Ջեսիկա Ջոնս (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջեսիկա Ջոնս
Marvel's Jessica Jones
Jessica Jones logo.png
Ժանրսուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային, հետախուզական, դրամա, թրիլեր, գիտական ֆանտաստիկա
ՍտեղծողՄելիսա Ռոզենբերգ
ԵրկիրԱՄՆ
Հիմքհամանուն Մարվելի կոմիքսի կերպար
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Քրիստեն Ռիթեր, Mike Colter, Ռեյչել Թեյլոր, Wil Traval, Erin Moriarty, Eka Darville, Քերի-Էն Մոսսս և David Tennant
ՊրոդյուսերԹիմ Իակոֆանո
Գործադիր պրոդյուսերJeph Loeb, S. J. Clarkson, Ստեն Լի և Joe Quesada
ՍցենարիստՄելիսա Ռոզենբերգ
ԵրաժշտությունՇոն Քոլերի
Պատմվածքի վայրԲրուքլին
Գեղարվեստական աշխարհMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
Նկարահանման վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ26
Էկրաններին է2015 թվականի նոյեմբերի 20-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս, ABC
ԸնկերությունABC, Marvel televison
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
ՆախորդԽենթ
ՀաջորդԼյուք Քեյջ
[հttp://marvel.com/tv/show/228/marvels_jessica_jones Պաշտոնական կայքէջ]

«Ջեսիկա Ջոնս» (անգլ.՝ Jessica Jones կամ անգլ.՝ Marvel’s Jessica Jones, նախկինում կոչվել է «Հայտնի է որպես Ջեսիկա Ջոնս» անգլ.՝ A.K.A. Jessica Jones[1]), ամերիկյան հեռուստասերիալ, որը ստեղծվել է Մելիսսա Ռոզենբերգի կողմից և հիմնված է Marvel-ի կոմիքսների համանուն կերպարի վրա, գլխավոր դերը կատարել է Քրիստեն Ռիթերը: Հեռուստասերիալի պրոդյուսերներն են Marvel Television-ը և ABC Studios-ը, իսկ ցուցադրումը կատարվում է հոսքային վիդեո ծառայության՝ Նեթֆլիքսի միջոցով։ «Ջեսիկա Ջոնս»-ը ներառված է Մարվելի կինեմատոգրաֆիկ տիեզերքի մեջ և այդպիսի սերիալների շարքից երկրորդն է (առաջին հեռուստասերիալը «Խենթ»-ն է), որոնք կմիացվեն իրար հետ «Պահապանները» մինի-սերիալի մեջ: Բոլոր դրվագների պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին[2]:

2016 թվականի հունվարի 17-ին սերիալը պաշտոնապես երկարացվել է մինչև երկրորդ եթերաշրջան, որի թողարկումը կատարվել է «Պահապաններ» մինի-քրոսովերը վերջացնելուց հետո[3]: Երկրորդ եթերաշրջանի բոլոր դրվագները թողարկվել են 2018 թվականի մարտի 8-ին Նեթֆլիքսով[4]:

Սյուժէ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ողբերգական իրադարձություններից հետո, որոնց պատճառով ընդհատվեց Ջեսիկա Ջոնսի սուպերհերոսական կարճատև կարիերան, աղջիկը փորձում է վերականգնել իր անձնական կյանքը և սկսել կարիերա որպես մասնավոր դետեկտիվ, բայց ամեն ինչ փոխվում է, երբ խախտում է նախկին հերոսուհու կյանքը նրա անցյալից մի մարդ, որը կարողանում է վերահսկել մարդկանց միտքը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

     = Եթերաշրջանում գլխավոր դեր
     = Եթերաշրջանում երկրորդական դեր
     = Եթերաշրջանում հյուրային դեր
     = Չի հայտնվում

