-Con 2012: Marvel Names 'Avengers' Follow-Ups; Robert Downey Jr. Makes Surprise Appearance'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից August 4, 2012-ին։ Վերցված է July 16, 2012 
  2. «Vin Diesel Confirms Plans to Do Groot's Motion Capture Work»։ ComingSoon.net։ 2013-08-27։ Վերցված է 2014-05-07 
  3. «Vin Diesel | Conversations with Maria Menounos | September 4, 2013»։ Youtube.com։ Վերցված է 2014-05-07 
  4. «OFFICIAL: Vin Diesel to Voice Groot in Marvel's Guardians of the Galaxy»։ Marvel.com։ December 21, 2013։ Վերցված է December 21, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]