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջանում հայտնվելը
1 2 3 Դրվագ
Քրիսթեն Ռիթեր Ջեսիկա Ջոնս 13 13 26
Մայք Քոլտեր Լյուք Քեյջ 7 7
Ռեյչել Թեյլոր Թրիշ Ուոքեր 13 12 25
Ուիլ Թրեվել Ուիլ Սիմփսոն 8 2 10
Էրին Մորիարթի Հոուփ Շլոթման 7 7
Էկա Դարվիլ Մալկոլմ Դյուկասսե 12 11 23
Քերի-Էնն Մոս Ջերի Հոգարթ 10 11 21
Դեվիթ Թեննանթ Քիլգրեյվ
Քեվին Թոմսոն
11 1 12
Ջեյն Ար Ռամիրես Օսկար Արոխո 10 10
Թերրի Չեն Փրայս Չենգ 6 6
Լեա Գիբսոն Ինես Գրին 8 8
Ջանեթ Մաքթիր Ալիսա Ջոնս 11 11
Ընդհանուր դրվագների թիվը 13 13 13 39

Երկրորդական դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջանում հայտնվելը
1 2 3 Դրվագ
Սյուզի Աբրոմեյթ Փեմ 8 8
Ռոբին Վեյգերթ Վենդի Ռոսս-Հոգարթ 7 7
Քիրան Մալքեր Ռուբեն 4 4
Քլարք Փիթերս Օսկար Կլեմոնս 4 4
Քոլբի Մինիրֆի Ռոբին 5 5
Դանիել Ֆերլանդ Քլեր 4 4
Գիլիան Գլասկո Էմմա 4 4
Ռայալ Ֆարել Ջեքսոն 5 5
Փոլ Փրիս Դոնալդ 5 5
Լիզա Էմերի Լուիզա Թոմփսոն 4 4
Մայքլ Սաբարի Ալբերտ Թոմփսոն 5 5
Ռեբեկա դե Մորնեյ Դորոտի Ուոքեր 4 4 8
Հել Օզսան Գրիֆին Սինքլեր 6 6
Կալում Կիտ Ռեննի Կառլ Մաուս 7 7
Քեվին Չաքոն Էստավիդո Արոխո 6 6
Ջոն Վենթիմիլյա Էդի Կոստա 7 7
Լիզա Թեփս Ռուտ Սանդեյ 6 6
Մորի Գինսբերգ Սթիվեն Բենովիդտց 4 4
Էնջել Դեսայի Լինդա Չաո 3 3
Էյդեն Մարիշոու Շեյն Ռիբակ 4 4
Ընդհանուր դրվագների թիվը 13 13 13 39

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մելիսա Ռոզենբերգը սկսեց մշակել հեռուստասերիալը Marvel-ի կոմիքսների հիման վրա ABC հեռուստաալիքի համար[5]: 2011 թվականի նոյեմբերին Ռոզենբերգը հայտնեց, որ սերիալը, որը ստացել է «Հայտնի է, ինչպես Ջեսիկա Ջոնս» անվանումը, կկենտրոնանա Մարվելի համանուն կերպարի վրա, և պլանավորվում է այն թողարկել 2012 թվականի աշնանը: Ռոզենդբերգը ասել է. «Ինձ դուր է գալիս այս կերպարը: Նա կոտրված, մութ, բարդ կանացի կերպար է, ով կարող է հակահարված տալ»: Նա նաև ավելացրել է, որ Լյուք Քեյջը կդառնա հեռուստասերիալի մի մասը: Նույն ամսում նա հայտնել է, որ սերիալը կլինի Մարվել կինեմատոգրիֆակական տիեզերքի մի մաս: 2012 թվականի մայիսին ABC հեռուստաալիքի տնօրենը հայտնել է, որ ալիքը վաճառում է հեռուստասերիալի ցուցադրման իրավունքը[6]: Նույն տարում Ռոզենբերգն ասաց, որ սերիալի ցուցադրման համար հետաքրքվում են նաև ուրիշ հեռուստաալիքներ[7]: Նա ասաց. «Ես չգիտեմ, թե արդյոք այդ սերիալը ABC ալիքի սեփականությունն է, հնարավոր է, որ դա կցուցադրվի կաբելային հեռուստատեսությամբ: «Հետախուզուհի» կոմիքսը առաջինն է, որ ուղղված է մեծահասակների լսարանին, սակայն այն շատ, շատ հեշտ է տեղափոխել կաբելային հեռուստատեսության վրա: Շատ հեշտ:»[8]:

2013 թվականի հոկտեմբերին Deadline-ը հայտնեց, որ Marvel-ը պատրաստում է չորս դրամատիկ սերիալ և մեկ մինի սերիալ, 60 դրվագների հավաքածու, «Video on demand» ծառայության եւ կաբելային ալիքների ցուցադրման համար, որոնցով հետաքրքրված են Netflix-ը, Amazon-ը և WGN America-ն[9]: Մի քանի շաբաթ անց, Marvel-ը և Disney-ը անոնսացրին, որ Նեթֆլիքսը կցուցադրի «Խենթ»-ի, «Ջեսսիկա Ջոնս»-ի, «Լյուք Քեյջ»-ի և «Երկաթե Բռունցք»-ի մասին խաղային սերիալները և ավարտելով մինի-սերիալով, որը հիմնված է «Պահապաններ» կոմիքսի վրա[10]: Ռոզենբերգը համաձայնել է գրել սցենար և զարգացնել շարքի նոր վերանայումը, վերարտադրելով բնագիր կոմիքսների սցենարը[11][12]: Սերիալը բաղկացած կլինի 13 սերիայից և կտևի 60 րոպե[13]:

2014 թվականի դեկտեմբերին հայտարարվել է սերիալի պաշտոնական անունը՝ «Հայտնի է , ինչպես Ջեսիկա Ջոնս» (A.K.A. Jessica Jones)[14]: Սակայն 2015 թվականի հունիսում Մարվելը հայտարարեց, որ պաշտոնական անունը կրճատվեց մինչև «Ջեսիկա Ջոնս» (Marvel’s Jessica Jones)[1].

2015 թվականի հունվարին Նեթֆլիքսի օպերացիոն գլխավոր տնօրենը՝ Թեդ Սարանդոսը հայտնեց, որ «սերիալը հարմար է ավելի շատ եթերաշրջաններ ունենալու համար» և Netflix կցանկանա տեսնել, «թե ինչպես նրանք կձուլվեն Մարվելի ընդհանուր տիեզերքում»[15]:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի ներածական ենթագրերը ստեղծվել են «Հետախուզուհի» կոմիքսի բնօրինակի ծածկույթի նկարիչ Դեյվիդ Մաքի կողմից[16]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարին Marvel-ը հայտարարել է, որ «Ջեսիկա Ջոնս» սերիալի նկարահանումները կանցկացվեն Նյու-Յորքում[17]: 2014 թվականի ապրիլին Marvel Comics գլխավոր խմբագիր Ջո Քեսադան հայտնեց, որ նկարահանումները կանցկացվեն Բրուքլինի և Լոնք Այլենդի մոտակայքում: Նրանք դեռ հիշեցնում են Դժոխքային խոհանոցի դարը: Սերիալն սկսել է նկարահանվել 2015 թվականի փետրվարի Բրոնքսում, Lehman College-ում, Violet աշխատանքային անունով[18][19][20]: 2015 թվականի օգոստոսին սերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները պաշտոնապես ավարտվել են:

Վիզուալ էֆֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիզուալ էֆֆեկտները մշակված են Shade VFX-ի կողմից (Նյու Յորք), որը նաև աշխատել է «Խենթ» սերիալի շարքի վրա[21][22]:

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջեսիկա Ջոնս»-ը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին հոսքային վիդեո ծառայության՝ Netflix-ի միջոցով[23]: Բոլոր 13 դրվագները թողարկվել են միանգամից, ի տարբերություն ավանդական սերիալների ձևաչափի: Այս պրակտիկան «դիտել բոլորը միանգամից» (binge-watching) հաջողություն է ունեցել նաև այլ Netflix-ի այլ նախագծերի համար[24].

Հետագա ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջեսիկա Ջոնս»-ը դարձել է երկրորդը այն հեռուստասերիալների շարքից, որոնցից են «Լյուք Քեյջ», «Երկաթե բռունցք» և «Խենթը», որոնք կմիացվեն իրար հետ «Պահապանները» մինի-սերիալի մեջ[24], ինչպես նաև «Պատժիչ» հեռուստասերիալի մեջ: 2013 թվականի նոյեմբերին Disney տնօրեն Բոբ Իգերը հայտնեց, որ եթե կերպարները դառնան հայտնի Netflix-ում, չի բացառվում, որ դրանք կարող են դառնալ լիամետրաժ ֆիլմ[25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Confirmed! Marvel Drops AKA From Jessica Jones Title» 
  2. «Marvel's Jessica Jones will premiere on Netflix on November 20th»։ The Verge։ Վերցված է 2015-09-10 
  3. «Сериал «Джессика Джонс» продлен на 2 сезон»։ www.bucwar.ru։ Վերցված է 2016-01-17 
  4. ‘Jessica Jones’ Renewed for Season 3 at Netflix
  5. «‘Twilight’ screenwriter sets Marvel adaptation for TV» 
  6. «‘Hulk’ Series Possible for ABC in 2013-14» 
  7. «Screenwriter Melissa Rosenberg Talks THE TWILIGHT SAGA: BREAKING DAWN – PART 2, ABC’s RED WIDOW, the Status of AKA JESSICA JONES, and More» 
  8. «Marvel is still working on a potential Jessica Jones TV series» 
  9. Andreeva Nellie (October 14, 2013)։ «Marvel Preps 60-Episode Package Of Four Series & A Mini For VOD & Cable Networks»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից April 8, 2014-ին։ Վերցված է October 14, 2013 
  10. Lieberman David (November 7, 2013)։ «Disney To Provide Netflix With Four Series Based On Marvel Characters»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2014-04-08-ին։ Վերցված է November 7, 2013 
  11. «Melissa Rosenberg To Shepherd Marvel’s Jessica Jones Series For Netflix» 
  12. «Melissa Rosenberg to Oversee Marvel's Jessica Jones Series for Netflix» 
  13. «Marvel's Netflix Series to Film in New York City»։ Marvel.com։ February 26, 2014։ Արխիվացված օրիգինալից 2014-02-26-ին։ Վերցված է February 26, 2014 
  14. «Krysten Ritter to Star in Marvel's Jessica Jones» 
  15. «Netflix announces 'Daredevil,' 'Bloodline,' 'Kimmy Schmidt' premiere dates» 
  16. «Ahead Of AKA Jessica Jones, Alias Receives New Trade Paperback Collections» 
  17. «Marvel's Netflix Series to Film in New York City» 
  18. «Marvel’s ‘A.K.A. Jessica Jones’ Netflix Series Begins Filming; First Set Images» 
  19. «Marvel TV head: 'Daredevil' starts shooting in July, 'Jessica Jones' next up» 
  20. «First filming location for ‘AKA Jessica Jones’ in NYC this week!» 
  21. «Shade VFX Hires Camille Geier to Oversee NYC Offices. Facility Expands to Take on Netflix Superhero Series Daredevil» 
  22. «shadevfx.com -Filmography» 
  23. «Marvel & Netflix Announce Release Date for Marvel's Daredevil | News | Marvel.com»։ marvel.com։ Վերցված է 2015-11-20 
  24. 24,0 24,1 «Marvel TV head: 'Daredevil' starts shooting in July, 'Jessica Jones' next up»։ HitFix։ Վերցված է 2015-11-20 
  25. «Why Disney Chose to Put Marvel's New TV Shows on Netflix» (en-US)։ Variety։ Վերցված է 2015-11-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]